18.8 C
Yerevan

Հանրա­պե­տություն

1918թ. հոկտեմբե­րի հայ-վրա­ցա­կան առա­ջին ընդհա­րումըչվե­րածվեց լայնա­ծա­վալ պատե­րազմի. երկու հանրա­պե­տություննե­րի ղեկա­վարնե­րը կարո­ղա­ցան թեկուզ ժամա­նա­կա­վոր, սակայն խաղաղ լուծում գտնել։ 

Սակայն տարածքա­յին վեճն ու հակա­սություննե­րը չվե­րա­ցան: Խնդիրնե­րը կարգա­վո­րե­լու նպա­տա­կով վրա­ցա­կան կառա­վա­րությունը հանդես եկավ խորհրդա­ժո­ղո­վի նախա­ձեռնությամբ, որին պետք է մասնակցեին Անդրկովկա­սի երեք հանրա­պե­տություննե­րի ներկա­յա­ցուցիչնե­րը։

Վրա­ցի­նե­րը պատրաստել էին խորհրդա­ժո­ղո­վի օրա­կարգը՝ բաղկա­ցած չորս կետից. անկա­խության փոխա­դարձ ճանա­չում, բոլոր, այդ թվում՝ տարածքա­յին վեճե­րի լուծում, ի վնաս մասնա­կից պետություննե­րի՝ որեւէ համա­ձայնության չստո­րագրում, համաշխարհա­յին վեհա­ժո­ղո­վում փոխա­դարձ աջակցությամբ հանդես գալու պատրաստա­կա­մություն։

Արշակ Ջամալյա­նը նշում էր, որ այս առա­ջարկությունը դիվա­նա­գի­տա­կան էթի­կա­յի խախտում էր. Վրաստա­նի իշխա­նություններն առանց նախնա­կան քննարկումնե­րի օտար պետություննե­րի ղեկա­վարնե­րին կանչում էին հանդիպման՝ պարտադրե­լով իրենց օրա­կարգը։ Հաղորդագրության «մեջ ամե­նախտա­ցած ձեւով հանդես էր գալիս վրա­ցա­կան հեգե­մո­նիա­յի զգա­ցումը եւ այդ զգա­ցումով պայմա­նա­վորված արհա­մարհանքը դեպի հարեւան պետություննե­րը… Այլա­պես ինչպե՞ս կարե­լի է բացատրել, որ մի պետության կառա­վա­րությունը թույլ է տալիս իրեն, առանց նախնա­կան խորհրդակցության, խորհրդա­ժո­ղով նշա­նա­կել ուրիշ պետությանց կառա­վա­րություննե­րի համար՝ ինքնա­կա­մո­րեն որո­շե­լով խորհրդա­ժո­ղո­վի վայրը, ժամը եւ մինչեւ անգամ օրա­կարգը» (Արշակ Ջամալյան, Հայ-վրա­ցա­կան կնճի­ռը, Հայրե­նիք, 1929թ., թիվ 4, Բոստոն

Տարա­կուսանք էր առա­ջացրել նաեւ Հյուսի­սա­յին Կովկա­սի լեռնա­կաննե­րի նախա­տեսված մասնակցությունը, քանի որ նրանք Ռուսաստա­նի կազմում էին, եւ անհասկա­նա­լի էր, թե խորհրդա­ժո­ղո­վը Անդրկովկա­սի եւ Ռուսաստա­նի միջե՞ւ է լինե­լու, թե՞ որեւէ այլ տարբե­րա­կով։ «Ի՞նչ կապ ունին լեռնա­կաններն Անդրկովկա­սի հետ եւ, վերջա­պես, այդ ի՞նչ լեռնա­կան ժողո­վուրդնե­րի հանրա­պե­տության մասին է խոսում վրաց կառա­վա­րությունը. չէ՞ որ նման հանրա­պե­տություն Հյուսի­սա­յին Կովկա­սում, որքան մենք գիտենք, գոյություն չունի»,- գրում էր «Հորի­զո­նը» 1918թ. նոյեմբե­րի 1‑ին։

Հայկա­կան կողմի դժգո­հությունը մեղմե­լու եւ համո­զե­լու նպա­տա­կով Երեւան է գործուղվում Վրաստա­նի խորհրդա­րա­նի պատգա­մա­վոր Սեմյոն Մդի­վա­նին, որը Հայաստա­նի կառա­վա­րությա­նը խոստա­նում է առա­վել մանրա­մասն տեղե­կություններ հաղորդել սպասվող խորհրդա­ժո­ղո­վի օրա­կարգի մասին։

Մդի­վա­նին հեռագրում է Թիֆլիս, որ հայկա­կան կողմը չի ցանկա­նում խորհրդա­ժո­ղո­վում քննարկել սահմաննե­րի հարցը, սակայն վրա­ցա­կան կողմը չի վերա­նա­յում օրա­կարգը։ Նոյեմբե­րի 5‑ին Վրաստա­նի արտա­քին գործե­րի նախա­րար Եվգե­նի Գեգեչկո­րին հեռագրում է Ջամալյա­նին, որ օրա­կարգը նախնա­կան է եւ կարե­լի է ներա­ռել նաեւ այլ հարցեր։

Հայաստա­նի Հանրա­պե­տության խորհրդա­րա­նը նոյեմբե­րի 8‑ին քննարկում է Անդրկովկա­սի խորհրդա­ժո­ղո­վին մասնակցե­լու հարցը։ Բոլոր խմբակցություննե­րը դեմ են արտա­հայտվում, եւ արտա­քին գործե­րի նախա­րար Սիրա­կան Տիգրանյա­նը Վրաստա­նի ներկա­յա­ցուցիչ Մդի­վա­նիին է հանձնում պաշտո­նա­կան պատասխա­նը։

«…Խորհուրդը գտնում է, որ կոնֆե­րանսը նոյեմբե­րի 10-ին չի կարող կայա­նալ, քանի որ վրա­ցա­կան կառա­վա­րության կողմից այդ հարցի վերա­բերյալ նախնա­կան աշխա­տանքներ չեն անցկացվել հարեւան պետությա­նը վայել կարգով, եւ այնուհե­տեւ կոնֆե­րանսին հրա­վերքը ուշ է ստացվել, ուստի եւ Հայաստա­նի կառա­վա­րությա­նը հրա­հանգում է հող պատրաստել մասնակցե­լու կոնֆե­րանսին՝ նախօ­րոք համա­ձայնության գալով կոնֆե­րանսի կազմի, օրա­կարգի, տեղի եւ ժամա­նա­կի նկատմամբ։ Միեւնույն ժամա­նակ Հայաստա­նի խորհրդա­րա­նը գտնում է, որ Հայաստա­նի եւ Վրաստա­նի հանրա­պե­տություննե­րի միջեւ սահմաննե­րի որոշման մասին հարցը առնչություն չպի­տի ունե­նա Անդրկովկա­սի կոնֆե­րանսի հետ, այլ պետք է վճռվի միայն երկու հանրա­պե­տությանց ներկա­յա­ցուցիչնե­րի միջո­ցով, փոխա­դարձ համա­ձայնությամբ եւ նախքան Անդրկովկա­սի կոնֆե­րանսի գումա­րումը» («ՀՀ առա­ջին խորհրդա­րան 1918–1919թթ., Երեւան, 2009»

Տարածքա­յին խնդիրներ

Մինչեւ նոյեմբե­րի վերջը Տիգրանյանն ու Մդի­վա­նին քննարկում են երկու հանրա­պե­տություննե­րի միջեւ առկա խնդիրնե­րը։ Տիգրանյա­նը պնդում է, որ Ախալքա­լա­քը եւ Բորչա­լուի հայաբնակ շրջաննե­րը պետք է մտնեն Հայաստա­նի Հանրա­պե­տության կազմի մեջ։ Նոյեմբե­րի 29-ին Հայաստա­նի կառա­վա­րության պահանջով Մդի­վա­նին պաշտո­նա­պես ներկա­յացնում է Վրաստա­նի մոտե­ցումը վիճե­լի տարածքա­յին հարցե­րին։ Այդ փաստաթղթի համա­ձայն ՝ սահմա­նը «պետք է անցնի նախկին Թիֆլի­սի նահանգի հին սահմա­նով, այսինքն այն գծով, որ ներկա­յումս բաժա­նում է Ախալքա­լա­քի եւ Բորչա­լուի գավառնե­րը նախկին Երեւա­նի նահանգից» (Վանիկ Վիրաբյան, Հայ-վրա­ցա­կան ռազմա­քա­ղա­քա­կան հարա­բե­րություննե­րը 1918–1921թթ., Երեւան, 2016, էջ 239)։ 

Հայաստա­նի կառա­վա­րությունը պատասխա­նում է, որ «նոտա­յում գծված նոր սահմա­նա­գի­ծը էապես եւ զգա­լի չափով խախտում է ի վնաս Հայաստա­նի Հանրա­պե­տության Վրաստա­նի եւ Հայաստա­նի այն տարածքա­յին տարանջա­տումը, որի վրա կանգնած էր ու կցանկա­նա­յի կանգնել եւ այսուհե­տեւ»։

Հայ-վրա­ցա­կան բանակցություննե­րը շարունակվում են մինչեւ դեկտեմբե­րի սկիզբը, եւ որեւէ արդյունք չեն տալիս: Դեկտեմբե­րի 5‑ին Մդի­վա­նին վերա­դառնում է Թիֆլիս։

Գաղթած հայե­րի ճակա­տա­գի­րը

1918թ. մայիսյան կռիվնե­րի օրե­րին հնա­րա­վոր չի լինում իրա­կա­նացնել Ախալքա­լա­քի պաշտպա­նությունը, եւ թուրքա­կան բանա­կը գրա­վում է շրջա­նը։ Հյուսի­սա­յին գյուղե­րից հայե­րը գաղթում են Բակուրիա­նի, հարա­վա­յին շրջաննե­րից՝ Ծալկա։

Վրաստա­նի կառա­վա­րությունն ամեն կերպ խոչընդո­տում էր հայե­րի անցումը Թիֆլիս, եւ Ախալքա­լա­քի հայ բնակչությունը հայտնվում է շրջա­պատման մեջ. դեպի հյուսիս՝ Բորժոմ տանող ճանա­պարհը փակել էր վրա­ցա­կան բանա­կը, իսկ հարա­վում թուրքերն էին։ Ճանա­պարհ ստա­նա­լու կամ իրենց հայրե­նի գյուղե­րը վերա­դառնա­լու բոլոր խնդրանքնե­րը մերժվում են, եւ մոտ 80 հազար հայի գլխին կախվում է ոչնչացման վտանգը։ Եթե ամռա­նը փախստա­կաններն ինչ-որ կերպ կարո­ղա­նում էին գոյա­տեւել, ապա հոկտեմբե­րին ցուրտն ու սովը հարյուրա­վոր մարդկանց մահվան պատճառ էր դառնում։

Վրաստա­նի կառա­վա­րությունը իր գործե­լա­կերպը բացատրում էր այն բանով, որ պարե­նի պակա­սի պատճա­ռով չի կարող օգնություն տրա­մադրել կամ Վրաստա­նի տարածք թույլ տալ Բակուրիա­նիի եւ Ծալկա­յի անտառնե­րում ապաստա­նած հայե­րին։

Նոյեմբե­րի 8‑ին «Հորի­զո­նը», անդրա­դառնա­լով հայ փախստա­կաննե­րի հիմնախնդրին, գրում էր, որ Վրաստա­նի իշխա­նություննե­րի հրա­պա­րա­կած 300 հազար թիվը ճիշտ չէ՝ այդքան փախստա­կան Վրաստա­նի տարածքում չկա։ Ամբողջ Վրաստա­նում փախստա­կան հայե­րի թիվը, ըստ հրա­պա­րակման, չէր անցնում 150 հազա­րը, որոնցից գրե­թե կեսը կամ հեռա­ցել էին Հյուսի­սա­յին Կովկաս եւ այլուր, կամ մահա­ցել էին։

«Հորի­զոն», 8 նոյեմբե­րի, 1918թ., թիվ 230

«Վրաստա­նում ապաստա­նած 150 հազար հայ փախստա­կաննե­րը ունե­ցան հետեւյալ վիճա­կը. 8 հազար հոգին վրաց կառա­վա­րության կարգադրությամբ Ցարսկիե-Կոլոդցիից օգոստո­սին քշվե­ցին Ատրպա­տա­կա­նի սահմա­նը եւ մեծ մասամբ կոտորվե­ցին։ Բակուրիա­նիում եւ Ծալկա­յում ապաստա­նած գաղթա­կա­նությունից, այս հինգ ամսվա ընթացքում, մեռած կլի­նի առնվազն 35 հազար մարդ։ …Ներկա­յումս Վրաստա­նի զանա­զան մասե­րում ապաստան են գտած 100–105 հազար փախստա­կաններ, որոնցից մոտ 45 հազար հոգին Բակուրիա­նիում եւ Ծալկա­յում»։

Նույն համա­րում թերթը պահանջում էր անհա­պաղ դադա­րեցնել Բակուրիա­նիում, Ծալկա­յում եւ Ալա­զա­նի ու Նավթլուղի «300-րդ վերստ» անվա­նումը ստա­ցած տեղանքում հայ փախստա­կաննե­րի կոտո­րա­ծը։

«Ծալկան եւ Բակուրիա­նին բառիս իսկա­կան իմաստով բացօթյա բանտեր են մեր ժողովրդի համար։ Բայց… սովո­րա­կան բանտե­րում մարդկանց կերակրում են, իսկ Բակուրիա­նիում եւ Ծալկա­յում ժողովրդին ձերբա­կա­լած կառա­վա­րությունը հրա­ժարվում է առանց հանցանքի բանտարկված 80 հազար մարդկանց կերակրե­լուց։ Այս պայմաննե­րում ժողո­վուրդը պետք է կոտորվի, եւ նա լուռ, անտրտունջ կատա­րում է իր պարտքը — կոտորվում է»,- գրում էր «Հորիզոն»-ը։

Նոյեմբե­րի 10-ին Վրաստա­նի իշխա­նություննե­րը հայտա­րա­րում են, որ իրենց կամքից անկախ, երկար ժամա­նակ ի վիճա­կի չեն եղել պատշաճ ուշադրություն դարձնե­լու Ախալքա­լա­քի բնակչությա­նը։ Շրջանն անջատված էր Վրաստա­նից, եւ այժմ, երբ թուրքա­կան զորքե­րը հեռա­նում են, Վրաստա­նի կառա­վա­րությունը հնա­րա­վո­րություն է ստա­նում օգնե­լու մարդկանց։ «Ուստի, վրաց հանրա­պե­տության կառա­վա­րությունը հայտա­րա­րում է ի գիտություն ընդհանրության, որ ինքը մտնում է այդ երկի­րը հաստատ մտադրությամբ բնակչության մեջ մտցնե­լու խաղա­ղություն եւ նորմալ կյանքի ապա­հո­վության եւ հանգիստ աշխա­տանքի գրա­վա­կա­նը»։

Այս հայտա­րա­րությունը նշա­նա­կում էր, որ Վրաստա­նի իշխա­նություննե­րը, հրա­ժարվե­լով դեռեւս 1917թ. Հայաստա­նի հետ ձեռք բերված համա­ձայնությունից, ցանկա­նում էին իրենց տիրա­պե­տությունը հաստա­տել Ախալքա­լա­քում։ Հայաստա­նի կառա­վա­րությունն իր հերթին փորձում էր բանակցություննե­րի միջո­ցով անվտանգության երաշխիքներ ստա­նալ թուրքե­րից, որպեսզի Բակուրիա­նիում եւ Ծալկա­յում կենտրո­նա­ցած փախստա­կաննե­րը օր առաջ կարո­ղա­նան վերա­դառնալ հայրե­նի գյուղե­րը։ Սիրա­կան Տիգրանյա­նը հայտնում է, որ Ախալքա­լա­քի գավա­ռում կազմվում է թուրքա­կան հանձնա­ժո­ղով հայ գաղթա­կաննե­րին անարգել ընդունե­լու համար։ Նույն օրը Վիրա­հա­յոց ազգա­յին խորհրդի ներկա­յա­ցուցիչ Թորոսյա­նը հեռագրում է, որ վերա­դարձի թույլտվությունը ստացվել է։

«Նոր Հորի­զոն», 24 նոյեմբե­րի, 1918թ., թիվ 5

«Հաղորդում եմ գենե­րալ Մոկաեւից ստա­ցած հետեւյալ հեռա­գի­րը. «Տաճիկնե­րը թույլ են տվել գաղթա­կաննե­րին վերա­դառնալ Ախալքա­լա­քի գավա­ռը. հայե­րին չի թույլատրված տեղա­վորվել սահմա­նա­մերձ գյուղե­րում, այլ միայն գավա­ռի խորքե­րում»:

Նոյեմբե­րի 26-ին փախստա­կաննե­րի խմբե­րը Բակուրիա­նիից սկսում են տեղա­փոխվել Բորժոմ եւ Ախալցխա։ Վրաստա­նի իշխա­նություննե­րի անզի­ջում դիրքո­րո­շումն ու ճնշումնե­րը հայաբնակ շրջաննե­րում հերթա­կան լարվա­ծության պատճառ են դառնում։

1918թ. դեկտեմբե­րի 1‑ին Հայաստա­նի զինվո­րա­կան ղեկա­վա­րությունը քննարկում է Ախալքա­լաք զորք մտցնե­լու հարցը, որը կառա­վա­րության որոշմամբ հետաձգվում է։ Այնուա­մե­նայնիվ, հայ-վրա­ցա­կան պատե­րազմից խուսա­փել հնա­րա­վոր չի լինում։ 

***

Նախագծի վրա աշխա­տել են՝ Միքա­յել Յալա­նուզյա­նը, Մարի Թարյա­նը, Լուսի­նե Ղարիբյա­նը

Ձեւա­վո­րումը՝ Աննա Աբրա­համյա­նի, Թամար Դանիելյա­նի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Առնչվող Հոդվածներ