14.7 C
Yerevan

Առասպե­լից Իրա­կա­նություն

Մեր պատմա­կան սխա­լը եղել է այն, որ մենք մեր չափա­վոր համեստ ուժե­րով կամե­ցել ենք մեծ քաղա­քա­կան ծրագրեր իրա­կա­նացնել, որի հետև­անքով և միշտ տուժել ենք և ջախջախվել բոլոր ճակատնե­րում:

Սիմոն Վրացյան

Քաղա­քա­գի­տության մեջ բավա­կան տարածված եզրույթ կա, կոչվում է «ռեալ պոլի­տիկ», որը կարե­լի է բացատրել որպես «իրա­կա­նությունից բխող կամ իրա­կա­նության քաղա­քա­կա­նություն»:
Դրա իմաստն այն է, որ քաղա­քա­կա­նությունը տարվի առա­վե­լա­գույնս հավա­սա­րակշիռ սկզբունքով, հաշվի առնվեն բոլոր նրբություննե­րը ու որ ամե­նա­կարև­որն է, նպա­տակներն ու ձգտումնե­րը համա­պա­տասխա­նեն կարո­ղություննե­րին: Սա իհարկե չի նշա­նա­կում, որ թույլե­րը չպետք է մեծ երա­զանքներ ունե­նան, ո՛չ, երա­զանքնե­րը պիտի մեծ և անսահման լինեն, բայց հենց այդտեղ է գալիս երա­զանքի ու նպա­տա­կի տարբե­րությունը, իրա­կա­նի ու անի­րա­կա­նի միջև եղած սահմա­նա­չա­փը:
Որքան էլ, որ զարմա­նա­լի է, բայց ռացիո­նալ թվա­ցող քաղա­քա­կան ասպա­րե­զը լի է ամե­նից ոչ ռացիո­նալ ու երբեմն էլ բացա­հայտ «տաք» ու էմո­ցիո­նալ իրա­դարձություննե­րով, երբ փոխա­նակ տասն անգամ չափել մեկ անգամ կտրե­լու, միանգա­մից կտրում են, հետո հազա­րա­պա­տիկ զղջում:
Ընդհանրա­պես ռացիո­նա­լիզմը, չնա­յած իր տեսա­կան, աստվա­ծա­բա­նա­կան, գոյա­բա­նա­կան սկզբունքա­յին մոտե­ցումնե­րի մեջ եղած տարբե­րություննե­րի ու մոտե­ցումնե­րի, հստա­կո­րեն ձևա­կերպում է ամե­նայնի՝ բանա­կա­նությամբ առաջնորդվե­լու անհրա­ժեշտությունը:
Երբ խոսքը վերա­բե­րում է քաղա­քա­կա­նությա­նը և մանա­վանդ երկրի իշխա­նություննե­րի կողմից վարվող քաղա­քա­կա­նությա­նը, այստեղ ոչ թե ցանկա­լի, այլ պարտա­դիր է լինել ռացիո­նալ, ինչքան էլ, որ այդ բարդ լինի: Երկրի իշխա­նությունն իրա­վունք չունի լինի էմո­ցիա­նե­րով լի: Էմո­ցիո­նալ քաղա­քա­կա­նությունն ընդունե­լի է միայն մի դեպքում, երբ այն ընդա­մե­նը դերա­սա­նություն է հակա­ռա­կորդին մոլո­րեցնե­լու համար:
Իրա­կան ղեկա­վա­րությունը չոր, սառը հաշվարկ է:

Ռացիո­նալ ղեկա­վարման հետև­անքով կարե­լի է քաղել առա­վե­լա­գույնը կամ՝ նվա­զա­գույն վնասնե­րով դուրս գալ այնտե­ղից, ուր էմո­ցիան կարող է հավի­տե­նա­կան վազք պարտադրել և ուժասպառ անել:

Վերը թվարկվա­ծին է վերա­բե­րում ՝ Առա­ջին Հանրա­պե­տության նորընտիր վարչա­պետ Սիմոն Վրացյա­նի ներքո­հիշյալ զեկույցը ՀՅԴ խորհրդի նիստում, Սուրմա­լուի գավա­ռի, Կարսի մարզի և Ալեքսանդրա­պո­լի կորստից հետո. նոյեմբեր, 1920 թ.

Մեր Ուղին

Մենք մեծա­մեծ վնասներ ենք կրել՝ անվերջ կռիվնե­րի բեմ դարձնե­լով մեր երկի­րը և միշտ ընդհարվե­լով մեր հարև­աննե­րի հետ:

Մեր փորձը պետք է մեզ բերի այն համոզման, որ մենք պետք է ամփոփվենք մեր ուժե­րի շրջա­նում և դուրս չգանք որո­նե­լու նոր ազդե­ցության շրջա­նակներ, որոնք մեզ համար կարող են լինել նույնքան աղե­տա­բեր, որքան և մինչև այժմ եղա­ծը, որովհետև արտա­քին ուժե­րը միշտ և ամե­նից առաջ իրենց շահե­րը նկա­տի ունեն, նրանք ամեն ժամա­նակ աշխա­տում են առնել և ոչ թե՝ տալ: Մենք պետք է ունե­նանք մեր սեփա­կան կողմնո­րո­շումը, մեր քաղա­քա­կան ծրագրե­րը կազմե­լիս աչքի առաջ ունե­նանք մեր սեփա­կան ուժե­րը, մեր սեփա­կան ռեալ արժև­ո­րումնե­րը, իհարկե, հարմարվե­լով ընդհա­նուր պայմաննե­րին:

Մեր պատմա­կան սխա­լը եղել է այն, որ մենք մեր չափա­վոր համեստ ուժե­րով կամե­ցել ենք մեծ քաղա­քա­կան ծրագրեր իրա­կա­նացնել, որի հետև­անքով և միշտ տուժել ենք և ջախջախվել բոլոր ճակատնե­րում: Մեզ հարկա­վոր է մի շշմե­ցուցիչ հարված, որ մենք զգաստա­նանք և այդ հարվա­ծը արդեն հասել է մեզ: Այժմ զգաստա­նա­լու ժամա­նակն է: Սակայն այդ զգաստա­ցումն էլ չպետք է չափա­զանց ծայրա­հե­ղության հասնի, մի բան, որը դժբախտա­բար մեր ժողովրդին հատուկ է:

Եթե Կիլի­կիա­յից մինչև Շուշին շատ շատ էր մեր համեստ ուժե­րի համար, եթե այդ սահմաննե­րի համար մենք շատ քիչ էինք, ապա և Նոր Բայա­զե­տի և Երև­ա­նի շրջաննե­րի մասե­րից կազմված մի փոքրիկ Հայաստա­նի համար շատ շատ ենք: Եվ այժմ, քննա­դա­տե­լով մեր անցյալ գործե­լա­կերպը, չպետք է ընկնենք չափա­զանցություննե­րի մեջ և մեր ձգտումնե­րը հարմա­րեցնենք մեր ուժե­րին:

Մեր օրվա քաղա­քա­կա­նությունը ղեկա­վա­րողնե­րից պահանջվում է ունե­նալ մի այնպի­սի քաղա­քա­կան գիծ, որ ազատ պահի մեզ արտա­քին քաղա­քա­կան միջամտություննե­րից, վարել մի քաղա­քա­կան գիծ, որի շնորհիվ կարո­ղա­նանք պահել մեր անկա­խությունը՝ նվի­րե­լու մեր ժողովրդի ստեղծա­գործ ուժե­րը խաղաղ կուլտուրա­կան աշխա­տանքնե­րի համար:

Եվ այդ կլի­նի այն ժամա­նակ, երբ մենք կկա­րո­ղա­նանք մի ընդհա­նուր լեզու գտնել մեր հարև­ան ժողո­վուրդնե­րի հետ:

Եվ ես հույս ունեմ, որ մենք կկա­րո­ղա­նանք այդ լեզուն գտնել և կնքել անհրա­ժեշտ հաշտությունը:

Բայց եթե պատա­հի, որ մեր հարև­ա­նը չհասկա­նա մեր և իր ընդհա­նուր շահե­րը և արբե­ցած իր պատա­հա­կան հաղթություննե­րից, կամե­նա ոտնա­կոխ անել մեր անկա­խությունն ու մեր ժողովրդի գոյությունը, այն ժամա­նակ մենք ուժ և վճռա­կա­նություն կունե­նանք պաշտպա­նե­լու և օրհա­սա­կան կռիվ մղե­լու մեր անկա­խությունն ու մեր ժողովրդի գոյությունը պահպա­նե­լու համար:

Եվ ես հավա­տա­ցած եմ, որ այդպի­սի րոպեին մեր ժողո­վուրդը սթափված կկա­րո­ղա­նա պատվով դուրս գալ ծանր ճգնա­ժա­մից:

Այդպի­սի րոպեին, ես հավա­տում եմ, մենք չենք մնա մենակ։

Սիմոն Վրացյան


Առնչվող Հոդվածներ