16.3 C
Yerevan

Հանրա­պե­տություն

Սեսի­լը հայտնում էր, որ դեռեւս 1913-ից Պողոս Նուբա­րի գլխա­վո­րությամբ գործող Ազգա­յին պատվի­րա­կությունը պայքա­րում է Հայ դատի արդա­րա­ցի լուծման համար։ Սեսի­լը նաեւ գրում էր, որ հայ զինվորնե­րը Միջա­գետքում կռվում են բրի­տա­նա­կան զորքե­րի կազմում եւ իրենց ավանդն ունեն դաշնա­կիցնե­րի հաղթա­նակնե­րում։

1918թ. աշնա­նը մեծ տերություննե­րը նախա­պատրաստվում էին 1919թ. հունվա­րին Փարի­զում կայա­նա­լիք վեհա­ժո­ղո­վին, որը սահմա­նե­լու էր աշխարհի նոր իրա­վա­կարգը: Դրա հիմնա­կան սկզբունքնե­րը դեռեւս 1918թ. հունվա­րին հրա­պա­րա­կել էր ԱՄՆ նախա­գահ Վուդրո Վիլսո­նը։

Փաստաթղթի 12-րդ կետը վերա­բե­րում էր Թուրքիա­յին, որի ինքնիշխա­նությունն ապա­հովվե­լու էր, սակայն թուրքե­րի տիրա­պե­տության տակ ապրող ժողո­վուրդնե­րին տրվում էր անվտանգ գոյության եւ ինքնա­վա­րության հստակ երաշխիք։ 14-րդ կետը սահմա­նում էր, որ ազգե­րը պետք է միա­վորվեին քաղա­քա­կան անկա­խության եւ տարածքա­յին ամբողջա­կա­նության սկզբունքի շուրջ. ստեղծվում էր Ազգե­րի լիգան։

Հայկա­կան հարցը վերա­բացվում էր եւ շուտով դառնա­լու էր միջազգա­յին դիվա­նա­գի­տության քննարկման առարկա։ Հայաստա­նի Հանրա­պե­տությունը պատրաստվում է հատուկ պատվի­րա­կություն կազմել հայկա­կան շահե­րը Եվրո­պա­յում ներկա­յացնե­լու համար։

Հոկտեմբե­րի սկզբին Հայաստա­նում տպագրվել էր Մեծ Բրի­տա­նիա­յի արտա­քին գործե­րի նախա­րա­րի օգնա­կան Ռոբերտ Սեսի­լի նամա­կը՝ ուղղված լորդ Բրայսին։ Նամա­կում Սեսի­լը հայտնում էր, որ դեռեւս 1913-ից Պողոս Նուբա­րի գլխա­վո­րությամբ գործող Ազգա­յին պատվի­րա­կությունը պայքա­րում է Հայ դատի արդա­րա­ցի լուծման համար։ Սեսի­լը նաեւ գրում էր, որ հայ զինվորնե­րը Միջա­գետքում կռվում են բրի­տա­նա­կան զորքե­րի կազմում եւ իրենց ավանդն ունեն դաշնա­կիցնե­րի հաղթա­նակնե­րում։

«Մենք հանդի­պե­ցինք նրանց անգլիա­ցի­նե­րի, ֆրանսիա­ցի­նե­րի եւ ամե­րի­կա­ցի­նե­րի շարքե­րում, եւ նոքա մասնա­կից են գենե­րալ Ալենբիի Պաղեստի­նի մեծ հաղթա­նա­կին»,- գրում էր արտգործնա­խա­րա­րի օգնա­կա­նը։

«…Դաշնա­կիցնե­րի քաղա­քա­կա­նությունը դեպի հայե­րը մնա­ցել է անփո­փոխ։ Եթե ձեր, ինչպես նաեւ Նուբար փաշա­յի նամակնե­րը պահանջում են բրի­տա­նա­կան կառա­վա­րության մանրա­մասն հայտա­րա­րությունը, ես պատրաստ եմ մեկ անգամ եւս վավե­րացնե­լու մեր վճռա­կա­նությունը՝ վերջ դնել այն թշվա­ռություննե­րին, որ կրել է Հայաստա­նը, եւ նրա վերածնունդը հնա­րա­վոր դարձնել»,- հավաստիացնում էր Սեսի­լը։

1918թ. դեկտեմբե­րի սկզբին Հայաստա­նի կառա­վա­րությունը սկսում է քննարկել վեհա­ժո­ղո­վին մասնակցե­լու համար Փարիզ գործուղվող պատվի­րա­կության կազմը։ Եվրո­պա­յում էր նաեւ Պողոս Նուբա­րի գլխա­վո­րած Ազգա­յին պատվի­րա­կությունը, որը գերտե­րություննե­րին ներկա­յացնում էր արեւմտա­հայ դատը։

Անկախ Հայաստա­նի պատվի­րա­կության կազմա­վո­րումը հարթ չէր ընթա­նում։ Կուսակցություննե­րի մի մասը դժգոհ էր, որ պատվի­րա­կությունը կազմե­լու եւ միջազգա­յին հարթա­կում հայկա­կան հարցը ներկա­յացնե­լու իրա­վունքը վերա­պահվել էր կառա­վա­րությա­նը։ Նրանք գտնում էին, որ Հայաստա­նի խորհրդա­րանն է երկրի բարձրա­գույն իշխա­նությունը, հետեւա­բար նա էլ պետք է ներկա­յացնի պատվի­րա­կության կազմը։ Այս դիրքո­րո­շումը հայտնում էին խորհրդա­րա­նի ընդդի­մա­դիր պատգա­մա­վորնե­րը՝ էսէռնե­րը եւ սոցիալ-հեղա­փո­խա­կաննե­րը։ Կառա­վա­րությունը որո­շել էր Եվրո­պա գործուղել երեք պատվի­րա­կի՝ Ավե­տիս Ահա­րոնյա­նին ու Համո Օհանջանյա­նին՝ Դաշնակցությունից, եւ Միքա­յել Պապա­ջանյա­նին՝ Հայ ժողովրդա­կան կուսակցությունից։

Պատվի­րա­կության կազմում լինե­լու էին նաեւ տարբեր պաշտոնյա­ներ, ընդհա­նուր թվով՝ 14 հոգի։ 1918թ. դեկտեմբե­րի 1‑ին Հայաստա­նի Հանրա­պե­տության կառա­վա­րությունը հաստա­տում է Եվրո­պա մեկնող պատվի­րա­կության կազմը եւ ծախսը հոգա­լու համար հատկացնում 700 հազար ռուբլի։ Երկու օր անց վարչա­պետ Հովհաննես Քաջազնունին խորհրդա­րա­նին է ներկա­յացնում օրի­նա­գի­ծը, որտեղ էլ ծավալվում է հիմնա­կան բանա­վե­ճը։

«Ժողո­վուրդ», 25 դեկտեմբե­րի, 1918թ., թիվ 48

«Վարչա­պե­տի ցանկությամբ օրի­նա­գի­ծը կարդացվում է յուր հարա­կից բացատրություննե­րով հանդերձ, որից պարզվում է, որ Եվրո­պա են գնա­լու 3 պատվի­րակ, 2 խորհրդա­կան, 6 աշխա­տա­կից զանա­զան հանձնա­րա­րություններ կատա­րե­լու համար, 1 գործա­վար եւ 2 քարտուղար, ընդա­մե­նը 14 հոգի։ Անձնա­կան վարձատրություն յուրա­քանչյուր պատվի­րա­կին օրա­կան 60 ռուբլի է հաշվում, խորհրդա­կաննե­րին՝ 50, մնա­ցածնե­րին՝ 40-ական։ Ճանա­պարհա­ծախսի եւ այլ բանե­րի համար յուրա­քանչյուրին օրա­կան հաշվել 100 ռուբլի։ Այդ ծախսե­րի հետ հաշվե­լով դիվա­նա­կան, հեռագրի եւ այլ հաղորդակցության համար 300 հազար, բոլո­րը՝ 700 հազար»։

Սոցիալ-դեմոկրատ Միքա­յել Ղարա­բեկյա­նը դժգո­հում է, որ գումա­րը մեծ է, եւ պատվի­րա­կությա­նը պետք է հատկացնել 340 հազար ռուբլի։ Բացի այդ, ըստ պատգա­մա­վո­րի, պետք էր հստա­կեցնել, թե պատվի­րա­կությունն ում անունից է հանդես գալիս եւ ինչ իրա­վա­սություն ունի։ Նա պնդում էր, որ պատվի­րա­կությունը չպետք է խոսի տաճկա­հայ դատի մասին, նախքան «նրանց ներկա­յա­ցուցիչնե­րի հետ» հանդի­պե­լը։

Լեռ Կամսարն իր «Ազգա­յին նոթեր» շարքի ֆելիե­տոննե­րից մեկում անդրա­դառնում է Եվրո­պա ուղարկվող պատվի­րա­կությա­նը, որը տպագրվում է «Զանգ» թերթում։

«Զանգ», 27 դեկտեմբե­րի, 1918թ., թիվ 85

…Անցյալ նիստին պառլա­մենտը յոթ հարյուր հազար ռուբլի ծախս քվեարկեց պատվի­րակներ Եվրո­պա ուղարկե­լու համար։

Օրա­կան քառա­սուն ռուբլի ընտա­նի­քին թողնե­լու համար, հարյուր՝ ճամփան ուտե­լու, հիսուն՝ երկա­թուղի նստե­լու, վաթսուն՝ երկա­թուղու մեջ կանգնե­լու, յոթա­նա­սուն՝ երկա­թուղու մեջ պառկե­լու համար։

«Չեմ կրնար երեւա­կա­յել, թե կարմրցուցած կտորմը կավուրմա լավա­շի մեջ փաթթած՝ ի՜նչ անակնկալ պիտի ըլլար եվրո­պա­կան դիպլո­մա­տի­մը սեղա­նին վրա»։

Մենք Արեւելքի ազգ ենք եւ ունինք ուրույն արեւելյան սովո­րություններ։ Իսրա­յելցի Յեսսեն իր որդի Դավի­թին Սավուղին բանա­կը ղրկե­լու համար թագա­վո­րին ու զորա­կաննե­րուն ընծա ղրկեց էշի վրա բարձած բլիթներ, թուզ եւ չամիչ։

Ճշմա­րիտ է, մեր պետա­կան մառա­նին մեջ չամիչ, թուզ չկա, սակայն ատոր փոխա­րեն կա կավուրմա ու դոշաբ…

Մեր պատվի­րակնե­րը տանե­լով այդ թանկա­գին ընծա­նե­րը Եվրո­պա, գլուխը վես, հպարտ կրնա­յին հայտա­րա­րել, թե մենք այն երկրից կուգանք, ուր կպատրաստվի դոշաբ ու կավուրմա։ Այդ ընծա­նե­րը պիտի նշա­նա­կեին, թե մենք ազգ ենք, մառան ունինք, որուն մեջ ասանկ բաներ կգտնվին։

Չեմ կրնար երեւա­կա­յել, թե կարմրցուցած կտորմը կավուրմա լավա­շի մեջ փաթթած՝ ի՜նչ անակնկալ պիտի ըլլար եվրո­պա­կան դիպլո­մա­տի­մը սեղա­նին վրա։ Փաթեթ մը կավուրմա ու տիկ մը դոշաբ կրնար պատճառ դառնալ, որ թերթ մը մեկ տարի հայկա­կան հարցի մասին գրեր։

Լեռ Կամսար

Քառանկյունի անի­վը

Խորհրդա­րա­նա­կան ընդդի­մությունը ցանկա­նում էր մեծացնել պատվի­րա­կության կազմը եւ էսէռնե­րից ու սոցիալ-դեմոկրատնե­րից մեկա­կան ներկա­յա­ցուցիչ ընդգրկել։ Իրենց առա­ջարկը հիմնա­վո­րում էին եվրո­պա­կան երկրնե­րում սոցիա­լիստա­կան ուժե­րի նկատվող ազդե­ցությամբ եւ համոզված էին, որ կարող են նպաստել հայկա­կան հարցի լուծմա­նը։ Դաշնակցությունը համա­ձայն չէր ձախա­կողմյան ուժե­րին պատվի­րա­կության կազմում ընդգրկե­լուն՝ գտնե­լով, որ նրանք վճռա­կան հարցե­րում պատասխա­նատվությունը չեն կիսե­լու եւ խաթա­րե­լու են պատվի­րակնե­րի աշխա­տանքը։

«Զանգ», 15 դեկտեմբե­րի, 1918թ., թիվ 80

«Պատվի­րա­կության այսպի­սի կազմին մեր ֆրակցիան երբեք չէր կարող իր համա­ձայնությունը տալ, քանի որ դրա­նով մեր պառլա­մենտը՝ այդ քառանկյունի անի­վը, փոքրա­ցած դիրքով տեղա­փոխվում էր Եվրո­պա եւ ստեղծում էր դարձյալ մի մարմին, որի մեջ պատասխա­նա­տու եւ գործի ամբողջ բեռը իր ուսե­րին տանող կուսակցությունը չուներ մի ապա­հով մեծա­մասնություն։ Պատվի­րա­կության մեջ պիտի հրա­պա­րակ գային այն բոլոր անպտուղ դեմա­գո­գիա­կան վեճե­րը, որոնք իշխում են պառլա­մենտում. նույն անպա­տասխա­նա­տու փոքրա­մասնությունը պիտի անվերջ վիճեր եւ հետո, ապա­գա­յում քննա­դա­տության իրա­վունքը իր ձեռքին պահե­լու համար, ամե­նավճռա­կան խնդիրնե­րում կամ պիտի բացա­սա­կան ձայն տար կամ ձեռնպահ մնար»։

Թող այդ հարցով զբաղվեն միայն արեւմտա­հա­յե­րը

ՀՅԴ‑ն դեմ էր ընդդի­մությանն ընդգրկե­լուն նաեւ այն պատճա­ռով, որ ժամա­նա­կին էսէռներն ու սոցիալ-դեմոկրատնե­րը հրա­ժարվել էին կոա­լի­ցիոն կառա­վա­րություն կազմե­լուց եւ պատասխա­նատվությունը կիսե­լուց։ Ավե­լին, ըստ Դաշնակցության, էսէռներն ընդհանրա­պես դեմ էին ազգե­րի իրա­վունքնե­րին, իսկ սոցիալ-դեմոկրատնե­րը բազմիցս քննա­դա­տել էին Հայ դատը։

«Տաճկա­հայ ժողո­վուրդը այլեւս կարիք չունի յուր եղբայրակցի ավե­լորդ խնա­մա­կա­լության»

Ինչ վերա­բե­րում էր սոցիա­լիստա­կան հայացքնե­րին, ապա Դաշնակցությունը հայտա­րա­րում էր, որ էսէռներն ու սոցիալ-դեմոկրատնե­րը չունեն միջազգա­յին ճանա­չում եւ հեղի­նա­կություն։ Միակ կուսակցությունը, որը ճանաչված է Ինտերնա­ցիո­նա­լի կողմից՝ ՀՅԴ‑ն է։

Արեւմտա­հա­յե­րի շահե­րը միջազգա­յին ատյաննե­րում ներկա­յացնե­լուն դեմ էին նաեւ Հայ ժողովրդա­կան կուսակցության ներկա­յա­ցուցիչնե­րը։ Նրանք գտնում էին, որ այդ հարցով պետք է զբաղվեն միայն արեւմտա­հա­յե­րը. «Տաճկա­հայ ժողովրդի ներկա­յա­ցուցչությունն արդեն հինգ-վեց տարի գործում է Եվրո­պա­յում, միշտ գիտակ յուր պարտքին ու կոչման, միշտ գիտակ իր ժողովրդի շահե­րին ու իղձե­րին։ Տաճկա­հայ ժողո­վուրդը այլեւս կարիք չունի յուր եղբայրակցի ավե­լորդ խնա­մա­կա­լության, երբ տարի­նե­րի դառն փորձն ունի յուր առաջ։ Գեթ թույլ տվեք այս անգամ, որ այս ժողո­վուրդն իր հասա­րա­կա­կան գիտակցությամբ ու կորո­վով հանդես գա եվրո­պա­կան կոնֆե­րանսի առաջ յուր դատը պաշտպա­նե­լու, ըստ յուր հայե­ցո­ղության»։ Չնա­յած հնչեցվող քննա­դա­տությա­նը՝ ՀԺԿ հիմնա­դիր Միքա­յել Պապա­ջանյանն ընդգրկված էր պատվի­րա­կության կազմում։

Պատվի­րա­կությունը մեկնում է

1918թ. դեկտեմբե­րի 8‑ին մեծ բազմություն է հավաքվում Ավե­տիս Ահա­րոնյա­նի Երեւա­նի բնա­կա­րա­նի առջեւ։ Ժողովրդի առջեւ ելույթ է ունե­նում Ավե­տիս Ահա­րոնյա­նը եւ ասում, որ «մեծ հույսեր չպետք է կապել իր առա­քե­լության հետ», սակայն ինքը գործում է հավա­տով, որ հայ ժողովրդի համար գալու է ցանկա­լի օրը։

«Զանգ», 15 դեկտեմբե­րի, 1918թ., թիվ 80

«Պատվի­րա­կության նախա­գա­հը մնաս բարո­վի մի զգացված ճառ ասաց, որով նա դիմեց հայ ժողովրդի աշխա­տա­վոր դասին, եւ գոհունա­կություն հայտնեց հայ աշխա­տա­վո­րության հերո­սա­մարտի, նրա աշխա­տանքի համար։ Շեշտեց նաեւ, որ մեծ հույսեր չպետք է կապել իր առա­քե­լության հետ, բայց ինքը գնում է այն վառ հավա­տով, որ գալու է, անշուշտ այս անգամ մեր ժողովրդի համար այն ցանկա­լի օրը, որին ձգտել է նա իր անձնա­զո­հությամբ ու տառա­պանքով, Քրիստա­փո­րի ու Սիմո­նի պատգամնե­րով, Հ. Յ. Դաշնակցության ղեկա­վա­րությամբ։

«Համբուրում եմ բոլո­րիդ ճակատնե­րը, համբուրում եմ ձեր պայծառ աչքե­րը, որոնց մեջ տեսնում եմ իմ ցեղի արշա­լույսը, որը ծագել է երբեք չթա­ռա­մե­լու համար։ Կեցցե՛ք դուք, կեցցե՛ հայ ժողո­վուրդը»։ Ժամը 11-ին ընկ. Ահա­րոնյա­նը օթո­մո­բի­լով ուռա­նե­րի եւ ծափե­րի տակ, նվա­գակցության ուղեկցությամբ մեկնեց կայա­րան»։

***

Նախագծի վրա աշխա­տել են՝ Միքա­յել Յալա­նուզյա­նը, Մարի Թարյա­նը, Լուսի­նե Ղարիբյա­նը

Ձեւա­վո­րումը՝ Աննա Աբրա­համյա­նի, Թամար Դանիելյա­նի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Առնչվող Հոդվածներ