26.9 C
Yerevan

Նոր Բանակ

Սպան, երբ ավարտե­լուց հետո ստա­նում է լեյտե­նանտի կոչում, ստա­նում է 3 սենյա­կա­նոց բնա­կա­րան և ստա­նում է այսօրվա աշխա­տա­վարձի կրկնա­կին: Այսինքն՝ սպան ապա­հովվեց բնա­կա­րա­նով, բարձր աշխա­տա­վարձով, ու ինքն արդեն էլ չի մտա­ծում այլ աշխա­տանքով զբաղվե­լու և տունը պահե­լու մասին: Երբ մարդու ընտա­նիքն ապա­հովված է, իր ամբողջ ուշադրությունը լինե­լու է իր ծառա­յության վրա:

Գագիկ Մելքոնյան

Ռուսա­կա­նից կամաց-կամաց պետք է փոխվենք ու գնանք դեպի Եվրո­պա, հիմնա­կա­նում ՆԱՏՕ-ական մոդել

«Առա­ջին լրատվական»-ի հարցե­րին պատասխա­նել է ԱԺ «Քաղա­քա­ցիա­կան պայմա­նա­գիր» խմբակցության պատգա­մա­վոր, պաշտպա­նության նախկին փոխնա­խա­րար Գագիկ Մեքոնյա­նը:

-Պարոն Մելքոնյան, իշխա­նությունը նախա­ձեռնել է բանա­կի բարե­փո­խումնե­րին միտված օրենսդրա­կան փոփո­խություններ։ Տեսա­կետներ են հնչում, որ դրանք բարե­փո­խումներ չեն, այլ պարզա­պես աշխա­տա­վարձի բարձրացման գնով փոփո­խություններ, որը կարող է որո­շա­կիո­րեն գայթակղիչ լինել, բայց միա­ժա­մա­նակ 350 հազար դրամն այն գումա­րը չէ, որ գայթակղիչ լինի շատե­րի համար։ Դուք ինչպե՞ս եք գնա­հա­տում։

Ըստ այս ծրագրի՝ ժամկե­տա­յին զինծա­ռա­յո­ղը զորա­կոչվում է բանակ, 6 ամիս անցնում է պատրաստություն, տիրա­պե­տում է բոլոր տեսա­կի զենքե­րին: Դրա­նից հետո կարող է 5 տարով կնքել պայմա­նա­գիր և ստա­նալ բարձր աշխա­տա­վարձ: Իհարկե, զինվո­րա­կա­նը պետք է ստա­նա բարձր աշխա­տա­վարձ, որպեսզի նորմալ ծառա­յի, չմտա­ծի՝ հեսա շուտ ծառա­յությունն ավարտեմ, գնամ տաքսի քշեմ, որ մի քանի կոպեկ փող աշխա­տեմ: Զինծա­ռա­յո­ղի հացի խնդի­րը պետք է լուծված լինի: Սպան, երբ ավարտե­լուց հետո ստա­նում է լեյտե­նանտի կոչում, ստա­նում է 3 սենյա­կա­նոց բնա­կա­րան և ստա­նում է այսօրվա աշխա­տա­վարձի կրկնա­կին: Այսինքն՝ սպան ապա­հովվեց բնա­կա­րա­նով, բարձր աշխա­տա­վարձով, ու ինքն արդեն էլ չի մտա­ծում այլ աշխա­տանքով զբաղվե­լու և տունը պահե­լու մասին: Երբ մարդու ընտա­նիքն ապա­հովված է, իր ամբողջ ուշադրությունը լինե­լու է իր ծառա­յության վրա:

Կարծում եք, որ այս ծրա­գի­րը շատե­րին կգայթակղի՞:

Ոչ միայն գայթակղիչ է լինե­լու, այլ նաև դա մարդու մասնա­գի­տությունն է դառնում: Սպա­յի մասնա­գի­տությունը հայրե­նի­քը պաշտպա­նելն է, և ինքը արդեն կզբաղվի իր գործով, երբ ընտա­նիքն ապա­հովված է:

Բանա­կում բարե­փո­խումնե­րի ժամա­նակ շեշտն ինչի՞ վրա պետք է դրվի, արդյոք խորհրդա­յին բանա­կի մոդե­լից պետք է անցում կատարվի արևմտյան մոդե­լի:

Խորհրդա­յի­նից վաղուց ենք անցում կատա­րել դեպի ռուսաստանյա­նը, իսկ հիմա կամաց-կամաց պետք է փոխվենք ու գնանք դեպի Եվրո­պա: Այսինքն՝ եթե արդեն պրոֆե­սիո­նալ է մեր բանա­կը, դա հիմնա­կա­նում Արևմուտքի մոդելն է, ՆԱՏՕ-ական մոդելն է: Դրա­նով մենք արդեն լրիվ անցնում ենք պայմա­նագրա­յին ծառա­յության: Երբ ժամկե­տա­յին զինծա­ռա­յողնե­րը 6 ամիս հետո գնում են պայմա­նագրա­յի­նի, նրանք ստա­նում են բարձր աշխա­տա­վարձ, ինչը, կարե­լի է ասել՝ գայթակղիչ է: Շատ երի­տա­սարդներ գնում են Ռուսաստան խոպան, այս դեպքում էլ չեն գնա: Եթե մարդը 400–500 հազար դրամ է ստա­նում, նա իր ընտա­նի­քի սոցիա­լա­կան խնդի­րը լուծում է:

Արդյոք բանա­կի բարե­փո­խումնե­րի շրջա­նա­կում չպե՞տք է լրջա­գույն փոփո­խություններ լինեն նաև զինվո­րա­կաննե­րի կրթության մասով:

Նաև բանա­կում պետք է ատեստա­ցիա լինի: Եթե, օրի­նակ, սպան պետք է ստա­նա 7–8 հարյուր հազար դրամ, ուրեմն պետք է ատեստա­ցիա անցնի և ապա­ցուցի, որ ինքը ի վիճա­կի է կատա­րե­լու իր բոլոր պարտա­կա­նություններն ու պարտա­վո­րություննե­րը:

Բանա­կի բարե­փո­խումնե­րից ենք խոսում, սակայն այդքան բարձրաստի­ճան զինվո­րա­կաններ, որ մի շարք մեղա­վո­րություններ ունեին, այդպես էլ պատասխա­նատվության չենթարկվե­ցին: Բացա­ռությունը Դավիթ Տոնո­յանն է, որ դեռևս անա­զա­տության մեջ է:

Շատ մարդկանց նկատմամբ քրեա­կան գործեր են հարուցված, որոնք դեռ ավարտված չեն: Հազա­րից ավե­լի մարդկանց նկատմամբ քրեա­կան գործեր են հարուցված: Իսկ 44-օրյա պատե­րազմի հարցով քննիչ հանձնա­ժո­ղո­վի աշխա­տանքնե­րը շարունակվում են:

Շատե­րը թերա­հա­վատ են, թե քննիչ հանձնա­ժո­ղո­վը կկա­րո­ղա­նա լուրջ բացա­հայտումներ անել:

Ով չի հավա­տում, թող մի օր գա քննիչ հանձնա­ժո­ղով, տանենք, ցույց տանք, թե ինչ աշխա­տանքներ են կատարվում:

Մոտա­վո­րա­պես ե՞րբ Հայաստա­նը կունե­նա պրոֆե­սիո­նալ բանակ, և կկա­րո­ղա­նա անհրա­ժեշտության դեպքում հավա­սա­րը հավա­սա­րի պատե­րազմ մղել Ադրբե­ջա­նի դեմ:

Եթե ունե­նանք զենք, զինամթերք, սպա­ռա­զի­նություն, և ունենք դրանք օգտա­գործո­ղը, հետև­ա­բար, կարող ենք մեր երկի­րը պաշտպա­նել: Մեր հույսը պետք է դնենք մեզ վրա:

Հոդվա­ծը՝1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ