16.3 C
Yerevan

Պետության Դեմ Թե Փաշինյա­նի

Եվ երբ ընդդի­մությունը հայտա­րա­րում է, որ հակա­հայ ցանկա­ցած որո­շում պիտի առ ոչինչ համարվի և նա այն իշխա­նությունն է ձևա­կերպում, որը պիտի զբաղվի այդ հարցե­րի լուծմամբ, նրանք կարողանալո՞ւ են չեղարկել նոյեմբե­րի 9‑ի հակա­հայ բանաձև­ե­րը:

Դավիթ Գրի­գորյան

1inAM‑ի եթե­րում լրագրող, հաղորդա­վար Դավիթ Գրի­գորյանն անդրա­դարձել է նախօ­րեին՝ ընդդի­մության կազմա­կերպած հավա­քին: Դավիթ Գրի­գորյա­նը կարճ տեսանյութեր ցույց տվեց այդ հավա­քից՝ ջանա­լով հասկա­նալ դրանց էությունը:

Այդ ամե­նից բացի լրագրո­ղը նաև տխուր փաստ արձա­նագրեց, որ եթե Ստե­փա­նա­կերտի Վերածննդի հրա­պա­րա­կում կազմա­կերպված հավա­քի ժամա­նակ կար մոտ 40 հազար մարդ, ապա Երև­ա­նում ընդա­մե­նը մոտ վեց հազար մարդ էր հավաքվել: Ի՞նչ էր այդ նշա­նա­կում: Ինչո՞ւ էր հավաքն այդքան սակա­վա­մարդ, մանա­վանդ, եթե նախա­տեսված էր Արցա­խին աջակցե­լու համար: 

Ընդդի­մա­դիր Հայկ Մամի­ջանյանն իր ելույթում ասաց, որ այդտեղ հավաքված են այն մարդիկ, ովքեր կանգնած են Արցա­խի կողքը: Ի՞նչ է այդ նշա­նա­կում: Մի՞թե ընդդի­մության այդ հավա­քը կարե­լի է ձևա­կերպել որպես ցուցիչ այն բանի, որ Հայաստա­նում առանձնա­պես չեն անհանգստա­նում Արցա­խի համար, որ Արցա­խի կողքը կանգնած են մարդիկ ընդա­մե­նը մոտ վեց հազար են:

Եվ ի՞նչ էր նշա­նա­կում ընդդի­մության սակա­վա­մարդությունը: Հայաստա­նում երեք մլն մարդուց ընդա­մե­նը վեց հազա՞րն են աջակցում Արցա­խին, թե հավա­քը կազմա­կերպողնե­րը չեն կարո­ղա­նում մարդկանց հավա­քել:

Դավիթ Գրի­գորյանն անդրա­դարձավ նաև ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգա­մա­վոր Իշխան Սաղա­թելյա­նի, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկո­պո­սի ելույթին ու նշեց, որ սկզբունքո­րեն չի կարող չհա­մա­ձայնվել նրանց հետ, բայց առա­ջա­նում են ուրիշ հարցեր:

Հարց է առա­ջա­նում այն առումով, թե ո՞ւմ դեմ է ընդդի­մության բողո­քը՝ ԱՄՆ շահե­րի, թե պետության դեմ, Նիկոլ Փաշինյա­նի, թե անձամբ Փաշինյա­նի դեմ: Եվ երբ ընդդի­մությունը հայտա­րա­րում է, որ հակա­հայ ցանկա­ցած որո­շում պիտի առ ոչինչ համարվի և նա այն իշխա­նությունն է ձևա­կերպում, որը պիտի զբաղվի այդ հարցե­րի լուծմամբ, նրանք կարողանալո՞ւ են չեղարկել նոյեմբե­րի 9‑ի հակա­հայ բանաձև­ե­րը:

Այս և մնա­ցա­ծի մասին տեսանյութն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ