16.2 C
Yerevan

Մեր Գերխնդիրնե­րից Է Բանա­կի Վերա­զի­նումը

Այսպես, թե  այնպես ՀԱՊԿ գործի­քա­կազմը չի աշխա­տե­լու և եթե աշխա­տի էլ, Հայաստա­նի դեմ է աշխա­տե­լու ինչպես միշտ:

Դավիթ Սանա­սարյան

Հանրա­յի­նի լրատվա­կա­նի հյուրն է Ինքնիշխան Հայաստան կուսակցության նախա­գահ Դավիթ Սանա­սարյա­նը: Զրույցի ընթացքում շոշափվել է Հայաստա­նի շուրջը վերջին ամիսնե­րին հատկա­պես, ուժե­ղա­ցած քաղա­քա­կան հետաքրքրությունը, ընդ որում և՛ Ռուսաստա­նի, և՛ Արևմուտքի կողմից: Նշենք, որ հիմա Հայաստա­նում է գտնվում Եվրա­միության քաղա­քա­կան դիտորդա­կան առա­քե­լության ներկա­յա­ցուցիչնե­րը, ԵԱՀԿ կարիքնե­րի գնա­հատման անդամնե­րը: Իսկ նախօ­րեին Ռուսաստա­նը փոխվարչա­պե­տի մակարդա­կով ասել էր, որ Հայաստա­նը կամ կտա միջանցքը, կամ դուրս կմնա ապաշրջա­փակման քարտե­զից:

Դավիթ Սանա­սարյա­նը նշեց, որ ՀՀ տարածքը հանդի­սա­նում է շատ կարև­որ կետ միջազգա­յին բոլոր խաղա­ցողնե­րի համար ու մենք բոլոր հնա­րա­վո­րություններն ունենք այդ հետաքրքրություննե­րը նաև ի նպաստ Հայաստա­նին օգտա­գործե­լու համար:

Բայց Դավիթ Սանա­սարյա­նը նաև հույս չունի, որ որևէ դիտորդա­կան խումբ կարող է պատե­րազմի սպառնա­լիք չեղարկել: Ամե­նա­շա­տը, որ նրանք կարող են անել, փաստա­հա­վա­քությամբ զբաղվելն ու վերա­դառնալն է, թե ինչ է պատա­հե­լու դրա­նից հետո՝ անհայտ է: Իհարկե պետք է ընդունել, որ նաև Արևմուտքի ջանքե­րով է հիմա շատ թե քիչ կայուն իրա­վի­ճակ սահմա­նին, բայց միակ ուժը, որ ռեալ կարող է կանգնեցնել ադրբե­ջա­նա­կան հարձա­կումնե­րը և պաշտպա­նել Հայաստա­նին՝ հայոց բանակն է: Հենց այդ բանակն է, որ այսօր թույլ չի տալիս, որ  Հայաստա­նի նկատմամբ նոր էսկա­լա­ցիա կատարվի: Ուստի ամե­նից հրա­տապ խնդի­րը հիմա շատ արագ սպա­ռա­զինվե­լու հարց է:

Դավիթ Սանա­սարյանն ընդհա­նուր առմամբ անդրա­դարձավ Հայաստա­նի շուրջը ստեղծված  միջազգա­յին դրությանն ու ասաց, որ պետք չէ ոգև­որվել հայտա­րա­րություննե­րով: Մենք միշտ էլ ոգև­որվել ենք այս կամ այն հայտա­րա­րությամբ ու միշտ տուժել դրա­նից: Օրի­նակ Իրա­նա­կան կողմի հայտա­րա­րությունը Սանսասրյա­նի համար համո­զիչ ու ընդունե­լի չէ: Իրա­նը, երբ հայտա­րա­րում է, որ չի ցանկա­նում նոր խաղա­ցողներ տեսնել Հայաստա­նում կամ չի հանդուրժի այս կամ այն բանը, այնպես է խոսում, ասես սա իր երկի­րը լինի: Հայաստա­նը և միայն Հայաստա­նը պիտի որո­շի, թե ինչն է ընդունելի,իսկ ինչը՝ ոչ:

Ինչ վերա­բե­րում է նրան, թե Իրանն այդ հայտա­րա­րությունը գուցե անում է Իսրա­յե­լի, այստեղ տնտե­սա­կան ու ռազմա­կան ներկա­յությունը փակե­լու համար, ապա Իսրա­յե­լը վաղուց է այստեղ, և Իրա­նը նոր չէ, որ գիտե այդ մասին: Նույնպես և Ռուսաստա­նը: Ռուսաստա­նը ևս այստեղ է շատ երկար ժամա­նակ ու անընդհատ ինչ որ հայտա­րա­րություններ է անում ռազմա­վա­րա­կան դաշնա­կից Հայաստա­նին օգնե­լու համար, բայց դրանք միայն խոսքեր են:

Դավիթ Սանա­սարյան նայն համոզմունքը հայտնեց, որ արագ պետք է դուրս գալ ԵԱՏՄ-ից ու ՀԱՊԿ-ից, անկա­խա­նալ այդ ամե­նից, որդեգրել հնա­րա­վոր չեզո­քություն և փորձել այդ ամե­նին այլընտրանք գտնել: Այսպես, թե  այնպես ՀԱՊԿ գործի­քա­կազմը չի աշխա­տե­լու և եթե աշխա­տի էլ, Հայաստա­նի դեմ է աշխա­տե­լու ինչպես միշտ: Այնպես, որ Եվրո­պան կլի­նի հայտա­րա­րո­ղը, թե Ռուսաստա­նը, Իրա­նը, թե Չինաստա­նը կամ Հնդկաստա­նը, ապա հայկա­կան կողմը չպի­տի ոգև­որվի զուտ հայտա­րա­րություննե­րով, որդեգրի իրա­կան գործո­ղություննե­րի քաղա­քա­կա­նություն, արագ վերա­զի­նի բանա­կը: Միայն բանակն է, որ այս պահին իրա­կան արդյունք է ցույց տալիս:

Ամբողջա­կան հարցազրույցը՝

Առնչվող Հոդվածներ