16.2 C
Yerevan

«Վալդայ-Սոչի» Տրանզիտ…

Հայաստա­նի իշխա­նություննե­րը դեմոնստրացնում են մեր սուվե­րե­նությունն ու ինքնա­բա­վությունը:
Ասած ժողովրդի՝ սկսել են ատամ ցույց տալ ու բացա­հայտ դժգո­հություն հայտնել այս կամ այն դեպքի կապակցությամբ:

Դավիթ Կարա­պետյան

Ինչեր ասես, որ չենք տեսնում ու լսում:

Այս շաբաթն էլ հագե­ցած էր էքսցենտրիկ դրվագնե­րով:

Զատուլի­նին հայտա­րա­րե­ցին «Persona non grata / անցանկա­լի անձ»՝ արգե­լե­լով այսուհետ նրա մուտքը Հայաստան:
Նույն կերպ՝ Մարգա­րի­տա Սիմոնյա­նին, Անդրա­նիկ Միհրանյա­նին:

Կարծում եմ՝ «մերժում ենք ձեզ» շքերթը դեռևս կշա­րունակվի:

Իսկ Զախա­րո­վան, իրեն ոչ բնո­րոշ սրտաճմլիկ ու հոգե­թով բառամթերքով է հանդես գալիս՝ եղբայրա­կան Հայաստա­նին գովերգե­լիս:
Վստա­հեցնում, «որ արտա­քին ուժե­րին չի հաջողվի գժտեցնել Մոսկվա­յին ու Երև­ա­նին»…

Դե իսկ «Վալդայ» բանա­վե­ճա­յին ակումբում էլ Պուտինն է մի պուտ խոսքով բազմա­շերտ վերլուծություն անե­լու առիթ տալիս:

Ու այսպի­սի «խայտաբղետ» իրա­դարձություննե­րի տեղա­տա­րա­փից փորձում ես վերծա­նել յուրա­քանչյուրի ասածնե­րի ու արածնե­րի տրա­մա­բա­նությունն ու հետին մտքե­րը…

Այսպի­սով՝ այս «վինիգրե­տից» կարե­լի է ենթադրել հետևյա­լը:

Հայաստա­նի իշխա­նություննե­րը դեմոնստրացնում են մեր սուվե­րե­նությունն ու ինքնա­բա­վությունը:
Ասած ժողովրդի՝ սկսել են ատամ ցույց տալ ու բացա­հայտ դժգո­հություն հայտնել այս կամ այն դեպքի կապակցությամբ:

Լավ է, ողջունե­լի է…
Պետք է հարգել տալ, եթե ոչ քեզ, ապա գոնե՝ քո պետությա­նը:
Վատ է, եթե նման քայլերն ու հնա­րա­վոր ռիսկե­րը հաշվարկված չեն:
Չնա­յած՝ պետությունն ու պետա­կա­նությունը հարգել տալու համար գրո­ղի ծոցը թող գնա ցանկա­ցած ռիսկ ու հաշվարկ…

Եթե Կոնստանտին Զատուլի­նի հետ կապված, համե­նայն դեպս, վերա­պա­հում ունեմ, ապա տիկին Զախա­րո­վա­յի վերջին հայտա­րա­րության մասով կասեմ հետևյա­լը.
Եղբայրա­կան Հայաստա՞ն… միթե՞…
Ո՞վքեր են այդ արտա­քին ուժե­րը, որոնք գժտում են Մոսկվա­յին ու Երև­ա­նին…
Եվ հետո.
Դուք ինքներդ հավատարի՞մ եք ձեր եղբայրա­կան ու դաշնա­կից երկիր Հայաստա­նին:
Դուք պայքարու՞մ եք այդ արտա­քին ուժե­րի դեմ, որոնք փորձում են պատնեշ ու անջրպետ ստեղծել մեր միջև:

Ինչպես ես, այնպես էլ շատե­րը խիստ կասկա­ծում ենք այս հարցե­րում ու հատկա­պես՝ ձեր անկեղծությա­նը:

Ձեր եղբայրա­կան երկրի սուվե­րեն տարածքը ամե­նօրյա ռեժի­մով կրա­կա­հերթի տակ է, մի շարք տարածքներ էլ՝ օկուպացված:
Էլ չեմ խոսում զոհե­րի, գերի­նե­րի ու անհետ կորածնե­րի մասին:

Իսկ դուք լուռ հետև­ում եք, բայց բարձր կոչեր անում, մերթընդմերթ էլ խոսում՝ եղբայրա­կան Հայաստա­նին «հարե­հաս» լինե­լուց, նրան սատար կանգնե­լուց:

«Հարգելի՛ս», դուք Ձեր հազա­րամյա պատմության մեջ թույլ տվե­ցիք աշխարհա­քա­ղա­քա­կան մեծ սխալ, երբ կարող էիք, բայց չկանխե­ցիք 2020 թվա­կա­նի ադրբե­ջա­նա­կան ագրե­սիան Արցա­խի դեմ:
Ի դեպ, որի արդյունքում Հարա­վա­յին Կովկա­սում որպես նոր խաղա­ցող հայտնվեց Թուրքիան:

Դուք ոչ մի քայլ չարե­ցիք՝ կանխե­լու Ադրբե­ջա­նի ագրե­սիան ՀԱՊԿ‑ի անդամ և ձեր դարա­վոր դաշնա­կից, եղբայրա­կան Հայաստա­նի նկատմամբ, արդյունքում՝ Հարա­վա­յին Կովկա­սում առա­ջա­ցավ թուրք-ադրբե­ջա­նա­կան նոր դաշինք, որն ի դեպ, ավե­լի շատ հակա­ռուսա­կան կոնտեկստ ունի։

Այնպես որ՝ «Боже спаси нас от друзей, от врагов мы сами спасёмся»…

Իսկ «Վալդա­յում», Պուտի­նի՝ հայտնի արտա­հայտություննե­րի մասով, կասեմ հետևյա­լը.

Երբ Պուտինն ասում է՝ «Ռուսաստա­նը տարի­ներ շարունակ Հայաստա­նին առա­ջարկում էր լուծել Ղարա­բա­ղի հարցը՝ Բաքվին փոխանցե­լով 7 շրջաննե­րից 5‑ը, իսկ Քարվա­ճա­ռի ու Քաշա­թա­ղի շրջաննե­րը պահել, որպես կապի ապա­հո­վում Արցա­խի հետ, բայց Երև­ա­նը չհա­մա­ձայնեց ու գնաց իր ճանա­պարհով»՝ նա խոսում էր հանրությանն ի վերուստ հայտնի՝ առանց ռազմա­կան բաղադրի­չով «Լավրովյան պլա­նից»:

Այո, նման բան եղել է:
Մեր բոլոր ղեկա­վարնե­րի օրոք նման առա­ջարկ եղել է:

Այդ առա­ջարկին կից եղել է առա­ջարկ, որ նման համա­ձայնության դեպքում էլ Արցա­խը պետք է ստա­նար անկա­խություն:

Ասեմ, որ այս առա­ջարկին Ադրբե­ջանն իր համա­ձայնությունը չի տվել:
Իսկ Սերժ Սարգսյա­նը՝ ըստ արժա­նա­հա­վատ աղբյուրնե­րի ու Կազանյան գործընթա­ցի, դրան համա­ձայնել է:

Այնպես, ինչպես իր անվտանգության ապա­հովման համար ստիպված հրա­ժարվել է ԵՄ‑ի հետ ասո­ցա­ցումից, մտել է ԵԱՏՄ, ընդունել Հայաստա­նում ռուսա­կան գազա­յին մենաշնորհը, նրան հանձնել երկրի ամբողջ էներգե­տի­կան:

Այնպես որ, երբ Պուտինն ասում է, թե «Հայաստա­նը Արցա­խի հարցում բանակցություննե­րի ժամա­նակ հրա­ժարվել է ընդունել Ռուսաստա­նի առա­ջարկը և վերա­դարձնել 5 շրջաններն Ադրբե­ջա­նին, դրա համար էլ սկսվել է պատե­րազմը»՝ այդկերպ ոչ կոնստրուկտիվ լենե­լու մեջ մեղադրե­լով Հայաստա­նի բոլոր նախկին ու ներկա ղեկա­վարնե­րին՝ բացա­հայտ խեղաթյուրում է փաստե­րը, քանի որ, թե՛ Տեր-Պետրոսյա­նը, թե՛ Քոչարյա­նը, թե՛ Սարգսյա­նը, թե՛ Փաշինյա­նը համա­ձայն են եղել այդ տարբե­րա­կին:
Ադրբե­ջանն է միշտ մերժել այդ առա­ջարկը։

Եվ հետո, նա այս խոսքով հասկացրեց, որ ՌԴ‑ն երբեք չի երաշխա­վո­րել նախա­պա­տե­րազմյան ստա­տուս-քվո­յի պահպա­նումը, իսկ նման վատ սցե­նա­րով վերջնարդյունքի համար պատասխա­նատվության պետք է կանչել նախկին ու ներկա իշխա­նություննե­րին, այլ ոչ թե մեղքը բարդել Ռուսաստա­նի վրա:

Այսկերպ, ստեղծված իրա­վի­ճա­կի պատասխա­նատվության բեռը Պուտի­նը հմտո­րեն դնում է Հայաստա­նի վրա՝ այսպի­սով լեգի­տի­մացնե­լով Ռուսաստա­նի հակա­դաշնակցա­յին վարքա­գի­ծը:

Ինչ վերա­բե­րում է Պուտի­նի՝ «Ո՞ր տարբե­րա­կը ընտրել, դա պետք է որո­շի Հայաստա­նը, հայ ժողո­վուրդը և հայաստանյան ղեկա­վա­րությունը:
Մենք ոչ մի տարբե­րակ չենք պարտադրում, այլ աջակցե­լու ենք հայ ժողովրդի ցանկա­ցած ընտրությա­նը», ապա ասեմ, որ հաճե­լի­նե­րի շարքից է, բայց խիստ կասկա­ծում եմ, որ նա այդ հարցում այդքան լոյալ գտնվի:

Համե­նայն դեպս, նա Սոչիի հանդիպմանն ընդա­ռաջ, փոքր ինչ հստա­կեցրեց իր դիրքո­րո­շումը, որն ի դեպ, ինչ-որ տեղ մեզ ձեռնտու է:

Այն է՝ Արցա­խի հարցը լուծված չէ, իսկ լուծումը թողնվում է հետա­գա­յին:
(Ի դեպ, նորություն չէ, որ Ռուսաստա­նին ձեռնտու չէ այս կոնֆլիկտի վերջնա­կան լուծումը)…

Այդ իսկ պատճա­ռով Փաշինյա­նը խոսեց Պուտի­նի՝ դեռևս սեպտեմբե­րին տված խոստումը պահե­լու մասին՝ հույս հայտնե­լով, որ Սոչիում վերջինս չի դրժի իր առա­ջարկած տարբե­րա­կը, կամ որ կարծի­քա­փոխ չի լինի:
Եվ որ Հայաստա­նը հավա­տա­րիմ է սեպտեմբե­րի՝ Հայաստա­նի և Ադրբե­ջա­նի միջև միջպե­տա­կան հարա­բե­րություննե­րի հաստատման ուղղությամբ ՌԴ‑ի կողմից ներկա­յացված այլ սկզբունքնե­րին և պարա­մետրե­րին:

Պուտի­նը գիտի, որ մեզ համար իրենց առա­ջարկնե­րը ընդունե­լի են, ադրբե­ջանցի­նե­րի համար՝ ընդհա­կա­ռա­կը…
Հետև­ա­բար՝ մեր իշխա­նություննե­րը հուսով են, որ Պուտի­նը կպնդի իր առա­ջարկություննե­րը և կհա­մո­զի Ալիև­ին համա­ձայնել։

Ի դեպ, այս կապակցությամբ Արևմուտքն իր դիրքո­րո­շում կհայտնի ամսի 31‑ի հանդիպման արդյունքնե­րից անմի­ջա­պես հետո:
Չի բացառվում, որ նրանց կարծիքնե­րը համընկնեն ՌԴ‑ի առա­ջարկած ու մեզ ձեռնտու վիճա­կի հետ…

Իսկ Պուտի­նի՝ «Հայաստա­նը մեր ռազմա­վա­րա­կան կոլե­գան է, դաշնա­կիցն է և մենք զգա­լի չափով, աչքի տակ ունե­նա­լով նաև Ադրբե­ջա­նի շահե­րը, պետք է ուղղորդվենք դրա­նով», կրկին հաճե­լի­նե­րի շարքից է, որի հիմքում տեսա­կա­նո­րեն ընկած են դաշնակցա­յին հարա­բե­րություննե­րը, սակայն գործնա­կա­նում՝ ձայն բարբա­ռո անա­պա­տի…

Իսկ ընդհա­նուր առմամբ, նրա երկա­կի ստանդարտնե­րով խոսքի մեջ կային սաբո­տա­ժի, սպառնա­լի­քի ու շանտա­ժի երանգներ ևս:
Շատ հնա­րա­վոր է, որ այս խոսքերն ընդա­մե­նը իմի­տա­ցիա էին ու բլեֆ:

Ավե­լին՝ դեռ հարց է՝ արդյո՞ք «կմարսենք» նման լոյա­լությունը, որը համե­նայն դեպս, դրսև­ո­րեց Պուտի­նը:
Վերջինս հստակ հասկացրեց, որ փորձեք հանկարծ մեզ փոխա­րի­նել Վաշինգթո­նով, կամ ընդունել նրանց առա­ջարկած տարբե­րա­կը, որն ի դեպ, ըստ նրա՝ հաստա­տում է Արցա­խի պատկա­նե­լիությունը Ադրբե­ջա­նին…

Պետք չէ մոռա­նալ, թե ինչպես Պուտի­նը երկու տարի առաջ հստակ ասեց, որ «Արցա­խը Ադրբե­ջան է»:
Չնա­յած, որ տրված ուղիղ հարցին այլկերպ չէր էլ կարող պատասխա­նել:

Ինչևէ, պետք է ընդունենք, որ ամեն դեպքում յուրա­քանչյուրը շարժվում է իր շահե­րով ու դոկտրի­նով:
Իսկ հատկա­պես Ռուսաստանն այդ հարցում բացա­ռություն չէ:

Այնպես որ, Ռուսաստանն իր շահե­րից ելնե­լով՝ կարող է թե՛ մեզ, և թե՛ մեր թշնա­մուն, երբ նպա­տա­կա­հարմար համա­րի զինել, զենք վաճա­ռել երկուստեք:
Ավե­լին՝ եկած տեղն էլ սպա­ռա­զի­նության դիմաց գումա­րը վերցնի, բայց այն չտրա­մադրի…

Արևմուտքն իր հերթին, իր շահե­րից ելնե­լով՝ կարող է մեր գլխի տակ «փափուկ բարձ դնել», երաշխիքներ տալ, հակա­ռուսա­կան տրա­մադրություններ գենե­րացնել ու հետո՝ ինչ-որ գործարքի ժամա­նակ կամ ճակա­տագրա­կան պահի փաստի առաջ կանգնեցնե­լով պարզա­պես թողնել ու գնալ:

Դե իսկ Թուրքիան ու Ադրբե­ջանն էլ իրենց շահե­րից ելնե­լով, ինչեր ասես կարող են խոստա­նալ, բայց ցանկա­ցած հարմար առի­թի դեպքում մեծա­գույն հաճույքով պատրաստ են մեզ մինչև վերջ կոտո­րել:

Այնպես որ, ոչ մեկին ապրիո­րի վստա­հել չի կարե­լի:
Առա­վել ևս այն պարա­գա­յում, որ մենք ինքներս, թե՛ նախկին և թե՛ ներկա մեր իշխա­նություննե­րին նույնիսկ չենք կարող հաստա­տա­կամ վստա­հել…
Եվ դրա համար ունենք լուրջ պատճառներ ու հիմքեր:

Իսկ Սոչիի հանդի­պումից հետո, երբ հանկարծ ակնկա­լիքներն ու հույսե­րը չարդա­րա­նան, չի բացառվում, որ Փաշինյա­նը իր դեմքը փրկե­լու համար, ապա­կողմնո­րո­շե­լով սեփա­կան հանրությանն՝ ասի, թե ինքը համա­ձայն էր ռուսա­կան տարբե­րա­կին, որի մասին հրա­պա­րա­կավ ասել է, բայց Մոսկվան չպա­հեց իր խոսքը:
Ավե­լին՝ որ թուրք-ռուսա­կան դավադրություն կա Հայաստա­նի դեմ, իսկ այդ պարա­գա­յում նա ոչինչ չէր կարող անել:

Սակայն Պուտի­նը միա­միտ չէ, դրա համար էլ նման բանը հետա­գա­յում բացա­ռե­լու ու իրեն նման խոսակցություննե­րից ապա­հո­վագրե­լու համար, որպես նախադրյալ հատուկ շեշտեց, որ իր խոսքով նա դիմում է հայ ժողովրդին ու ասում, որ դուք եք որո­շում կայացնում, դեռ ժամա­նակ ունեք:
Հայաստա­նի ժողո­վուրդը պետք է ասի, որ համա­ձայն չէ Արցա­խի հարցը հիմա քննարկել:
Որ ինքը դա կպաշտպա­նի, իսկ եթե ոչ, կհարգի երկու կողմե­րի որո­շումը:

Իսկ առհա­սա­րակ, մեր իշխա­նություննե­րի՝ երկու ֆրոնտով բացա­հայտ աշխա­տե­լը շատ վտանգա­վոր է:

Ինչևէ, ամեն ինչ պարզ կդառնա հոկտեմբե­րի 31‑ի հանդի­պումից:

Եթե այդ օրը Պուտի­նը պահի իր «խոստումը»՝ ստի­պե­լով Ադրբե­ջա­նին ընդունել իր պլա­նը, ապա բացի այն, որ Արցա­խի կարգա­վի­ճա­կի հարցը կրկին անո­րոշ ժամա­մա­կով կհե­տաձգվի ու կմնա հետա­գա­յում, Արցա­խում ռուսա­կան ռազմա­կան կոնտինգենտն էլ իր հերթին ևս, գալիք 5 տարի­նե­րին կմնա Արցա­խում:

Համե­նայն դեպս, հակված եմ պնդել, որ ամեն դեպքում ՌԴ‑ն չի դուրս գալու Արցա­խից:

Իսկ եթե Պուտի­նը հրա­ժարվի իր «խոստումից», ապա դա կարող է նշա­նա­կել այն, որ վերջինս Ալիևի հետ եկել է համա­ձայնության, որի արդյունքում ռուսա­կան կոնտինգենտը դուրս է գալու Արցա­խից, ըստ այդմ՝ կոնֆլիկտն էլ համարվե­լու է հանգուցա­լուծված:

Իսկ այս պարա­գա­յում, մեզ համար մեծ հաշվով մեկ է լինե­լու, ու տարբե­րություն չի դրվե­լու, թե հիմա գործարկվեց Պուտի­նի՞, թե՞ Վաշինգթո­նի պլա­նը, քանի որ որպես վերջնարդյունք՝ Արցա­խը մնում է Ադրբե­ջա­նին:

Ինչևէ, տրա­մադրվենք լավա­տե­սությամբ ու ակնկա­լենք լավ վերջնարդյունք:

Աստված մեզ հետ:

Գրա­ռումը՝ Դավիթ Կարա­պետյանի ֆեյսբուքյան էջից։

Առնչվող Հոդվածներ