Հայաստան

Վերհիշելով Հոկտեմբերի 27-ը

Դատական գործընթացի արդյունքում տեղի են ունեցել խայտառակ ու չտեսնված իրողություններ: Անընդհատ հետաձգվել են փաստերը, անընդհատ խեղաթյուրվել են վկայությունները: Շատ վկաների վկայություններ իրարամերժ են եղել, փաստացի նյութերը կամ արհամարհվել են, կամ ուղղակի անհետացել:

Լյովա Եղիազարյան

Հոկտեմբերի 27-ը նորանկախ ՀՀ ամենամեծ ողբերգություններից էր: 2019թ. Լյովա Եղիազարյանը, ով նաև տուժողի գործող ներկայացուցիչ է, 2019թ. 1TV-ի եթերում խոսել է այդ ահաբեկչության և դատական գործերի մասին: Ելնելով այդ դեպքի մասին հասարակական լայն հետաքրքրությունից, հակիրճ ներկայացնում ենք նրա հարցազրույցը:

Լյովա Եղիազարյանն առաջին հերթին համոզմունք հայտնեց, որ հոկտեմբերի 27-ի դեպքը պարզապես ռոմանտիկայով պայմանավորված դեպք չէր, ինչպես շատ հաճախ փորձում են ներկայացնել: Ներկայացնում են, որ Նայիրի Հունանյանն իր խմբով ուներ երազկոտ պատկերացումներ, զայրացած էր, որ երկիրը չի զարգանում ու դրա համար էլ փորձեց նման հրեշավոր արարքով ինչ որ բան արած լինել: Դա մանկամտություն է ու հանցագործությունը ծածկելու փորձ: Նայիրի Հունանյանը, ինչպես նաև իր խմբի անդամները հստակ ուղղորդված են եղել, իրենց հետ ունեցել են տնտեսական ու քաղաքական ծրագիր: Նրանց գործունեության մասին տեղյակ են եղել ԱԱԾ-ն, ոստիկանությունը և չեն միջամտել: Նայիրի Հունանյանը զենքով չի մտել ԱԺ, այլ զենքերը նախօրոք են բերվել այնտեղ: Լյովա Եղիազարյանը համոզված է, որ Ռոբերտ Քոչարյանի կողմից Նայիրի Հունանյանին երաշխիքներ են տրվել նախ այն առումով, որ մահապատիժ այսպես թե այնպես չի լինելու, ու նրանք գործել են:

Լյովա Եղիազարյանը բավական հետաքրքիր տեսակետներ ներկայացրեց, որ դատական գործընթացի արդյունքում տեղի են ունեցել խայտառակ ու չտեսնված իրողություններ: Անընդհատ հետաձգվել են փաստերը, անընդհատ խեղաթյուրվել են վկայությունները: Շատ վկաների վկայություններ իրարամերժ են եղել, փաստացի նյութերը կամ արհամարհվել են, կամ ուղղակի անհետացել:

Լյովա Եղիազարյանի բերած օրինակներից էր նաև Արմենակ Արմենակյանի սպանությունը: Ինչպես նշում է Եղիասարյանը, Արմենակ Արմենակյանը նիստերի դահլիճում չի սպանվել, այլ միջանցքում: Նա լսել է կրակոցները, շտապել միջանցք ճաշարանից և այնտեղ էլ սպանվել: Նրան սպանել են կրակելով մեջքից, հետո մարմինը տեղափոխել են և նորից կրակել: Լյովա Եղիազարյանն ասաց, որ նույնիսկ արյան նմուշները, որ վերցվել են այնտեղից, հետո անհետացան: Ինչպե՞ս կարող էր նման բան պատահել: պարզ է, որ այդ ամենը սարքած գործ էր: Լյովա Եղիազարյանը խոսեց և նկարագրեց, թե ինչպես են բազմաթիվ կարևոր վկաներ ուղղակի անհետացել կամ սկզբից մի բան խոսել, իսկ հետո՝ ուրիշ: Խոսելով հսկիչներից մեկի մասին, ով կրակոցների ձայնից հետո փախել էր շենքից, Եղիազարյանը հարց է տալիս, թե ինչու այդ հսկիչը կարճ ճանապարհով չի փախել այլ նախընտրել է երկար ճանապարհով դուրս գալ շենքից: Նա կարճ ճանապարհով չի գնացել, որովհետև այնտեղ նրան սպասում էին հետքերը վերացնողները:

Ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանը չի հրավիրվել վկայություն տալու: Չէ որ Քոչարյանը հանդիպել և խոսել է Նայիրի Հունանյանի հետ: Ո՞ւր է կորել նրանց զրույցի ձայնագրությունը: Ինչու՞ այդ ձայնագրությունն այդպես էլ չի հրապարակվել: Կամ եթե ձայնագրություն չի եղել, ապա ինչպե՞ս կարող էր ԱԱԾ-ն թույլ տալ երկրի նախագահին մտնել ահաբեկիչի մոտ, խոսել դուրս գալ ու այդ ամենին չհետևել: Այդ ամենն ուղղակի խաբեություն է:

Լյովա Եղիազարյանն ասաց, որ այդ ամենը, այդ քաղաքական սպանդը կազմակերպվել է Ռուսաստանի և իրագործվել Քոչարյանի ձեռքերով, իսկ նրան օգնել են իր գրպանային կուսակցություններն ու նրանց անդամները: Ռուսաստանը չի ցանկացել, որ Հայաստանում անկախ իշխանություն լինի: Բոլորն էլ տեսնում էին, որ Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը իրենց կազմավորած <<Միասնություն>> դաշինքով կարողանում էին երկիրը տանել միասնության, աշխատում էին, իսկ Ռուսաստանը գլխատեց ՀՀ ԱԺ-ն:

Լյովա Եղիազայանը նաև ասաց, որ դատական գործընթացների ժամանակ ամեն կերպ փորձում էին փակել Նայիրի Հունանյանի բերանը, որ նա չխոսի: Հենց Հունանյանը փորձում էր խոսել, ինչ որ կերպ նրան լռեցնում էին: Նույնիսկ վերջին խոսքի ժմանակ նրան ընդհատել են և ուղղակի թույլ չեն տվել խոսել: Նայիրի Հունանյանը Լյովա Եղիազարյանին խնդրել է իր համար դատապաշտպան վարձել: Լյովա Եղիազարյանն ասաց, որ գուցե հնարավոր լիներ անկախ դատապաշտպանի միջոցով իմանալ ինչ որ բաներ, որ Հունանյանն ամեն կերպ փորձում էր ասել: Բայց սպանված Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը հրաժարվել է նրա համար դատապաշտպան գտնել, քանի որ հանրությանը անհնար կլիներ բացատրել, թե ինչպես է նա իր եղբորը սպանողի համար դատաապաշտպան փնտրում:

Լյովա Եղիազարյանը նաև բավական հետաքրքիր տեսակետներ ներկայացրեց հոկտեմբերի 27-ի կազմակերպման նախապատրաստական գործերի մասին և ասաց, որ այսօր հանրության որ ներկայացուցչին էլ հարցնես, նույնիսկ ամենաանտեղյակ մարդիկ այդ գործի կազմակերպիչների հարցով երկու անուն կտան:

Եղիազարյանը նաև նշեց, որ դատավարության ժամանակ ամեն ինչ արվել է, որպեսզի սլաքները շեղեն Ռուսաստանի կողմից: Նայիրի Հունանյանին նաև ներկայացրել են թուրքերի հետ ինչ որ կապեր ունեցող, միայն թե կասկածը ռուսների վրա չընկնի:

Ամբողջական տեսանյութը՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *