16.3 C
Yerevan

Իրան-Ադրբե­ջան Առճա­կա­տում

Իրա­նա-ադրբե­ջա­նա­կան հարա­բե­րություննե­րում Նախիջև­ա­նը լարվա­ծության միայն մեկ շերտն է: Դրա­նից բացի Թեհրա­նը հայտա­րա­րեց, որ երկու շաբաթ առաջ Շիրա­զում տեղի ունե­ցած ահա­բեկչա­կան հարձա­կումը, որի զոհ դարձավ 15 մարդ, կազմա­կերպել է և կոորդի­նացրել Ադրբե­ջա­նի քաղա­քա­ցի:

Անի Ավետյան

Իրան–Ադրբեջան առճա­կա­տումը վտանգա­վոր թափ է հավա­քում

Իրա­դարձություններ, որոնք զարգա­ցել են 1 ամսից էլ քիչ ժամա­նա­կում

Թեև Իրա­նի և Ադրբե­ջա­նի առաջնորդնե­րը հայտա­րա­րում են, որ հարա­բե­րություննե­րում սկանդալ չկա, ավե­լի ցածր օղակնե­րում տեղի ունե­ցող իրա­դարձություննե­րը փաստում են, որ հիմա իրա­նաադրբե­ջա­նա­կան առճա­կատման ամե­նա­լարված և վտանգա­վոր փուլե­րից մեկն է։

PanARMENIAN.Net — Իրա­նի և Ադրբե­ջա­նի միջև նախիջև­անյան առճա­կա­տումը նոր և վտանգա­վոր թափ է հավա­քում: Ադրբե­ջա­նի պետա­կան անվտանգության ծառա­յությունը սկսել է որո­նել այն անձանց, որոնք կանգնած են տարածվող աղմկա­հա­րույց հայտա­րա­րության հետև­ում:

Ամեն ինչ սկսվեց, երբ իրա­նա­կան SAHAR հեռուստաա­լի­քը եթե­րում պատմեց Իրա­նի նախիջև­անյան ժողովրդա­յին շարժում կոչվող կազմա­կերպության հայտա­րա­րության մասին: Այն դիմում է Իրա­նի իշխա­նություննե­րին՝ հորդո­րե­լով վերցնել Նախիջև­անն Ադրբե­ջա­նի ձեռքից, զորք տեղա­կա­յել այնտեղ և վռնդել Ալիև­ին, որը տանջանքնե­րի է ենթարկում Նախիջև­ա­նի ժողովրդին:

«Այս շարժումը Իրա­նից օգնություն է խնդրում՝ հայտնե­լով, որ Նախիջև­ա­նի ժողո­վուրդը ցանկա­նում է ինքնա­կամ անցնել Իրա­նի իշխա­նության տակ», – նշել է հեռուստաա­լի­քը:

Սա հայտա­րա­րություն է, որի ծագումն անհայտ է, և այն առա­ջին հայացքից Իրա­նի օգտին է: Մյուս կողմից, Բաքվում կարող են օգտա­գործել այն որպես պատրվակ՝ առնվազն Ադրբե­ջա­նի իրա­նա­մետ շրջա­նակնե­րին ճնշե­լու համար և ավե­լին՝ մեղադրե­լու Իրա­նին՝ Ադրբե­ջա­նի տարածքա­յին ամբողջա­կա­նությա­նը սպառնա­լու մեջ:

Իրա­նա-ադրբե­ջա­նա­կան հարա­բե­րություննե­րում Նախիջև­ա­նը լարվա­ծության միայն մեկ շերտն է: Դրա­նից բացի Թեհրա­նը հայտա­րա­րեց, որ երկու շաբաթ առաջ Շիրա­զում տեղի ունե­ցած ահա­բեկչա­կան հարձա­կումը, որի զոհ դարձավ 15 մարդ, կազմա­կերպել է և կոորդի­նացրել Ադրբե­ջա­նի քաղա­քա­ցի:

«Այդ անձն է ինքն իրեն ներկա­յացրել որպես հարձակման կոորդի­նա­տոր՝ նշե­լով, որ կապեր ունի «Իսլա­մա­կան պետության» Աֆղանստա­նի թևի հետ», – նշված է Իրա­նի հետա­խուզության նախա­րա­րության հայտա­րա­րության մեջ:

Իրա­նի հետա­խուզության նախա­րա­րության տեքստում նշվում է, որ ադրբե­ջանցին ձերբա­կալված է, 26 ձերբա­կալվա­ծի մեջ կան այլ ադրբե­ջանցի­ներ և ձերբա­կալվածնե­րի մեծ մասին բռնել են դեպի Ադրբե­ջա­նի սահման փախչե­լիս: Ադրբե­ջանն էլ աղա­ղա­կում է, թե բացա­հայտել է անօ­րի­նա­կան զինված խմբա­վո­րում, որը գործում է Ադրբե­ջա­նում՝ Իրա­նի հատուկ ծառա­յություննե­րի վերահսկո­ղությամբ:

«Իրա­նի հատուկ ծառա­յություններն Ադրբե­ջա­նի քաղա­քա­ցի­նե­րին գաղտնի ներգրա­վում են ռազմա­կան վարժանքնե­րի մեջ, որոնք տեղի են ունե­նում Ադրբե­ջա­նի տարածքից դուրս, ֆինանսա­վո­րում են նրանց, ուղղորդում, շանտա­ժի ենթարկում՝ Ադրբե­ջա­նի պետա­կան անվտանգության դեմ օգտա­գործե­լու նպա­տա­կով», – նշված է Ադրբե­ջա­նի պետանվտանգության ծառա­յության հայտա­րա­րության մեջ:

Այս ամե­նից առաջ Իրա­նի զորա­վարժությունն էր Ադրբե­ջա­նի հետ սահմա­նի ամբողջ երկայնքով՝ փորձարկե­լով Արաքսը հատե­լու սցե­նար: Եթե Իրա­նը հատում է Արաքսը, նշա­նա­կում է՝ մտնում է Ադրբե­ջան: Եվ իրա­նա­կան զորա­վարժությունն ուղեկցվեց Իրա­նի թշնա­մի Իսրա­յե­լին և Իսրա­յե­լի դաշնա­կից Ադրբե­ջա­նին ուղղված քարոզչա­կան տեսանյութ-երգ սպառնա­լի­քով, որից Բաքվում նկա­տե­լի ջղագրգռվե­ցին:

Սրա­նից հետո Ադրբե­ջա­նը զորա­վարժություն սկսեց Իրա­նի հետ սահմա­նին: Եվ Իրա­նի մեջլի­սի նախա­գա­հը չեղարկեց Ադրբե­ջան կատա­րե­լիք այցը: Իրա­նա­կան կողմը հայտա­րա­րեց, որ այցը կլի­նի ավե­լի պատշաճ ժամա­նա­կում:

Թեհրան-Բաքու ընթա­ցիկ առճա­կա­տումն արագ զարգա­ցող իրա­դարձություննե­րով է: Այս ամե­նը տեղի է ունե­ցել մեկ ամսից էլ քիչ ժամա­նա­կա­հատվա­ծում:

Հոդվա­ծը՝ panarmenian.net կայքից:

Առնչվող Հոդվածներ