16.2 C
Yerevan

Ռուսնե­րը Ծանր Են Տանում Հայաստա­նի Ինքնուրույնությունը

Բաքուն ուղղա­կի երկու ամիս չի կրա­կի առհա­սա­րակ, կսպա­սի այնքան, մինչև առա­քե­լությունը ավարտվի։ Սակայն անգամ նման դասա­վորվա­ծությա­նը դեպքում՝ երբ սահմա­նին ուղղա­կի հանգիստ է, հայկա­կան կողմը շունչ քաշե­լու ժամա­նակ կունե­նա ու կկա­րո­ղա­նա կենտրո­նա­նալ բուն գործընթացնե­րի, ոչ թե ադրբե­ջա­նա­կան չդա­դա­րող հարվածնե­րի ու դրանց հետև­անքնե­րի վրա։

Դավիթ Գրի­գորյան

Եվրա­միությունը՝ Հայաստա­նի սահմա­նին․ առա­ջին խումբը տեղում է

Երեկ ԵՄ դիտորդա­կան նախնա­կան խումբը ժամա­նեց Երև­ան։ Առա­ջինն այս մասին հայտնեց թվի­թում Հարա­վա­յին Կովկա­սում և Վրաստա­նի ճգնա­ժա­մի հարցե­րով ԵՄ հատուկ ներկա­յա­ցուցիչ Տոյվո Կլաա­րը՝ կից հրա­պա­րա­կե­լով լուսանկար։ Նր գրեց․ «ԵՄ անդամ 27 երկրներն արագ են գործել՝ Հայաստա­նի հարցմանն արձա­գանքե­լու համար։ Դիտորդա­կան խմբի տեղա­կայման նպա­տակն է լինե­լու վերահսկել իրա­վի­ճա­կը և աջակցել հայ-ադրբե­ջա­նա­կան հարա­բե­րություննե­րի կայունացմա­նը»,- հաղորդեց Կլաա­րը։

Հիշեցնեմ, որ հոկտեմբե­րի 6‑ին Պրա­հա­յում տեղի է ունե­ցել Նիկոլ Փաշինյա­նի, Իլհամ Ալիևի, Էմա­նուել Մակրո­նի և Շառլ Միշե­լի քառա­կողմ հանդի­պումը։ Հանդիպման արդյունքնե­րով ընդունվել է հայտա­րա­րություն։ Ըստ հայտա­րա­րության՝ Հայաստանն ու Ադրբե­ջա­նը ճանա­չում են միմյանց տարածքա­յին ամբողջա­կա­նությունն ու ինքնիշխա­նությունը, Հայաստանն իր համա­ձայնությունն է հայտնել՝ խրա­խուսե­լու ԵՄ քաղա­քա­ցիա­կան առա­քե­լությունը Ադրբե­ջա­նի հետ սահմա­նի երկայնքով: Առա­քե­լության նպա­տա­կը կլի­նի վստա­հության կառուցումը, և իր զեկույցնե­րի միջո­ցով, սահմա­նա­յին հանձնա­ժո­ղովնե­րին աջակցե­լը։ Արդեն այսօր հայտնի դարձավ, որ առա­քե­լության ժամանման կոնտեքստում հեռա­խո­սազրույց են ունե­ցել ԱԳ նախա­րար Միրզո­յանն ու Բորե­լը։ Զրուցա­կիցնե­րը քննարկել են Պրա­հա­յում ձեռքբերված պայմա­նա­վորվա­ծության համա­ձայն իրա­կա­նացվե­լիք ԵՄ քաղա­քա­ցիա­կան առա­քե­լության լիա­զո­րություննե­րին, գործունեությա­նը և տեղա­կայմա­նը վերա­բե­րող հարցեր: Կարիք կա նաև հիշեցնել, որ Ադրբե­ջա­նի նախա­գահ Իլհամ Ալիևը ԱՊՀ գագաթնա­ժո­ղո­վում հայտա­րա­րել էր, որ Պրա­հա­յում կտրա­կա­նա­պես մերժել է Ադրբե­ջան առա­քե­լություն ուղարկե­լու Եվրա­միության փորձը.

Նա ասել է, որ ժամեր տեւած բանակցություննե­րի արդյունքում միայն, իբրև ադրբե­ջա­նա­կան ջանքե­րի շնորհիվ, որո­շում կայացվեց հայ-ադրբե­ջա­նա­կան սահմա­նի՝ Հայաստա­նի տարածք ուղարկել Եվրա­միության, այն էլ 40 հոգուց բաղկա­ցած քաղա­քա­ցիա­կան առա­քե­լություն։ Սրա­նով Ալիևը Աստա­նա­յում փորձել է ցույց տալ, որ արել է բացարձա­կա­պես ամեն ինչ, որպեսզի օտա­րի ոտքը չկպնի ՌԴ‑ի ազդե­ցության գոտի՝ կարծես սիրա­շա­հե­լով Պուտի­նին։ Թեպետ Ալիևը գոհունա­կություն է հայտնել, թե եթե այդ առա­քե­լության ժամա­նումն օգնե­լու է դեմարկա­ցիա­յի ու դելի­մի­տա­ցիա­յի գործընթա­ցին՝ ապա իրենք կողմ են առա­քե­լության ժամանմա­նը։ Նա նաև հավե­լել է, թե նախնա­կան 40 հոգա­նոց առա­քե­լության թվա­կազմն ավե­լա­ցել է տասով՝ հասնե­լով 50‑ի։ Բաքվի, չակերտա­վոր խրոխտը գլուխը գովա­ցել է, թե եվրո­պա­ցի­նե­րը թեպետ փորձել են ամեն բան անել՝ դիտորդնե­րին նաև Ադրբե­ջա­նի տարածքում տեղա­կա­յե­լու համար, սակայն ինքը՝ Ալիևը, մերժել է բոլոր տեսակ առա­ջարկնե­րը։ Նա մասնա­վո­րա­պես ասել է․ «Այդ առա­քե­լությունը ադրբե­ջա­նա­կան կողմ ուղարկե­լու փորձ է եղել, ինչը մեր կողմից վճռա­կա­նո­րեն մերժվել է։ Ուստի առա­քե­լությունը կտե­ղա­կայվի Հայաստա­նի տարածքում՝ ՀԱՊԿ պատասխա­նատվության գոտում»,- նշել է Ալիևը։

Այսկերպ Ալիևը կրկին փորձել է, փաստո­րեն ՀՀ‑ն ՀԱՊԿ անդամ մյուս պետություննե­րի մոտ ներկա­յացնել որպես օտար, ինչը, ազնիվ լինենք, ճշմա­րիտ է։ Սակայն այս քայլով վերջինս նպա­տակ է ունե­ցել ՀԱՊԿ-Հայաստան կապե­րի միջև արդեն իսկ խրված սեպը խորացնել՝ ցույց տալով, որ Հայաստա­նը չի ճանա­չում ՀԱՊԿ անդամ մյուս պետություննե­րի կամքն ու հզո­րություննե­րը։

Ինչևէ, ԵՄ առա­քե­լության ժամա­նումը առանձին ծանր են տանում նաև Ռուսաստա­նում։ ՌԴ ԱԳՆ պաշտո­նա­կան ներկա­յա­ցուցիչ Զախա­րո­վան էր նախօ­րեին ոչ դիվա­նա­գի­տա­կան մոտեցմամբ բողո­քել եվրո­պա­ցի­նե­րինց՝ ասե­լով, թե Մոսկվան տեսնում է Եվրո­պա­կան Միության հերթա­կան փորձե­րը՝ ամեն գնով միջամտե­լու Հայաստա­նի և Ադրբե­ջա­նի միջև հարա­բե­րություննե­րի կարգա­վորման գործընթա­ցին, դուրս մղե­լու Ռուսաստա­նին:

Որքան էլ Մոսկվան ծանր տանի այս փաստը՝ միևնույն է, թեկուզ փորքթիվ, թեկուզ քաղա­քա­ցիա­կան, բայց առա­քե­լությունը ժամա­նե­լու է։ Այն գործե­լու է երկու ամիս։ Հստակ չէ, թե որտեղ ու որ ուղղություննե­րով է այն տեղա­կայվե­լու։ Հավա­նա­բար այն ուղղա­կիո­րեն աշխա­տե­լու է պաշտպա­նության նախա­րա­րության ու սահմա­նա­պահնե­րի հետ։ Բայց քանի որ ադրբե­ջա­նա­կան ագրե­սիա­յի աշխարհագրությունը շատ է ընդլայնվել՝ ամե­նայն հավա­նա­կա­նությամբ առա­քե­լությունը կիրա­կա­նացվի շրջիկ կամ օպե­րա­տիվ խմբե­րով, որոնք հարկ եղած դեպքում շտապ կհասնեն ադրբե­ջա­նա­կան հերթա­կան սադրանքի վայր՝ մշտա­դի­տարկե­լու ադրբե­ջա­նա­կան զինված ուժե­րի գործո­ղություննե­րը։

Հավա­նա­կան է նաև այլ բան․ Բաքուն ուղղա­կի երկու ամիս չի կրա­կի առհա­սա­րակ, կսպա­սի այնքան, մինչև առա­քե­լությունը ավարտվի։ Սակայն անգամ նման դասա­վորվա­ծությա­նը դեպքում՝ երբ սահմա­նին ուղղա­կի հանգիստ է, հայկա­կան կողմը շունչ քաշե­լու ժամա­նակ կունե­նա ու կկա­րո­ղա­նա կենտրո­նա­նալ բուն գործընթացնե­րի, ոչ թե ադրբե­ջա­նա­կան չդա­դա­րող հարվածնե­րի ու դրանց հետև­անքնե­րի վրա։ Դիվա­նա­գի­տա­կան կորպուսը զբաղված կլի­նի ոչ թե ադրբե­ջա­նա­կան ագրե­սիան միջազգա­յին կառույցնե­րին հասցնե­լով, այլ առկա գործընթացնե­րը համա­կարգե­լով։ Այս առա­քե­լությունը պարզա­պես թարմ օդ է, հանգիստ շնչե­լու երկամսյա հնա­րա­վո­րություն։ Այլ հարց է, թե ինչպես են այս միջազգա­յին ներկա­յությունը հետա­գա­յում կապի­տա­լի­զացնե­լու մերոնք։ Ամեն դեպքում՝ այս պահին Հայաստա­նի ղեկա­վա­րը գտնվում է մեծա­մա­սամբ թյուրքա­լե­զու պետություննե­րի ղեկա­վարնե­րի ընկե­րակցության մեջ՝ Աստա­նա­յում։

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ