Հայաստան

Մեր Գերխնդիրներից Է Բանակի Վերազինումը

Այսպես, թե  այնպես ՀԱՊԿ գործիքակազմը չի աշխատելու և եթե աշխատի էլ, Հայաստանի դեմ է աշխատելու ինչպես միշտ:

Դավիթ Սանասարյան

Հանրայինի լրատվականի հյուրն է Ինքնիշխան Հայաստան կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանը: Զրույցի ընթացքում շոշափվել է Հայաստանի շուրջը վերջին ամիսներին հատկապես, ուժեղացած քաղաքական հետաքրքրությունը, ընդ որում և՛ Ռուսաստանի, և՛ Արևմուտքի կողմից: Նշենք, որ հիմա Հայաստանում է գտնվում Եվրամիության քաղաքական դիտորդական առաքելության ներկայացուցիչները, ԵԱՀԿ կարիքների գնահատման անդամները: Իսկ նախօրեին Ռուսաստանը փոխվարչապետի մակարդակով ասել էր, որ Հայաստանը կամ կտա միջանցքը, կամ դուրս կմնա ապաշրջափակման քարտեզից:

Դավիթ Սանասարյանը նշեց, որ ՀՀ տարածքը հանդիսանում է շատ կարևոր կետ միջազգային բոլոր խաղացողների համար ու մենք բոլոր հնարավորություններն ունենք այդ հետաքրքրությունները նաև ի նպաստ Հայաստանին օգտագործելու համար:

Բայց Դավիթ Սանասարյանը նաև հույս չունի, որ որևէ դիտորդական խումբ կարող է պատերազմի սպառնալիք չեղարկել: Ամենաշատը, որ նրանք կարող են անել, փաստահավաքությամբ զբաղվելն ու վերադառնալն է, թե ինչ է պատահելու դրանից հետո՝ անհայտ է: Իհարկե պետք է ընդունել, որ նաև Արևմուտքի ջանքերով է հիմա շատ թե քիչ կայուն իրավիճակ սահմանին, բայց միակ ուժը, որ ռեալ կարող է կանգնեցնել ադրբեջանական հարձակումները և պաշտպանել Հայաստանին՝ հայոց բանակն է: Հենց այդ բանակն է, որ այսօր թույլ չի տալիս, որ  Հայաստանի նկատմամբ նոր էսկալացիա կատարվի: Ուստի ամենից հրատապ խնդիրը հիմա շատ արագ սպառազինվելու հարց է:

Դավիթ Սանասարյանն ընդհանուր առմամբ անդրադարձավ Հայաստանի շուրջը ստեղծված  միջազգային դրությանն ու ասաց, որ պետք չէ ոգևորվել հայտարարություններով: Մենք միշտ էլ ոգևորվել ենք այս կամ այն հայտարարությամբ ու միշտ տուժել դրանից: Օրինակ Իրանական կողմի հայտարարությունը Սանսասրյանի համար համոզիչ ու ընդունելի չէ: Իրանը, երբ հայտարարում է, որ չի ցանկանում նոր խաղացողներ տեսնել Հայաստանում կամ չի հանդուրժի այս կամ այն բանը, այնպես է խոսում, ասես սա իր երկիրը լինի: Հայաստանը և միայն Հայաստանը պիտի որոշի, թե ինչն է ընդունելի,իսկ ինչը՝ ոչ:

Ինչ վերաբերում է նրան, թե Իրանն այդ հայտարարությունը գուցե անում է Իսրայելի, այստեղ տնտեսական ու ռազմական ներկայությունը փակելու համար, ապա Իսրայելը վաղուց է այստեղ, և Իրանը նոր չէ, որ գիտե այդ մասին: Նույնպես և Ռուսաստանը: Ռուսաստանը ևս այստեղ է շատ երկար ժամանակ ու անընդհատ ինչ որ հայտարարություններ է անում ռազմավարական դաշնակից Հայաստանին օգնելու համար, բայց դրանք միայն խոսքեր են:

Դավիթ Սանասարյան նայն համոզմունքը հայտնեց, որ արագ պետք է դուրս գալ ԵԱՏՄ-ից ու ՀԱՊԿ-ից, անկախանալ այդ ամենից, որդեգրել հնարավոր չեզոքություն և փորձել այդ ամենին այլընտրանք գտնել: Այսպես, թե  այնպես ՀԱՊԿ գործիքակազմը չի աշխատելու և եթե աշխատի էլ, Հայաստանի դեմ է աշխատելու ինչպես միշտ: Այնպես, որ Եվրոպան կլինի հայտարարողը, թե Ռուսաստանը, Իրանը, թե Չինաստանը կամ Հնդկաստանը, ապա հայկական կողմը չպիտի ոգևորվի զուտ հայտարարություններով, որդեգրի իրական գործողությունների քաղաքականություն, արագ վերազինի բանակը: Միայն բանակն է, որ այս պահին իրական արդյունք է ցույց տալիս:

Ամբողջական հարցազրույցը՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *