16.3 C
Yerevan

Դաշնակի՞ց Թե Թշնա­մի

Ռուսաստա­նի ռազմա­կան ներկա­յությունը ոչ միայն չի պաշտպա­նում Հայաստա­նը ներխուժումնե­րից և ագրե­սիա­յից, այլև առաջնորդում է դրանք՝ չեզո­քացնե­լով Հայաստա­նի դիմադրության և 2020 թվա­կա­նի իրո­ղություննե­րին վերա­դառնա­լու հնա­րա­վո­րություննե­րը:

Նաի­րա Հայրումյան

ՌԴ դեսպա­նը սպառնա­ցել է Հայաստա­նում ռազմա­կան ներկա­յությամբh

Ռուսաստա­նը արդա­րացնում է իրեն որպես դաշնա­կից, ասել է Հայաստա­նում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկի­նը‘ Պրի­մա­կովյան ընթերցումնե­րի շրջա­նա­կում պատասխա­նե­լով Երեւա­նի հանդեպ Մոսկվա­յի դաշնակցա­յին պարտա­վո­րություննե­րի մասին հարցին։ «Ռուսաստա­նի Դաշնությունը պահպա­նում է իր ռազմա­կան ներկա­յությունը այստեղ, և դա անվտանգության և հետա­գա էսկա­լա­ցիա­յի կանխման առանցքա­յին գործոն է», ասել է Կոպիրկի­նը։

Նա կոչ է արել չմո­ռա­նալ «գետնի վրա» ռուս խաղա­ղա­պահնե­րի, զինվո­րա­կաննե­րի գործնա­կան դերի մասին, որոնք կապ են պահպա­նում բոլոր կողմե­րի հետ, և որոնց ջանքե­րը նպաստում են, որ այդ էսկա­լա­ցիան չլի­նի և չզարգա­նա։ «Ես խոսում եմ նաև մեր ներկա­յա­ցուցիչնե­րի՝ թե՛ քաղա­քա­կան ղեկա­վա­րության, թե՛ տեղում գտնվող զինվո­րա­կաննե­րի դերի մասին սեպտեմբե­րի 13–14‑ը ռազմա­կան գործո­ղություննե­րի դադա­րեցման գործում», ասել է Կոպիրկի­նը։

ՌԴ դեսպա­նի այս հայտա­րա­րություննե­րը տրա­մա­բա­նո­րեն նշա­նա­կում են Ռուսաստա­նի մասնակցությունը Հայաստա­նի դեմ ագրե­սիա­յին, որովհե­տեւ նման տպա­վո­րիչ ռազմա­կան ներկա­յությամբ ագրե­սիան այլ բան չի նշա­նա­կում։ 102-րդ ռուսա­կան բազան տեղա­կայված է Գյումրիում, ռուսա­կան ռազմաօ­դա­յին ուժե­րի ստո­րա­բա­ժա­նումը՝ Երև­ա­նի Էրե­բունի օդա­նա­վա­կա­յա­նում, Հայաստա­նի սահմաննե­րը Թուրքիա­յի և Իրա­նի հետ հսկում են ԱԴԾ սահմա­նա­պահնե­րը, իսկ ռուսա­կան զորքե­րը մտցվել են Արցախ։ Հայաստանն ու Ռուսաստա­նը ունեն զորքե­րի միացյալ խումբ և միացյալ հակաօ­դա­յին պաշտպա­նություն։ Չհաշված կազա­կա­կան և այլ ռազմա­կա­նացված միա­վո­րումնե­րը։

Ռուսա­կան նման ազդու ներկա­յությամբ 2020 թվա­կա­նին ծավալվեց Հայաստա­նի դեմ Արցա­խում պատե­րազմը, հայե­րի երաշխա­վորված պարտությամբ եւ ռուսա­կան զորքի մուտքով Արցախ՝ Հադրութն ու Շուշին թուրքե­րին հանձնե­լու դիմաց, եւ հայկա­կան օկուպացված Ակնա­յում ռուս-թուրքա­կան հետա­խուզա­կան կենտրո­նի հիմնմամբ։

2020‑ի նոյեմբե­րի 9‑ից հետո ռուսա­կան զորքի նման ազդու ներկա­յությամբ շարունակվե­ցին հարձա­կումներն ու հայկա­կան հողի նոր կտորնե­րի յուրա­ցումներն Արցա­խում և Հայաստա­նում՝ Հին Թաղեր-Խծա­բերդ, Գորիս-Կապան ճանա­պարհ, Իշխա­նա­սար, Փառուխ, Աղավնո-Բերձոր, Ջերմուկ և Սոթք։ Այս իրա­դարձություննե­րում ռուսա­կան զորքե­րի դերը Բաքվի զորքե­րին հայկա­կան նոր տարածքներ հանձնելն էր։ ՌԴ‑ն մինչ օրս չի պահանջում Բաքվի զորքե­րի վերա­դարձ ելման դիրքեր, գտնե­լով, որ դրանք սահմա­նա­յին բախումներ են վիճե­լի տարածքնե­րում։ Դա նշա­նա­կում է, որ ՌԴ‑ն չի ճանա­չում ՀՀ տարածքը եւ սահմաննե­րը։

Այդպի­սով, Ռուսաստա­նի ռազմա­կան ներկա­յությունը ոչ միայն չի պաշտպա­նում Հայաստա­նը ներխուժումնե­րից և ագրե­սիա­յից, այլև առաջնորդում է դրանք՝ չեզո­քացնե­լով Հայաստա­նի դիմադրության և 2020 թվա­կա­նի իրո­ղություննե­րին վերա­դառնա­լու հնա­րա­վո­րություննե­րը (Բաքուն և Մոսկվան դա անվա­նում են ռեւանշիզմի ճնշում), ինչպես նաև բացա­ռում է Հայաստա­նի անվտանգության դիվերսիֆի­կա­ցիան: Ինչ վերա­բե­րում է սեպտեմբեր 13–14‑ի ագրե­սիա­յին եւ դրա ակնկալվող արդյունքին, դա չիրա­կա­նացվեց Իրա­նի ու Արեւմուտքի ուժգին հակազդման, եւ ոչ թե ռուս զինվո­րա­կաննե­րի միջամտության արդյունքում։

Ռուսա­կան ռազմա­կան ներկա­յության մասին Կոպիրկի­նի հայտա­րա­րությունը սպառնա­լիք է Հայաստա­նին երեկ Սոչիում կայա­ցած հանդիպման ֆոնին, որտեղ Պուտի­նը անկեղծո­րեն հայտա­րա­րեց հիմնա­կան նպա­տա­կը՝ Եվրո­պան չի կարող Ռուսաստա­նին հեռացնել տարա­ծաշրջա­նից։ Կոպիրկի­նը, ըստ էության, շարունա­կում է ՌԴ նախա­գա­հի միտքը՝ եթե Եվրո­պան և Հայաստա­նը ցանկա­նում են «դուրս մղել» Ռուսաստա­նին, ապա գործ կունե­նան Ռուսաստա­նի «ռազմա­կան ներկա­յության» հետ։

Բերձո­րից հետո Ռուսաստանն արդեն իր դեմքով է Հայաստա­նի դեմ, ռազմա­կան ուժ կիրա­ռե­լու ուղիղ սպառնա­լի­քով։ Այդ առումով, նա լիո­վին արդա­րացնում է իրեն որպես դաշնա­կից Բաքվին։

Հոդվա­ծը՝ lragir.am կայքից։

Առնչվող Հոդվածներ