22.1 C
Yerevan

Ծանր Դաս

Եվ այդ հանգա­մանքի վրա կարո­ղա­նում են արդեն երկու տարի հմտո­րեն խաղալ նաև այն արտա­քին սուբյեկտներն ու դերա­կա­տարնե­րը, որոնց բացարձա­կա­պես պետք չէ Հայաստա­նի ոտքի կանգնե­լը, որոնք ծնկած կամ ընկած Հայաստա­նի ու Արցա­խի շահա­ռուն են:

Հակոբ Բադալյան

Ծանրա­գույն օրվա շարունակվող շոկը և ուշա­ցող դասը. ոտքի՝ Հայաստանն է գալիս

Այսօր լրա­նում է 44-օրյա պատե­րազմի հրա­դա­դա­րի երկրորդ տարե­լի­ցը: 2020 թվա­կա­նի նոյեմբե­րի 9‑ի թե ռազմա-քաղա­քա­կան, թե քաղա­քա­կան, թե զգա­յա­կան, հուզա­կան գնա­հա­տա­կաննե­րի պակաս անցնող երկու տարվա ընթացքում չի եղել ու թերևս ասվել է ամեն ինչ, որևէ նոր խոսք այդ իմաստով լինե­լու է բազմիցս ասվա­ծի կրկնություն, ինչ տեսանկյունից էլ հնչի այն: Այսօր թերևս չպետք է դադա­րել մի բան՝ խոնարհվել 44-օրյա պատե­րազմի զոհե­րի հիշա­տա­կի առաջ: 

Մնացյալ առումով, թերևս պետք է դադա­րեցնել նոյեմբե­րի 9‑ի վերա­բերյալ գնա­հա­տա­կաննե­րի անվերջ կրկնությունը, որով Հայաստանն ու Արցա­խը ապրում են արդեն երկու տարի, այդ կրկնություննե­րի վրա կառուցե­լով ներքա­ղա­քա­կան դատարկ դիմա­կա­յություն, քաղա­քա­կան գործընթա­ցի իմի­տա­ցիա, և փաստա­ցի այդ կերպ «արդա­րացնե­լով» այն ժամա­նա­կի կորուստը, որ ունե­նում ենք 2020 թվա­կա­նից հետո՝ հանրա­յին ու պետա­կան լայնա­ծա­վալ վերա­կանգնման ռեժի­մում ապրե­լու փոխա­րեն: Ասել, որ այդ իրա­վի­ճա­կը ամբողջա­պես սուբյեկտիվ է, կլի­նի իհարկե սխալ, սակայն միևնույն ժամա­նակ հարկ է արձա­նագրել, որ օբյեկտիվ հանգա­մանքնե­րը զգա­լիո­րեն կլի­նեին հաղթա­հա­րե­լի, եթե «չուղեկցվեին» հսկա­յա­կան սուբյեկտիվիզմով,մ և ավե­լին՝ եթե սուբյեկտիվ մղումներն ու մոտիվնե­րը պարզա­պես գերիշխող ճնշման չենթարկեին օբյեկտիվ հանգա­մանքնե­րը հաղթա­հա­րե­լու որևէ փորձ, որևէ ջանք, որ կարող էր գործադրվել հանրա­յին-պետա­կան կյանքի մասնա­կից որևէ սուբյեկտա­յին շրջա­նա­կում: 

Նոյեմբե­րի 9‑ը դժբախտա­բար հայկա­կան հանրա­յին-պետա­կան կյանքում առայժմ ոչ թե դաս է, որը պետք է սահմա­ներ մեր կենսա­գործունեության նոր ռեժի­մը, այլ մի «քար», որ տարբեր ասպեկտնե­րով բայց միևնույն՝ ներքա­ղա­քա­կան խաղարկման նկա­տա­ռումով նետվում է միմյանց վրա: Եվ այն դառնում է նաև պետության ոտքից կապված քար, որ թույլ չի տալիս լուծել ծանր պատե­րազմից ու ռազմա­կան պարտությունից հետո ոտքի կանգնե­լու կենսա­կան խնդի­րը: Եվ այդ հանգա­մանքի վրա կարո­ղա­նում են արդեն երկու տարի հմտո­րեն խաղալ նաև այն արտա­քին սուբյեկտներն ու դերա­կա­տարնե­րը, որոնց բացարձա­կա­պես պետք չէ Հայաստա­նի ոտքի կանգնե­լը, որոնք ծնկած կամ ընկած Հայաստա­նի ու Արցա­խի շահա­ռուն են: Նրանք կարո­ղա­նում են անհրա­ժեշտ «յուղը լցնել» ներքին մանի­պուլյա­ցիա­նե­րի և խաղարկումնե­րի կրա­կի վրա, միշտ «վառ» պահե­լով այն և ըստ այդմ Հայաստա­նը գործնա­կա­նում երկու տարի անընդհատ պահե­լով հետպա­տե­րազմյան շոկի մեջ: Ընդ որում, դա արվում է թե քարոզչա­կան, թե ռազմա-քաղա­քա­կան գործի­քա­կազմի կիրա­ռումով: Ինչպես դուրս գալ այդ «թակարդից» և անցնել «ոտքի կանգնե­լու» հաստա­տուն և ամբողջա­կան ռեժի­մի: 

Ներկա­յումս՝ պատե­րազմի հրա­դա­դա­րից և նոյեմբե­րի 9‑ից երկու տարի անց Հայաստա­նի առաջ լուծում պահանջող այդ հրա­մա­յա­կանն է, որից էապես կախված է և այն, թե Հայաստա­նը՝ ներառյալ Արցա­խը, որքա­նով են ի վիճա­կի լուծել նաև արդեն արտա­քին քաղա­քա­կան-անվտանգա­յին խնդիրնե­րը, որոնք պատե­րազմի և պարտության հետև­անք են: Դժբախտա­բար, այդ առումով էլ իրա­վի­ճա­կը գտնվում է մանի­պուլյա­տիվ ահռե­լի մթնո­լորտա­յին ճնշման դաշտում, որտեղ գերա­կա­յում են կամ ողբը կամ բաժա­կա­ճա­ռե­րը, և գործնա­կա­նում զրո­յա­կան մակարդա­կին մոտ է մեթո­դա­բա­նա­կան լուծումնե­րի առկա­յությունը, գտնվե­լով եզա­կի դրսև­ո­րումնե­րի և հազվա­դեպ առարկա­յա­կան գործընթացնե­րի տիրույթում: Միևնույն ժամա­նակ, մեծ հաշվով հենց այդ դաշտում թերևս պետք է փնտրել ճեղքման հեռանկա­րը, եթե դրա­նում միմյանցից անջատ, տարբեր քաղա­քա­կան մոտե­ցումնե­րով եըւ հայե­ցա­կարգե­րով խաղա­ցողնե­րը այդուհանդերձ կարո­ղա­նան իրենց բնո­րոշ առարկա­յա­կա­նության և գործնա­կա­նության սկզբունքի հիմքով ձևա­կերպել Հայաստա­նի և Արցա­խի ոտքի կանգնե­լու բանաձևն ու դրա իրա­գործման բազմա­շերտ սխե­մա­նե­րը: Այլա­պես, անվերջ շոկի քաո­տիկ ռեժի­մի գերա­կա­յությամբ Հայաստա­նը չի կարող առանձին վերցրած տնտե­սա­կան կամ քաղա­քա­կան կայուն հաջո­ղություն ապա­հո­վել առանձին որևէ խմբի համար:

Առնչվող Հոդվածներ