15.2 C
Yerevan

Անտես Մնա­ցած Իրա­դարձություն

Բանն այն է, որ Վրաստա­նը առանցքա­յին նշա­նա­կություն է ստա­նում այն սերտ, գրե­թե դաշնակցա­յին գործակցության ֆոնին, որ ծավա­լում են Մոսկվան ու Թեհրա­նը և որի ցամա­քա­յին «կամրջի» դերը Ադրբե­ջա­նինն է:

Հակոբ Բադալյան

Սոչիից առաջ Ալիևի հապճեպ այց, որ դուրս մնաց հայաստանյան ուշադրությունից

Հայաստա­նում ուշադրությունից դուրս մնաց իրա­դարձությունը, որ արձա­նագրվեց նախորդ շաբաթ, բայց որն ըստ ամե­նայնի պարունա­կում է Հայաստա­նի համար էական նշա­նա­կության հարցեր: Խոսքը Բաքվի ղեկա­վար Իլհամ Ալիևի Վրաստան կատա­րած աշխա­տանքա­յին այցի մասին է, որ տեղի ունե­ցավ հոկտեմբե­րի 24-ին և որի ընթացքում նա հանդի­պել է Վրաստա­նի վարչա­պետ Իրակլի Ղարի­բաշվի­լու հետ: Ալիևի վրա­ցա­կան այցը հատկա­պես ուշադրության է արժա­նի երկու հանգա­մանքի համա­տեքստում: Նա Վրաստան է այցե­լում վերջին յոթ տարվա ընթացքում առա­ջին անգամ, և այդ այցը տեղի է ունե­նում այսպես ասած չբարձրա­ձայնված, չազդա­րարված, ինչը նշա­նա­կում է, որ կազմա­կերպվել է արագ, այսպես ասած հըթնացս անհրա­ժեշտությամբ: Կամ, եղել է այն մինչև վերջ չազդա­րա­րե­լու, չհանրայնացնե­լու սուր անհրա­ժեշտություն: Բոլոր դեպքե­րում, դրանք անշուշտ լրա­ցուցիչ ինտրիգ են հաղորդում այցին:

Մյուս ինտրի­գը թերևս այն է, որ Ադրբե­ջա­նի նախա­գա­հը Վրաստան կատա­րած աշխա­տանքա­յին այցի ընթացքում չի հանդի­պել այդ երկրի նախա­գահ Սալո­մե Զուրա­բիշվի­լուն և բավա­րարվել է վարչա­պե­տի հետ հանդի­պումով: Ավե­լին, կան տեղե­կություններ վրա­ցա­կան աղբյուրնե­րից, որ Վրաստա­նի նախա­գա­հը նույնիսկ տեղյակ էլ չի եղել Ադրբե­ջա­նի նախա­գա­հի այցե­լությունից և իրա­զեկվել է միայն դրա­նից հետո: Որրքա­նով է հնա­րա­վոր հավա­տալ այդ հանգա­մանքին, իհարկե հարց է, սակայն փաստ է այն, որ Ադրբե­ջա­նի նախա­գա­հը չի հանդի­պել Վրաստա­նի նախա­գա­հին: Ալիևի վրա­ցա­կան այցը չի ուղեկցվել արտա­ռոց հայտա­րա­րություննե­րով: Նա խոսել է Վրաստա­նի հետ գործակցության ռազմա­վա­րա­կան բնույթի, տնտե­սա­կան կապե­րի և իհարկե էներգե­տիկ ենթա­կա­ռուցվածքնե­րի մասին, որոնք անցնում են Վրաստա­նի տարածքով ու Եվրո­պա տեղա­փո­խում ադրբե­ջա­նա­կան նավթն ու գազը, որոնք այսօր Եվրո­պա­յի համար դարձել են առա­վել կարև­որ: Բայց հազիվ թե այդ խնդիրն է Ալիև­ին վերջին յոթ տարվա ընթացքում առա­ջին անգամ «հապճեպ» հասցրել Թբի­լի­սի: Հարց է առա­ջա­նում, թե այդ դեպքում ի՞նչը: Ուշադրության է արժա­նի այն, որ Ադրբե­ջա­նի նախա­գա­հի Թբի­լի­սի այցը նախորդում է հոկտեմբե­րի 31-ին Սոչիում տեղի ունե­ցած հայ-ռուս-ադրբե­ջա­նա­կան եռա­կողմ Վեհա­ժո­ղո­վին: Թվում է, թե ի՞նչ կապ ունի այդտեղ Թբի­լի­սին: Կամ ի՞նչ կապ կարող է ունե­նալ:

Բանն այն է, որ Վրաստա­նը առանցքա­յին նշա­նա­կություն է ստա­նում այն սերտ, գրե­թե դաշնակցա­յին գործակցության ֆոնին, որ ծավա­լում են Մոսկվան ու Թեհրա­նը և որի ցամա­քա­յին «կամրջի» դերը Ադրբե­ջա­նինն է: Իսկ Սոչիի հանդի­պումը, ինչպես առիթ եմ ունե­ցել ասե­լու, գործնա­կա­նում «քառա­կողմ» ձևա­չափ էր, պարզա­պես Իրանն այնտեղ ներկա էր ոչ անմի­ջա­պես, այլ իր ներկա­յությունն արձա­նագրեց Սոչիից ժամեր առաջ Ադրբե­ջա­նի հետ արտգործնախխա­րարնե­րի մակարդա­կով հեռա­խո­սազրույցի և ժամեր անց՝ Հայաստա­նի վարչա­պե­տի հետ Թեհրա­նում նախա­գահ Ռեյի­սիի հանդիպման տեսքով: Վրաստա­նի դերն այստեղ այն է, որ Թբի­լի­սիի քաղա­քա­կա­նությունը կարող է էական ազդե­ցություն թողնել ռուս-իրա­նա­կան «գծի» կովկասյան ամրության կամ հեռանկա­րի վրա:

Ներկա­յումս Ադրբե­ջանն ունի «կամրջի» այսպես ասած «մոնո­պոլ» կարգա­վի­ճակ, ինչը Ալիևի համար իհարկե մի կողմից լուրջ մարտահրա­վեր է, մյուս կողմից սակայն որո­շա­կի հնա­րա­վո­րություն: Մարտահրա­վեր է այն առումով, որ Արևմուտքը բնա­կա­նա­բար կփորձի Ադրբե­ջա­նը դիտարկել ռուս-իրա­նա­կան դաշինքի «տորպե­դա­հարման» թիրախնե­րից մեկը և Ալիև­ին ներքա­շել այդ խաղի մեջ:  Մյուս կողմից, Իրանն ու Մոսկվան էլ իրեն հերթին ձգտե­լու են նրան պահել իրենց խաղի դաշտում: Եվ այդ հանգա­մանքը նաև հնա­րա­վո­րություն է, քանի որ կարող է տալ երկու ՝ թե ռուս-իրա­նա­կան, թե արևմտյան ուղղությամբ էլ առևտրի հնա­րա­վո­րություն: Սա շատ բարակ «կածան», նույնիսկ լար է Ալիևի համար, բայց նա կարող է զրկվել նույնիսկ դրա­նից, եթե Վրաստա­նը որո­շի դիտարկել ռուս-իրա­նա­կան գծին համա­հունչ քաղա­քա­կան վարքագծի հեռանկարներ: Իսկ հաշվի առնե­լով այն վարքա­գի­ծը, որ Թբի­լի­սին դրսև­ո­րել է ուկրաի­նա­կան պատե­րազմի համա­տեքստում, ձգտե­լով հնա­րա­վո­րինս հավա­սա­րակշռված դիրքա­վորման, ռուս-իրա­նա­կան գործակցության հանդեպ լատենտ լոյա­լությամբ դիրքա­վո­րումը կարող է թվալ միանգա­մայն հավա­նա­կան: Իսկ այդ դիրքա­վո­րումը գործնա­կա­նում կարող է լինել Հայաստա­նի հետ «կոմբի­նացված» մշակման հիմք, ռեգիո­նալ բալանս պահե­լու ձգտումով, ինչը չափա­զանց կարև­որ հանգա­մանք է անվտանգության առումով խոցե­լի թե Հայաստա­նի թե Վրաստա­նի համար: Ալիևի թբի­լիսյան այցը թերևս պայմա­նա­վորված էր այդ «բալանսա­վորման» հեռանկարնե­րը թուլացնե­լու մղումով, ինչը կարող էր լրա­ցուցիչ ծանրություն լինել Սոչիում նրա նժա­րի համար: Սակայն, դատե­լով թբի­լիսյան այցի հայտա­րա­րություննե­րի բնույթից, այդ հարցում նրա մոտ կարծես թե չի ստացվել ոչինչ: Դրա մասին է վկա­յում և Բաքվի նյարդա­յին արձա­գանքը հայ-իրա­նա­կան բարձր մակարդա­կի  հանդիպմա­նը: Ըստ ամե­նայնի, պետք է թերևս խորհել շատ մոտ ապա­գա­յում հայ-վրա­ցա­կան համանման շփման մասին:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից:

Առնչվող Հոդվածներ