26.9 C
Yerevan

Հանրա­պե­տություն

Արմեն Ռուստամյանն ասել է, որ հիմա ժողո­վուրդը հալած յուղի տեղ է ընդունում իշխա­նության կողմից հնչեցված ցանկա­ցած բան, իսկ մոտ ապա­գա­յում դա կարող է վտանգա­վոր լինել այն առումով, որ ՀՀ լեգի­տիմ իշխա­նությա­նը կարող են դրսի ուժե­րը մանրադրամ դարձնել միջազգա­յին խաղե­րում: Արմեն Ռուստամյա­նի կարծի­քով շատ մոտ ապա­գա­յում սպասվում են Արցա­խի կարգա­վի­ճա­կին սպասվող նոր մոտե­ցումներ և առա­ջարկներ, իսկ ՀՀ իշխա­նություննե­րը, քանի որ նրանք կլի­նեն լեգի­տիմ իշխա­նություն, գուցե և ընդունեն դիրքո­րո­շում, որը ընդունե­լի չի լինի բոլո­րի համար:

1919թ. հունվա­րի 18-ին Փարի­զում սկսում է գործել Խաղա­ղության վեհա­ժո­ղո­վը, որը պետք է կարգա­վո­րեր Առա­ջին համաշխարհա­յին պատե­րազմի հետեւանքով առա­ջա­ցած միջազգա­յին, տարածքա­յին, ազգա­յին եւ այլ խնդիրներ։

Հայե­րը մեծ հույսեր էին կապում Խաղա­ղության վեհա­ժո­ղո­վի հետ եւ ակնկա­լում էին, որ Հայկա­կան հարցը վերջա­պես արդա­րա­ցի լուծում կստա­նա։ Հայկա­կան շահե­րը Եվրո­պա­յում ներկա­յացնե­լու նպա­տա­կով 1918թ. դեկտեմբե­րի սկզբին կազմա­վորվել էր հայկա­կան պատվի­րա­կություն։

Հայաստա­նի Հանրա­պե­տության պատվի­րա­կության ղեկա­վա­րը Ավե­տիս Ահա­րոնյանն էր, անդամներն էին Համո Օհանջանյա­նը եւ Միքա­յել Պապա­ջանյա­նը։ Փարի­զում կար եւս մեկ Ազգա­յին պատվի­րա­կություն Պողոս Նուբար փաշա­յի գլխա­վո­րությամբ, որը ձեւա­վորվել էր դեռեւս 1912թ. նոյեմբե­րին Բալկանյան պատե­րազմից հետո Հայկա­կան հարցը ներկա­յացնե­լու նպա­տա­կով։

Երկար ճանա­պարհ դեպի Փարիզ

Հայկա­կան պատվի­րա­կության ուղեւո­րությունը Եվրո­պա դյուրին չէր. դեկտեմբե­րի վերջից մինչեւ 1919թ. հունվա­րի գրե­թե կեսը պատվի­րա­կության անդամնե­րը Թիֆլի­սում էին, որտե­ղից չէին կարո­ղա­նում հեռա­նալ. հայ-վրա­ցա­կան պատե­րազմի պատճա­ռով Վրաստա­նի իշխա­նություններն ու բրի­տա­նա­կան ներկա­յա­ցուցիչնե­րը չէին ձեւա­կերպում անհրա­ժեշտ փաստաթղթե­րը։ Հունվա­րի 9‑ին միայն Ահա­րոնյանն ու Օհանջանյան Բաթումից ուղեւորվում են Պոլիս։ Միքա­յել Պապա­ջանյա­նը մնում է Թիֆլի­սում «ընտա­նե­կան գործե­րը» կարգա­վո­րե­լու համար եւ միա­նում է պատվի­րա­կությա­նը միայն մայի­սին։ Այս ձգձգումը, որն ուներ նաեւ անձնա­կան պատճառներ, դառնում է պատվի­րա­կության անդամնե­րին մեղադրե­լու առիթ։ 1919թ. փետրվա­րի 4‑ին՝ կազմա­վորվե­լուց ուղիղ երկու ամիս անց, հայկա­կան պատվի­րա­կությունը հասնում է Փարիզ։

Այդ ընթացքում Փարի­զի խորհրդա­ժո­ղո­վը սահմա­նում է, թե որ երկրներն ու ժողո­վուրդնե­րը ինչ կարգա­վի­ճա­կով կարող են մասնակցել նիստե­րին։ Հունվա­րին ձեւա­վորվում է, այսպես կոչված, 10‑ի խորհուրդը, որի կազմում էին Միացյալ Նահանգնե­րի, Մեծ Բրի­տա­նիա­յի, Ֆրանսիա­յի, Իտա­լիա­յի եւ Ճապո­նիա­յի ղեկա­վարներն ու արտա­քին գործե­րի նախա­րարնե­րը։ Ապրի­լին այս խմբից դուրս է գալիս Ճապո­նիան, ապա՝ Իտա­լիան։ Մյուս բոլոր, այդ թվում՝ նոր ստեղծվող երկրնե­րի ներկա­յա­ցուցիչնե­րը մասնակցում էին միայն այն նիստնե­րին, որի ժամա­նակ քննարկվում էր նրանց վերա­բե­րող հարցե­րը։

Այսպի­սով, հայկա­կան պատվի­րա­կությունը չէր մասնակցում նիստե­րին, ինչը խոր դժգո­հություն էր առա­ջացրել։ Ավե­տիս Ահա­րոնյա­նը, հասնե­լով Փարիզ, հանդի­պում է ազդե­ցիկ քաղա­քա­կան գործիչնե­րի հետ՝ փորձե­լով ապա­հո­վել հայկա­կան պատվի­րա­կության մասնակցությունը վեհա­ժո­ղո­վի նիստե­րին։ Միա­ժա­մա­նակ Հայաստա­նի ներկա­յա­ցուցիչնե­րը ձեւա­վո­րում էին իրենց հիմնա­կան պահանջներն ու ակնկա­լիքնե­րը, որոնք բավա­կա­նին հավակնոտ էին։

1919թ. փետրվա­րի 10-ին Ահա­րոնյա­նը հանդի­պում է Ֆրանսիա­յի արտա­քին գործե­րի նախա­րար Ստեֆան Պիշո­նի հետ եւ ներկա­յացնում հայե­րի մասնակցությունը Առա­ջին համաշխարհա­յին պատե­րազմին։

«Կովկա­սում մենք մեն-մենակ բռնե­ցինք ռուսնե­րի լքած ճակա­տը, որ, կարող եմ ասել հպարտությամբ իմ ազգի համար, դարձավ հայկա­կան ճակատ»:

Նա նշում էր, որ հայ ժողո­վուրդը մեծ զրկանքներ է կրել, սակայն ջանք չի խնա­յել Դաշնա­կիցնե­րի ընդհա­նուր թշնա­մի­նե­րի դեմ կռվե­լու հարցում։ Ահա­րոնյա­նը հատկա­պես ընդգծում էր հայե­րի ռազմա­կան դերա­կա­տա­րությունը բոլշեւիկյան հեղա­փո­խությունից եւ ռուսնե­րի հեռա­նա­լուց հետո։

Պիշո­նը հաստա­տել էր, որ Ֆրանսիան պատրաստ է աջակցել հայ ժողովրդին։ Ահա­րոնյա­նի այն դիտարկմա­նը, թե հայկա­կան պատվի­րա­կությունն ընդգրկված չէ Խորհրդա­ժո­ղո­վում, արտգործնա­խա­րարն ասել էր, որ նիստե­րին պետք է մասնակցեն միայն «կազմա­կերպված պետություննե­րը»։ Ահա­րոնյա­նի պարզա­բա­նումից հետո, որ թեեւ Թուրքա­հա­յաստա­նը կազմա­կերպված չէ, սակայն «Կովկասյան Հայաստա­նը» կայա­ցած պետություն է. Պիշոնն առա­ջարկում է հուշա­գիր ներկա­յացնել Խորհրդա­ժո­ղո­վին եւ խոստա­նում աջակցել։

Ներհայկա­կան տարա­ձայնություննե­րը

Արեւմտա­հա­յե­րի ու արեւե­լա­հա­յե­րի հակա­սություննե­րը, որոնք դրսեւորվում էին Հայաստա­նի Հանրա­պե­տության հիմնադրման առա­ջին իսկ օրվա­նից, չէին կարող չարտա­հայտվել հայկա­կան պատվի­րա­կություննե­րի գործե­լա­կերպում։ Հայ ժողովրդի երկու հատվա­ծը, որ ճակա­տագրի բերումով բաժանված էր, ուներ տարբեր պատկե­րա­ցումներ Հայաստան պետության մասին։ Եթե արեւե­լա­հա­յե­րի շրջա­նում գերիշխող էին առա­վել զուսպ ու չափա­վոր պատկե­րա­ցումնե­րը, ապա արեւմտա­հա­յե­րը անկախ պետության սահմաննե­րը պատկե­րացնում էին գլխա­վո­րա­պես Արեւմտյան Հայաստա­նում՝ ներառյալ Կիլի­կիան։

Կային նաեւ անձնա­կան հակա­սություններ ու հավակնություններ, որոնք նույնպես զգացնել էին տալիս։ Խոսե­լով Եվրո­պա­յում գործող հայկա­կան երկու պատվի­րա­կության մասին՝ Սիմոն Վրացյա­նը գրում է.

«Փաշան հուզված էր մինչեւ զայրույթ»

Դատե­լով Ահա­րոնյա­նի հուշե­րից՝ նա փորձել էր ամեն ինչ անել, որպեսզի Պողոս Նուբար փաշան լիա­կա­տար մասնակցություն ունե­նա դիվա­նա­գի­տա­կան աշխա­տանքնե­րում, եւ Ազգա­յին պատվի­րա­կության մոտե­ցումնե­րը հաշվի առնվեն։

1919թ. փետրվա­րի 24-ին՝ Փարի­զի իր բնա­կա­րա­նում ընթրի­քի ժամա­նակ, որին ներկա էր նաեւ Պողոս Նուբա­րը, Ահա­րոնյա­նը ստա­նում է վեհա­ժո­ղո­վին մասնակցե­լու հրա­վե­րը։ «Ընթրի­քից վերջը անակնկալ կերպով ստա­ցա Խաղա­ղության Կոնգրե­սի հրա­վե­րը հաջորդ օրը, ճաշից հետո, ժամը 4‑ին ներկա­յա­նալ Տասի Խորհրդին (Conseil de Dix)՝ հայկա­կան պահանջնե­րը ներկա­յացնե­լու։ Բոլոր ներկա­նե­րին այդ ուրա­խություն պատճա­ռեց, մնում էր միայն ճշտել, թե՝ արդյոք Պողոս Փաշա՞ն էլ ստա­ցել է նման հրա­վեր, թե ոչ։ Հավա­տա­ցած էինք, որ նույնպի­սի հրա­վեր ղրկված կլի­նի Փաշա­յի բնա­կա­րա­նը։ Հեռա­խո­սով եղած հարցումը, սակայն, բացա­սա­կան պատասխան ստա­ցավ։ Անհանգիստ եղանք ամենքս էլ, իսկ Փաշան հուզված էր մինչեւ զայրույթ եւ շտա­պով տուն գնաց»,- գրում է Ահա­րոնյա­նը։

Պատվի­րա­կության ղեկա­վարն անմի­ջա­պես հրա­վի­րում է անդամնե­րին՝ քննարկե­լու հաջորդ օրվա իր ելույթը եւ մեկ անգամ եւս հստա­կեցնե­լու Հայաստա­նի պահանջնե­րը։ Որոշվում է, որ եթե Պողոս Նուբար փաշա­յին թույլ չտան մասնակցել նիստին, ապա Ահա­րոնյա­նը կներկա­յացնի ամբողջ Հայաստա­նի դատը, իսկ թույլտվության դեպքում՝ Նուբար փաշան։

Մեծ Հայաստա­նը

Հայկա­կան պատվի­րա­կություննե­րի քննարկումնե­րի արդյունքում 1919թ. փետրվա­րին ձեւա­վորվում է հայկա­կան կողմե­րի ընդհանրա­կան պահանջը՝ անկախ Հայաստա­նը պետք է ունե­նար հետեւյալ սահմաննե­րը.

1. Վանի, Բիթլի­սի, Դիարբե­քի­րի, Խարբերդի, Սվա­զի, Էրզրումի, Տրա­պի­զո­նի վիլա­յեթնե­րը։

2. Կիլի­կիա­յի չորս սանջակնե­րը՝ Մարա­շը, Գոզա­նը (Սիս), Ջեբել-Բերե­քե­թը եւ Ադա­նան՝ Ալեքսանդրե­թի նավա­հանգստով։

3. Հայկա­կան Հանրա­պե­տությունը Կովկա­սում, ներառյալ Երեւա­նի նահանգը, Թիֆլի­սի նահանգի հարա­վա­յին մասը (Լոռին եւ Ախալքա­լա­քը), Ելի­զա­վետպո­լի նահանգի հարավ-արեւմտյան մասը (Լեռնա­յին Ղարա­բա­ղը եւ Զանգե­զուրը) եւ Կարսի մարզը՝ բացի Հյուսի­սա­յին Արդա­հա­նից (Ռիչարդ Հովհաննիսյան, Հայաստա­նի Հանրա­պե­տություն, Երեւան, 2005թ.)։

Կիլի­կիա­յում տնտե­սա­կան ու քաղա­քա­կան մեծ շահեր ուներ հենց Ֆրանսիան։ Դա էր պատճա­ռը, որ Կիլի­կիան հայկա­կան պետությա­նը միացնե­լու պահանջի հայտնի դառնա­լուց հետո, Ահա­րոնյա­նին է այցե­լում ֆրանսիա­կան Le Temps թերթի խմբա­գի­րը, որի առա­ջին իսկ հարցը վերա­բե­րում էր Կիլի­կիա­յին։

Ավե­տիս Ահա­րոնյա­նը նշում էր, որ ծով չունե­նա­լու պատճա­ռով Հայաստա­նը միշտ թույլ է եղել. «Մեր անցյա­լի եւ շատ մոտիկ անցյա­լի դառն փորձե­րից խրատված՝ մենք ստիպված ենք, այո՛, անպատճառ ելք ունե­նալ դեպի Միջերկրա­կան։ Եվ այս, նկա­տի առեք, ոչ թե Կիլի­կիա­յի բամբա­կի կամ այլ հարստության համար, այլ որովհե­տեւ մենք արեւմուտքի ազգե­րեն մեկն ենք, ընկած Ասիա­յի մեջ եւ պետք է մեր ճամփան բաց լինի դեպի արեւմուտք»։ Խմբա­գիրն արձա­գանքում է, որ «Կիլի­կիան ստա­նա­լու ձեր ցանկությունը ինձ խիստ տխրեցնում է, Ֆրանսիան չի կարող համա­ձայնել ձեզ հետ»։ Ահա­րոնյա­նը գրում է, որ վերջում խմբա­գիրն ասում է. «Շատ ցավում եմ եւ ես, որ Հայաստա­նը, տակա­վին չկազմա­կերպված, իմպե­րիա­լիստա­կան (աշխարհա­կա­լա­կան) հովեր է առնում», իսկ իր հոդվածն ավարտում է «L’Empire Armenien» — (Հայկա­կան կայսրություն)» արտա­հայտությամբ։

Վեհա­ժո­ղո­վում

Պողոս Նուբար փաշա­յին Վեհա­ժո­ղո­վի նիստին չէին հրա­վի­րել, սակայն նա, հեռա­նա­լով Ահա­րոնյա­նի մոտից, շտա­պում է անգլիա­կան պատվի­րա­կության իր ծանոթնե­րի մոտ, հանդի­պում Մեծ Բրի­տա­նիա­յի արտա­քին գործե­րի նախա­րար Բալֆուրին, որն էլ հեռա­խո­սով խնդի­րը ներկա­յացնում է Պիշո­նին: Վերջինս տալիս է իր համա­ձայնությունը։ 1919թ. փետրվա­րի 26-ին Ահա­րոնյանն ու Պողոս Նուբար փաշան ներկա­յա­նում են Փարի­զի Խաղա­ղության վեհա­ժո­ղո­վին:

«Փաշան հարցրեց ինձ, թե ո՞վ պիտի առա­ջի­նը խոսի՝ ի՞նքը, թե՞ ես։ Ես պատասխա­նե­ցի, թե լավ կլի­ներ, որ առա­ջի­նը ես խոսեի։ Զարմա­ցած մնա­ցի, որ Պողոս Փաշան համա­ձայնեց։ Անկասկած, վերջի­նը խոսե­լուն նա առանձին կարեւո­րություն է տալիս, նկա­տե­լով այդ իբրեւ ավե­լի վայել իր դիրքին ու տարի­քին։ Այդ շատ անգամ եմ նկա­տել — նրա խոսքն է՝ Փոքր դերե­րը ավե­լի առաջ կներկա­յացվին»,- գրում է Ահա­րոնյա­նը։

Խորհրդա­ժո­ղո­վին Ավե­տիս Ահա­րոնյա­նը ներկա­յացնում է հայ ժողովրդի մասնակցությունը Առա­ջին համաշխարհա­յին պատե­րազմին։ Պողոս Նուբար փաշան առա­վե­լա­պես կենտրո­նա­նում է Հայկա­կան լեգեո­նի մարտա­կան ուղու վրա, մասնակցությա­նը Պաղեստի­նի ճակա­տա­մարտին եւ գենե­րալ Ալենբիի գովա­սանքին։

Հայկա­կան ներկա­յա­ցուցիչնե­րը Վեհա­ժո­ղո­վի անդամնե­րին են բաժա­նում իրենց կազմած հուշա­գի­րը, որտեղ ոչ միայն Հայաստա­նի սահմաններն էին նշված, այլեւ կարեւորված էր մանդա­տի խնդի­րը. Հայաստա­նը առնվազն 20 տարով պետք է դրվեր Դաշնա­կիցնե­րի կամ Ազգե­րի լիգա­յի ընդհա­նուր՝ հավա­քա­կան մանդա­տի ներքո։ «Ակնկալվում էր, որ մանդա­տա­տեր պետությունը պետք է հայկա­կան տարածքնե­րից դուրս բերեր թուրքա­կան պաշտոնյա­նե­րին, պատժեր նրանց, ովքեր հրահրել էին կոտո­րածնե­րը, վտա­րեր վաչկա­տուն այն ցեղե­րին, որոնք խռո­վություններ էին առա­ջացնում»,- գրում է Ռիչարդ Հովհաննիսյա­նը։

Մանրա­մասներ հաղորդել

Փարի­զի բանակցություննե­րի ընթացքի մասին Հայաստա­նում տեղե­կություննե­րը շատ քիչ էին, ինչը դժվա­րություններ էր ստեղծում գործա­դիր իշխա­նության համար։ Հիմնա­կա­նում տարածվում էին մամուլի հրա­պա­րա­կումներ, որոնց հավաստիությունը կասկա­ծե­լի էր։ Այս պայմաննե­րում Հայաստա­նի Հանրա­պե­տության արտա­քին գործե­րի նախա­րա­րությունը չէր կարո­ղա­նում հստա­կեցնել իր դիրքո­րո­շումը վրա­ցի­նե­րի, ադրբե­ջանցի­նե­րի, բրի­տա­նա­ցի­նե­րի հետ։ 1919թ. մարտի 6‑ին Հայաստա­նի Հանրա­պե­տության արտա­քին գործե­րի նախա­րար Սիրա­կան Տիգրանյա­նը Թիֆլի­սից հեռագրում էր Ահա­րոնյա­նին՝ տեղե­կություններ հաղորդե­լով Անդրկովկա­սում տեղի ունե­ցող իրա­դարձություննե­րի մասին։ Միա­ժա­մա­նակ նա խնդրում էր հնա­րա­վո­րության դեպքում մանրա­մասներ հաղորդել Փարի­զի Վեհա­ժո­ղո­վից.

«Մենք այստեղ շատ զրկված ենք ինֆորմա­ցիա­յից, անտեղյակ ենք վերջին մեկ-երկու ամսում Փարի­զում անցած-դարձա­ծին։ Զանա­զան լրագրա­կան լուրե­րին կարեւո­րություն չենք ուզում տալ. մեծ մասամբ կամ խառնաշփոթ են լինում, կամ լիո­վին սուտ ու հնա­րո­վի։ Եթե դեռ ոչինչ չի որոշվել Հայաստա­նի վերա­բերմամբ, մի՞թե ոչինչ նախա­պատրաստա­կան, ենթադրա­կան նախագծումներ էլ տեղի չեն ունե­նում։ Ի՞նչ պետություննե­րի «թեկնա­ծության» խնդիր կա. Անգլիա՞, Ամե­րի­կա՞, Ֆրանսիա՞։ Ասում են, թե Անգլիան հրա­ժարվե­լով — հրա­ժարվում է Հայաստա­նի «մանդա­տա­րը» լինե­լուց, բայց հոժար է Վրաստա­նի եւ Ադրբե­ջա­նի հովա­նա­վո­րը լինել։ Ամե­րի­կան իբր թե մի փոքր տրա­մա­դիր է այդ գլխա­ցա­վանքն հանձն առնե­լու, սակայն, եթե Հայաստա­նը Կիլի­կիա­յով լինի եւ իրեն տրվի նաեւ Վրաստանն ու Ադրբե­ջա­նը։ Ոմանք էլ ասում են, թե Ֆրանսիան համա­ձայնել է զիջել Կիլի­կիան Հայաստա­նին, իսկ ոմանք թե՝ ընդհա­կա­ռա­կը՝ չի զիջում։ Անգլիա­ցիք իրենց ավե­լի կողմնա­կից են ցույց տալիս ավե­լի «համեստ» ծրագրին — Հայաստա­նը առանց Կիլի­կիա­յի»։

Թեեւ Փարի­զից հասնում էին հուսադրող տեղե­կություններ, սակայն շատե­րը վերա­պա­հումով էին վերա­բերվում Մեծ Հայաստա­նի շուրջ ստեղծված ոգեւո­րությա­նը, քանի որ Հայաստա­նի Հանրա­պե­տությում շատ էին «վիճե­լի» տարածքնե­րը, որոնց ճակա­տա­գի­րը դեռ անհայտ էր։

«Զանգ», 23 փետրվա­րի, 1919թ., թիվ 22

«Այն խեղդիչ օղա­կի վրա­յով, որ շրջա­փա­կում է Հայաստան աշխարհը, երբեմն մեզ հասնում են լուրեր այն հեռա­վոր ու փառա­վոր ապա­գա­յի մասին, որ վերա­պահված է մեր սովա­տանջ ու մահա­ցող ժողովրդին։ Ծրագրվում է մի մեծ եւ միացյալ Հայաստան Երեւա­նից մինչեւ Միջերկրա­կանն ու Սեւ ծովը. կազմա­կերպվում է հայ նավա­տորմիղ, հույնե­րը փառա­հեղ ցույցե­րով ողջունում են Մեծ Հայաստա­նը, ցանկա­նա­լով նրան լինել դաշնա­կից, հայազգի զորքեր՝ ֆրանսիա­կան փառա­պանծ եւ ազա­տա­սեր դրո­շի տակ՝ գրա­վում են Ադա­նան, Ռուբինյան հարստության վաղե­մի շահաստա­նը, ամե­րիկյան դրա­մա­տե­րե­րը ծրագրում են խճուղի­ներ ու երկա­թուղի­ներ քաշել մեր լեռնաստա­նի ձորե­րով ու հովիտնե­րով, եւ այս ամե­նը մի չարա­տանջ ժողովրդի համար, որ մինչեւ իսկ հնա­րա­վո­րություն չունի այդ լուրե­րի իսկությունը ստուգե­լու։

Մինչդեռ հեռունե­րում Հայաստան ասե­լով հասկա­նում են այն բոլոր երկրնե­րը, ուր մենք ունենք պատմա­կան իրա­վունքներ, այստեղ, մեր մոտերքը վիճե­լի են համարվում Լոռին մինչեւ Խրամ, Ախալքա­լաքն ու Գանձա­կի լեռնա­մա­սը, Ղարա­բաղն ու Զանգե­զուրը, Նախի­ջեւանն ու Շարուրը։ …Նայե­լով լուրե­րին՝ մենք վաղը պիտի տեր հռչակվենք մի երկրի, որ մեծ է քան Ֆրանսիան, իրո­ղության գալով՝ մեզ արգե­լում են տիրա­նալ նույնիսկ այն երկրին, որ Կովկա­սի հայաբնակ մասն է կազմում։ Մեզնից առնում են այսօր հայա­շատ Հայաստա­նը եւ խոստա­նում են վաղը տալ մի հայա­զուրկ Հայաստան»։

***

Նախագծի վրա աշխա­տել են՝ Միքա­յել Յալա­նուզյա­նը, Մարի Թարյա­նը, Լուսի­նե Ղարիբյա­նը

Ձեւա­վո­րումը՝ Աննա Աբրա­համյա­նի, Թամար Դանիելյա­նի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Առնչվող Հոդվածներ