16.2 C
Yerevan

Ի՞նչ Են Առա­ջարկում ՌԴ‑ն Եվ ԱՄՆ‑ը

Պարզ է, որ Ռուսաստանն այդ տարբե­րա­կով մեզ չէ, որ ուզում է անել լավություն, այլ ուզում է լուծել իր ռազմա­վա­րա­կան խնդի­րը Կովկա­սում: Միա­ժա­մա­նակ պարզ է, որ Վաշինգտո­նի նպա­տակն էլ մեզ լավություն անե­լը չէ, այլ Կովկա­սին առնչվող իր խնդիրնե­րը լուծե­լը:

Հակոբ Բադալյան

Լրջա­գույն խնդրի մասին, մի քիչ երկար.

Պուտի­նին կարող ենք ինչ ասես ասել, բայց մեր գլխա­վոր խնդի­րը այդուհանդերձ իրա­վի­ճա­կը հասկա­նա­լու փորձն է, որովհե­տեւ լուծումներ հնա­րա­վոր է գտնել այդպես, այլ ոչ թե ինչ ասես ասե­լով:

Ըստ այդմ, մինչ «վաշինգտոնյան» տարբե­րա­կի մասին Պուտի­նի խոսքը, այդ նույն բանը գործնա­կա­նում ասել է Հայաստա­նի հանրա­պե­տության վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նը՝ ամիսներ առաջ խորհրդա­րա­նի իր հայտնի ելույթում, որը վերա­բե­րում էր «նշա­ձո­ղը իջեցնե­լուն»: Եվ, նկա­տենք, այդ ելույթը ողջունել են թե ԱՄՆ, թե Եվրա­միությունը: Իսկ ի՞նչ է նշա­նա­կում իջեցնել պահանջի նշա­ձո­ղը, եթե ոչ՝ դիտարկել Արցա­խը Ադրբե­ջա­նի կազմում:

Իսկ ի՞նչն է խանգա­րում օրի­նակ Վաշինգտո­նին, որեւէ պատասխա­նա­տու պաշտոնյա­յի, թեկուզ պետքարտուղա­րության պաշտո­նա­կան ներկա­յա­ցուցչի մակարդա­կով հստակ հայտա­րա­րել, որ՝ Պուտի­նը ստում է կամ մանի­պուլացնում, եւ «վաշինգտոնյան» տարբե­րա­կը չի ենթադրում Արցախ Ադրբե­ջա­նի կազմում:

Ենթադրում եմ, որ հնա­րա­վոր արձա­գանքը կարող է լինել գոյություն ունե­ցող ստանդարտի շրջա­նա­կում, մոտա­վոր հետեւյալ տրա­մա­բա­նությամբ, թե Հայաստանն ու Ադրբե­ջա­նը իրենք են որո­շում կագա­վորման տարբե­րա­կը, այլ ոչ թե առա­ջարկում է Վաշինգտո­նը: Դա իհարկե կլի­նի «հեքիաթ», ով կուզի, կարող է իհարկե հավա­տալ դրան: Որովհե­տեւ Հայաստանն ու Ադրբե­ջա­նը իրենք երբեք չեն եկել եւ չեն գալու որոշման, նվա­զա­գույնը այն պարզ պատճա­ռով, որ խնդի­րը ունի աշխարհա­քա­ղա­քա­կան խորքա­յին համա­տեքստ եւ առնչվում է ոչ թե Հայաստա­նի ու Ադրբե­ջա­նի, այլ գերտե­րություննե­րի եւ ուժա­յին կենտրոննե­րի ռազմա­վա­րություննե­րին ու ճակա­տագրե­րին:

Պուտի­նի հայտա­րա­րությունն այստեղ առա­ջացնում է այլ հարց: Եթե «վաշինգտոնյա­նը» ենթադրում է Արցախն Ադրբե­ջա­նի կազմում, ապա նշանակու՞մ է դա, որ «ռուսա­կան» տարբե­րա­կը ենթադրում է հակա­ռա­կը: Առա­վել եւս այն դեպքում, երբ Պուտի­նը ինքը դեռ 2020 թվա­կա­նի նոյեմբե­րին հայտա­րա­րում էր, թե «միջազգա­յին իրա­վունքի» տեսանկյունից Լեռնա­յին Ղարա­բաղն Ադրբե­ջա­նի մաս է:

Այստեղ սակայն պետք է նկա­տել նաեւ, որ նույն Պուտի­նը այդ նույն՝ 2020 թվա­կա­նի նոյեմբե­րի 9‑ին օրեր անց հաջորդած հարցազրույցում խոսում էր, որ կարգա­վի­ճա­կի հարցը ներկա­յումս քննարկե­լիք չէ, պետք է լուծել այլ հարցեր, մասնա­վո­րա­պես հումա­նի­տար, հաղորդակցա­յին, հետո ավե­լի նպաստա­վոր մթնո­լորտում քննարկել կարգա­վի­ճա­կը:

Ռուսաստա­նը գործնա­կա­նում այս գիծը պահում է մշտա­պես եւ հայտա­րա­րում այդ մասին պարբե­րա­բար, որ այժմ չկա կարգա­վի­ճա­կի հարց քննարկե­լու հնա­րա­վո­րություն: Սրա հետ հնա­րա­վոր է չհա­մա­ձայնել մի դեպքում՝ եթե դու համա­ձայնում ես Արցա­խը Ադրբե­ջա­նի կազմում տեսնե­լու տարբե­րա­կի հետ: Եթե մենք համա­ձայն ենք դրան, ապա նույնիսկ այս դեպքում հարցը լուծե­լը խիստ կասկա­ծե­լի է, որովհե­տեւ ենթադրվում է տեւա­կան ու բարդ գործընթաց, քանի որ Բաքուն գոնե հրա­պա­րա­կա­յին մակարդա­կում կարծես թե պատրաստ է առա­վե­լա­գույնը «մշա­կութա­յին ինքնա­վա­րության» նման մի բանի, եւ ավե­լին կորզե­լու համար անգամ կլի­նի շատ տեւա­կան գործընթա­ցի կարիք:

Եթե մենք դրան համա­ձայն չենք, ապա այստեղ ռուսա­կան տարբե­րա­կը նվա­զա­գույն անհրա­ժեշտն է, քանի որ այն փաստա­ցի Արցախն Ադրբե­ջա­նի կազմում լինե­լուն «չհա­մա­ձայնե­լու» տարբե­րակն է, այսինքն կարգա­վի­ճա­կի՝ ցանկա­ցած կարգա­վի­ճա­կի հարց բաց պահե­լու տարբե­րա­կը:

Եվ այստեղ հարկ է «միջազգա­յին իրա­վունքի տեսանկյունից Լեռնա­յին Ղարա­բա­ղը Ադրբե­ջա­նի մաս է» ձեւա­կերպմա­նը նայել թերեւս մեկ այլ տրա­մա­բա­նության ներքո: Պուտի­նը խոսում է մի «իրա­վունքի» մասին, որն ինքը դրել է կասկա­ծի տակ: Այսինքն, նա հղում է անում մի բանի, որն ինքը խախտել է բացա­հայտո­րեն, եւ սա անկասկած լավ է պատկե­րացնում Ալիեւը:

Պարզ է, որ Ռուսաստանն այդ տարբե­րա­կով մեզ չէ, որ ուզում է անել լավություն, այլ ուզում է լուծել իր ռազմա­վա­րա­կան խնդի­րը Կովկա­սում: Միա­ժա­մա­նակ պարզ է, որ Վաշինգտո­նի նպա­տակն էլ մեզ լավություն անե­լը չէ, այլ Կովկա­սին առնչվող իր խնդիրնե­րը լուծե­լը:

Կա թեմա­յի վերա­բերյալ ծավալվե­լու ահռե­լի նյութ, բազմա­թիվ երանգներ, ինչը սակայն ֆեյսբուքյան գրառման եւ անգամ մեկ հոդվա­ծի նյութ չէ: Բայց, այս հարցերն է, որ պետք է մանրա­մասն ու հանգա­մա­նա­լից քննարկի հայ հասա­րա­կա­կան-քաղա­քա­կան հանրույթը, այլ ոչ թե Պուտի­նի չար, իսկ Բայդե­նի բարի, ՌԴ սեւ կամ ԱՄՆ սպի­տակ լինե­լը: Որովհե­տեւ սրանք լրջա­գույն հարցեր են, որոնց վերա­բերյալ քննարկումնե­րի «տրենդնե­րը» պետք է ձեւա­վորվեն ոչ թե ֆեյսբուքյան կամ յություբյան «կապի­տա­լի­զա­ցիա­յի», այլ լրջա­գույն քաղա­քա­կան զննության կանոննե­րով:

Գրա­ռումը՝ Հակոբ Բադալյա­նի ֆեյսբուքյան էջից։

Առնչվող Հոդվածներ