18.3 C
Yerevan

Հարցազրույց Կինո­բե­մադրիչ Հրանտ Վարդանյա­նի Հետ

Միա­կը մեր աշխարհագրա­կան դիրքն է մնա­ցել, որի ճակա­տագրին իր արջի թաթն է դրել սատկող կայսրությունը։ Այսօր՝ մեր և աշխարհի կարև­ո­րա­գույն երկրնե­րի շահերն են խաչվել մեր տարա­ծաշրջա­նում, որտեղ մենք կարող ենք շահե­կան դուրս գալ եթե միա­հա­մուռ հասկա­նանք թե ինչ է կատարվում մեր շուրջը:

Հրանտ Վարդանյան

Պարոն Վարդանյան, ինչպե՞ս եք պատկե­րացնում ՀՀ ներկա­յիս քաղա­քա­կան երկբև­ե­ռացման հաղթա­հա­րումը:
‑Ես կասեի բազմաբևեռացումը,սակայն հիմնա­կա­նում դրանք երկուսն են, կայսրա­պաշտա­կան և անկա­խա­կան, ինքնիշխան հայրե­նիք ունե­նա­լու ցանկություն ունե­ցողնե­րի բախումն է՝ կայսրության թևի տակ ապրե­լու ցանկություն ունե­ցող իշխա­նիկնե­րի դասա­լի­քության հետ։ Կայսրա­պաշտնե­րի վախե­րը, անկա­խա­կաննե­րի անկազմա­կերպ լինե­լը բերե­ցին 44-օրյա պատե­րազմի ինքնասպա­նությա­նը, որի արդյունքում ժողովրդա­կան գիտակցությունը պարա­լի­զացված մնաց։ Հիմնա­կան պատճա­ռը նորանկախ Հայաստա­նում լյուստրա­ցիա չանե­լուց եկավ, մենք չհասկա­ցանք մեր հայրե­նա­կիցնե­րի որ մասն է, որ ապրում և գործում է օտար երկրի շահե­րի համար, այն ներկա­յացնե­լով պաշտպանված լինե­լու միակ ճանա­պարհը, իսկ որ մասն է իրա­կան ինքնիշխան պետության ջատա­գո­վը։ Բոլո­րը բոլո­րին կասկա­ծի դաշտում ընկա­լե­ցին, որովհետև պարզ չէր թե, ով ով է։ Բանա­կը, ազգա­յին անվտանգության ծառա­յութունը տոտալ առումով պատկա­նում էր մոսկովյան չեկիստա­կան Կրեմլին, մեր պարտությունը անխուսա­փե­լի էր, քանի որ այս պատե­րազմն ըստ իս՝ սանձա­հարվեց հենց Մոսկվա­յի կողմից, որպես պատիժ ՀՀ բնակչության այն մասի նկատմամբ, ովքեր համարձակվե­ցին դեմ դուրս գալ իրենց երկրում գործող կրեմլյան փտած համա­կարգին։ Այս խնդիրնե­րի հաղթա­հարման ճանա­պարն, ըստ իս՝ պետա­կա­նության ամրապնդումն է, բոլոր առողջ մնա­ցած ուժե­րի համախմբումը այդ գաղա­փա­րի շուրջ, որի համար նախ և առաջ մաքրվել էր պետք օտար ուժե­րի, նրանց շահե­րի համար պայքար մղող մեր հայրե­նա­կիցնե­րից, նրանց առա­ջին հերթին զրկել էր պետք կառա­վարման որև­ի­ցե լծակնե­րից, լինի Հայաստա­նում ‚թե սփյուռքում։

Հաշվի առնե­լով ներկա­յիս ընդհա­նուր ընկճվա­ծության ու ինչ որ չափով հուսա­հա­տության ալի­քի առկա­յությունը, արդյո՞ք համա­ձայն եք, որ հիմա մեզ համար ամե­նա­կարև­ո­րը ոչ թե միա­կողմա­նության սկզբունքն է, այլ համա­հայկա­կան ներուժի կենսա­գործման համոզմունքը: ‑Համա­հայկա­կան ներուժի մասին, տարբեր առիթնե­րով միշտ եմ բարձրա­ձայնել, միշտ եմ ընդգծել դրա հզո­րության մասին, բոլո­րիս կողմից, ոչ հետև­ո­ղա­կան լինե­լու մասին, թե՛ հայրե­նի­քում, թե՛ սփյուռքում։ Ասեմ ‚որ մենք հզո­րա­նա­լու, ազգա­յին, մշա­կութա­յին, գիտա­կան, կրթա­կան արժեքնե­րը պահպա­նե­լու այլ ճանա­պարհ չունենք, քան սկսել համա­հայկա­կա­նությամբ ապրելն ու գործե­լը, ուղղա­կի այն պարտա­դիր է դառնում՝ այդպես մտա­ծե­լը մեզ կհա­նի հավերժ թվա­ցող խավա­րից, նեղսրտությունից, հավերժ բզկտված լինե­լու մոլուցքից։ Մենք հայրե­նի­քում, իսկ սփյուռքն ամբողջ աշխարհով մեկ սփռված լինե­լով տկա­րացնում, իրա­րից հեռացնում ենք, անջատ գործելն, անջատ մտածելը,տարբեր լեզունե­րով խոսե­լը, իրար չհասկա­նա­լը, տարբեր նեղ մարդկա­յին, տարբեր ուժե­րի շահե­րից, դրանցից ելնող մեր ապրե­լաձևը քայքա­յում է ամբողջ ազգի նկա­րա­գի­րը։ Այնինչ՝ մենք մի հզոր մարդկա­յին, նյութա­կան, գիտա­կան մշա­կութա­յին կարո­ղություննե­րի տեր մեծ ազգ ենք, որը դեռ ամբողջությամբ չի գիտակցում իր ուժի հզո­րության մասին,դեռ նման ենք մի ֆենո­մե­նալ կարո­ղություննե­րով օժտված մանկան, որի արարքնե­րով մեծա­հա­սակնե­րը զարմա­նում և ապշում են,բայց նա իր մանկա­կան խաղերն է դեռ խաղում,չի գիտակցում իր հանճա­րե­ղության աստի­ճա­նը։

Համա­հայկա­կա­նությունն անշուշտ ամե­նից հզոր ուժն է, բայց ինչպե՞ս եք պատկե­րացնում դրա կայա­ցումը: Ամեն երև­ույթ միա­վորվում է որևէ երև­ույթի շուրջ, ամեն ինչ ունի իր ծանրության կենտրո­նը: Ո՞րն է այդ կենտրո­նը համա­հայկա­կա­նության կայացման համար:
-Մենք բոլորս պարտա­վոր ենք միա­վորվել Հայկա­կան Պետա­կա­նության շուրջը, անկախ նրա­նից թե, ովքեր են կառա­վա­րում այն,եթե կառա­վա­րիչնե­րը թերի են, ամեն բան պետք է անել, փոխե­լու և փոխվե­լու համար։Մենք մեր պետա­կա­նությունը պետք է համա­րենք համա­հայկա­կա­նության կենտրո­նա­կան մեխը, համա­հայկա­կա­նության շահե­րը ներկա­յացնող իր մայրա­քա­ղաք Երև­ա­նով, որտեղ պետք է տեղա­վորվեն համա­հայկա­կա­նության գործա­րար, գիտա­կան աշխարհի տարբեր երկրնո­րում գործնեություն ծավա­լող գործա­րարնե­րի գրա­սենյակնե­րը, բիզնես կենտրոննե­րը, արվեստա­նոցներն ու գիտա­կան հաստա­տություննե­րը։ Ինչքան,որ հայրե­նի­քին է օդի պես հարկա­վոր իր բազմա­զա­վակ հայրե­նա­կիցնե­րի պոտենցիա­լը, այնքան էլ սփյուռքին է պետք ուժեղ հայրե­նիք, ուժեղ ինքնիշխան պետություն ունե­նա­լու անհրա­ժեշտությունը։ Կարծում եմ ժամա­նակն է ‚որ բոլորս հասկանանք՝ինտերնետային գերզարգացման ժամա­նա­կաշրջա­նում այլևս սփյուռք և գաղութ հասկա­ցո­ղությունը ատա­վիզմ է(հետասերում), մենք բոլորս նույն վայրկյա­նում համ տանն ենք հայրե­նի­քում, համ կարող ենք մասնա­կից լինել աշխարհի ցանկա­ցած անկյունում կատարվող մեր հայրե­նա­կիցնե­րի խնդիրնե­րի լուծմա­նը։ Համա­հայկա­կա­նությամբ ապրելն է, որը մեզ կբե­րի ազգա­յին մտա­ծե­լա­կերպի, ազգա­յին կուռ պետություն կառուցե­լուն։ Աշխարհի բոլոր զարգա­ցած պետություննե­րի հիմքում՝ ես տեսնում եմ խորը ազգա­յին արմատնե­րի վրա հիմնված հիմքեր, որոնք շատ համա­մարդկա­յին են, քանզի միայն խորը ազգա­յին սովո­րույթնե­րը և բարո­յա­կան կերտվածքն է, որոնց միջո­ցով աշխարհը կկա­րո­ղա­նա համա­մարդկա­յին արժեքնե­րով ապրե­լու տուն դառնալ,իսկ մենք մեր տեղն ու դերը կկա­րո­ղա­նանք գտնել հենց այդ մեծ տան տանի­քի ներքո։

Մենք մշտա­պես ընդգծել ենք հայ ժողովրդի՝ համա­մարդկա­յին արժեքնե­րի ստեղծող լինե­լու հանգա­մանքը, նրա քաղա­քակրթա­կան բարձր մակարդակն ու համընդհա­նուր մարդկա­յին ընտա­նի­քի ավագ անդամ լինե­լը, բայց այսօր կարծես թե մարդկա­յին ընտա­նի­քը դեռ հեռու է միա­վորման ու մեկ գաղա­փա­րի ընտա­նիք դառնա­լու հեռանկա­րից: Մանա­վանդ հիմա, երբ աշխարհը նորից պատե­րազմնե­րի, երկպա­ռա­կիչ քաղա­քա­կա­նության փոթորկի մեջ է, արդյո՞ք այդ ամե­նը մարդու մեջ մարդկա­յի­նը չեն սպա­նի ու նրան դարձնեն լոկալ շահե­րով ապրող որևէ կենդա­նա­տե­սակ:

-Հայ մարդուն կապող, մոտեցնող՝ ճապո­նա­ցու, գերմա­նա­ցու, անգլիա­ցու, արա­բի, ֆրանսիա­ցու այսօր արդեն կարե­լի է ասել ամե­րի­կա­ցու և աշխարհի բոլոր ազգե­րի հետ համա­մարդկա­յին արժեքնե­րից խոսե­լու ձևը , դրանք խորը ազգա­յին, ընտա­նե­կան, բարե­կա­մա­կան ապրե­լաձևն է, դրանց բարո­յա­կա­նության մեջ ընդհա­նուրը եզրեր գտնե­լու մեջ են, որոնց միջո­ցով կարո­ղա­նում ենք իրար ընկալել,հասկանալ։ Եվ հակա­ռա­կը՝ մեզ բոլո­րը կարո­ղա­նում են ընկա­լել, հասկա­նալ, հենց մեր ազգա­յին պահպանված արժեքնե­րի, դրանց հիմքերի,երանգների վրա ստեղծված մշա­կույթով, որոնք իրենց նշա­նա­կությամբ ազգա­յի­նը դարձնում են համա­մարդկա­յին։ Ցանկա­ցած ժամա­նա­կա­կից արվեստի ձև նույնպես հիմքում ունի խորը ազգա­յին հենք, որոնք դրսև­որվում են մարդ անհա­տի ներքնաշխարհում յուրովի,դառնում հասկա­նա­լի կամ ‚ոչ մնա­ցա­ծի համար։ Ըստ իս՝ եթե չլի­նեն մարդկությա­նը բնո­րոշ, ժամա­նա­կի մեջ ձևա­վորված ազգա­յին դրսև­ո­րումնե­րը, կյանքը դժգույն կդառնա։ Կարծում եմ քսանմե­կե­րորդ դարը բնո­րոշվե­լու է հենց իր բազմա­գույն մարդկա­յին պալիտրա­յով, այն անցնե­լով վերա­դա­սա­վորման այս անցումա­յին շրջա­նը՝ գալու է բազմազգ ժողո­վորդնե­րի իրար կողքի ապրե­լու մի մեծ տուն դառնա­լու գաղա­փա­րին, որոնց սահմաննե­րը իրար չխանգա­րե­լու, գունապղծում չանե­լու մեջ է սահմանվե­լու։ Ավե­լին՝ մարդ անհա­տը իր ստեղծա­գործա­կան ազատ ապրելակերպով,ազատ մտա­ծե­լով, ինքնուրույն լինե­լով, դեռ նոր հասա­րա­կա­կան, միա­սին խաղաղ ապրե­լու համա­կարգի է գալու,որտեղ կդրսև­որվեն անհա­տի, ազգա­յին տեսա­կի բոլոր ունակությունները։Ես այսպի­սին եմ տեսնում ապագան,որտեղ գույնե­րը, ոչ թե խառնվում ու դառնում են մոխրա­գույն, այլ հատիկ հատիկ իրենց տեղում են մնում, կարև­որվում, իրենց նշա­նա­կությունը և դերն են ունե­նում։ Մարդկության վերածննդի նոր դարշրջա­նին եմ հավա­տում։

Այս իրա­վի­ճա­կում, երբ ժողովրդի ու հասա­րա­կության համար մեկ միա­վո­րո­ղը պետք է լինի նաև մտա­վո­րա­կա­նությունը, կարծես թե այդ սպա­սե­լիքնե­րը չի իրա­կա­նա­նում, մինչդեռ հիմա այդ հարցը պետք է լիներ մտա­վո­րա­կա­նության ամե­նից գլխա­վոր խնդի­րը: Ո՞րն է մտա­վո­րա­կա­նության խնդի­րը:

-Սովե­տա­հայ, համա­հայկա­կան մտա­վոր ուժի անկա­նոն լինե­լու իրար չլսե­լու, տարբեր ուժե­րին հավա­տա­լու, նրանց ծառա­յե­լու պատրանքնե­րից են գալիս, մեր այսօրվա բոլոր դժվա­րություննե­րը, մեր երե­սուն տարվա դաժան արհա­վիրքնե­րը։ Ինչը վերա­բերվում է հետսո­վե­տա­կան մտա­վոր ուժին, ապա առաջ ընկնե­լով կարող եմ ասել,որ նրա մեծ մասը կրթված էր սովե­տա­կան արժե­հա­մա­կարգի, վախե­րի, սարսափնե­րի, դավադրություննե­րի, մատնություննե­րի վրա, այն իր ամբողջ ներուժով ծառա­յում էր հենց այդ կառա­վարմա­նը, կայսրա­կան, բոլշև­իկյան, չեկիստա­կան համա­կարգին։ Հարյուր տարվա ընթացքում մեր ազնվա­կա­նության, մտա­վո­րա­կա­նության գլուխը մի քանի անգամ է կտրվել։ Մենք ապրի­լի 24‑ը նշում ենք, որպես մտքի գլխատման օր, այդ օրը դարձավ ճակա­տագրա­կան, բոլշև­իկնե­րը նույնն արե­ցին մի քանի էտապնե­րով, տակը թողնե­լով իրենց ծառա­յողնե­րին, իսկ ազգա­յին միտք, պետա­կա­նություն ունե­նա­լու ցանկություն ունե­ցողնե­րին գնդա­կա­հա­րե­ցին և աքսո­րե­ցին հեռա­վոր Սիբի­րի անմարդաբնակ անկյուններ, որտե­ղից քչե­րը տուն դարձան։ Մեր հայրե­նի­քի հայկա­կան սուբյեկտայնությունը վերա­կանգնե­լու համար կարև­ո­րում եմ հենց համա­հայկա­կան ազդե­ցիկ, մտա­վոր ուժի վերա­կանգնման միջո­ցով։ Ցանկա­ցած պետության ուժի հետև­ում կանգնած են՝ բարձր մտքի թռիչք ունե­ցողնե­րը, ստեղծա­գործողնե­րը, ռազմա­վարնե­րը, որոնք ձևա­վո­րում են տվյալ երկրի այսօրն ու վաղը։

Հայաստանն այսօր կարո՞ղ է աշխարհի համար գրա­վիչ լինել: Հասկա­նա­լի է, որ միայն մարդկա­յին արժեքներն ու քաղա­քակրթա­կան հարուստ պատմությունը քիչ են աշխարհին իրոք շահագրգռե­լու և նրա հետաքրքրությունը նյութա­կա­նացնե­լու համար:

-Այսօր աշխարհն է Հայաստա­նին շահագրգռում լինել իր հետ,ոչ թե հակա­ռա­կը, մենք այնպի­սի երեք գլխա­նի դևի արանքում ենք մնա­ցել, որ դժվար թե կարո­ղա­նանք, որբև­ի­ցէ բանով շահագրգռել աշխարհին, միա­կը մեր աշխարհագրա­կան դիրքն է մնա­ցել, որի ճակա­տագրին իր արջի թաթն է դրել սատկող կայսրությունը։ Այսօր՝ մեր և աշխարհի կարև­ո­րա­գույն երկրնե­րի շահերն են խաչվել մեր տարա­ծաշրջա­նում, որտեղ մենք կարող ենք շահե­կան դուրս գալ եթե միա­հա­մուռ հասկա­նանք թե ինչ է կատարվում մեր շուրջը, չծուլա­նանք ավե­լի խորը տեսնել երև­ույթնե­րը, որոնք կատարվում են գլո­բալ աշխարհում և մեր տարա­ծաշրջա­նում։ Պետք է լինենք ուշա­դիր և զգոն, որպեսզի նախորդ դարի նույն ժամա­նա­կա­հատվա­ծում արված մեր կողմից արված սխալնե­րը չկրկնենք։ Ես հավա­տում եմ, որ մոտ ապա­գա­յում ՝Հայաստա­նի դերն ու նշա­նա­կությունը տարա­ծաշրջա­նում բազմա­պատկվե­լու է, մենք դուրս ենք գալու այս մութ անհե­ռանկար հազա­րամյա մղձա­վանջից։ Ապա­գան տեսնում եմ համա­հայկա­կա­նությամբ ապրող հայկա­կան պետության զարթոնքի մեջ, որը մեր տարա­ծաշրջա­նում իր դիրքն ու նշա­նա­կությունը բազմա­պա­տիկ անգամներ կարող է կարև­ո­րել իր կազմա­կերպված գործե­լով։ Գիտություն, կրթություն, համա­հայկա­կան ազգա­յին, համա­մարդկա­յին մշա­կույթի հավա­քագրում, վերա­կանգնում, հետև­ո­ղա­կան ամե­նօրյա աշխա­տանք, սրանք են մեր ապա­գա անե­լիքնե­րի հիմքը։

Ի՞նչ է կատարվում այսօր հայկա­կան կինոաշխարհում: Ինչո՞ւ չկան հայկա­կան այն ֆիլմե­րը, որոնք պիտի­րի­րենց մեջ կրեին հայկա­կա­նության, հայության արժեքնե­րը և հայոց մշա­կույթի, պատմության ու իրա­կա­նության վերլուծողն ու արտա­հայտո­ղը դառնա­յին:

-Որպես ստեղծա­գործող մարդ,իմ ամե­նից ցավոտ հարցերն են,որոնց պատասխաննե­րը միշտ տեսնում եմ մեր անտարբե­րության, չիմաստա­վորված գործե­լու, կինոն, որպես կարև­որ գործիք չօգտա­գործե­լու, չհասկա­նա­լու կինոն չկարև­ո­րե­լու մեջ եմ տեսնում։ Որպես կարև­որ ժամա­նա­կա­կից, ազգա­պահպանման միջոց չտեսնե­լու մեջ է մեր կինո­յին ունե­ցած մեր վերա­բերմունքը։ Հակա­ռա­կը՝ շատ անգամ այս արտա­հայտման արվեստի միջո­ցը օգտա­գործվել է կիսատ, կամ թերի, ինչն էլ շատ անգամ դրսև­որվել է, դիտվել է, որպես հակամշա­կույթ։ Հաջորդ տարի լրա­նում է հայկա­կան կինոարվեստի հարյուրամյա­կը։ Կինո­յի բնա­գա­վա­ռում իրենց ուրույն խոսքն ասած հայ կինո­գործիչնե­րից, եթե միայն առանձնացնենք մի քանի­սին՝ «Հայֆիլմ» կինոստուդիա­յի հիմնա­դիր Համո Բեկնա­զարյա­նին, ազգությամբ հայ, համաշխարհա­յին կինո­գործիչնե­րից Ռուբեն Մամուլյա­նին, Անրի Վերնո­յին։ Եթե հաշվի առնենք սովե­տա­հայ կինո­ռե­ժի­սորներ՝ Սերգեյ Փարա­ջա­նո­վի և Արտա­վազդ Փելեշյա­նի համաշխարհա­յին կինո­մա­տոգրաֆում շրջա­դարձա­յին քայլեր արած այս մեծա­նուն ստեղծա­գործողնե­րի ներդրումը, նրանց դերը համաշխարհա­յին կինո­մա­տոգրաֆում ՝ ապա շարժա­պատկեր մշա­կող «Հայֆիլմ» կիոնստուդիա­յի, հայկա­կան կինոարտադրության քանդումն ու ավերակը,վերջին երե­սուն տարի­նե­րի, ամե­նից դաժան մշա­կութա­յին ողբերգություննե­րից կարե­լի է համա­րել։ Մենք իրա­վունք չունենք կինո չնկարել,այսօրվա նոր սերնդի կինո­գործիչնե­րին թև ու թիկունք է պետք կանգնել, որպեսզի նոր ժամա­նակնե­րի հայկա­կան կինո­մա­տոգրաֆը կարո­ղա­նա ինքնուրույն քայլեր անել։ Մեզ նման փոքր երկի­րը իրա­վունք չունի չխո­սել աշխարհի համար վաղուց ընդունե­լի և հասկա­նա­լի կինո­լեզվով։ Կինոն հզոր ազդե­ցություն ունի ազգա­յին, համա­մարդկա­յին, ժամա­նա­կա­կից լեզվով խոսք ասե­լու, խնդիրներ վերհանելու,տարբեր մարդկա­յին, հասա­րա­կա­կան շերտեր ուսումնա­սի­րե­լու, դրանց բացահայտելու,գիտաֆանտաստիկ թռիչքնե­րի երազնե­րը ցույցադրե­լու մեջ։ Ի վերջո՝այն մշակութային,ազգային պատկեր ձևա­վո­րե­լու ժամա­նա­կա­կից կարև­ո­րա­գույն գործիքնե­րից է, որին այսպես անտարբեր վերա­բերվե­լու, մատնե­րի արանքով նայե­լու իրա­վունքը չունենք։ Կինոարտադրության միջա­վայրը վերա­կանգնե­լու, այս բնա­գա­վա­ռը ֆինանսա­վո­րե­լու կարիքն է, որ հայկա­կան կինոն այսօր անշարժացրել է։ Փառք Աստծո, որ Երև­ա­նում տեղի է ունե­նում « Ոսկե Ծիրան» ամե­նամյա կինո­փա­ռա­տո­նը, որ կան նվիրյալներ ում միջո­ցով դեռ նկարահանվում,տարբեր կինո­փա­ռա­տոննե­րում ցուցադրվում են հայկա­կան արտադրության ֆիլմեր։ Կինոն, արվեստը մեր հասա­րա­կության հայե­լի­ներն են։ Որպեսզի նրա դերն ու նշա­նա­կությունը կարո­ղա­նա դրսև­որվել մեր հասա­րա­կության բազմա­շերտ խնդիրնե­րի բարձրա­ձայնման, նրա զարգացման գործում ՝մենք տարե­կան պետք է առնվազն տասից ավե­լի լիա­մետրաժ բարձրո­րակ ֆիլմեր նկա­րենք առնվազն՝ միչև մեկ միլիոն դոլար արժո­ղությամբ, մի քանի տասնյակ կարճա­մետրաժ ֆիլմեր արտադրենք։ Կինոարտադրությունը թանկ հաճույք է, բայց պարտա­դիր է այն ունե­նալ մեր նման բազմա­տե­սակ խնդիրներ ունե­ցող երկրում,որովհետև նրա ազդե­ցությունը շատ հզոր է և արագ։

Ապա­գա­յի հետ կապված ստեղծա­գործա­կան նոր մտքեր ունե՞ք:

-Ինքս մի քանի կինո­նա­խագծեր ունեմ մշակված, լիա­մետրաժ, կարճա­մետրաժ ֆիլմերի՝միակ խնդի­րը ինչպես միշտ ֆինանսա­վորման մեջ է։ Դրանցից մեկը՝ հենց համա­հայկա­կա­նության հետ կապ ունե­ցող, նրա բոլոր շերտե­րին միա­վորղ է, համա­մարդկա­յին, ազգա­յին արժեքնե­րից խոսե­լու մասին է։

Իսկ ի՞նչ կասեք Հայաստան-Սփյուռք կապե­րի մասին: Ինչո՞ւ չկա­յա­ցավ այդ կապը, ո՞րն էր խոչընդո­տը:

-Շատ բազմա­շերտ հարց է, որին պատասխա­նե­լու համար՝ պատճա­ռա­հետև­անքա­յին խորը վերլուծության կարի­քը կա։ Սակայն մի քանի նախա­դա­սությամբ կարող եմ ասել, որ դրա հիմքում հետսո­վե­տա­կան ժամա­նա­կաշրջա­նի Հայստա­նի նորանկախ պետության և սփյուռքի տարբեր լեզունե­րով խոսե­լու պատճա­ռի մեջ էր, լեզուն ի նկա­տի չունեմ արևմտա­հա­յերնն ու արև­ե­լա­հա­յե­րը։ Մոսկվա­յին ձեռնտու չէր սփյուռքի և մայր հայրե­նի­քի մերձե­ցումը, ինտեգրումը։ Քանի որ Հայաստա­նը չկա­րո­ղա­ցավ ազա­տագրվել Մոսկվա­յի կայսրա­պաշտա­կան քաղա­քա­կա­նության ճիրաննե­րից, նույն սփյուռքը չկա­րո­ղա­ցավ մաքրվել սովե­տա­կան, մոսկովյան ուժե­րին ծառա­յող իր մեջ գործող գործա­կա­լա­կան հին ցանցից՝ամեն բան այնպես դասավորվեց,որպեսզի այս բաժա­նա­րար հակաազգա­յին բնութա­գի­րը չփոխվի և այդ ամե­նը արվեց մեր հայրե­նա­կիցնե­րի ենթարկվող ձեռքե­րով։

Առնչվող Հոդվածներ