26.9 C
Yerevan

Բանա­կը Սկզբունքա­յին Փոփո­խություննե­րի Կարիք Ունի

Մեզ մոտ դեռևս պահպանվում է խորհրդա­յին միության ավանդույթներն ու հնա­ցած մտա­ծո­ղություն-փիլի­սո­փա­յությունը: Գլո­բալ առումով խոշոր թարմա­ցումներ չկան:

Արծրուն Հովհաննիսյան

24TV‑ի եթե­րի հյուրն է ռազմա­կան փորձա­գետ, պահեստա­զո­րի գնդա­պետ Արծրոն Հովհաննիսյա­նը:

Արծրուն Հովհաննիսյա­նը շարունա­կում է 14 օրը մեկ իրա­կա­նացնել մարտա­կան հերթա­պա­հություն և ասաց, որ այդ մարտա­կան հերթա­պա­հություննե­րը կարև­որ երև­ույթ են բանա­կի համար: Հիմա այդքան չէ, բայց մի որոշ ժամա­նակ առաջ շատ-շատերն էին շահարկում այդ աշխարհա­զո­րա­յիննե­րի մարտա­կան հերթա­պա­հություն իրա­կա­նացնե­լը: Ինչպես ուզում են, թող անվա­նեն, աշխարհա­զոր, կամա­վոր, միևնույն է երև­ույթը նույնն է ու դա խիստ անհրա­ժեշտ մի երև­ույթ է:

Արծրուն Հովհաննիսյա­նը նշեց, որ երբ խոսք է գնում բանա­կի մասին, ապա մարդիկ սխալ պատկե­րա­ցումներ ունեն և կարծում են, որ բանակ ասվա­ծը միայն հենց խրա­մա­տա­յին զինվորներն են և կանո­նա­վոր զորա­մա­սե­րը: Մինչդեռ բանակ ասվա­ծը ոչ միայն ավտո­մա­տա­վոր մարդկանց բազմությունն է, այլև մարտա­վա­րա­տեխնի­կա­կան, տակտի­կա­կան և ստրա­տե­գիա­կան մոտե­ցումնե­րը:

Արծրուն Հովհաննիսյա­նը մանրա­մասն անդրա­դարձավ զինվո­րա­կա­նի կրթվա­ծության մակարդա­կին, և ընդ որում ոչ միայն զինվո­րա­կան, այլև հասա­րա­կա­կան, փիլի­սո­փա­յա­կան ու գիտա­կան առումով: Գերմա­նա­կան վերմախտը, կազմա­վորվե­լիս իր նախկին ողջ կադրա­յին համա­կարգն ուղարկեց թոշա­կի և ամբողջո­վին թարմ կետից սկսեց: Գուդե­րիա­նը, Ռոմե­լը առա­ջին համաշխարհա­յին պատե­րազմի ժամա­նակ գենե­րալներ չէին, նրանք փոխգտնդա­պետներ ու մայորներ էին, նրանք միջին օղակն էին հանդի­սա­նում և նրանք կարո­ղա­ցան վերա­թարմացնել իրենց բանա­կը: Իսկ մեզ մոտ դեռևս պահպանվում է խորհրդա­յին միության ավանդույթներն ու հնա­ցած մտա­ծո­ղություն- փիլի­սո­փա­յությունը: Գլո­բալ առումով խոշոր թարմա­ցումներ չկան:

Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ մենք ունենք Մեծ Բրի­տա­նիա­յում, Գերմա­նիա­յում, Իսրա­յե­լում, Հունաստա­նում սովո­րած ռազմա­գետներ, բայց նրանք ըստ էության դուրս են մղված համա­կարգից, նրանց ձայնը լսե­լի չէ և նրանք որո­շումներ ընդունող սենյակնե­րում չեն: Ռազմա­կան փորձա­գե­տը մի օրի­նակ բերեց, որ օրի­նակ հայ սպա­նե­րը ռուսա­կան ռազմա­կան ուսումնա­րաննե­րում սովո­րում են, որ օրի­նակ վաշտն ընդգրկում է մեկուկես կմ պաշտպա­նություն, գումարտա­կը՝ ասենք 3–4 կմ և այդպես շարունակ: Բայց կա նաև մի ուրիշ իրա­վի­ճակ Կան այդ գրքե­րը և կան այդ գրքե­րին հակա­սող իրադրություններ՝ օրի­նակ Մոսկվա­յի, Կուրսկի ճակա­տա­մարտե­րը, երբ զորքե­րը ոչ միայն չեն պահել այդ կանո­նա­կարգե­րը, այլև կռվել են ուրիշ կերպ և դա բնա­կան է, որովհետև դասագրքա­յին ճշմարտություննե­րը շատ հաճախ չեն կարո­ղա­նում լինել բավա­կա­նա­չափ կիրա­ռե­լի: Եվ այդ ռազմաուսումնա­րաննե­րում սովո­րողնե­րի մոտ հարց չի ծագում, թե ինչու է գիրքը տարբերվում իրա­կա­նությունից և ընդ որում, այնտե­ղի գրքա­յին ճշմարտություննե­րը սովո­րե­լուց հետո գալիս են ու տեսնում են, որ այստեղ՝ Հայաստա­նում լրիվ ուրիշ իրա­կա­նութուն է, այստեղ օրի­նակ վաշտը կարող է պահել շատ ավե­լի մեծ տարա­ծություն կամ ավե­լի փոքր:

Արծրուն Հովհաննիսյանն ասաց նաև, որ մենք ունենք բազմա­թիվ խելա­ցի ու գրե­թե գիտա­կան մակարդա­կի զինվո­րա­կա­նաններ, որոնք կարող են դաս տալ նաև ամե­րի­կա­ցի­նե­րին, բայց նրանք ևս դուրս են մղված գործընթացնե­րից, և դա սովե­տա­կան գարգե­րից մնա­ցած երև­ույթնե­րի շարունա­կությունն է:

Որպես եզրա­փա­կում, Արծրուն Հովհաննիսյա­նը հիշեցրեց, որ ՆԱՏՕ‑ի, կամ օրի­նակ Ֆրանսիա­յի կամ Գերմա­նիա­յի բարձրաստի­ճան զինվո­րա­կաննե­րը Կանտի և այլ գիտա­կան գրա­կա­նության մակարդա­կի կրթվա­ծության մակարդակ ունե­ցող մարդիկ են, ովքեր հասա­րա­կա­կան ոլորտի կրթության մակարդակ ունեն:

Արծրուն Հովհաննիսյա­նը նաև ասաց, որ գուցե իր ՕԳԳ‑ի երե­սուն տոկոսն է կիրառվում, երբ ինքը դիրքե­րում է ու իր միտքը կարող էր ավե­լի արդյունա­վետ ձևով օգտա­գործվել, բայց դա ինքը չի որո­շում, և եթե հիմա իր մտա­վոր կարո­ղություննե­րը շատ պահանջված չեն, ապա ինքը պարապ չի կարող նստել և կանի առա­վե­լա­գույնը, ինչ հնա­րա­վոր է:

Ամբողջա­կան տեսանյութը՝

Առնչվող Հոդվածներ