16.2 C
Yerevan

Հոկտեմբե­րի 27֊ի Դասը

27‑ի գլխա­վոր դասը՝ ինչի մասին խոսվում է առ այսօր, կարող է լինել թերևս այն, որ հայկա­կան պետա­կա­նությունն ունի ինստի­տուցիո­նալ ամրացման կենսա­կան անհրա­ժեշտություն։

Հակոբ Բադալյան

Հոկտեմբե­րի 27‑ի գլխա­վոր դասը 23 տարի անց. կամ-կամ

Այսօր լրա­նում է Հայաստա­նի նորա­գույն պատմության ողբերգա­կան օրե­րից մեկի՝ 1999 թվա­կա­նի հոկտեմբե­րի 27‑ի 23-րդ տարե­լի­ցը: Այդ 23 տարի­նե­րի ընթացքում այնքան է խոսվել, ասվել հոկտեմբե­րի 27‑ի մասին՝ դավադրա­պաշտությունից մինչև տարաբնույթ այլ ծայրա­հե­ղություններ, սթափ ու իրա­տե­սա­կան գնա­հա­տա­կաննե­րից, վերլուծություննե­րից մինչև ամե­նա­տարբեր նենգա­փո­խումներ, որ այսօր թերևս չկա ավե­լացնե­լու ոչինչ: Համե­նայն դեպս, քանի դեռ ի հայտ չեն եկել նոր հանգա­մանքներ, որոնք հանրությա­նը և հանրա­յին դերա­կա­տարնե­րին թույլ կտան ունե­նալ նոր ասե­լիք: Սակայն, հինը կրկնվում է առ այսօր, և առա­վել ևս այսօր, երբ Հայաստա­նը 44-օրյա ծանր պատե­րազմից՝ մեր նորա­գույն պատմության ամե­նասև էջից հետո շարունա­կում է բախվել հիմնա­րար մարտահրա­վերնե­րի, որոնք առնչվում են ընդհուպ պետա­կան ինքնիշխա­նությանն ու պետա­կա­նությանն ընդհանրա­պես:

Այդուհանդերձ, այդ պարա­գա­յում անգամ, Հայաստա­նի խնդիրն այսօր ասե­լի­քը չէ՝ առա­վել ևս հոկտեմբե­րի 27‑ի թեմա­յով արդեն բազմիցս կրկնվող, այլ անե­լի­քը: Անե­լի­քը պետա­կա­նության, պետա­կան ինքնիշխա­նության ամրապնդման ուղղությամբ, որը նաև նոր հոկտեմբե­րի 27-երի բացառման գործնա­կան ճանա­պարհն է, ի տարբե­րություն դրա վերա­բերյալ տարաբնույթ և ընդհուպ ամե­նաերև­ա­կա­յա­կան խոսքե­րի:

Հոկտեմբե­րի 27‑ը Հայաստա­նում մոտ երկու տասնամյակ եղել է ու շարունա­կում է լինել կարծես թե երև­ա­կա­յա­կան մրցակցության առարկա, թե ով ավե­լի պատկե­րա­վոր և խորհրդա­վոր երանգնե­րով կխո­սի այդ ողբերգության մասին: Այն դեպքում, երբ 27‑ի գլխա­վոր դասը՝ ինչի մասին խոսվում է առ այսօր, կարող է լինել թերևս այն, որ հայկա­կան պետա­կա­նությունն ունի ինստի­տուցիո­նալ ամրացման կենսա­կան անհրա­ժեշտություն: Ի վերջո, միայն ուժեղ ինստի­տուտներն են, որ կարող են ունե­նալ կանխարգե­լիչ մեծ ներուժ, և ծայրա­հեղ դեպքում նաև՝ միայն ուժեղ ինստի­տուտներն են, որ անգամ ողբերգա­կան այդպի­սի էջե­րի պարա­գա­յում թույլ են տա պետության դե ֆակտո կամ դե յուրե փլուզում: Անհատնե­րի, անձե­րի վրա հիմնված իրա­կա­նությունից անցում կատա­րել հասա­րա­կա­կան-քաղա­քա­կան և պետա­կան ինստի­տուցիո­նալ իրա­կա­նության:

Սա է Հայաստա­նի խնդի­րը, որը ունի կանխարգե­լիչ նշա­նա­կություն նաև մեկ այլ առումով՝ ոչ միայն հատուկ ծառա­յություննե­րի ուժեղ ինստի­տուտի: Ինստի­տուցիո­նալ կայա­ցա­ծության միջա­վայրում փաաստա­ցի ավե­լորդ է դառնում այդօ­րի­նակ ահա­բե­կությունը, քանի որ «վերացնե­լով» մարդուն, մեծ հաշվով հնա­րա­վոր չէ լուծել խորքա­յին հարցեր, քանի որ պետությունը կառա­վարվում է ինստի­տուտնե­րով, հանրա­յին վարքը պայմա­նա­վորվում է ինստի­տուտնե­րով, արտա­հայտվում է, համա­կարգվում է դրանց գոյությամբ:  Սա ամենև­ին այն մասին չէ, որ անհա­տը չունի բացարձա­կա­պես որևէ դեր և կատա­րում է զուտ մեխա­նի­կա­կան գործա­ռույթ: Ամենև­ին, սակայն, մի բան է, երբ անհա­տը ինստի­տուցիո­նալ միջա­վայրի կարև­որ դետալ է, մեկ այլ բան, երբ անհա­տը իրե­նով փոխա­րի­նում է ամբողջա­կան ինստի­տուտներ: Աղե­տից 23 տարի անց  այդ խնդի­րը Հայաստա­նի առաջ է նույն հասա­կով, միա­ժա­նա­նակ բազմա­կի ավե­լի հրա­մա­յա­կա­նությամբ, և դժբախտա­բար՝ բազմա­կի ավե­լի բարդ միջա­վայրով: Բայց, Հայաստա­նը կամ սկսում է այդ հարցի լուծման հաստա­տուն, կայուն և առարկա­յա­կան գործընթա­ցը՝ ընդ որում հասա­րա­կա­կան-քաղա­քա­կան օրգա­նիզմմի ամբողջ ճակա­տով, կամ մնում բախտի քմա­հա­ճույքին՝ թե ինչպի­սի «մեթոդներ» կընտրվեն իր հարցե­րը լուծե­լու համար և որքան քիչ կլի­նեն դրանք ցավոտ և կորստա­բեր:

Առնչվող Հոդվածներ