29 C
Yerevan

ՀԱՊԿ‑ն Այսբերգի Երեսն Է, Իսկ Բուն Խդի­րը՝ «Ջրի Տակ»

Պետք է գործել կամ խոսել ամբողջա­կան տրա­մա­բա­նության մեջ և հայտա­րա­րել, որ Հայաստա­նը պետք է թողնի նաև Ռուսաստա­նը, որովհետև հազիվ թե Արևմուտքը չի հասկա­նում, որ ՀԱՊԿ դա Ռուսաստանն է ու, Հայաստա­նի՝ ֆորմալ առումով ՀԱՊԿ անդամ լինե­լը չէ խնդի­րը, այլ հենց ՌԴ‑ն:

Հակոբ Բադալյան

Հայաստա­նին ՀԱՊԿ աջակցության փաստա­թուղթը չի ստո­րագրվել, դրա որոշ կետեր ուղարկվել են լրամշակման, Երև­ա­նում ՀԱՊԿ Վեհա­ժո­ղո­վից հետո հայտա­րա­րել է կազմա­կերպության ԳՔ Ստա­նիսլավ Զասը, ասե­լով, թե փաստա­թուղթն ընդհա­նուր առմամբ համա­ձայնեցված է: Թե ինչ կետեր են, որ ուղարկվել են լրամշակման և ինչու, Զասը չի մանրա­մասներ: Կմանրա­մասնի՞ դրանք Երև­ա­նը, կերևա առա­ջի­կա­յում: Ենթադրվում է, որ Հայաստա­նը պետք է դժգոհ լինի այդ հանգա­մանքից, թեև, իհարկե ամեն ինչ կախված է նրա­նից, թե գործընթա­ցը որքա­նով է լուրջ՝ այսինքն բովանդա­կա­յին, եթե անգամ կան անհա­մա­ձայնություններ, և որքա­նով է պարզա­պես ձևա­կան ու ՀԱՊԿ անդամնե­րը ժամա­նակ են ձգում Հայաստա­նին աջակցե­լու հարցում Երև­ա­նին ինչ որ հույսեր տալով: Իհարկե այս դեպքում էլ «մեղա­վո­րը» կլի­նի նա, ով ունի՞ այդպի­սի հույսեր: Սակայն, Երև­ա­նը հազիվ թե ունի այդպի­սիք: Խնդի­րը տվյալ պարա­գա­յում այն է, թե Հայաստանն ի՞նչ քայլեր ունի անե­լու, եթե ՀԱՊԿ հարցում չի հասնում որևէ գործնա­կան, թեկուզ մասնա­կի հաջո­ղության: Այստեղ հրա­պա­րա­կի վրա եղա­ծը միայն ՀԱՊԿ լքելն է: Առա­ջին հայացքից դա այն է, ինչ նվա­զա­գույնը պետք է կատա­րել:

Բայց, առա­ջա­նում է մյուս հարցը՝ իսկ ի՞նչ խնդիր է լուծվում դրա­նով: Գործնա­կա­նում՝ ոչ մի: Այստեղ բերվում է մյուս փաստարկը, որ թողնե­լով ՀԱՊԿ, Հայաստա­նը կարժա­նա­նա Արևմուտքի ավե­լի մեծ օգնության: Այդ դեպքում սակայն պետք է գործել կամ խոսել ամբողջա­կան տրա­մա­բա­նության մեջ և հայտա­րա­րել, որ Հայաստա­նը պետք է թողնի նաև Ռուսաստա­նը, որովհետև հազիվ թե Արևմուտքը չի հասկա­նում, որ ՀԱՊԿ դա Ռուսաստանն է ու, Հայաստա­նի՝ ֆորմալ առումով ՀԱՊԿ անդամ լինե­լը չէ խնդի­րը, այլ հենց ՌԴ‑ն: Ըստ այդմ առա­ջա­նում է հարցը՝ թողնու՞մ ենք, խզու՞մ ենք կապը ՌԴ հետ, հայտարարու՞մ ենք Մեծ պայմա­նագրի լուծարման մասին և դնում Հայաստա­նից ռուսա­կան ռազմա­կա­յա­նի և ռուս սահմա­նա­պահնե­րի դուրսբերման հարցը: Այստեղ լռություն է, որովհետև այստեղ արդեն խնդի­րը իսկա­պես բարդ է և դուրս է գալիս պարզա­պես հայտա­րա­րություննե­րի մակարդա­կից: Սա արդեն Ռուսաստա­նին «պատե­րազմ» հայտա­րա­րե­լու պես մի բան է և դրա մասին հայտա­րա­րե­լը արդեն ունի լուրջ բնույթ:

Բայց, եթե խոսակցությունը չի ծավալվե­լու մինչ այդ լուրջ գիծը, մնացյա­լի մասին խոսե­լը դառնում է բավա­կա­նին անպտուղ և անարդյունք, քանի որ բուն խնդի­րը հենց Ռուսաստանն է: Սակայն, այստեղ կա հարցի մյուս կողմը: Իսկ, խնդիրն այդպի­սի լրջությամբ դնե­լու դեպքում Հայաստա­նը լուծու՞մ է ինչ որ խնդիր, թե՞ ընդա­մե­նը հավա­քում նորե­րը եւ բարդացնում եղա­ծը: Սա կախված է այն բանից, թե Հայաստանն ինչ այլընտրանք է ստա­նում: Այստեղ է, որ կանգնում ենք ամե­նա­մեծ բացի առաջ, հատկա­պես հաշվի առնե­լով նաև այն խնդիրնե­րը, որ առկա են աշխարհա­քա­ղա­քա­կան իրո­ղություննե­րի պրո­յեկցիա­յով: Այստեղ իհարկե գալիս է մեկ այլ փաստարկ, թե՝ Հայաստա­նին ավե­լի չեն օգնի, քանի դեռ Հայաստա­նը չի հրա­ժարվել այն ճամբա­րից, որում է: Թվում է իսկա­պես երկաթյա փաստարկ է:

Ամբողջ հարցն այն է, ոոր այդ երկաթյա փաստարկն իր մեջ պարունա­կում է նաև որո­շա­կի արկա­ծախնդրություն կամ բախտախնդրություն: Որովհետև, Հայաստա­նի՝ գործնա­կա­նում «թղթե» գործի­քա­կազմի պայմաննե­րում մեծ հարց է, թե ինչ կարող է լինել, եթե հանկարծ չաշխա­տի այդ երկաթյա փաստարկը, կամ աշխա­տի այնպես, ինչպես օրի­նակ Ուկրաի­նա­յում: Ողջ հարցն այն է, որ Հայաստա­նի անվտանգության գերխնդի­րը ՀԱՊԿ‑ի «մասին» չէ, և թերևս ոչ էլ Ռուսաստա­նի: Հայաստա­նի անվտանգության գերխնդի­րը առա­վե­լա­գույնս բազմա­կողմ, բազմաթև անվտանգության մեխա­նիզմի առանցք կազմա­վո­րե­լու և դրա վրա այդ մեխա­նիզմը կառուցե­լու «մասին» է:

ՀԱՊԿ այստեղ դարձել է «այսբերգի» երև­ա­ցող մասը, մինչդեռ բուն խնդի­րը «ջրի տակ» է: Եվ աայդտեղ է, որ բազմա­թեւ անվտանգության մեխա­նիզմ հնա­րա­վոր է կառուցել ոչ թե գոյություն ունե­ցող, թեկուզ խիստ խնդրա­հա­րույց թեւե­րից մեկի հետ բաց կոնֆլիկտի գնա­լով, այլ նոր թևե­րի, նոր ուղղություննե­րի հետ աշխա­տանքի ներքին կարո­ղություննե­րը զարգացնե­լով: Հայաստա­նին ներկա­յումս անհրա­ժեշտ է ոչ միայն խուսա­փել Ադրբե­ջա­նի հետ պատե­րազմից, կամ ավե­լի մեծ պատե­րազմի ռիսկե­րից, այլ նաև բաց քաղա­քա­կան կամ ռազմա-քաղա­քա­կան-դիվա­նա­գի­տա­կան կոնֆլիկտնե­րից: Դրանք կարող են պիտա­նի լինել ներքին սպառման համար, արտա­քին դաշտում սակայն դրանք Հայաստա­նի արժեթղթե­րը չէ, որ կբարձրացնեն:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից:

Առնչվող Հոդվածներ