16.3 C
Yerevan

Բազմա­շերտ Ձախո­ղում

«Ռուս-թուրքա­կան դաշինք» դեկլա­րա­տիվ գնա­հա­տա­կաննե­րը որքան «սիրտ են հովացնում», նույնքան կարող են գործնա­կա­նում միտք «բթացնել», մեզ անընդհատ պահե­լով դեկլա­րա­տիվ եւ կարծր սխե­մա­նե­րի մեջ, երբ դրանք մեղմ ասած միարժեք ու միա­շերտ չեն:

Հակոբ Բադալյան

Երբ խոսվում է Սոչիում Ռուսաստա­նի ձախողման մասին, բնա­կա­նա­բար առա­ջա­նում է հարց՝ իսկ ի՞նչ պետք է լիներ, որպեսզի չխոսվեր ձախողման մասին: Օրի­նակ, մենք ի՞նչ արդյունք էինք պատկե­րացնում, որ չասեինք՝ թե Ռուսաստա­նը ձախողվեց Սոչիում: Սա ասում եմ, եթե իրա­վի­ճա­կը դիտարկենք համակրանք-հակակրանքի կամ «ճաշա­կի» ու ցանկություննե­րի դաշտից դուրս:

Ինչ, Երեւանն ու Բաքուն պետք է խաղա­ղության պայմանագի՞ր կնքեին Սոչիում կամ առնվազն հայտա­րա­րեին կնքե­լու կոնկրետ ամսաթի՞վ, թե՞ Ալիեւը պետք է հայտա­րա­րեր, որ ճանա­չում է Արցա­խը, կամ ավե­լացնեին ռուսա­կան խաղա­ղա­պահ առա­քե­լության ժամկե­տը: Ո՞րն է չափումը, որ թույլ է տալիս խոսել ձախողման մասին, կամ թույլ կտար խոսել չձա­խողման մասին:

Ըստ իս, Սոչիում Ռուսաստա­նը լուծեց այն հարցը, ինչի լուծումով է զբաղված 2020‑ի պատե­րազմից հետո ընդհանրա­պես՝ իր տեղն ու դերը ֆիքսե­լու:

Ավե­լին անել Մոսկվան փորձում էր 44-օրյա պատե­րազմից առաջ, բայց նրան դա թույլ չտվե­ցին եւ ստի­պե­ցին «կիսել» Կովկա­սը Թուրքիա­յի հետ, զգա­լի տեղ տալով նաեւ Իսրա­յե­լին: Նոյեմբե­րի 9‑ից հետո Ռուսաստա­նը չի փորձում ավե­լին, քան եղա­ծը պահե­լը: Սոչին այդ շարքի մի մաս էր եւ ձախո­ղում այնքան, որքան ձախո­ղում էր 44-օրյա պատե­րազմն ընդհանրա­պես:

Իսկ ես մշտա­պես նշել եմ, որ այդ պատե­րազմը համա­րում եմ Ռուսաստա­նի ձախո­ղում եւ պարտություն, որը բնա­կա­նա­բար արտա­հայտվում է այլ չափումնե­րով, քան կարող էր արտա­հայտվել հայկա­կան կողմի պարտությունը: Ռուսաստա­նը 44-օրյա պատե­րազմի հետեւանքով կորցրել է հայ-ադրբե­ջա­նա­կան հակա­մարտության աշխարհա­քա­ղա­քա­կան համա­տեքստի «մեխը»՝ Իրա­նի հյուսի­սա­յին սահմա­նին հարող տարածքնե­րի վերահսկո­ղությունը:

Բնա­կան է, որ այդ տրա­մա­չա­փի խաղա­ցո­ղը չի խոստո­վա­նե­լու, որ պարտված ու ձախողված կողմ է: Հետեւա­բար, պետք է առա­վե­լա­գույնն անել տարա­ծե­լու համար, որ այն, ինչ եղել է, եղել է հենց իրենց ուզա­ծով ու պլա­նա­վո­րա­ծով: Ուժա­յին կենտրոննե­րի համար «մահա­ցու» է թույլ տալ ընդհա­նուր մտայնություն իրենց թուլության կամ առա­վել եւս պարտվա­ծության հարցում:

«Լավրովյան պլան» ասվա­ծը, որի հետ մենք ասո­ցացնում ենք 44-օրյա պատե­րազմը, միտված էր հենց Իրա­նի հյուսի­սա­յին սահմաննե­րին մերձ գոտում ռուսա­կան խաղա­ղա­պա­հություն հաջո­ղե­լուն: Մինչդեռ, պատե­րազմը ձախո­ղել է հենց դա, այդ գոտին գրա­վել են Թուրքիան ու Իսրա­յե­լը: Երբ Շոյգուն հայտա­րա­րում է, թե Թուրքիա­յի հետ «բարդ օպե­րա­ցիա» են իրա­կա­նացրել Ղարա­բա­ղում, նկա­տի ունի հենց այն, որ կարո­ղա­ցել են գոնե Ստե­փա­նա­կերտն ու դրա­նից վերեւը պահել իրենց համար:

Ի՞նչ էր անե­լու Մոսկվան, եթե Էրդո­ղա­նը չհա­մա­ձայներ կանգնել Շուշիում: Մտնե­լու էր Ադրբե­ջա­նի եւ փաստա­ցի Թուրքիա­յի հետ պատե­րազմի մե՞ջ: Ինչպե՞ս պատա­հեց, որ նոյեմբե­րի 9‑ի հայտա­րա­րությունը ստո­րագրե­լուց ժամեր առաջ խոցվեց ռուսա­կան ուղղա­թի­ռը:

Կրկնեմ, ինչ ասել եմ բազմիցս, սա Ռուսաստա­նի «անմե­ղության» կամ մեր տղա­նե­րի արյունից անմասն լինե­լու մասին չէ, պարզա­պես մենք պետք է փորձենք տեղի ունե­ցածն ու ունե­ցո­ղը գնա­հա­տել հնա­րա­վո­րինս հանգա­մա­նա­լից, որովհե­տեւ գնա­հա­տա­կաննե­րը չպետք է լինեն նպա­տակ, դրանք պետք է լինեն իրա­վի­ճա­կը ախտո­րո­շե­լու եւ մեր հետա­գա անե­լի­քը մշա­կե­լու միջոց: Դրա համար է, որ «ռուս-թուրքա­կան դաշինք» դեկլա­րա­տիվ գնա­հա­տա­կաննե­րը որքան «սիրտ են հովացնում», նույնքան կարող են գործնա­կա­նում միտք «բթացնել», մեզ անընդհատ պահե­լով դեկլա­րա­տիվ եւ կարծր սխե­մա­նե­րի մեջ, երբ դրանք մեղմ ասած միարժեք ու միա­շերտ չեն:

Ըստ այդմ, Ռուսաստա­նը Շուշիում չէ, որ ձախողվել է: Ռուսաստա­նի «հանգուցա­յին ձախո­ղումը» 2020‑ի հուլի­սին էր, Բաքվում, որտեղ չկա­րո­ղա­ցան Ալիեւին անկյուն մղել այնքան, որ նա մնա «Լավրովյան պլա­նի» ծիրում: Ստացվեց հակա­ռա­կը՝ Բաքվում չեզո­քացվեց Ռուսաստա­նի գլխա­վոր «դեսպա­նը»՝ Մամեդյա­րո­վը:

Սոչիում Պուտի­նը հայտա­րա­րում է, որ խնդիր չունի արեւմտյան նախա­ձեռնություննե­րի դեմ, եթե դրանք նպաստում են խաղա­ղությա­նը: Միա­ժա­մա­նակ ասում է, որ չի ստացվի Ռուսաստա­նին դուրս թողնել խաղից: Գործնա­կա­նում, Մոսկվան կարծես թե անցում է կատա­րում այն ռեժի­մին, որում էր ԱՄՆ Քի Վեսթից հետո՝ խանգա­րել ռուսնե­րին: Հիմա ռուսներն են կարծես թե անցնում ամե­րի­կա­ցի­նե­րին խանգա­րե­լու ռեժի­մին, այսինքն խանգա­րել այնտեղ, որտեղ կտեսնեն որեւէ վճռո­րոշ կամ հանգուցա­յին բեկման հնա­րա­վո­րություն, որովհե­տեւ ընդհա­նուր առմամբ դեմ էլ չեն լինի զիջել նախա­ձեռնությունը՝ եթե դա կթուլացնի ապա­կա­յունացման ռիսկը, որն իրենց համար կարող է լինել իսկա­պես մահա­ցու՝ ցավոք նաեւ անխուսա­փե­լիո­րեն դարձյալ մեր հաշվին:

Մենք որպես հանրություն կարող ենք շարունա­կել մեր «բալե­տը»՝ Ռուսաստա­նի, ԱՄՆ‑ի, Հնդկաստա­նի կամ Իրա­նի ուղղությամբ, սպա­սե­լով որեւէ «չարի­քի» մոտա­լուտ կործանման (ամեն մեկն ունի չարի­քի իր որո­շումը), քանի որ ժամա­նակն ու կյանքը ցույց է տվել, որ այլ բանի գործնա­կա­նում ունակ էլ չենք, այլա­պես այդ ունա­կությունը մինչ այժմ դրսեւորված կլի­ներ շատ թե քիչ կայա­ցած որեւէ ինստի­տուցիո­նալ իրո­ղությամբ՝ լիներ դա պետա­կան, թե հանրա­յին դաշտում:

Մինչդեռ, դա է այսօր մեր գլխա­վոր մարտահրա­վե­րը, գտնել բազմա­զա­նության եւ տարբե­րություննե­րի ինստի­տուցիո­նալ կապի­տա­լի­զա­ցիա­յի որակներ, որպեսզի այդ մեխա­նիզմով «երկրպա­գուի» դերից գանք քաղա­քա­կան մասնակցի կարգա­վի­ճա­կի:

Հոդվա­ծը՝ Հակոբ Բադալյա­նի ֆեյսբուքյան էջից։

Առնչվող Հոդվածներ