26.9 C
Yerevan

Ռուսաստա­նի Համայնքի Երեք Շնաձկնե­րը

Սրանք են օվկիա­նո­սի կանոննե­րը, որպեսզի շնա­ձուկը մեծ լինի, նա պետք է փոքր ձկնե­րին ուտի: Ահա թե ինչու ես միշտ ծիծա­ղում եմ, երբ այս երե­քը փորձում են իրենց սրբի տեղ դնել։

Քրիստի­նա Վարդանյան

Ռուսաստա­նի համայնքի երեք շնաձկնե­րը Լուսանկա­րում Ռուսաստա­նի հայ համայնքի երեք շնաձկներն են ՝ Սամվել Կարա­պետյա­նը, Արա Աբրա­համյա­նը եւ Ռուբեն Վարդանյա­նը:

1995 — ից մինչ օրս հենց այս մարդիկ են պատասխա­նա­տու Ռուսաստա­նի հայ համայնքի համար, իսկ այդ համայնքը 2,5 մլն հայ է։ Իհարկե, ես չեմ կարող Արա Աբրա­համյա­նին համե­մա­տել Սամվե­լի ու Ռուբե­նի հետ, քանի որ Արան բացարձա­կա­պես անկիրթ և անմա­կարդակ մարդ է։ Այնուա­մե­նայնիվ, երեքն էլ մոտա­վո­րա­պես նույնն են՝ մարդկանց կառա­վարման իրենց մեթոդնե­րով և հարստացման եղա­նակնե­րով: Ամբողջ շքե­ղությամբ և ազնվա­կան թվա­լու փորձով, այս երեքն ամեն ինչի հասել են անօ­րի­նա­կան գործարքնե­րի շնորհիվ և վերև բարձրա­նա­լու մոլուցքից իրենց ամբողջ կյանքը քցել են ուժով զիջող գործընկերնե­րի: Սրանք են օվկիա­նո­սի կանոննե­րը, որպեսզի շնա­ձուկը մեծ լինի, նա պետք է փոքր ձկնե­րին ուտի: Ահա թե ինչու ես միշտ ծիծա­ղում եմ, երբ այս երե­քը փորձում են իրենց սրբի տեղ դնել։ Յուրա­քանչյուր ոք փորձում է խելք սովո­րեցնել Հայաստա­նին, բայց եկեք տեսնենք, թե ինչ է իրե­նից ներկա­յացնում Ռուսաստա­նի հայ համայնքը այս երեք շնաձկնե­րի կառա­վարման շնորհիվ ։ Ռուսաստա­նի հայ համայնքն ապրում է Արա Աբրա­համյա­նի, Սամվել Կարա­պետյա­նի և Ռուբեն Վարդանյա­նի փիլի­սո­փա­յությամբ և օրենքնե­րով, և ահա թե ինչ է տեղի ունե­ցել նրանց օրոք :

Ռուսաստա­նի հայե­րի 95 % — ը չգի­տի Հայաստա­նի պատմությունը, և ոչ ոք նրանց սովո­րե­լու կոչ չի անում: Մեր երեք շնաձկնե­րը ոչ մի քայլ չեն անում ի աջակցություն հայրե­նի­քի պատմության ուսուցմա­նը։ Գրե­թե ոչինչ չգի­տեն Ռուսաստա­նի հայե­րը հայ գրողնե­րի և գրա­կա­նության մասին… Գուցե տարի­քով ավե­լի մեծե­րը գիտեն, բայց երի­տա­սարդությունը, ցավոք, ոչինչ կամ գրե­թե ոչինչ չգի­տի Ռուսաստա­նի հայե­րի 55% — ը չգի­տի հայե­րեն գրել և կարդալ։ 60%-ը չի կարո­ղա­նում խոսել հայե­րեն կամ հազիվհազ է խոսում։ 30 տարվա ընթացքում ոչ մի քայլ չի արվել օգնե­լու սովո­րել հայոց լեզուն: Կիրակնօրյա դպրոցներն ամբողջ Ռուսաստա­նում ընդգրկում են հայե­րի ոչ ավե­լի, քան 0,5% — ը։Այսինքն, Ռուսաստա­նի հայե­րի 0,5%֊ է հաճա­խում այդ դպրոցնե­րը ։

Հայ համայնքի այս երեք շնաձկնե­րը չկա­րո­ղա­ցան նույնիսկ մեկ հայկա­կան հեռուստաա­լիք բացել ռուսա­խոս հայե­րի համար, քանի որ շատ 《մեծ》ծախս էր նրանց համար երկու կոպեկ ծախսել հեռուստաա­լի­քի վրա:

Հայտնի է, որ Ռուսաստա­նի բոլոր 85 շրջաննե­րում կան հայկա­կան համայնքներ։ Պատկե­րացրեք, որ 85֊ից 38 — ում համայնքա­պե­տե­րը քրեա­կան հեղի­նա­կություններ եւ անգրա­գետ ավա­զակներ են, որոնք Մոսկվա­յում, հայտնի շնաձկնե­րին, փայ են մուծվում ։ 85 համայնքնե­րից 13‑ի ղեկա­վարնե­րը մարդասպա­նության և թմրանյութի վաճառքի համար բանտ են նստել: Օրի­նակ, այդպի­սի պատկեր է Տուլա­յի համայնքում և այլ շրջաննե­րում: Քոչարյա­նի և Սերժի օրոք հայկա­կան համայնքնե­րի մեծ մասը ենթարկվել է ղարա­բաղյան կլա­նին, մինչ օրս փող է հավա­քում գործա­րարնե­րից և փոխանցում ղարա­բաղյան մաֆիա­յի ավա­զակնե­րին ։ Օրի­նակ ՝ Բակո Սահակյա­նը հայ համայնքի ղեկա­վար է նշա­նա­կել իր ընկե­րո­ջը, և այդ համայնքը մեռած համայնք է ։ Հայ համայնքի ղեկա­վարնե­րից մեկը նույնպես Ղարա­բա­ղի մաֆիա­յից է ։ Այդ իսկ պատճա­ռով Ստավրո­պո­լի հայ համայնքը ամե­նաա­հա­վորնե­րից մեկն է ։ Սարսա­փե­լի իրա­վի­ճակ է Վլա­դի­մի­րի մարզում, որտեղ բոլոր գործա­րարնե­րը ենթարկվում են Կոլչուգի­նո քաղա­քում տեղա­կայված ղարա­բաղյան մաֆիա­յին ։

30 տարի Արա Աբրա­համյա­նի, Սամվել Կարա­պետյա­նի և Ռուբեն Վարդանյա­նի օրոք բոլոր համայնքնե­րը զբաղվում են Արցա­խի անվան տակ օգնության գողությունով ։ Այս գողությունը կազմա­կերպվում է խոշոր շնաձկնե­րի կողմից և դարձել է սովո­րա­կան երև­ույթ: 30 տարվա ընթացքում Ռուսաստա­նի հայ համայնքնե­րը և այս երեք օլի­գարխնե­րը իրենց ուժե­րով չեն բացել նույնիսկ մեկ գործա­րան Արցա­խում ։ Այս երեք մարդիկ շատ հեռու են Լևոն Հայրա­պետյա­նի առա­տա­ձեռնությունից։

Փաստա­ցի դատարկ են հայկա­կան եկե­ղե­ցի­նե­րը, իսկ քահա­նա­նե­րը թաղված են կասկա­ծե­լի կրի­մի­նալ գործարքնե­րի մեջ: Ոչ մի կայք չեն ստեղծվել Արցա­խի մասին ։ Արցա­խի զարգացման թեմա­յով ոչ մի համա­ժո­ղով չեն անցկացրել:

Մեծ թվով հայ գործա­րարներ սպանվել են։ Հայե­րի 95% — ը սպա­նում և պատվի­րում են հենց հայե­րը ։ Արա Աբրա­համյա­նի, Ռուբեն Վարդանյա­նի և Սամվել Կարա­պետյա­նի օրոք խոչընդոտ հանդի­սա­ցող հայե­րին հանձնում են ԱԴԾ և նրանց վրա գործ տալիս, որպեսզի հեռացվեն ճանա­պարհից ։ Անցանկա­լի մարդկանց վերացնե­լը հայ համայնքնե­րի ղեկա­վարնե­րի ամե­նա­սի­րե­լի ոճն է ։ Այս երե­քը անընդհատ քննա­դա­տում են Հայաստա­նի իշխա­նությա­նը և թուլացնում հայրե­նի­քը։ Նրանք վախե­նում են կորցնել իրենց բիզնե­սը Ռուսաստա­նում և միակ բանը, որը նրանց անհանգստացնում է, հարստությունն է , ոչ թե հայրե­նի­քը:

2018-ին նրանք տեսան, որ հայ ժողո­վուրդն ընտրել է Նիկոլ Փաշինյա­նին, և ժողովրդի ընտրությունը հարգե­լու փոխա­րեն, սկսե­ցին փորել Նիկոլ Փաշինյա­նի ոտքե­րի տակ ։ Երեք մարդ, ում համար գրո­շի արժեք չունի հասա­րակ ժողովրդի ընտրությունը: ️ ️

Այլևս չեմ ուզում շարունա­կել, քանի որ իմ հետև­որդնե­րը արդեն հասկա­ցան, թե ինչ սարսա­փե­լի պատկեր է Ռուսաստա­նի հայ համայնքում ։ Բայց, հանուն արդա­րության պետք է ասեմ, որ այս երե­քից միայն Սամվել Կարա­պետյանն է, որ Հայաստա­նում ներդրումներ է արել և աշխա­տա­տե­ղեր ստեղծել:

Հ.գ. Բոլո­րին խնդրում եմ կիսվել այս հոդվա­ծով, որպեսզի յուրա­քանչյուրը հասկա­նա, թե որքան կեղծա­վոր են այս երեք օլի­գարխնե­րը ։

Հ.գ. հոդվածն ու լուսանկա­րը քոփի փաստ արեք և տեղադրեք Ձեր էջե­րում: Հարգանքնե­րով ՝ Քրիստի­նա Վարդանյան՝

https://www.facebook.com/kristina.vardanyan.108

Առնչվող Հոդվածներ