15.2 C
Yerevan

Մրջնա­նո­ցա­յին Քաղա­քա­շի­նություն

Թե իրա­կա­նում ինչ կստա­նան սերունդնե­րը, դա հեչ: Այդպես է բոլոր ոլորտնե­րում: Այդ փնթիության ու հանցա­վոր անտարբե­րության դիմաց վճա­րում են գալիք սերունդնե­րը: Երբ դեռ մի քանի տարի առաջ տարբեր հարցե­րի վերա­բերյալ նմա­նա­տիպ մոտե­ցումնե­րի մասին էի խոսում, կրկին նույն արձա­գանքն էր: Թեկուզ բարձրա­ձայն չէին արտա­հայտվում, բայց դեմքնե­րին գրված էր, ”լավ էլի, հերիք է քննա­դա­տես, ամեն ինչ նորմալ է”: Կերա՞ք: Այս շինա­րա­րա­կան ”բումի” մասին դեռ հիշե­լու ենք:

Արա Արա­յան

Նորա­կա­ռույց շենքե­րի շինա­րա­րության գովազդնե­րով ողողված է հայկա­կան ֆեյսբուկը: Մեկը մյուսից մեծ ու անճոռնի: Հանրա­պե­տության շինա­րա­րա­կան ”բումը” միայն Երև­ա­նում է:Ո՞վ է այս շենքե­րի շինթույլտվություննե­րը տալիս, մեր երկրում ընդհանրա­պես քաղա­քա­շի­նա­կան զարգացման ստրա­տե­գիա կա՞: Մեր փոքրիկ երկի­րը փոքր բնակչություն ունի, բայց բնա­կեցման խտությունը շատ ցածր է, դա երև­ում է անզեն աչքով: Երև­ա­նից դուրս մարզե­րը կիսա­դա­տարկ վիճա­կում են: Երև­ա­նը օրե­ցօր էկո­լո­գիա­կան ու սոցիա­լա­կան աղե­տի մեջ է մտնում, սա ոչ ոք չի՞ նկա­տում: Երև­ա­նում օդ չկա, ճանա­պարհա­յին ու կոմունի­կա­ցիոն այլ ինֆրաստրուկտուրա­ներ չկան, կանաչ գոտի­ներ չկան, քաղա­քը հայ հայ է կտրաքվի այս ճնշումից: Բայց աջ ու ձախ կառուցվում են բազմա­հարկ ու անճոռնի շենքե­րը, իրար քիթ մտած և կարև­ո­րը ”Արա­րա­տի տեսա­րա­նով”:)) Ժողո­վուրդն էլ գովազդնե­րի տակ + է, որ դնում է: Ինչո՞վ են առնում այդ բնա­կա­րաննե­րը, ինչպե՞ս են փակվե­լու վարկե­րը և ամե­նա կարև­ո­րը, ինչպե՞ս են իրար քիթ մտած ապրե­լու այդ մրջնա­նոցնե­րում: Աշխարհի ցանկա­ցած երկրում շենքե­րի այդ տեսա­կը հիմնա­կա­նում սոցիա­լա­կան բնակֆոնդ է, պետություննե­րը դրանք կառուցում են անա­պա­հով խավի համար, մեզ մոտ դրանք շփո­թում են էլի­տար երկնա­քե­րե­րի հետ: Բայց իրա­կա­նում այս մրջնա­նոցնե­րը ապա­գա­յում դառնա­լու են ”տրուշո­բա­ներ”, մարդիկ շատ արագ հասկա­նա­լու են, որ այս ”կոմունալկա­նե­րում” ապրել հնա­րա­վոր չէ և սկսե­լու են փախնել ուր հնա­րա­վոր է, վերա­դառնա­լու են հայրե­նի գյուղեր: Իսկ անճոռնի շենքե­րը այդպես էլ մնա­լու են, ինչպես մնա­ցել է սովե­տա­կան անճոռնի բնակֆոնդը: Երև­ա­նում և երկրի մյուս քաղաքնե­րում նախ և առաջ պետք է քանդվեին սովե­տա­կան բազմա­հարկ ու վաղուց վթա­րա­յին վիճա­կում գտնվող շենքե­րը, նրանց փոխա­րեն պետք է կառուցվեին նորե­րը: Կասեն դա թանկ է, բիզնե­սին ձեռնտու չէ, հետո՞: Ուրեմն գիտակցա­բար պռոբլե­մի վրա ավե­լացնենք ավե­լի մե՞ծ պռոբլեմբեր: Էլ չեմ խոսում երկիր ”համա­չափ” զարգացման մասին, մենք 30 տարի է վերածվել ենք քաղաք պետության, Երև­անն է պետությունը: Մի քանի անգամ ասել եմ, Երև­ա­նը այն քիչ քաղաքնե­րից է, որտեղ ոչ մի դիրքից ու ռակուրսից գեղե­ցիկ ֆոտո անել չի ստացվում, բարձունքից անկա­նոն տգե­ղություն է, ներքև­ից ասֆալտ ու կիսա­սո­վե­տա­կան սյուռեա­լիզմ: Սա պետության վարած տգետ քաղա­քա­կա­նության հետև­անքն է:Հիմա հաստատ ոմանք կկարդան, մատնե­րը կտնկեն, կվրդովվեն, կասեն ամեն ինչ քննա­դա­տում է: Մենք ”մի փոր հացը մի հոր հացի հետ փոխող” սոցիում ենք, մեր մենթա­լի­թե­տում բացա­կա­յում է ստրա­տե­գիա­կան մտա­ծե­լա­կերպը, նույնիսկ 10–20 էլ չասեմ 30–50 տարի առաջ պլա­նա­վո­րե­լու ունա­կություն չունենք, այսօրն է, աչքը տեսավ, փորը զգաց, ուրեմն ամեն ինչ լավ է: Թե իրա­կա­նում ինչ կստա­նան սերունդնե­րը, դա հեչ: Այդպես է բոլոր ոլորտնե­րում: Այդ փնթիության ու հանցա­վոր անտարբե­րության դիմաց վճա­րում են գալիք սերունդնե­րը: Երբ դեռ մի քանի տարի առաջ տարբեր հարցե­րի վերա­բերյալ նմա­նա­տիպ մոտե­ցումնե­րի մասին էի խոսում, կրկին նույն արձա­գանքն էր: Թեկուզ բարձրա­ձայն չէին արտա­հայտվում, բայց դեմքնե­րին գրված էր, ”լավ էլի, հերիք է քննա­դա­տես, ամեն ինչ նորմալ է”: Կերա՞ք:Այս շինա­րա­րա­կան ”բումի” մասին դեռ հիշե­լու ենք:Եվս մեկ անգամ կրկնեմ, բիզնե­սը, շինա­րարներն ու բանկե­րը այս ամե­նում ՈՉ ՄԻ ՄԵՂՔ ՉՈՒՆԵՆ: Բիզնե­սը ջրի պես գտնում է իր հունը, իսկ հունը որո­շում է ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ, իշխանությունը:Սա էլ հո ”Ղարա­բա­ղի հարց” չէ, չնա­յած մեր երկրում ցանկա­ցած հարց ”Ղարա­բա­ղի հարց” է: Նույն ստրա­տե­գիան, նույն անգործությունն ու փնթի գործե­լա­վոճն է: Քաղա­քա­շի­նության հարցում նույնպես ”ռուսմետ” ենք, շարժվում ենք ռուսա­կան ոճով: Ռուսաստա­նը աշխարհի ամե­նա մեծ տարածքով երկիրն է, շա՜տ նոսր բնա­կեցված, բայց անճոռնի մրջա­նա­նոցնե­րից բացի այլ բան չեն կառուցվում երկրի քաղաքնե­րում: Հիմա կտրիճ դարձած Մեդվեդևը երբ նախա­գահ էր, գնա­ցել էր Ամե­րի­կա ու զարմա­ցած էր ”одноэтажная Америка” ից, թե ինչպե՞ս է, որ ԱՄՆ այսքան մեծ տարածք ունի, բայց հիմնա­կա­նում ցածրա­հարկ տնե­րի մեջ են ապրում ամե­րի­կա­ցի­նե­րը:)) Որո­շել էր Ռուսաստա­նում նույնպես խթա­նել այդ տենդենցը, չստացվեց Դիմո­նի մոտ, խեղճը ստիչված դարձավ ռազմատենչ…Այդպես էլ չհասկա­ցան, որ ԱԶԱՏ մարդիկ միշտ նախընտրել ու նախընտրե­լու են առանձնատները:Կամ որևե մեկ Եվրո­պա­յում տեսե՞լ է նման անճոռնի մրջնա­նոցներ, այն էլ խիտ բնա­կեցված Արևմտյան Եվրո­պա­յում:

Գրա­ռումը՝ Արա Արա­յանի ֆեյսբուքյան էջից:

Առնչվող Հոդվածներ