29 C
Yerevan

Ո՞վ է Հայը

Մաս III

Իսկ դա տեղի է ունե­նում հաճախ, որովհետև ճշմարտությունը երբեմն բավա­կա­նա­չափ լավը չէ, իսկ քաղցր սուտը կարճա­ժամկետ բալա­սա­նի դեր է տանում:

Արա­յիկ Մկրտումյան

Հայկա­կան ինքնության վերա­բերյալ խնդիրնե­րով մտա­հոգվել են ոչ միայն գիտա­կան շրջա­նակնե­րը այլև մտա­վո­րա­կաննե­րը, հասա­րա­կա­կան-ազգա­յին գործիչնե­րը և այլն: Ինքնության հետ կապված հարցե­րը բարձրացվել են և՛ գիտա­կան մակարդակնե­րում, ինչպես օրի­նակ, ուրարտա­կան սեպագրե­րի ընթերցման առա­ջին ժամա­նակնե­րում, երբ հայե­րին փորձ էին անում նույնացնել իրա­նա­կան ժողովրդի հետ, կամ ավե­լի ուշ շրջա­նում, երբ քաղա­քա­կան այս ու այն շահե­րը ստի­պում էին առաջնորդող որևէ խմբի կամ անհա­տի ավե­լի շատ զբաղվել հայե­րի «եվրո­պա­կա­նացման» ուղղության զարգա­ցումով, և՛ հասա­րակ առօրյա-խոսակցա­կան մակարդա­կում, երբ փորձ էր արվում հասկա­նալ, թե ինչով ենք մենք զբաղված մենք ընդհանրա­պես և առօրյա մեր կենցաղ-պահվածքն ինչքա­նով է արտա­ցո­լում հայի հայկա­կան ինքնությունը և ինչ հասկա­նալ հայ ասե­լով ընդհանրա­պես:

Օրի­նակ Դերե­նիկ Դեմիրճյանն իր «Ով է հայը» փոքրիկ էսսեում նկա­րագրում է հայի բավա­կան հակա­սա­կան մի կերպար, որը կարծես պատրաստ է զոհա­բե­րել ինքն իրեն իր հայրե­նի­քի համար ու միևնույն ժամա­նակ քանդում- փչացնում-ավե­րում է հենց ինքն իրեն:

Լեռ Կամսա­րը, ում մոտ բավա­կան հաճախ է արծարծվում վերը նշված հարցե­րին ու իր գործե­րից մեկում հարց է տալիս, թե քանի՞ տեսակ հայ կա ու հետո սկսում է թվել՝ պարսկա­հայ, թուրքա­հայ, ռուսա­հայ, իսկ հետո նաև դաշնակցա­կան, բոլշև­իկ, մենշև­իկ և այլն:

Հայկա­կան ինքնության շուրջ բարձր և ցածր, գիտա­կան, մշա­կութա­յին, կենցա­ղա­յին և այլ տեսա­կի ու մակարդակնե­րի քննարկումնե­րը ցույց են տալիս առա­ջին հերթին այն, որ տարբեր շրջա­նակնե­րում անգամ այդ հարցի բարձրա­ցումը վկա­յում է այն մասին, որ ինքնությունը և հայի հակա­սա­կան պահվածքը զարմանցնող և զայրացնող է եղել ամե­նա­տարբեր շրջա­նակնե­րում իսկ:

Ցավոք այս հարցե­րի շուրջ լուրջ և հասա­րա­կա­կան մատչե­լիությամբ աշխա­տանքնե­րը բացա­կա­յում են և գոյություն ունե­ցող քննարկումնե­րը սովո­րա­բար շոշափվում են հայե­րի ծագման տարբե­րակնե­րի մասին կես-գիտա­կան, կես- սիրո­ղա­կան մակարդակնե­րում: Այնտեղ էլ հիմնա­կան վեճն ընթա­նում է հայ թե ուրարտա­ցի բավա­կան խրթին վեճի շուրջը և լայն հասա­րա­կության համար չունի որևէ էական ու հասկա­նա­լի ծանրություն:

Ինչևէ: Մենք արդեն փորձել ենք շոշա­փել խնդի­րը որո­շա­կի խորության ու տարբե­րակնե­րի շուրջ և հիմա մնում է միայն մեկ ուղղություն՝ ինչպե՞ս լուծել այդ խնդի­րը: Ինչպե՞ս վերա­կանգնել հայկա­կան ինքնության խաթարված սահմաննե­րը, ինչպե՞ս փորձել հասնել նրան, որ հայ ասե­լով հասա­րակ մարդկանց պատկե­րա­ցումներն ավե­լի որո­շա­կի լինեն և հայ կոչվածն ավե­լի ինքնուրույն կերպար ունե­նա, քան պարզա­պես քրիստո­նեության, ցեղասպա­նության և խորո­վա­ծի հետ կապվող հիշո­ղություն:

Խնդրի լուծման, ըստ էության, երկու մակարդակ գոյություն ունի՝ գիտա­կան և հասա­րա­կա­կան: Ինքնության պահպանմանն ուղղված գիտա­կան տարբե­րա­կը ենթադրում է հարցի վերա­բերյալ գիտա­կան մոտե­ցում, ուսումնա­սի­րում, խնդրի ամբողջա­կան, կամ հնա­րա­վոր չափով ամբողջա­կան վեր հանում և ապա գիտա­կա­նո­րեն այդ հարցի մանրակրկիտ և ամբողջա­կան լուծման մեխա­նիզմնե­րի մշա­կում:

Երկրորդ՝ հասա­րա­կա­կան տարբե­րա­կը, ինչ որ չափով հանդի­սա­նում է գիտա­կա­նի բաղկա­ցուցիչ մաս, բայց նաև ունի ինքնուրույնության որո­շա­կի տոկոս:

Այսինքն եթե գիտա­կան մոտե­ցումը պայմա­նա­վորված է պետության անմի­ջա­կան ղեկա­վա­րության և նախա­ձեռնո­ղա­կա­նության սկզբունքի կիրա­ռումով ու համակցված աշխա­տանքով, ապա հասա­րա­կա­կան մոտե­ցումը ենթադրում է ավե­լի ազատ և ինքնուրույն աշխա­տանք: Դա այն է, երբ որևէ հասա­րա­կա­կան միա­վոր՝ նախա­ձեռնություն, անհատ, կազմա­կե­րություն և այլն, իրենց կողմից մշա­կում և փորձում են իրա­կա­նացնել ինչ-ինչ մշա­կութա­յին միջո­ցա­ռումներ, որոնք ուղղված են ինքնության պահպանմա­նը:

Իհարկե մեկը մյուսի շարունա­կությունն է, և ավե­լի աղե­տա­լի է այն առումով, որ այսօր Հայաստա­նում չկա ոչ մեկը, ոչ մյուսը: Ուժեղ գիտա­կան մոտեցման համար ուժեղ պետություն է պետք, իսկ հասա­րա­կա­կան մոտեցման համար՝ կայուն հասա­րա­կություն: Մշա­կութա­յին ինքնության աղքատ քաղա­քա­կա­նության դեպքում սեփա­կան մշա­կութա­յին տարածքը սկսում է ազգա­յի­նից դատարկվե­լուն զուգա­հեռ լցվել ապազգա­յին երև­ույթնե­րով:

Իսկ ի՞նչ ենք մենք անում այս ուղղությամբ:

Գիտա­կան առումով ոչ մի հիմնա­քա­րա­յին բան չկա: Հիմա մի կերպ երե­րա­լով պահվում է այն ամե­նը, ինչ հաջողվել է ձեռք բերել վերջին մեկ-երկու հարյուր տարում, իսկ այ իսկա­կան սարսա­փը հասա­րա­կա­կան ուղղությունն է:

Սերիալներ, ֆիլմեր, երգարվեստ, սկեչ-շոուներ, սթենդ-ափ մոնո ներկա­յա­ցումներ: Դրանց իննսուն տոկո­սը խլամ է, որը ոչ միայն թույլ չի տալիս վերա­դառնալ մշա­կութա­յին ինքնության ձևա­վորված սահմաններ, այլև ստեղծում է նոր, ավե­լի ճիշտ փորձում է նորի տեսք տալ անկա­նոն ինչ որ երև­ույթի:

Ով է հայը հարցին պատասխա­նե­լու համար պետք է մի քանի հարց էլ տալ՝ ի՞նչ է ուզում հայը, ո՞րն է նրա նպա­տա­կը, ինչպե՞ս է ուզում հասնել այդ ամե­նին, ինչո՞ւ է ուզում այդ ամե­նը և ինչո՞ւ է կարո­ղա­նում հասնել կամ չհասնել այդ ամե­նին:

Թվարկված հարցե­րին միանշա­նակ որևէ պատասխան տալ հնա­րա­վոր չէ, քանի որ ինքնության հետ կապված հարցե­րը, որքան որ հետաքրքիր, այնքան էլ դժվա­րա­մարս են: Եթե ինքնության մասին խսո­քը ձևա­կերպվում է հետաքրքիր ոճով, բայց զուրկ գիտա­կան տրա­մա­բա­նությունից, մեծ է գայթակղությունը չիմա­ցած հատվա­ծը փաստե­րի փոխա­րեն առասպելնե­րով լցնե­լու և ցանկա­լին իրա­կա­նության տեղ մատուցե­լու: Իսկ այդ դեպքում, հասկա­նա­լի է, չի կարող վերջնա­կան պատկեր ձևա­վորված լինել: Իսկ դա տեղի է ունե­նում հաճախ, որովհետև ճշմարտությունը երբեմն բավա­կա­նա­չափ լավը չէ, իսկ քաղցր սուտը կարճա­ժամկետ բալա­սա­նի դեր է տանում:

Հիմա առա­վել քան մեզ պետք է որակյալ կրթություն, գաղա­փա­րա­կան զարթոնք, հոգև­որ հեղա­փո­խություն, մի այնպի­սի հզոր երև­ույթ, որի ժամա­նակ ով է հայն ու դրա հետ կապված մյուս հարցե­րը ստվե­րից դուրս կգան: Հնա­րա­վոր չէ հասկա­նալ թե ով է հայը հիմա, եթե փորձ չի արվում հասկա­նալ, թե ով էր հայը առաջ և թե ով է ուզում լինել հետո:

Մենք շոշա­փե­ցինք անցյալն ու ներկան, բայց ապա­գան չենք կարղ ուսումնա­սի­րել, մենք միայն կարող ենք ենթադրել: Իսկ ենթադրե­լուց բացի նաև հասկա­նալ, թե ով ենք ուզում լինել ապա­գա­յում: Ուժեղ մարդու նպա­տակներն ուժեղ են, թույլի­նը՝ թույլ: Փորձենք հասկա­նալ, թե ով ենք ուզում լինել հետո:

Դրա­նով կհասկա­նանք նաև թե ով ենք հիմա:

Վերջին մաս:

Առնչվող Հոդվածներ