14.7 C
Yerevan

Հայկա­կան Բանա­կի Հնդկա­կան Այլընտրանքը

Հնդկաստա­նը, ինչպես նշեց ԱրծրունՀովհաննիսյա­նը, եղել և մնում է Հայաստա­նի­հա­մար ամե­նա­լավ այլընտրանքը, և ինքը դրա­մա­սին խոսում է դեռևս 2014թ.-ից: Հնդկա­կանզի­նա­նո­ցից օգտվե­լը կարող է բեկումա­ռա­ջա­ցել ռազմա­վա­րա­կան ևտակտի­կա­կան առումով, եթե խոսքն իհարկեգնում է մի քանի հարյուր մլն դոլա­րի մասին, որով հնա­րա­վոր է մեծ քանա­կությամբ զենքերգնալ, բայց պարտա­դիր է, որ այդ զենքե­րըա­րագ հասցվի Հայաստան և արագ մարսվի:

Արծրուն Հովհաննիսյան

Պետրոս Ղազարյա­նի հյուրն է է ՊՆ նախկինխոսնակ, դասա­խոս, ԱԺ պաշտպա­նության ևանվտանգության հարցե­րի մշտա­կանհանձնա­ժո­ղո­վի փորձա­գետ պահեստա­զո­րիգնդա­պետ Արծրուն Հովհաննիսյա­նը:

Արծրուն Հովհաննիսյա­նը մի քանի օր առաջ է վերա­դարձել դիրքե­րից, ուր մարտա­կանհերթա­պա­հություն է անցկացրել շուրջ մեկ ամիս: Հովհաննիսյանն ասաց, որ զորքե­րի­բա­րո­յա­հո­գե­բա­նա­կան վիճա­կը բարձր, կայունվի­ճա­կում է գտնվում, հրաձգա­յին զենքե­րի պակասչկա: Այլ, գերճշտգրիտ զենքե­րի հաշվով իհարկե­պա­կաս կա և այդ մասին գիտեն բոլո­րը: Հիմա մերխնդի­րը շատ արագ զինվելն է, որը միակ հստակ ձևնէ ռազմա­կան հավա­սա­րակշռությունը վերա­կագնե­լուհա­մար:

Արծրուն Հովհաննիսյանն այդ առումով բավա­կանլայն անդրա­դարձ կատա­րեց հնդկա­կանսպա­ռա­զի­նությա­նը, խոսե­լով դրանց որա­կա­կանհատկություննե­րի մասին: Հնդկա­կան ռազմա­կանգի­տությունը բավա­կան լավ զարգա­ցած է և հրա­շա­լիո­րեն կարո­ղա­նում է տեղայնացնե­լա­մե­նա­տարբեր նշա­նա­կության զինա­տե­սակներ: Հնդկաստանն այսօր ունի СУ-30 կործա­նիչնե­րիա­մե­նա­մեծ բազան, նույնիսկ ռուսնե­րից էլ մեծքա­նա­կությամբ և ընդ որում կարև­որ է նաև այն, որհնդիկնե­րը ռուսնե­րին նաև գերա­զանցում են այդկործա­նիչնե­րի զինման հարցում: Կոպիտ ասած, հնդիկնե­րը ավե­լի շատ զենք են կարո­ղա­նում լցնելկործա­նի­չի թևե­րի տակ, քան ռուսնե­րը: Հնդիկնե­րը­նաև ժամա­նա­կին գնել են խորհրդա­յին զենքի բոլորպլատֆորմնե­րը: Չկա խորհրդա­յին որև­է­զի­նա­տե­սակ, որ հնդիկնե­րը չունե­նան: Հնդիկնե­րը­խորհրդա­յին զենքից ու խորհրդա­յին արդենմերժված ճանա­պարհից հրա­ժարվել են 1990-ականնե­րի վերջե­րին և արդեն 2000-ականնե­րից լայնթա­փով համա­գործակցություն են սկսել և՛ ԱՄՆ, և՛Եվրոպայի հետ: Համա­գործակցությունը եղել էինչպես ինքնա­թիռնե­րի, այնպես էլ հրե­տա­նա­յինմի­ջոցնե­րի, իսկ այժմ նաև անօ­դա­չու թռչողհարվա­ծա­յին, կամի­կա­ձե միջոցնե­րի առումով: Հնդկա­կան ռազմա­կան տեխնո­լո­գիա­նե­րը­կա­րո­ղա­ցել են շուրջ քսան տարի ամե­նա­լայնփորձարկումնեի միջո­ցով ձեռք բերել աշխարհի­լա­վա­գույն զինա­նոցնե­րից մեկը: Հնդկաստա­նը, ինչպես նշեց Արծրուն Հովհաննիսյա­նը, եղել և մնում էՀա­յաստա­նի համար ամե­նա­լավ այլընտրանքը, ևինքը դրա մասին խոսում է դեռևս 2014թ.-ից: Հնդկա­կան զինա­նո­ցից օգտվե­լը կարող է բեկումա­ռա­ջա­ցել ռազմա­վա­րա­կան և տակտի­կա­կա­նա­ռումով, եթե խոսքն իհարկե գնում է մի քանի­հարյուր մլն դոլա­րի մասին, որով հնա­րա­վոր է մեծքա­նա­կությամբ զենքեր գնալ, բայց պարտա­դիր է, որայդ զենքե­րը արագ հասցվի Հայաստան և արագմարսվի: Նույնիսկ եթե մենք որո­շենք պահպա­նել հինու մերժված խորհրդա­յին ռազմա­կան ուղով, միևնույնէ Հնդկաստա­նից կարող ենք գնել ու լրացնել, թարմացնել հայկա­կան զինա­նո­ցը: ԱրծրունՀովհաննիսյա­նը նաև համե­մա­տություն արեցռուսա­կան ու հնդկա­կան մի քանի զինա­տե­սակնե­րի­միջև, ցույց տաով դրանց որա­կա­կանտարբե­րություննե­րը և ընդգծեց, որ հնդկա­կաննանփո­խա­րի­նե­լի այլընտրանք է հայաստա­նի­հա­մար:

Ինչ վերա­բե­րումէ պարսկա­կան զինա­տե­սակնե­րին, ապա Արծրուն Հովհա­նիսյանն ասաց, որ պարսկա­կա­նը թեև չունի այն բարձր մարտա­վա­րա­տեխնի­կա­կան բնութա­գի­րը, ինչ և հնդկա­կա­նը, բայց այն վիճա­կիի համե­մատ, որ հիմա մեզ մոտ է, դրանք մեզ շատ են պետք:

Արծրուն Հովհաննիսյանն անդրա­դարձավ նաևռազմա­կան հայե­ցա­կարգին ու ասաց, որ մենք, իտարբե­րություն ադրբե­ջանցի­նե­րի, ընտրել ենքխորհրդա­յին մեռած ու մերժված ռազմա­կանճա­նա­պարհը: Մինչև 70-ականնե­րը աշխարհումլա­վա­գույնը գերմա­նա­կանն էր, իսկ հետոա­մե­րիկյա­նը: Խորհրդա­յի­նը ինչ որ անհա­ջող ումերժված այլընտրանք էր, բայց մենք նույնիսկ դաչկա­րո­ղա­ցանք իրա­կա­նացնել, այն էլ ավե­լիփչացրե­ցինք կոռուպցիա­յով ու ընդհանրա­պե­սանպետք դարձրինք առանց այն էլ հնա­ցած այդմո­դե­լը: Մեզ պետք է ռազմա­կան մի քանի­հիմնա­րա­րա փաստաթղթեր ստեղծել, պետք է հիմքը­փո­խել, պետք է զարգա­նալ ու թարմա­նալ: Մենքհրա­շա­լի սպա­յա­կազմ ու զինված ուժեր ունենք, որոնք սիրում են հայրե­նի­քը, պատրաստ են կյանքը­տալ հայրե­նի­քին և նրանց նորմալկազմա­կերպա­կան ու վերահսկո­ղա­կանմե­խա­նիզմներ են պետք:

Խոսք գնաց նաև ռուս-ուկրաի­նա­կան ճակա­տից: Արծրուն Հովհաննիսյան ընդհա­նուր հայացք նետեց արևմտյան ճակա­տին, մասնա­վո­րա­պես Խերսո­նին և ասաց, որ պատե­րազմը հավա­նա­բար կմտնի ծանր, քայքա­յող փուլ, և հնա­րա­վոր է  նույնիսկ դադար գրանցվի:

Առնչվող Հոդվածներ