14.7 C
Yerevan

Ով Է Հայը

(Մաս 2)

Այդպես գովում են հիրա­վի հզոր և մեծ պոտենցիա­լով ազգին, որն այնքան հզոր է, ում անվա­նում են մեծ եղբայր, ճանա­չում են նրա աստվա­ծա­յին ծագումը, փորձում են նախասկզբնա­յին մակարդա­կում հարա­զատ կապեր գտնել նրա հետ կամ նույնիսկ ցույց տալ, որ իրենք նույնն են:

Արա­յիկ Մկրտումյան

«Հայի» կերպա­րը հասկա­նա­լու և սեփա­կան անձին, մեր ներկա­յին ու տարա­ծությա­նը նույնացնե­լու համար մենք ոչ միայն պետք է փորձենք հասկա­նալ թե ով է հայը հիմա, այլ ով է եղել հայը առաջ՝ ամե­նասկզբում, երբ ընդհանրա­պես այդ ազգա­նունը սկսեց կիրառվել ու ընդունվել ոչ միայն մեր, այլև ուրիշնե­րի կողմից:

Ազգա­յին ծագման ու էթնի­կա­կան բարդ հարցե­րի մեջ չենք խորա­նա, այլ միայն կփորձենք հասկա­նալ, թե վերջին մի քանի հազար տարում հայ ասե­լով ինչ ենք պատկե­րացրել մենք ու ինչ են պատկե­րացրել ուրիշնե­րը: Այդ անելն առա­վել քան անհրա­ժեշտ է, քանի որ եթե նախորդ հատվա­ծում մենք ըստ էության կանգնած ենք մշա­կութա­յին ինքնության աղա­վաղված սահմաննե­րի առաջ, ապա վաղ անցյա­լում այդ սահմաննե­րը ավե­լի հստակ են եղել, ինչպես նաև հայ ասե­լով շատ ավե­լի ամբողջա­կան կերպար է եղել, քան հիմա:

Հայե­րի ծագման մասին առա­վել տարածված են ու կան հրեա­կան, հունա­կան, արա­բա­կան, վրա­ցա­կան և հենց հայկա­կան առասպելնե­րը: Հայկա­կան ծագման առասպե­լի մասին բոլորն էլ շատ թե քիչ գիտեն. Դա Հայկ Նահա­պե­տի և Բաբե­լո­նի բռնա­կալ Բելի պատմությունն է: Հրեա­կան, հունա­կան առասպելնե­րում հայե­րին փորձ է արվում նույնացնել իրենց հետ, այլ կերպ ասած ջանում են ցույց տալ, որ հայե­րը իրենց հետ կապ ունեն: Հունա­կա­նում օրի­նակ հայե­րը ներկա­յացվում են «Ոսկե գեղմը» լեգենդի վաղ և ուշ տարբե­րակնե­րում: Վաղ տարբե­րա­կում Յասո­նը գալիս է գեղմը գտնե­լու մի տարա­ծաշրջա­նում, որ համընկնում է Հայա­կա­կան Լեռնաշխարհի հետ, իսկ ավե­լի ուշ շրջա­նում տարա­ծաշրջա­նը տեղա­փոխվում է Կողքիս(Վրաստան): Այդ լեգենդում Յասո­նի ուղե­կիցնե­րից մեկը՝ Արմե­նիո­սը ծնունդով Հունաստա­նից էր և նա հետ չի վերա­դառնում, այլ հիմնադրում է իր տոհմը՝ այսինքն Արմե­նի­նան՝ Հայաստա­նը: Հունա­կան լեգենդում կա նաև այլընտրանքա­յին տարբե­րակ, որ հայե­րի հիմնա­դի­րը Մակե­դո­նա­ցու ժամա­նակ էր եկել Հայկա­կան լեռնաշխարհ…

Վրա­ցա­կան առասպե­լա­բա­նության մեջ հայե­րի հիմնա­դիր է համարվում յոթ եղբայրնե­րից Հայո­սը, որի փոքր եղբայրն էր Քարթլոսը(վրաց ժողովրդի անվա­նա­դիր նախնին), արա­բա­կան լեգենդում հայե­րի ծագումը վերագրվում է Նոյի ժառանգնե­րից մեկին, նույնը և հրեա­կա­նում:

Շատ չխո­րա­նա­լով փաստենք, որ այս բոլոր լեգենդնե­րը, անկախ նրա­նից, թե որը ինչ քաղա­քա­կան մտայնությամբ է ստեղծվել և ինչ շահեր է հետապնդել, դրանք բոլո­րը մի ընդհանրություն ունեն. Դրանց բոլո­րի ասե­լի­քը հայի մասին է և ընդ որում ոչ թե հպանցիկ կերպով, այլ մի ողջ լեգենդ: Թույլ և անկամ ժողովրդի մասին ուրիշնե­րը գովերգող լեգենդ չեն հորի­նում, ավագ եղբոր պատվա­նուն չեն տալիս, մարդկության փրկչի՝ Նոյի ժառանգ չեն ճանա­չում: Այդպես գովում են հիրա­վի հզոր և մեծ պոտենցիա­լով ազգին, որն այնքան հզոր է, ում անվա­նում են մեծ եղբայր, ճանա­չում են նրա աստվա­ծա­յին ծագումը, փորձում են նախասկզբնա­յին մակարդա­կում հարա­զատ կապեր գտնել նրա հետ կամ նույնիսկ ցույց տալ, որ իրենք նույնն են(ինչպես օրի­նակ հունա­կան լեգենդի պարա­գա­յում): Այս ամե­նը հստակ ցուցիչ է, որ հայն իր նախնա­կան կերպա­րում ուժեղ է, հզոր, հաստա­տա­կամ, աստվա­ծա­յին: Ահա թե ինչպես են մեր մասին խոսում տարբեր ժողո­վուրդնե­րի լեգենդնե­րը:

Ավե­լի ուշ շրջա­նում ևս հայի կերպարն ամբողջացնող ու լրացնող բազմա­թիվ վկա­յություննե­րի ենք հանդի­պում: Օտարնե­րի կողմից հատկա­պես զարմանքի ու հիացմունքի առարկա էր, որ հայերն ունեն հյուրա­սի­րության աստված՝ Վանա­տուրը, ով հովա­նա­վո­րում է հյուրին, նրան կերակրում, օթև­ան տալիս: Այո,՛ հայերն ունեին հյուրա­սի­րության աստված, ոչ թե աստվածնե­րից մեկը նաև հյուրե­րի հովա­նա­վորն էր, ինչպես օրի­նակ Զևսը հունա­կան պանթեո­նում, այլ հայն ուներ աստված, ով հովա­նա­վորն էր բոլոր նրանց նկատմամբ, ովքեր խնամքի և օթև­ա­նի կարիք ունեին: Սա բարո­յա­կա­նության և արժեքնե­րի հստակ ցուցիչ է: 

Միջնա­դա­րում հայկա­կան զինվո­րա­կան վարպե­տությունն ու հավա­տարմությունը ասե­լիք էր դարձել ողջ լեռնաշխարհով մեկ: Բյուզանդա­կան կայսրե­րի թիկնա­պահնե­րը հիմնա­կա­նում հայեր էին: Ի՞նչ է սա նշա­նա­կում, եթե ոչ այն, որ հայե­րը ունեին իրենց հստակ արժեքնե­րը, որ մեծա­պես գնա­հատվում էին: Հայկա­կան էր նաև բյուզանդա­կան արքա­յա­տոհմե­րից մեկը:

Հայ առևտրա­կաննե­րը 15–16-րդ դարում իրենց հավա­սա­րը չունեին: Նույնիսկ Տիբե­թում, ուր օտա­րերկրա­ցի­նե­րի մուտքն արգելված էր, հայե­րը կարո­ղա­նում էին մուտք գործել: Եվրո­պա­ցի վաճա­ռա­կաննե­րը շատ անգամ հայե­րի նման էին հագնվում, որ վստա­հություն շահեն արև­ելքի վաճա­ռա­կաննե­րի մոտ և ասում էին, որ «հայի խոսք ենք տալիս»: Հայի խոսքը իրա­վա­կան փաստաթղթի ուժ ուներ, այն անսահման մեծ ու լավ համբա­վի մասին էր վկա­յում, որ ուներ հայը:

Այս շարքը կարե­լի է անվերջ շարունա­կել: Գիտությունից մինչև պատե­րազմա­կան արվեստ, կրթությունից մինչև ճարտա­րա­պե­տություն, ամե­նուր հայն ուներ իր հայկա­կան հայ ասե­լի­քը:

Հայն ուներ իր հստակ կերպա­րը:

Բայց ի՞նչ պատա­հեց նրա հետ: Այսօր, երբ նայում ենք մեր իրա­կա­նությա­նը, մի՞թե կարող ենք հավա­տալ, որ մենք այդ հզոր ու հրա­շա­լի կերպա­րի ժառանգներն ենք: Այդ կերպարն ուներ ռազմա­կան, տնտե­սա­կան, կրթա­կան և շատ այլ ուրիշ ոլորտնե­րի զարգա­ցած ու կայուն տնտե­սա­կան համա­կարգ ու ավանդույթներ, ինչն էլ նրան հնա­րա­վո­րություն էր տալիս, զարգացնե­լու և զարգա­նա­լու, ուժե­ղացնե­լու և ուժե­ղա­նա­լու:

Այսօր միայն փշրանքներ են պահպանվել երբեմնի փառա­հեղ կերպա­րից, մասմաբ ուրիշնե­րի մեղքով, մեծ մասամբ հենց մեր՝ հայե­րի:

Նախորդ մասում հարցը հետևյալն էր, թե ինչպե՞ս հասկա­նանք, թե ով է հայը, ի՞նչն է հայկա­կան, որտե՞ղ է սկսվում և ավարտվում հայկա­կա­նությունը:

Այս հատվա­ծում փորձե­ցինք ներկա­յացնել, թե ով ԷՐ հայը:

Հաջորդ հատվա­ծում կհասկա­նանք, թե ինչպես նորից դառնալ նա, ով էինք մի ժամա­նակ, բայց դա անել առանց մեծամտության, ինքնա­սի­րա­հարվա­ծության, սնա­պարծության և դատարկամտության: 

Մեր ախտերն են մեզ այս օրին հասցրել և դրանցից ազատվե­լը լինե­լու է ծանր ու բարդ, տանջա­լից մի գործընթաց: Բայց հակա­ռա­կը ամբողջա­կան ուծա­ցումն է, լճա­ցումն ու մահը:

Ու կարև­որ չէ, թե մենք կհա­մա­ձայնվենք ու կընդունենք, որ դա այդպես է, թե ոչ, դա նշա­նա­կություն չունի, մեր կարծի­քը նշա­նա­կություն չունի, որովհետև փաստ է այն, թե ով ենք եղել և ով ենք, բայց ով ենք ուզում լինել:

Բայց ուզո՞ւմ ենք արդյոք:

Առնչվող Հոդվածներ