Մաս IV
Եթե Հայաստանը մի քանի կանխարգելիչ գործողություններ ձեռնարկեր 1994-ից 2010 թվականներին, ապա, ցավոք, կունենար կորուստներ, բայց կունենա՞ր ավելի շատ մահեր, խոցելիություններ և հետաընթացներ, քան 2016թ.: Չմոռանանք, որ Հայաստանի երիտասարդությունը 2016թ. հետո ապրում է իր երրորդ պատերազմը:
Կայծ Մինասյան
2020թ.Արցախում (Լեռնային Ղարաբաղում) հայերի պարտությունից հետո հանրային քննարկումներում գոյության փիլիսոփայական մակարդակի ճգնաժամ է բռնկվել։ Այս փորձնական ժամանակի ստեղծած ցնցումը ստիպել է հայերին, որպեսզի նրանք ծանր հարցեր սկսեն տալ և փորձել դիմակայել այդ խնդիրներին:
Ուկրաինայի պատերազմի ֆոնին Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ, մի շարք հարցեր է առաջացնում, որոնք կարելի է կառանձնացնել յոթ կետերով՝ անպատժելիություն, չեզոքություն, օրինականություն, անվտանգություն, միասնություն, իրականություն և ինքնիշխանություն:
Անվտանգություն
Յուրաքանչյուր պետություն իրավունք ունի ուժ կիրառել ագրեսիայի դեմ, այդ թվում և Հայաստանը։ Ինքնապաշտպանությունը հանդիսանում է անքակտելի իրավունք։ Հետևաբար, Հայաստանն իրավունք ունի իրեն պաշտպանել առանց նվազագույն մարտահրավերի, ներառյալ ուժի կիրառումը, պատժամիջոցները և դաշինքները:
Դաշինքներ: Ի՞նչ դաշինք, երբ ՀԱՊԿ-ն ցույց է տվել իր անպետքությունը։ Հին աշխարհից (ժողովրդավարական պետություններից) դեպի նոր աշխարհ (ավտորիտարիզմներ) անցումը դաշինքները վերածում է գործընկերության։ Հայաստանը վճարում է դրա գինը այն բանից հետո, երբ Մոսկվան չի կարողացել հստակ ռազմական պաշտպանությունով ապահովել տարածաշրջանում իր «դաշնակցին»: Արդյունքն այն է, որ ԱՄՆ-ը կարծես թե գտնվում է հայ-ադրբեջանական հարաբերությունների դիվանագիտության առաջնագծում.
Անվտանգությունը բարդ հասկացություն է, որը ներառում է մի քանի մակարդակ, ինչպիսիք են ռեժիմի բնույթը (ավտորիտար կամ ժողովրդավարական), անվտանգության հայեցակարգը (հարձակողական կամ պաշտպանական), համագործակցությունը (դաշինք կամ գործընկերություն), պատասխանի բնույթը (պատժամիջոցներ, հարկադրանք և ակնկալիք)
Հայերը երբեք պատշաճ կերպով չեն առաջ քաշել Ադրբեջանի և նրա ղեկավարների դեմ տնտեսական պատժամիջոցների հարցը (օրինակ՝ ակտիվների բռնագրավում)։ Բաքվի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը պետք է առաջնահերթություն դառնար Հայաստանի դեմ ագրեսիվ պատերազմից հետո: Հարկադրանքը կարող է ունենալ մի քանի ձևեր, ինչպիսիք են զինված միջամտությունը Բաքվի դեմ (հավանական չէ) կամ իրավական միջամտությունը (օրենքը, որը պետք է դիտարկել հատկապես Հայաստան-սփյուռք ցանցային համագործակցության տեսանկյունից): Հարկադրանքը կարող է նաև այլ ձև ունենալ միջամտության և կանխարգելման միջև՝ կանխարգելիչ պատերազմ: Եթե Հայաստանը մի քանի կանխարգելիչ գործողություններ ձեռնարկեր 1994-ից 2010 թվականներին, ապա, ցավոք, կունենար կորուստներ, բայց կունենա՞ր ավելի շատ մահեր, խոցելիություններ և հետաընթացներ, քան 2016թ.: Չմոռանանք, որ Հայաստանի երիտասարդությունը 2016թ. հետո ապրում է իր երրորդ պատերազմը (Քառօրյա պատերազմ, 2020թ. Արցախյան պատերազմ և 2022 թվականի սեպտեմբերի 13-ից շարունակվող հակամարտությունը): Սակայն կանխարգելումը նաև ռազմավարություն է՝ վերևում գտնվող վտանգի դեմ պայքարելու համար, նախքան դրա կարծրանալը: Ռազմական և քաղաքական իշխանություններին մնում է իրականացնել ակնկալիքի այս ռազմավարությունը, այսինքն հաղթահարել դրա նվազեցման սպառնալիքը և դրա հիման վրա դիտարկել տարբեր տարբերակներ:
Սա Արամ Մանուկյանի ռազմավարությունն էր, ով դեռ 1908-ին կիրառեց հակամարտությունից խուսափելու այս տեխնիկան, որպեսզի այն երբեք չհասներ իր գագաթնակետին։ Մենք պետք է լրջորեն ուսումնասիրենք Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի հայեցակարգը։ Հիշեք, որ 1918թ, Հանրապետության համար իրական խնդիրները սկսվեցին 1919-ի հունվարից՝ նրա մահից հետո։