18.3 C
Yerevan

Այժմ Հայե­րը Պետք Է Հասկա­նան Իրենք Իրենց

Մաս IV

Եթե Հայաստա­նը մի քանի կանխարգե­լիչ գործո­ղություններ ձեռնարկեր 1994-ից 2010 թվա­կաննե­րին, ապա, ցավոք, կունե­նար կորուստներ, բայց կունենա՞ր ավե­լի շատ մահեր, խոցե­լիություններ և հետաընթացներ, քան 2016թ.: Չմո­ռա­նանք, որ Հայաստա­նի երի­տա­սարդությունը 2016թ. հետո ապրում է իր երրորդ պատե­րազմը:

Կայծ Մինասյան

2020թ.Արցախում (Լեռնա­յին Ղարա­բա­ղում) հայե­րի պարտությունից հետո հանրա­յին քննարկումնե­րում գոյության փիլի­սո­փա­յա­կան մակարդա­կի ճգնա­ժամ է բռնկվել։ Այս փորձնա­կան ժամա­նա­կի ստեղծած ցնցումը ստի­պել է հայե­րին, որպեսզի նրանք ծանր հարցեր սկսեն տալ և փորձել դիմա­կա­յել այդ խնդիրնե­րին:

Ուկրաի­նա­յի պատե­րազմի ֆոնին Ադրբե­ջա­նի ագրե­սիան Հայաստա­նի դեմ, մի շարք հարցեր է առա­ջացնում, որոնք կարե­լի է կառանձնացնել յոթ կետե­րով՝ անպատժե­լիություն, չեզո­քություն, օրի­նա­կա­նություն, անվտանգություն, միասնություն, իրա­կա­նություն և ինքնիշխա­նություն:

Անվտանգություն

Յուրա­քանչյուր պետություն իրա­վունք ունի ուժ կիրա­ռել ագրե­սիա­յի դեմ, այդ թվում և Հայաստա­նը։ Ինքնա­պաշտպա­նությունը հանդի­սա­նում է անքակտե­լի իրա­վունք։ Հետև­ա­բար, Հայաստանն իրա­վունք ունի իրեն պաշտպա­նել առանց նվա­զա­գույն մարտահրա­վե­րի, ներառյալ ուժի կիրա­ռումը, պատժա­մի­ջոցնե­րը և դաշինքնե­րը:

Դաշինքներ: Ի՞նչ դաշինք, երբ ՀԱՊԿ‑ն ցույց է տվել իր անպետքությունը։ Հին աշխարհից (ժողովրդա­վա­րա­կան պետություննե­րից) դեպի նոր աշխարհ (ավտո­րի­տա­րիզմներ) անցումը դաշինքնե­րը վերա­ծում է գործընկե­րության։ Հայաստա­նը վճա­րում է դրա գինը այն բանից հետո, երբ Մոսկվան չի կարո­ղա­ցել հստակ ռազմա­կան պաշտպա­նությունով ապա­հո­վել տարա­ծաշրջա­նում իր «դաշնակցին»: Արդյունքն այն է, որ ԱՄՆ‑ը կարծես թե գտնվում է հայ-ադրբե­ջա­նա­կան հարա­բե­րություննե­րի դիվա­նա­գի­տության առաջնագծում.

Անվտանգությունը բարդ հասկա­ցություն է, որը ներա­ռում է մի քանի մակարդակ, ինչպի­սիք են ռեժի­մի բնույթը (ավտո­րի­տար կամ ժողովրդա­վա­րա­կան), անվտանգության հայե­ցա­կարգը (հարձա­կո­ղա­կան կամ պաշտպա­նա­կան), համա­գործակցությունը (դաշինք կամ գործընկե­րություն), պատասխա­նի բնույթը (պատժա­մի­ջոցներ, հարկադրանք և ակնկա­լիք)

Հայե­րը երբեք պատշաճ կերպով չեն առաջ քաշել Ադրբե­ջա­նի և նրա ղեկա­վարնե­րի դեմ տնտե­սա­կան պատժա­մի­ջոցնե­րի հարցը (օրի­նակ՝ ակտիվնե­րի բռնագրա­վում)։ Բաքվի նկատմամբ պատժա­մի­ջոցնե­րի կիրա­ռումը պետք է առաջնա­հերթություն դառնար Հայաստա­նի դեմ ագրե­սիվ պատե­րազմից հետո: Հարկադրանքը կարող է ունե­նալ մի քանի ձևեր, ինչպի­սիք են զինված միջամտությունը Բաքվի դեմ (հավա­նա­կան չէ) կամ իրա­վա­կան միջամտությունը (օրենքը, որը պետք է դիտարկել հատկա­պես Հայաստան-սփյուռք ցանցա­յին համա­գործակցության տեսանկյունից): Հարկադրանքը կարող է նաև այլ ձև ունե­նալ միջամտության և կանխարգելման միջև՝ կանխարգե­լիչ պատե­րազմ: Եթե ​​Հայաստա­նը մի քանի կանխարգե­լիչ գործո­ղություններ ձեռնարկեր 1994-ից 2010 թվա­կաննե­րին, ապա, ցավոք, կունե­նար կորուստներ, բայց կունենա՞ր ավե­լի շատ մահեր, խոցե­լիություններ և հետաընթացներ, քան 2016թ.: Չմո­ռա­նանք, որ Հայաստա­նի երի­տա­սարդությունը 2016թ. հետո ապրում է իր երրորդ պատե­րազմը (Քառօրյա պատե­րազմ, 2020թ. Արցախյան պատե­րազմ և 2022 թվա­կա­նի սեպտեմբե­րի 13-ից շարունակվող հակա­մարտությունը): Սակայն կանխարգե­լումը նաև ռազմա­վա­րություն է՝ վերև­ում գտնվող վտանգի դեմ պայքա­րե­լու համար, նախքան դրա կարծրա­նա­լը: Ռազմա­կան և քաղա­քա­կան իշխա­նություննե­րին մնում է իրա­կա­նացնել ակնկա­լի­քի այս ռազմա­վա­րությունը, այսինքն հաղթա­հա­րել դրա նվա­զեցման սպառնա­լի­քը և դրա հիման վրա դիտարկել տարբեր տարբե­րակներ:

Սա Արամ Մանուկյա­նի ռազմա­վա­րությունն էր, ով դեռ 1908-ին կիրա­ռեց հակա­մարտությունից խուսա­փե­լու այս տեխնի­կան, որպեսզի այն երբեք չհասներ իր գագաթնա­կե­տին։ Մենք պետք է լրջո­րեն ուսումնա­սի­րենք Հայաստա­նի Առա­ջին Հանրա­պե­տության հիմնա­դիր Արամ Մանուկյա­նի հայե­ցա­կարգը։ Հիշեք, որ 1918թ, Հանրա­պե­տության համար իրա­կան խնդիրնե­րը սկսվե­ցին 1919‑ի հունվա­րից՝ նրա մահից հետո։

Առնչվող Հոդվածներ