18.3 C
Yerevan

ՀՀ֊ը Պետք Է Գործի Բազմա­կողմա­նիո­րեն

Սա անպայման չի նշա­նա­կում երես թեքել Ռուսաստա­նից։ Առա­վել ևս, պետք է նաեւ հստակ լինի, որ մենք մեր շահերն ենք սպա­սարկում, այլ ոչ թե իր շահե­րին ենք հակադրվում։

Վիգեն Հովսեփյան

Մոսկվա­յին պետք է հասկացնենք, որ ՀՀ‑ի շահերն այսօր պահանջում են բազմա­կողմա­նի գործընկե­րություններ․ ամե­րի­կա­հայ գործիչ

Հարա­վա­յին Կովկա­սում կատարվող վերջին իրա­դարձություննե­րը աստի­ճա­նա­բար բերում են մի համոզման, որ տարա­ծաշրջա­նի երկրնե­րը ուժա­յին կենտրոննե­րի կամ արտա­քին քաղա­քա­կան վեկտո­րի հստա­կեցման քաղա­քա­կա­նություն են դրսև­ո­րում։ Ամե­նախնդրա­հա­րույցը, թերևս, Հայաստա­նի վիճակն է, ով հայտնվել է Ռուսաստան-Արևմուտք հակա­սություննե­րի թատե­րա­բե­մում։ Ի՞նչ է սպա­սում մեզ այս համա­տեքտսում, և ո՞րը կարող է լինել ողջա­միտ ճանա­պարհա­յին քարտե­զը՝ Հայաստա­նի համար։

«Թեև համա­ձայն եմ, որ Արեւմուտք-Ռուսաստան լարված հարա­բե­րություննե­րի պարունա­կի մեջ բարդ իրա­վի­ճակներ են ստեղծվել ՀՀ‑ի համար, այսուհանդերձ տագնա­պը նաև կարե­լիություններ է ընձե­ռում։ Օրի­նակ, Խորհրդա­յին Միության փլուզումից այս կողմ չի եղել որևէ ժամա­նակ, երբ Արևմուտքը այսքան հետաքրքրված լինի մեր տարա­ծաշրջա­նով, կամ առհա­սա­րակ Ռուսաստա­նի հեղի­նա­կությունը նսե­մացնե­լով»,-ԼՈՒՐԵՐ․ com-ի հետ զրույցում նման տեսա­կետ հնչեցրեց ամե­րի­կա­հայ հասա­րա­կա­կան գործիչ, քաղա­քա­գի­տության դոկտոր Վիգեն Հովսեփյա­նը։

Նրա խոսքով, մյուս կողմից, 90-ականնե­րից այս կողմ, չի եղել նման իրա­վի­ճակ, երբ Ռուսաստա­նը այս չափե­րով ապա­վի­նի թուրք-ադրբե­ջա­նա­կան խարսխի վրա։ Հետև­ա­բար, ըստ քաղա­քա­գե­տի, Հայաստա­նին մնում է բաց լինել Արևմուտքից եկած զորակցա­կան-օժանդա­կության առա­ջարկնե­րին, հատկա­պես որ այսօրվա իրա­կա­նության մեջ ԱՄՆ‑ը այն ուժն է, որ ունի առա­վե­լա­գույն տնտե­սա­կան-ռազմա­կան լծակնե­րը՝ ազդե­լու Ադրբե­ջա­նի վրա․

«Սա անպայման չի նշա­նա­կում երես թեքել Ռուսաստա­նից, որին պետք է անկեղծ հասկացնել, թե այսօրվա իրադրության մեջ մեր շահե­րը  պահանջում են բազմա­կողմնա­կի գործընկե­րություններ, մանա­վանդ, երբ ինքը Ռուսաստա­նը անկա­րող է, կամ առնվազն անպատրաստ է կտրուկ դիրքո­րո­շումի մեր պետա­կան շահե­րի օգտին։ Առա­վել ևս, պետք է նաեւ հստակ լինի, որ մենք մեր շահերն ենք սպա­սարկում, այլ ոչ թե իր շահե­րին ենք հակադրվում»։

Մեր այն հարցին, թե բավարա՞ր են, արդյոք, ԱՄՆ‑ի ջանքե­րը՝ ադրբե­ջա­նա­կան ագրե­սիան զսպե­լու իմաստով, Վիգեն Հովսեփյանն ասաց․

«Ո՛չ, բավա­րար չեն։ Այսուհանդերձ շատ լավ սկիզբ է դրվել ԱՄՆ‑ի կողմից ցուցա­բերված վերա­բերմունքին, և այն կարե­լի է նոր բարձունքի հասցնել ներգործուն ճիգե­րով։ Այստեղ, ԱՄՆ-ում, բնա­կա­նա­բար ՀՀ արտա­քին գործե­րով զբա­ղող կառույցնե­րի  լուրջ և խոհուն աշխա­տանքն է կենսա­կան, բայց շատ կարեւոր է նաեւ ամե­րի­կա­հայ համայնքի ճիգե­րը։ Այսօր ևս, հսկա­յա­կան առիթ և անհրա­ժեշտություն կա նմա­նօ­րի­նակ համա­կարգված աշխա­տանքի, որի անմի­ջա­կան արդյունքը պետք է լինի ա) դադա­րեցնել զենքի վաճառքը Ադրբե­ջա­նին բ) պատժա­մի­ջոցներ սահմա­նել Ադրբե­ջա­նի հանդեպ, գ) մեծ չափե­րի տնտե­սա­կան և մարդա­սի­րա­կան օժանդա­կություն հասցնել Արցա­խա­հա­յությա­նը և դ) անվե­րա­պա­հո­րեն և ցայտուն կերպով տեր կանգնել Արցա­խի անվտանգության և ինքնա­վա­րության պաշտպա­նությա­նը»։


Արա Ալո­յան

Հոդվա­ծը՝ lurer.com կայքից։

Առնչվող Հոդվածներ