Սրանք են օվկիանոսի կանոնները, որպեսզի շնաձուկը մեծ լինի, նա պետք է փոքր ձկներին ուտի: Ահա թե ինչու ես միշտ ծիծաղում եմ, երբ այս երեքը փորձում են իրենց սրբի տեղ դնել։
Քրիստինա Վարդանյան
Ռուսաստանի համայնքի երեք շնաձկները Լուսանկարում Ռուսաստանի հայ համայնքի երեք շնաձկներն են ՝ Սամվել Կարապետյանը, Արա Աբրահամյանը եւ Ռուբեն Վարդանյանը:
1995 – ից մինչ օրս հենց այս մարդիկ են պատասխանատու Ռուսաստանի հայ համայնքի համար, իսկ այդ համայնքը 2,5 մլն հայ է։ Իհարկե, ես չեմ կարող Արա Աբրահամյանին համեմատել Սամվելի ու Ռուբենի հետ, քանի որ Արան բացարձակապես անկիրթ և անմակարդակ մարդ է։ Այնուամենայնիվ, երեքն էլ մոտավորապես նույնն են՝ մարդկանց կառավարման իրենց մեթոդներով և հարստացման եղանակներով: Ամբողջ շքեղությամբ և ազնվական թվալու փորձով, այս երեքն ամեն ինչի հասել են անօրինական գործարքների շնորհիվ և վերև բարձրանալու մոլուցքից իրենց ամբողջ կյանքը քցել են ուժով զիջող գործընկերների: Սրանք են օվկիանոսի կանոնները, որպեսզի շնաձուկը մեծ լինի, նա պետք է փոքր ձկներին ուտի: Ահա թե ինչու ես միշտ ծիծաղում եմ, երբ այս երեքը փորձում են իրենց սրբի տեղ դնել։ Յուրաքանչյուր ոք փորձում է խելք սովորեցնել Հայաստանին, բայց եկեք տեսնենք, թե ինչ է իրենից ներկայացնում Ռուսաստանի հայ համայնքը այս երեք շնաձկների կառավարման շնորհիվ ։ Ռուսաստանի հայ համայնքն ապրում է Արա Աբրահամյանի, Սամվել Կարապետյանի և Ռուբեն Վարդանյանի փիլիսոփայությամբ և օրենքներով, և ահա թե ինչ է տեղի ունեցել նրանց օրոք :
Ռուսաստանի հայերի 95 % – ը չգիտի Հայաստանի պատմությունը, և ոչ ոք նրանց սովորելու կոչ չի անում: Մեր երեք շնաձկները ոչ մի քայլ չեն անում ի աջակցություն հայրենիքի պատմության ուսուցմանը։ Գրեթե ոչինչ չգիտեն Ռուսաստանի հայերը հայ գրողների և գրականության մասին… Գուցե տարիքով ավելի մեծերը գիտեն, բայց երիտասարդությունը, ցավոք, ոչինչ կամ գրեթե ոչինչ չգիտի Ռուսաստանի հայերի 55% – ը չգիտի հայերեն գրել և կարդալ։ 60%-ը չի կարողանում խոսել հայերեն կամ հազիվհազ է խոսում։ 30 տարվա ընթացքում ոչ մի քայլ չի արվել օգնելու սովորել հայոց լեզուն: Կիրակնօրյա դպրոցներն ամբողջ Ռուսաստանում ընդգրկում են հայերի ոչ ավելի, քան 0,5% – ը։Այսինքն, Ռուսաստանի հայերի 0,5%֊ է հաճախում այդ դպրոցները ։
Հայ համայնքի այս երեք շնաձկները չկարողացան նույնիսկ մեկ հայկական հեռուստաալիք բացել ռուսախոս հայերի համար, քանի որ շատ 《մեծ》ծախս էր նրանց համար երկու կոպեկ ծախսել հեռուստաալիքի վրա:
Հայտնի է, որ Ռուսաստանի բոլոր 85 շրջաններում կան հայկական համայնքներ։ Պատկերացրեք, որ 85֊ից 38 – ում համայնքապետերը քրեական հեղինակություններ եւ անգրագետ ավազակներ են, որոնք Մոսկվայում, հայտնի շնաձկներին, փայ են մուծվում ։ 85 համայնքներից 13-ի ղեկավարները մարդասպանության և թմրանյութի վաճառքի համար բանտ են նստել: Օրինակ, այդպիսի պատկեր է Տուլայի համայնքում և այլ շրջաններում: Քոչարյանի և Սերժի օրոք հայկական համայնքների մեծ մասը ենթարկվել է ղարաբաղյան կլանին, մինչ օրս փող է հավաքում գործարարներից և փոխանցում ղարաբաղյան մաֆիայի ավազակներին ։ Օրինակ ՝ Բակո Սահակյանը հայ համայնքի ղեկավար է նշանակել իր ընկերոջը, և այդ համայնքը մեռած համայնք է ։ Հայ համայնքի ղեկավարներից մեկը նույնպես Ղարաբաղի մաֆիայից է ։ Այդ իսկ պատճառով Ստավրոպոլի հայ համայնքը ամենաահավորներից մեկն է ։ Սարսափելի իրավիճակ է Վլադիմիրի մարզում, որտեղ բոլոր գործարարները ենթարկվում են Կոլչուգինո քաղաքում տեղակայված ղարաբաղյան մաֆիային ։
30 տարի Արա Աբրահամյանի, Սամվել Կարապետյանի և Ռուբեն Վարդանյանի օրոք բոլոր համայնքները զբաղվում են Արցախի անվան տակ օգնության գողությունով ։ Այս գողությունը կազմակերպվում է խոշոր շնաձկների կողմից և դարձել է սովորական երևույթ: 30 տարվա ընթացքում Ռուսաստանի հայ համայնքները և այս երեք օլիգարխները իրենց ուժերով չեն բացել նույնիսկ մեկ գործարան Արցախում ։ Այս երեք մարդիկ շատ հեռու են Լևոն Հայրապետյանի առատաձեռնությունից։
Փաստացի դատարկ են հայկական եկեղեցիները, իսկ քահանաները թաղված են կասկածելի կրիմինալ գործարքների մեջ: Ոչ մի կայք չեն ստեղծվել Արցախի մասին ։ Արցախի զարգացման թեմայով ոչ մի համաժողով չեն անցկացրել:
Մեծ թվով հայ գործարարներ սպանվել են։ Հայերի 95% – ը սպանում և պատվիրում են հենց հայերը ։ Արա Աբրահամյանի, Ռուբեն Վարդանյանի և Սամվել Կարապետյանի օրոք խոչընդոտ հանդիսացող հայերին հանձնում են ԱԴԾ և նրանց վրա գործ տալիս, որպեսզի հեռացվեն ճանապարհից ։ Անցանկալի մարդկանց վերացնելը հայ համայնքների ղեկավարների ամենասիրելի ոճն է ։ Այս երեքը անընդհատ քննադատում են Հայաստանի իշխանությանը և թուլացնում հայրենիքը։ Նրանք վախենում են կորցնել իրենց բիզնեսը Ռուսաստանում և միակ բանը, որը նրանց անհանգստացնում է, հարստությունն է , ոչ թե հայրենիքը:
2018-ին նրանք տեսան, որ հայ ժողովուրդն ընտրել է Նիկոլ Փաշինյանին, և ժողովրդի ընտրությունը հարգելու փոխարեն, սկսեցին փորել Նիկոլ Փաշինյանի ոտքերի տակ ։ Երեք մարդ, ում համար գրոշի արժեք չունի հասարակ ժողովրդի ընտրությունը: ️ ️
Այլևս չեմ ուզում շարունակել, քանի որ իմ հետևորդները արդեն հասկացան, թե ինչ սարսափելի պատկեր է Ռուսաստանի հայ համայնքում ։ Բայց, հանուն արդարության պետք է ասեմ, որ այս երեքից միայն Սամվել Կարապետյանն է, որ Հայաստանում ներդրումներ է արել և աշխատատեղեր ստեղծել:
Հ.գ. Բոլորին խնդրում եմ կիսվել այս հոդվածով, որպեսզի յուրաքանչյուրը հասկանա, թե որքան կեղծավոր են այս երեք օլիգարխները ։
Հ.գ. հոդվածն ու լուսանկարը քոփի փաստ արեք և տեղադրեք Ձեր էջերում: Հարգանքներով ՝ Քրիստինա Վարդանյան՝