16.3 C
Yerevan

Հոկտեմբե­րի 27՝ Պատճառ Եվ Հետև­անք

90-ականնե­րից Հայաստա­նում թագա­վո­րող կեղծի­քը, կաշա­ռա­կե­րությունը, անպատժե­լիության մթնո­լորտը, կեղծ արժեքնե­րը, փողի պաշտա­մունքն ու գայլա­յին ագա­հությունը իրենց թագն ու պսա­կը գտան հոկտեմբե­րի 27‑ի սպանդով: Հոկտեմբե­րի 27-ին նախ սպանվեց ՀՀ ԱԺ‑ի հանդեպ հարգանքն ու հավա­տը, պետա­կան այրե­րի նկատմամբ վստա­հությունը, սպանվեց ապա­գա­յին ազատ նայե­լու համարձա­կությունը, անկա­խությունը, ազա­տությունը:

Մեր Ուղին

Հոկտեմբե­րի 27‑ի մասին շատ-շատ է խոսվել ու այն փորձ է արվել բացատրել ամե­նա­տարբեր պատճառնե­րով, բայց կան դրան առնչվող մի քանի երև­ույթներ, որի մասին ավե­լի քիչ են խոսում: Իհարկե ավե­լի հետաքրքիր է նշել, որ կազմա­կերպեց այսինչը, իրա­կա­նացրեց այնի­չը, դրա­նից օգտվեց սա, իսկ պատժվեց նա, բայց մի կողմ դնենք այդ ամե­նը, մանա­վանդ, որ այսքան տարվա ընթացքում դատա­վա­րությունից ոչ ոք ոչինչ չհասկա­ցավ ու հոկտեմբե­րի 27‑ի սպանդը քիչ քիչ պատվում է միֆա­կան քողով:

Փորձենք հասկա­նալ հոկտեմբե­րի 27‑ի էլ ավե­լի ծանր կողմե­րը:

Հոկտեմբե­րի 27‑ի մասին խոսե­լիս նաև կան այն տեսա­կետնե­րը, որ եթե այդ սպա­նություննե­րը չլի­նեին, ապա Հայաստա­նը ուրիշ ուղիով էր գնա­լու, որ ամեն ինչ այլ էր լինե­լու, որ…այո, գուցե և շատ բաներ այլ ուղիով գնա­յին, բայց դեռ հարց է, թե ավե­լի լավ էր լիե­լու, թե ոչ: Որովհետև հոկտեմբե­րի 27‑ը շատե­րի կողմից ներկա­յացվում է այն հիմնա­կան պատճա­ռը, որից հետև­անքով Հայաստանն ընկավ մի կեղտոտ ծուղա­կի մեջ, որից չի կարո­ղա­նում դուրս գալ մինչև հիմա: Բայց իրա­կա­նում հոկտեմբե­րի 27‑ը ոչ թե պատճառ էր, այլ հետև­անք: Հոկտեմբե­րի 27-ից չեն ծնվել աղետներն ու հանցանքը, այլ հանցանքն է ծնել հոկտեմբե­րի 27‑ը: Որովհետև եթե նույնիսկ այդ սպանդի պատվի­րա­տունե­րը ռուսներն էին, ապա հրա­զե­նի ձգա­նը քաշողնե­րը հայեր են եղել, իսկ նրանք կարող էին չկրա­կել, չվերցնել պատվե­րը, եթե Հայաստա­նում վաղուց արդեն պատրաստ չլի­ներ նման այլանդա­կության հոգե­բա­նա­կան ու բարո­յա­կան դժոխքը:

Հոկտեմբե­րի 27‑ը ազդա­րա­րեց, որ Հայաստա­նում պետա­կան մտա­ծո­ղությունը տեղ չունի, հայտա­րա­րեց, որ հարցե­րը լուծե­լու ամե­նա­լավ տարբե­րա­կը սպա­նելն է, որ ահա­բեկչությունը նորմալ է, որ կարե­լի է մարդ սպա­նել ԱԺ-ում, որ կարե­լի է թքել երկրի ամե­նից կարև­որ ինստի­տուտի՝ ազգա­յին ժողովր վրա, որ կարե­լի է անցնել բոլոր սահմաննե­րը ու վերջա­պես որ Հայաստա­նում այլևս ոչ մի կարմիր գիծ չի մնա­ցել: 90-ականնե­րից Հայաստա­նում թագա­վո­րող կեղծի­քը, կաշա­ռա­կե­րությունը, անպատժե­լիության մթնո­լորտը, կեղծ արժեքնե­րը, փողի պաշտա­մունքն ու գայլա­յին ագա­հությունը իրենց թագն ու պսա­կը գտան հոկտեմբե­րի 27‑ի սպանդով: Հոկտեմբե­րի 27-ին նախ սպանվեց ՀՀ ԱԺ- ի հանդեպ հարգանքն ու հավա­տը, պետա­կան այրե­րի նկատմամբ վստա­հությունը, սպանվեց ապա­գա­յին ազատ նայե­լու համարձա­կությունը, անկա­խությունը, ազա­տությունը և նոր միայն Միասնություն դաշինքի անդամնե­րը, մասնա­վո­րա­պես Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյա­նը: Չմո­ռա­նանք, որ ոչ միայն նրանք են սպանվել, այլև ևս մի քանի հոգի: Այնպես չէ, որ եթե նրանք չսպանվեին, ուրիշնե­րը սպանվեին, ապա վիճակն ավե­լի թեթև էր լինե­լու: Ոչ: Խնդի­րը միայն այն չէ, որ սպանվել են հենց Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյա­նը, այլև այն, որ նրանք սպանվել են Ազգա­յին ժողո­վում: Նրանց սպա­նել են օրը ցերե­կով, ուղիղ եթեր հեռարձակվող լրատվության, լրագրողնե­րի, օպե­րա­տորնե­րի, այդ նիստը նայող հեռուստա­դի­տողնե­րի աչքե­րի առաջ: Նրանց սպա­նել են օրենսդիր շենքում, հարյուր երե­սուն մարդու ներկա­յությամբ: Իսկ այդ ոչ թե դավադրություն է հիշեցնում, այլ ցուցադրա­կան մահպա­տիժ: Պատիժ ոչ թե մի քանի հոգու, այլ Հայաստա­նի Հանրա­պե­տության նկատմամբ: Եթե օրը ցերե­կով, ողջ աշխարհի աչքի առաջ ընդա­մե­նը մի քանի հոգի, ովքեր ինչ որ հատուկ նշա­նա­կության ջոկա­տի պրոֆե­սիո­նալներ չեն, կարո­ղա­նում են հասա­րակ հրաձգա­յին զենքե­րով գալ ու գնդա­կա­հա­րել երկրի Ազգա­յին Ժողո­վի նախա­գա­հին, երկրի վաչա­պե­տին, պատգա­մա­վորնե­րին, ապա դա նշա­նա­կում է, որ Հայաստանն ինչ որ մեկի բռի մեջ է և այդ բռունցքն այնքան զորա­վոր է, որ կարող է ճզմել ցանկա­ցա­ծին, ցանկա­ցած տեղ: Եվ այդ բռունցքը, անկախ նրա­նից, թե ռուսնե­րինն է կամ այլմո­լո­րա­կա­յիննե­րի­նը, տեղա­կան հանցա­գործնե­րինն է թե ոչ, հենվել է Հայաստա­նում տեղ գտած այլա­սերման, բարո­յա­կան անկման և ինքնաոչնչացման վրա: Առողջ հասա­րա­կությունում անհնար է նման դեպք, որովհետև այդ հասա­րա­կությունում նունիսկ նման միքտ չի ծնվի, նման միտքը չի պաշտպանվի, ուր մնաց գտնվեն ձգա­նը քաշողներ, կամ որ ավե­լի վատ է այդ ամե­նը կազմա­կերպողներ ու հետո այդ ամե­նը թաքցնողներ: Եվ եթե թեկուզ տեսա­կան մակարդա­վո ճիշտ լինի այն, որ կազմա­կերպի­չը Պուտինն էր, իսկ իրա­կա­նացնո­ղը Ռ. Քոչարյա­նը, ապա դա նշա­նա­կում է, որ Հայաստանն ուղղա­կի իր գլխի տերը չէ: Եվ արդեն հասկա­նա­լի է, թե ինչու հետա­գա տարի­նե­րին այլևս ոչ մի իրա­կան պայքար չեղավ հանուն արդա­րության, հավա­սա­րության և այլն: Էլ ինչպե՞ս հասա­րակ ուսուցիչն ու մտա­վո­րա­կա­նը ելնի պայքա­րի, եթե նրա աչքի առաջ սպանվում են ամե­նա­զո­րեղ մարդիկ ու նույնիսկ հասկա­նա­լի չէ, թե ինչ, որտեղ, երբ: Բնա­կան է, որ հոկտեմբե­րի 27‑ը ոչ միայն հայտա­րա­րեց ամե­նա­տարբեր այլանդա­կություննե­րի հաղթա­նա­կի, այլև վախի մթնո­լորտի հաստատման ու վախե­ցած լռության հիմնադրման, համա­կերպվե­լու մասին:

Հոկտեմբե­րի 27‑ը եկավ հաստա­տե­լու, որ դասագրքա­յին տեսա­կան ճշմարտություննե­րը և խորհրդա­յին դպրո­ցում արծարծվող բարի քաղա­քա­ցու կերպա­րը մնա­ցել է դասագրքե­րում, իսկ իրա­կա­նության մեջ ԱԺ‑ն գնդա­կա­հարվում է բոլո­րի աչքի առաջ: Մի՞թե նման բան կարե­լի էր պատկե­րացնել դրա­նից 20 տարի առաջ, ասենք 1980թ.: Իհարկե ոչ: Այդ մասին նույնիսկ ամե­նա­վատ երա­զում չէին տեսնի: Հարցրեք ցանկա­ցած տարի­քով մարդու, թե արդյո՞ք նա կպատկե­րացներ, որ ասենք ՀԽՍՀ Գերա­գույն Խորհրդում նիստի ժամա­նակ ինչ որ մարդիկ մտնեին նիստե­րի դահլիճ ու գնդա­կա­հա­րեին պատգա­մա­վո­րե­րին:

Իհարկե ոչ: Այդ դեպքում ինչո՞ւ ընդա­մե­նը մի քանի տարի հետո այդ ամենն իրա­կա­նություն դարձավ: Ուրեմն կամ նման սարսափ Հայաստա­նում տեղի չէր ունե­նում, որովհետև ռեժի­մի խստությունը թույլ չէր տալիս, կամ էլ ընդա­մե­նը մի քանի տարում Հյաա­սատնում հասունա­ցավ իդե­լա­կան հանցա­գործի կերպար: Երկու տարբե­րակներն էլ շատ տխուր են: Մեկը մեկից վատ:

Հոկտեմբե­րի 27‑ը հավա­քա­կան հանցա­գործության թագն էր: Դրոշ, որ ամրագրում էր հանցա­գործությունը որպես մոտե­ցում, որպես սկզբունք, որպես հոգե­բա­նություն: Ու այդ ամե­նից հետո Հայաստա­նում էլ ավե­լի ամրագրվեց քրեա­կան անօ­րի­նա­կան մտա­ծո­ղությունը, երբ բակե­րում ու դպրո­ցում ծաղկում էր բանտա­յին կյանքի գովքը և հանցա­գործ մտա­ծո­ղությունն ու կեցվածքը: Մի՞թե նման հասա­րա­կությունը առողջ բերք կտա:

Հոկտմբե­րի 27‑ը ժամկետն անց չէ, քանի որ չարի­քը վաղե­մության ժամկետ չունի: Հին վերքը, որ չի լավա­ցել, դեռևս հին չէ, իսկ Հայաստա­նի վերքե­րը ոչ միայն չեն լավա­նում, այլև ավե­լի են շատա­նում:

Հոկտեմբե­րի 27-ից հետո այն մտա­վո­րա­կան հատվա­ծը, որ ինչ որ ակտի­վությու ուներ, հավատ ուներ, քաշվեց մի կողմ ու լռեց մինչև հիմա: Մտա­վո­րա­կա­նությունը վախե­ցավ և իրեն անպաշտպան զգաց:

Հոկտեմբե­րի 27‑ը հնա­րա­վոր չէր ջնջել և դրան հաջորդեց մարտի մեկը: Որովհետև հոկտեմբե­րի 27‑ը չպատժվեց ու հանցանքին հաջորդեց մեկ այլ հանցանք:

Հոկտեմբե­րի 27-ին կրա­կե­ցին պատգա­մա­վորնե­րին, մարտի մեկին՝ ժողովրդին:

Առնչվող Հոդվածներ