16.3 C
Yerevan

Հանրա­պե­տություն

Կարճիկյա­նի սպա­նությունը. Վրեժ՝ «Կարսը հանձնե­լու համար»

«Իր աշխա­տա­նո­ցում, մինիստրա­կան բազկա­թո­ռին նստած, խելա­գար ընկե­րոջ ձեռքով՝ ատրճա­նա­կի հարվածնե­րին զոհ գնաց Խնա­մա­տա­րության մինիստր Կարճիկյա­նը»,- գրել էր «Զանգ» թերթը նոյեմբե­րի 17-ին։

1918‑ի նոյեմբե­րի սկզբին Հայաստա­նում կազմված կոա­լի­ցիոն կառա­վա­րությունը մեծ դժվա­րությամբ էր դիմա­կա­յում բազմա­թիվ խնդիրնե­րին, ներքին կյանքի դժվա­րություննե­րին։

Նոր կառա­վա­րության անդամնե­րից մի քանիսն ընդա­մե­նը երկու-երեք շաբաթ նախա­րա­րա­կան պաշտոննե­րը զբա­ղեցնե­լուց հետո հեռա­նում էին Հայաստա­նից։ Ինչպես Սիմոն Վրացյանն էր գրում՝ «սեւ հացի, հատա­կի վրա քնե­լու եւ ոջի­լի չվարժված» մարդկանց համար կյանքը Երեւա­նում անտա­նե­լի էր։ Ու թեեւ 1918‑ի հոկտեմբե­րին թուրքա­կան բանակն աստի­ճա­նա­բար հեռա­նում էր Հայաստա­նից եւ թվում էր, թե կորցրած շրջաննե­րը շուտով կվե­րա­դարձվեն, հուսալքությունը հայկա­կան իրա­կա­նության անբա­ժա­նե­լի մասն էր։

Աղմկոտ սպա­նություն

1918‑ի նոյեմբե­րի 14-ին Երեւա­նի իր աշխա­տա­սենյա­կում գնդա­կա­հարվում է նոր կառա­վա­րության խնա­մա­տա­րության նախա­րար Խաչա­տուր Կարճիկյա­նը։

«Զանգ», 17 նոյեմբե­րի, 1918թ., թիվ 71

«Նոյեմբե­րի 14-ին, առա­վոտյան ժամը 12-ին ֆինանսնե­րի մինիստրության իր առանձնա­սենյա­կում ատրճա­նա­կի երեք հարված է ստա­նում կրծքից եւ վայրկե­նա­պես անշնչա­նում խնա­մա­տա­րության մինիստր Խաչա­տուր Կարճիկյա­նը։

Սպա­նությունը կատարվում է հետեւյալ պարա­գա­նե­րում. ոճրա­գործը դեռ նախա­սենյա­կում հանում է ատրճա­նա­կը, ներս մտնում առանց խոսքի եւ հարվա­ծում զոհին ու դուրս ելնում։ Շենքի մուտքի մոտ շփոթվում է, բայց դուրս է պրծնում, նստում կառք ու անհայտա­նում։ Թողնում է իր սպա­յա­կան շինե­լը, որի մեջ գտնվում է անուննե­րի ցուցակ»։

Շուտով պարզվում է, որ մարդասպա­նը Կարճիկյա­նի վաղե­մի ծանոթ, Սարդա­րա­պատ գյուղի բնա­կիչ, ենթասպա Եգոր Տեր-Մինասյանն էր։ Ուշագրավ է, որ հետա­գա­յում մամուլում լույս տեսած բազմա­թիվ հոդվածնե­րում գրե­թե արձա­գանք չկար Տեր-Մինասյա­նի գրպա­նում հայտնա­բերված ցուցա­կի մասին։ Սակայն դեպքե­րը ցույց են տալիս, որ այնուա­մե­նայնիվ, Կարճիկյա­նը ոճրա­գործի միակ թիրա­խը չէր։ Երեք օր անց «Ժողո­վուրդ» թերթը գրում էր, որ Եգոր Տեր-Մինասյա­նը նոր էր ժամա­նել Թիֆլի­սից։ Երեւի սա էր պատճա­ռը, որ գործի քննությունն իրա­կա­նացվում էր արդա­րա­դա­տության նախա­րար Սամսոն Հարությունյա­նի անմի­ջա­կան վերահսկո­ղությամբ, իսկ հանցա­գործին որո­նող խումբը ղեկա­վա­րում էր անձամբ Դրոն։ Գիշե­րը Եգոր Տեր-Մինասյա­նը ձերբա­կալվում է։

Քննության ընթացքում պարզվում է, որ Եգորն ունե­ցել է համա­խոհներ, որոնք նախա­տե­սել էին Երեւա­նում սպա­նել քաղա­քա­կան մի շարք գործիչնե­րի, եւ պատա­հա­կան չէր, որ մարդասպա­նից բացի, ձերբա­կալվում են Էջմիածնի զինվո­րա­կան պարետն ու նրա օգնա­կա­նը։ Եգոր Տեր-Մինասյա­նը բավա­կա­նին հայտնի կուսակցա­կան էր եւ աչքի էր ընկել տարբեր հասա­րա­կա­կան-քաղա­քա­կան աշխա­տանքնե­րում։ Մամուլը գրում էր, որ նա փորձել էր ստա­նալ Երեւա­նի միլի­ցիա­յի պետի պաշտո­նը։

Դեպքից անմի­ջա­պես հետո տեղե­կություն է տարածվում, որ տեղի ունե­ցա­ծը քաղա­քա­կան սպա­նություն է, սակայն մամուլը նաեւ գրում էր, որ Եգոր Տեր-Մինասյա­նը հոգե­կան, առողջա­կան խնդիրներ է ունե­ցել։ «Իր աշխա­տա­նո­ցում, մինիստրա­կան բազկա­թո­ռին նստած, խելա­գար ընկե­րոջ ձեռքով՝ ատրճա­նա­կի հարվածնե­րին զոհ գնաց Խնա­մա­տա­րության մինիստր Կարճիկյա­նը»,- գրել էր «Զանգ» թերթը նոյեմբե­րի 17-ին։

Մեկ օր անց նույն թերթը, խմբագրա­կա­նում անդրա­դառնա­լով ողբերգա­կան դեպքին, մարդասպա­նին որա­կում էր «ցնո­րա­միտ»՝ միա­ժա­մա­նակ նշե­լով, որ «սխալ է Կարճիկյա­նի մահը բացատրել ինչ-որ կուսակցա­կան ներքին խնդիրնե­րով»։

Խաչա­տուր Կարճիկյա­նը ծնվել էր 1882թ. Էջմիածնում։ Նա ՀՅԴ աչքի ընկնող գործիչնե­րից էր։ 1917թ. Անդրկովկասյան կոմի­սա­րիա­տում զբա­ղեցնում էր ֆինանսնե­րի նախա­րա­րի պաշտո­նը, իսկ 1918-ին Անդրկովկասյան սեյմի պատգա­մա­վոր էր։ Կարճիկյա­նը մեծ հարգանք էր վայե­լում ոչ միայն կուսա­կիցնե­րի, այլեւ քաղա­քա­կան հակա­ռա­կորդնե­րի շրջա­նում։ Նա հայտնի էր զուսպ, հավա­սա­րակշռված բնա­վո­րությամբ։ 1918թ. հոկտեմբե­րին, երբ քննարկվում էր նոր կառա­վա­րության կազմը, սոցիալ-հեղա­փո­խա­կաններն անգամ առա­ջարկում էին Քաջազնունու փոխա­րեն Կարճիկյա­նին վստա­հել վարչա­պե­տի պաշտո­նը։

Վրեժ՝ «Կարսը հանձնե­լու համար»

Բացատրե­լով իր արարքը՝ մարդասպա­նը հայտա­րա­րել էր, որ Կարճիկյա­նը հանցա­կից է 1918թ. ապրի­լին Կարսը հանձնե­լու դավադրությա­նը եւ գործիք է դարձել վրա­ցա­կան ազգայնա­կաննե­րի ձեռքին։ Վրացյա­նը այս մեղադրանքը համա­րում է բոլո­րո­վին անհիմն, քանի որ Կարճիկյանն ապրի­լին դուրս էր եկել Չխենկե­լիի կառա­վա­րությունից։ Մանրա­մասնե­լով նրա քաղա­քա­կան հայացքնե­րը՝ Վրացյա­նը գրում է, որ Խաչա­տուր Կարճիկյա­նը 1917–18թթ. փորձում էր ամեն գնով կանխել Անդրկովկա­սի երեք ժողո­վուրդնե­րի հակա­սություննե­րը։ «Դաշնակցությունը ձգտեց վերացնել այն պատնե­շը, որ կար հայ դեմոկրա­տիա­յի եւ ադրբե­ջանցի թրքության միջեւ եւ անմի­ջա­կան շփման մեջ մտնել վերջի­նի հետ ու վերացնել այն միջնորդի դերը, որ ստանձնել էր վրաց սոցիալ-դեմոկրա­տիան, որի շնորհիվ անջրպե­տը ավե­լի էր խորա­նում»,- իր ելույթնե­րից մեկում ասել էր Կարճիկյա­նը (Պատմագրություն Հայ Յեղա­փո­խա­կան Դաշնակցության, Նվիրված ՀՅԴ 113 ամյա­կին, էջ 389)։ Սիմոն Վրացյա­նը նշում է, որ հենց ա՛յս գաղա­փարնե­րի պատճա­ռով էլ Կարճիկյա­նը վաստա­կել էր հակա­ռա­կորդներ իր մոլե­ռանդ ընկերնե­րի շրջա­նում։ «Նրան համա­րում էին կուրո­րեն վրաց մենշեւիկնե­րի հետեւից գնա­ցող, հայկա­կան շահե­րը վրաց շահե­րին ստո­րա­դա­սող, նրան մեղադրում էին — տգի­տությամբ կամ չարամտո­րեն, որ գործիք է եղել Կարսի հանձնման խնդրում։ …Այսպես կարող էին մտա­ծել կրքից կուրա­ցած եւ կատարվող դեպքե­րի մեջ գլուխը կորցրած մարդիկ»։

1918թ. նոյեմբե­րի 15-ին Հայաստա­նի Հանրա­պե­տության խորհրդա­րա­նի նիստում վարչա­պետ Հովհաննես Քաջազնունին եւ պատգա­մա­վորներն անդրա­դառնում են Կարճիկյա­նի սպա­նությա­նը։ Նիստին ներկա էին նաեւ Խորեն եպիսկո­պո­սը եւ Վրաստա­նի կառա­վա­րության ներկա­յա­ցուցիչ Մդի­վա­նին, որն այդ օրե­րին Հայաստա­նում բանակցում էր հայ-վրա­ցա­կան խնդիրնե­րը կարգա­վո­րե­լու շուրջ։

Քաջազնունին հուզված էր. «Անվարժ ենք պետա­կան կյանքին: Այդ դրության մեջ հանգուցյա­լը միակն էր իբրեւ պետա­կան մտա­ծող մարդ։ …Նա օգնում էր ամենքիս իր կտրուկ ու զգաստ մտքով, ինի­ցիա­տի­վով, կամքի ուժով ու կազմա­կերպչա­կան մեծ ընդունա­կությամբ։ Կորուստը մեծ լինե­լուց զատ եւ անփո­խա­րի­նե­լի է։ Նա կատա­րեց իր պարտքը, բերեց իր կյանքը հայրե­նի­քի սեղա­նին, մնում է որ հայրե­նիքն էլ… (երկար հեկե­կում է) իր պարտքը կատա­րե»։

«Խորը վիհի» հետեւանք

Խաչա­տուր Կարճիկյա­նի սպա­նությունը առիթ է դառնում, որ քաղա­քա­կան որոշ ուժեր բարձրա­ձայնեն հայ հանրության շրջա­նում արդեն արմա­տա­ցած պառակտիչ երեւույթնե­րի մասին։ Ակնհայտ էր, որ 1918թ. աշնա­նը հասա­րա­կա­կան խոր տարա­ձայնություններ կային հայ ժողովրդի տարբեր հատվածնե­րի՝ արեւմտա­հա­յե­րի, արեւե­լա­հա­յե­րի, Հայաստա­նի Հանրա­պե­տության տարբեր շրջաննե­րի, Թիֆլի­սում կամ այլուր ապրող հայե­րի միջեւ։

Հասա­րա­կա­կան տարա­ձայնություննե­րը շուտով դառնում են Հայաստա­նի առա­ջին Հանրա­պե­տության գլխա­վոր խնդի­րը՝ հաճախ հանգեցնե­լով ռազմա­կան ու քաղա­քա­կան ցավա­լի պարտություննե­րի։ «Զանգ» թերթը 1918թ. նոյեմբե­րի 24-ին գրում էր, որ Կարճիկյա­նը զոհ գնաց այն ծանր ճգնա­ժա­մին, որի մեջ հայտնվել էր հայ ժողո­վուրդը։ «Մտքե­րի ու գաղա­փարնե­րի այն խոլա­կան բախումը, որ կար հայ բնա­գա­վա­ռի եւ հայ Թիֆլի­սի մեջ, քաղա­քա­կան ըմբռնումնե­րի ու ձգտումնե­րի ներհա­կությունը, որ կար այս երկու վայրե­րի մեջ — ահա այն պայմա­նը, որ առաջ բերեց Եգոր Տեր-Մինասյա­նի պես հիվանդոտ տիպեր՝ ընդունակ անգամ ծայրա­հեղ ոճիրներ գործե­լու»։ Թերթը նաեւ շեշտում էր, որ 1917թ. հեղա­փո­խություննե­րից եւ Անդրկովկա­սում տեղի ունե­ցած իրա­դարձություննե­րից հետո «խորը վիհ է առա­ջա­ցել Հայաստա­նում ապրող հայ մտա­վո­րա­կա­նության եւ Թիֆլի­սում գտնվող գործիչնե­րի միջեւ։ «…Թիֆլի­սի տրա­մադրություններն ու գործե­րը սուր քննա­դա­տության էին հանդի­պում գավա­ռում։ Թիֆլի­սում կատարված ամեն մի քայլ, որ այս կամ այն կերպ անդրա­դառնում էր հայ ժողովրդի կյանքի վրա, Հայաստա­նում դիտվում էր իբրեւ մի դավա­ճա­նություն եւ անո­ղոք կերպով խարա­զանվում»։

Խաչա­տուր Կարճիկյա­նի հուղարկա­վո­րությունը տեղի է ունե­նում 1918թ. նոյեմբե­րի 24-ին՝ մեծ շուքով, զինվո­րա­կան պատիվնե­րով, հարյուրա­վոր մարդկանց մասնակցությամբ։ Առա­վոտյան ժամը 11-ին հանգուցյա­լի դին տեղա­փոխվում է Ս. Լուսա­վո­րիչ եկե­ղե­ցի (ներկա­յիս Ե. Չարենցի անվան դպրո­ցի տեղում), որտեղ Խորեն եպիսկո­պո­սը պատա­րագ է մատուցում, հրա­ժեշտի խոսք է ասում արտա­քին գործե­րի նախա­րար Սիրա­կան Տիգրանյա­նը։ Այնուհե­տեւ հանգուցյա­լի դին Նազարյան (հիմա՝ Ամիրյան) փողո­ցով տեղա­փո­խում են Դաշնակցության տուն, որտեղ սգո արա­րո­ղություն է տեղի ունե­նում, դրվա­տանքի խոսքեր են ասում խորհրդա­րա­նի պատգա­մա­վորնե­րը։ Խաչա­տուր Կարճիկյա­նը հուղարկա­վորվում է Երեւա­նում՝ Դաշնակցության գերեզմա­նա­տա­նը։

Սիմոն Վրացյանն ասում էր․ «Կարճիկյա­նի մահով ո՛չ միայն Հայաստանն էր զրկվում իր ամե­նա­խո­շոր պետա­կան մի գործչից, այլեւ բովանդակ Կովկա­սը։ Նա եղավ վերջին տասնամյա­կի կովկասյան իրա­կա­նության այն սակա­վա­թիվ դեմքե­րից մեկը, որոնք կյանքի ամե­նախռո­վա­հույզ օրե­րին անգամ կարո­ղա­ցան պահել մտքի պայծա­ռությունն ու հոգե­կան հավա­սա­րակշռությունը։ Արա­մից հետո առա­ջինն էր՝ կոչված կերտե­լու Հայաստա­նի պետա­կան շենքը։ Եվ մոլե­ռանդի կույր գնդա­կը խլեց հայ ժողովրդից այդ թանկա­գին կյանքը։ Հասկա­նա­լի է, թե ինչո՞ւ նրա մահը ցնցեց ամենքին»։

***

Նախագծի վրա աշխա­տել են՝ Միքա­յել Յալա­նուզյա­նը, Մարի Թարյա­նը, Լուսի­նե Ղարիբյա­նը

Ձեւա­վո­րումը՝ Աննա Աբրա­համյա­նի, Թամար Դանիելյա­նի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Առնչվող Հոդվածներ