16.2 C
Yerevan

Սոչին «Մուկ» Ծնեց, Թե՞ «Լեռ»

Շատ ձեւա­կերպումներ, որ նախա­պես համա­ձայնեցվել եւ ամրագրվել էին հայտա­րա­րության տեքստում մասնա­գետնե­րի մակարդա­կում, դուրս են մնա­ցել երեք երկրնե­րի ղեկա­վարնե­րի մակարդա­կով համա­ձայնեցված վերջնա­կան տարբե­րա­կից:

Հակոբ Բադալյան

Հոկտեմբե­րի 31-ին Սոչիում տեղի ունե­ցած բանակցա­յին բազմաձև­ա­չափ քննարկումնե­րից հետո, որոնք ամփոփվե­ցին Հայաստա­նի, Ռուսաստա­նի և Ադրբե­ջա­նի առա­ջին դեմքե­րի եռա­կողմ հանդի­պումով, տարածվեց այդ հանդիպման արդյունքում ընդունված համա­տեղ հայտա­րա­րությունը, որը փաստո­րեն 2020 թվա­կա­նի նոյեմբե­րի 9‑ից ի վեր երեք ղեկա­վարնե­րի ստո­րագրությամբ արդեն չորորդ հայտա­րա­րությունն է՝ նոյեմբե­րի 9, 2021 թվա­կա­նի հունվա­րի 11 և նոյեմբե­րի 26, և այժմ արդեն 2022 թվա­կա­նի հոկտեմբե­րի 31: Ընդունված հայտա­րա­րությունը հղում է անում նախորդ երե­քին, արձա­նագրե­լով «հավա­տարմությունը» այդ պայմա­նա­վորվա­ծություննե­րի «անվե­րա­պահ կատարմա­նը» և միա­ժա­մա­նակ նշե­լով, որ «համա­ձայնել են գործադրել լրա­ցուցիչ ջանքեր, որոնք ուղղված կլի­նեն մնա­ցած խնդիրնե­րի անհե­տաձգե­լի լուծմա­նը, ներառյալ հումանտիար բլո­կի հարցե­րը»:

Այստեղ անկասկած ներառվում է նաև հայ գերի­նե­րի վերա­դարձի հարցը, ինչը իհարկե հույժ կարև­որ է: Միևնույն ժամա­նակ սակայն, այդ արձա­նագրումնե­րով հանդերձ, առանցքա­յին հարցը այն է, թե՝ նախորդ երեք հայտա­րա­րություննե­րից հետո իրո­ղություննե­րի ֆոնին, որքանո՞վ կարող է գործունակ կամ կենսունակ լինեն չորորդը, այն դեպքում, երբ նախորդ երե­քը խախտվել են, այն էլ մի քանի անգամ և կոպտո­րեն: Այդ համա­տեքստում, մեծ հարցա­կան է առա­ջացնում նաև հոկտեմբե­րի 31‑ի հայտա­րա­րության այն դրույթը, թե՝ «պայմա­նա­վորվել են ձեռնպահ մնալ ուժի կիրա­ռումից կամ դրա սպառնա­լի­քից և քննարկել ու լուծել բոլոր խնդրա­հա­րույց հարցե­րը բացա­ռա­պես ինքնիշխա­նության, տարածքա­յին ամբողջության և սահմաննե­րի անձեռնմխե­լիության փոխա­դարձ ճանաչման վրա՝ համա­ձայն ՄԱԿ Կանո­նադրության և Ալմա-Աթա­յի 1991 թվա­կա­նի Հռչա­կագրի: Ադրբե­ջա­նը ձեռնպա՞հ կմնա ուժի կիրա­ռումից կամ դրա սպառնա­լի­քից, եթե մինչ այժմ իր քաղա­քա­կա­նությունը գործնա­կա­նում կառուցել է հենց դրա վրա: Ռուսաստանն ի վիճա­կի՞ է ապա­հո­վել այդ պայմա­նա­վորվա­ծության իրա­գործումը: Թե՞ հոկտեմբե­րի 31-ին Սոչիում տեղի ունե­ցած «բազմա­հարկ» բանակցությունն ու եռա­կողմ նոր հայտա­րա­րությունը Ռուսաստա­նի Դաշնության համար ընդա­մե­նը ռեգիո­նալ ազդե­ցության պայքա­րում սեփա­կան տեղի և դերի ամրացման հարցը լուծե­լու միտված գործընթաց էր, որն առա­վել երկա­րա­ժամկետ գործո­ղություննե­րի հիմք է, սակայն ամենև­ին ոչ բացարձակ երաշխիք: Համե­նայն դեպս, եռա­կողմ հայտա­րա­րության մեջ ներառված է նաև ռուս խաղա­ղա­պահնե­րի հանգա­մանքը, որի առնչությամբ նշվում է, որ շեշտադրվել է խաղա­ղա­պահ առա­քե­լության պահանջվա­ծությունը՝ ռեգիո­նում իրա­վի­ճա­կի կայունության համար:

Միա­ժա­մա­նակ, եռա­կողմ հայտա­րա­րությունն արձա­նագրում է երկու նոր բաղադրիչ՝ ՌԴ մոդե­րա­տո­րա­կան դերա­կա­տա­րումով: Ըստ հայտա­րա­րության, հանդիպման մասնա­կից կողմե­րը շեշտադրել են Հայաստա­նի և Ադրբե­ջա­նի միջև դրա­կան մթնո­լորտի կարեւո­րությունը, ինչն ապա­հո­վե­լու համար դիտարկվում է միջխորհրդա­րա­նա­կան ձևա­չա­փով՝ ՌԴ միջնորդա­կան մասնակցությամբ եռա­կողմ շփումնե­րի միտքը, և երկխո­սությունը հասա­րա­կա­կան շրջա­նակնե­րի և կրո­նա­կան առաջնորդնե­րի մակարդա­կով՝ ռուսա­կան միջնորդությամբ: Վերջում արձա­նագրվում է, որ Հայաստա­նի և Ադրբե­ջա­նի առաջնորդնե­րը ողջունել են Հարա­վա­յին Կովկա­սի կայունության և ծաղկման համար Հայաստա­նի և Ադրբե­ջա­նի հարա­բե­րության կարգա­վորմա­նը համա­կողմա­նի նպաստե­լու ՌԴ պատրաստա­կա­մությունը: Մի կողմից բավա­կա­նին պարզ է եռա­կողմ չորորդ հայտա­րա­րության շարադրանքը, մյուս կողմից իհարկե ինչպես նախորդ երե­քը, այն՝ առա­վել եւս այդ նախորդնե­րի «հարա­բե­րա­կան» ընթացքի ֆոնին, առա­ջացնում է բազմա­թիվ հարցեր և պարունա­կում հարցա­կաններ: Իհարկե դրանք խոստո­վա­նել է նաեւ Պուտի­նը՝ եռա­կողմ հանդիպման ավարտի իր խոսքում, նշե­լով, որ ոչ բոլոր հանգա­մանքներն է հնա­րա­վոր եղել համա­ձայնեցնել և շատ ձեւա­կերպումներ, որ նախա­պես համա­ձայնեցվել եւ ամրագրվել էին հայտա­րա­րության տեքստում մասնա­գետնե­րի մակարդա­կում, դուրս են մնա­ցել երեք երկրնե­րի ղեկա­վարնե­րի մակարդա­կով համա­ձայնեցված վերջնա­կան տարբե­րա­կից: Իհարկե մնում է «գուշա­կել», կամ սպա­սել զանա­զան «արտա­հոսքե­րի», թե հատկա­պես ու՞մ համար անընդունե­լի կետեր են դուրս մնա­ցել տեքստից, մյուս կողմից տարօ­րի­նակ կլի­ներ, եթե Սոչիի հանդի­պումից հետո հայտա­րարվեր, թե համա­ձայնեցվել են բոլոր հարցե­րը: Ավե­լին, գործնա­կա­նում, հոկտեմբե­րի 31‑ի հայտա­րա­րությունը թերևս այն մասին, որ համա­ձայնեցված միակ հարցը գուցե այն է, որ Հայաստանն ու Ադրբե­ջա­նը չեն գործե­լու ռեգիո­նում Ռուսաստա­նի շահե­րի դեմ՝ իսկ միմյանց դեմ կգործեն, թե ոչ, սա արդեն կախված է բոլո­րո­վին այլ հանգա­մանքնե­րից:

Բոլոր դեպքե­րում, հնա­րա­վոր չէ իհարկե պնդել այդ գնա­հա­տա­կա­նը, քանի որ ի վերջո իրա­դարձություննե­րի հերթա­կան զարգա­ցումը ցույց կտա՝ Սոչիում «մու՞կ» է ծնվել, թե՞ «լեռ»: Դա առա­ջինն ըստ ամե­նայնի կփորձի Արևմուտքը, մասնա­վո­րա­պես ԱՄՆ, որը մոդե­րա­տո­րության աշխույժ ձեռնոց է նետել Ռուսաստա­նին և Սոչիի հանդիպմա­նը զուգա­հեռ ռեգիո­նալ այցով Կովկաս է ժամա­նել ԱՄՆ Միջազգա­յին զարգացման գործա­կա­լության Եվրո­պա­յի ու Եվրա­սիա­յի բյուրո­յի ղեկա­վա­րը: Մյուս կողմից, կարծես թե նկա­տե­լի է, որ այս «պարտիան» Ռուսաստա­նը խաղում է Իրա­նի հետ, որը Սոչիի հանդի­պումնե­րին զուգա­հեռ տաչա­ծեց տեղե­կություն, որ նոյեմբե­րի 1‑ին Թեհրան կայցե­լի Հայաստա­նի վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նը: Ըստ իրա­նա­կան մեդիա­յի, նրա այցի ընթացքում նախա­տեսվում է նաև փաստաթղթե­րի ստո­րագրում: Միա­ժա­մա­նակ, ինչպես նկա­տել էի առա­վոտյան անդրա­դարձում, ուշադրության էր արժան Սոչիից առաջ Իրա­նի արտգործնա­խա­րա­րի հեռա­խո­սա­զանգը Բաքու, որի ընթացքում նա խոսե­լով Բայրա­մո­վի հետ հայտնել էր, որ Իրա­նը դեմ է ռեգիո­նալ հարցե­րի լուծմանն օտար տերություննե­րի ներգրավմա­նը: Անկասկած է, որ պայքա­րը ոչ միայն ավարտված չէ, այլ թերևս մտնում է նոր փուլ:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ