29 C
Yerevan

Հանրա­պե­տություն

Փետրվա­րի 6–15‑ը համա­գումարն անցկացնում է 7 նիստ, որոնց մասնակցում էին Հայաստա­նի տարբեր շրջաննե­րից ընտրված թվով 55 ներկա­յա­ցուցիչ, ինչպես նաեւ մի քանի համա­հայկա­կան կազմա­կերպության ներկա­յա­ցուցիչներ։

1919թ. փետրվա­րին հուսադրող լուրեր էին հասնում Փարի­զից՝ Խաղա­ղության վեհա­ժո­ղո­վը սկսել էր աշխա­տանքը եւ ի թիվս այլ խնդիրնե­րի‘ քննարկե­լու էր նաեւ Հայկա­կան հարցը։ Տեղե­կություններ կային, որ Հայաստա­նի սահմաններն ընդլայնվե­լու եւ ձգվե­լու էին մինչեւ Միջերկրա­կան ծով։

Սակայն բուն Հայաստա­նում տարա­ձայնություններ կային հայության երկու մասի՝ արեւմտա­հա­յե­րի ու արեւե­լա­հա­յե­րի միջեւ, որոնք ձեւա­վորվել էին ճակա­տագրի բերումով։ Արեւմտա­հա­յե­րը կամ թուրքա­հա­յե­րը, որոնք Արաքս գետի այս ափին էին հաստատվել 1915թ. Հայոց ցեղասպա­նության հետեւանքով, անվստա­հությամբ էին լցված նորաստեղ Հայաստա­նի Հանրա­պե­տության հանդեպ եւ հաճախ այն կոչում էին Արա­րատյան հանրա­պե­տություն։ Բացի այդ, հայ ժողովրդի արեւելյան եւ արեւմտյան հատվածնե­րի պատկե­րա­ցումնե­րը Հայաստան պետության մասին տարբեր էին, երբեմն նաեւ՝ հակոտնյա։

Այս խնդիրնե­րը քննարկե­լու, լուծումներ գտնե­լու եւ Եվրո­պա­յում միասնա­կան դիրքե­րով հանդես գալու նպա­տա­կով 1919թ. փետրվա­րին Երեւա­նում գումարվում է Արեւմտա­հա­յե­րի երկրորդ համա­գումա­րը։

Համա­գումա­րի նախա­պատրաստա­կան աշխա­տանքնե­րը սկսվել էին 1919թ. սկզբին, իսկ Հայաստա­նի Հանրա­պե­տության կառա­վա­րության‘ 1918թ. դեկտեմբե­րի 28‑ի որոշմամբ համա­գումա­րի կազմկո­մի­տեն ֆինանսա­կան աջակցություն էր ստա­նա­լու պետությունից։

Հունվա­րի սկզբին համա­գումա­րի կազմա­կերպչա­կան կոմի­տեն, որի կազմում էին Վարազդատ Տերո­յա­նը, Բուլղա­րա­ցի Գրի­գո­րը եւ Արսեն Կիտուրը, հայտա­րա­րություններ է հրա­պա­րա­կում մամուլում՝ արեւմտա­հա­յե­րի հարցե­րով զբաղվող կազմա­կերպություննե­րին ու անհատնե­րին համա­գումա­րին մասնակցե­լու հրա­վե­րով։ Փետրվա­րին հրա­վեր է ուղարկվում նաեւ Հայաստա­նի Հանրա­պե­տության կառա­վա­րությա­նը, որն էլ հանձնա­րա­րում է մինիստր-նախա­գա­հին մասնակցել համա­գումա­րի բացման հանդի­սա­վոր արա­րո­ղությա­նը։

«Հյուրի» կարգա­վի­ճա­կը

Արեւմտա­հա­յե­րը, կամ ինչպես այն ժամա­նակ ցավա­լիո­րեն հաճախ ասում էին ՝ գաղթա­կաննե­րը, հաճախ արժա­նա­նում էին տեղի բնակչության՝ արեւե­լա­հա­յե­րի ոչ այնքան բարյա­ցա­կամ վերա­բերմունքին։ Ծանր տնտե­սա­կան պայմաննե­րում գտնվող Հայաստա­նի համար գաղթա­կաննե­րի հոծ զանգվածնե­րին տեղա­վո­րելն ու կերակրե­լը ուժե­րից վեր էր։ Արեւմտա­հա­յությունն իր հերթին համա­րում էր, որ ժամա­նա­կա­վոր է հաստատվել երկրում եւ առա­ջին իսկ հնա­րա­վո­րության դեպքում պետք է վերա­դառնա իր բնօրրա­նը։ Ինչպես նշում էր Ռուբեն Տեր-Մինասյա­նը, «հյուրի» այս կարգա­վի­ճա­կը վիրա­վո­րում էր արեւմտա­հա­յե­րին։

«Եթե չասենք թշնա­մա­կան, պիտի ասել անվստա­հություն կար հայ ժողովրդի այդ երկու հատվածնե­րի միջեւ։ …Պիտի նկա­տել, որ ռուսա­հայ մասսան տաճկա­հա­յե­րին կհա­մա­րեր եկվոր, գաղթա­կան։ Նա կկարծեր, թե այդ մասսան՝ մոտ 200 հազար՝ միայն հյուր է իրենց երկրում։ Մի քանի վայրե­րում տաճկա­հա­յությունը բեռ կհա­մարվեր իրենց համար։ Այդ հոգե­բա­նությունը աննշմար չէր մնում տաճկա­հա­յե­րից, որոնց ինքնա­սի­րությունը կվի­րա­վորվեր։ Բացի այդ, տաճկա­հա­յը … այն գիտակցությունն ուներ, որ ձեռք բերված ազա­տությունն ու անկա­խությունը յուր արյունի գնով եւ յուր աշխա­տանքով է վաստակված։ Նա նախանձով կդի­տեր Նոր Բայա­զե­տի կամ Շիրա­կի ժողո­վուրդը, որի մեջ դեռ ազա­տության եւ անկա­խության գաղա­փարնե­րը չէին ամրապնդված, ապա­հով եւ ազատ է, իսկ ինքը թափա­ռա­կան եւ արհա­մարհված գաղթա­կան կհա­մարվի» (Ռուբէն, Հայ Յեղա­փո­խա­կա­նի մը հիշա­տակնե­րը, հ. 7, Երեւան, 1990թ.)։

«Մարսե­լի՞ բան էր այդ»

Սիմոն Վրացյա­նը նույնպես անդրա­դառնում է հայության երկու հատվա­ծի հակա­սություննե­րին եւ 1919թ. փետրվա­րի համա­գումա­րը համա­րում Հայաստա­նի կյանքի ամե­նա­կա­րեւոր իրա­դարձություննե­րից մեկը։ Վրացյա­նը գրում է, որ Հայաստա­նի Հանրա­պե­տության կառա­վա­րությունը փորձում էր վերացնել «հատվա­ծա­կան խնդի­րը», սակայն հասկա­նա­լի է, որ մի քանի ամսում անհնար էր լուծել խնդի­րը, որն առա­ջա­ցել էր դարե­րի ընթացքում.

«Տասնյակ տարի­ներ հայ քաղա­քա­կան միտքը դաստիա­րակվել էր այն ուղղությամբ, որ Հայաստա­նը այնտեղ էր, Բարթողյան լեռնաշղթա­յի մյուս կողմը, հայկա­կան հարց, Հայաստա­նի ինքնա­վա­րություն, հայ պետություն կարող էր լինել միայն Թուրքա­հա­յաստա­նում, եւ հանկարծ, բոլո­րո­վին չսպասված տեղից՝ մեջտե­ղը բսնում է ինչ-որ մի Հայաստա­նի Հանրա­պե­տություն՝ մարսե­լի՞ բան էր այդ։ Հետո, այդ «Հանրա­պե­տության» մեջ դեռ շատ բաներ՝ օրենքնե­րից ու լեզվից սկսած մինչեւ ներքին կարգե­րը, մինչեւ հանրա­յին կենցաղն ու բարքե­րը՝ ռուսի հոտ էր բուրում»,- գրում է Վրացյա­նը։

«Արա­րատյան Հանրա­պե­տություն»

Հայ ժողովրդի երկու հատվա­ծի հակա­սությունը հատկա­պես զգացնել էր տալիս 1919-ին, քանի որ Փարի­զի վեհա­ժո­ղո­վում Հայաստա­նի Հանրա­պե­տության պատվի­րա­կությունը պետք է աշխարհին ներկա­յացներ միացյալ, ընդհա­նուր հայկա­կան պահանջնե­րը։ Ռուբեն Տեր-Մինասյա­նը գրում է, որ Բուլղա­րա­ցի Գրի­գո­րը մի առի­թով ասել էր, թե «կմնա այն տեսա­կե­տին վրա, թե այս Հայաստա­նը «Արա­րատյան Հանրա­պե­տություն» է, եւ ավե­լի վստա­հություն ցույց կուտա­յին Պողոս Նուբար փաշա­յի պատվի­րա­կության եւ նրա ձգտումնե­րին, քան Հայաստա­նի Հանրա­պե­տության կառա­վա­րության եւ Դաշնակցության»։

«Արեւմտա­հա­յոց համար Պողոս Նուբար փաշա ա՛յն մարդն էր դիվա­նա­գի­տա­կան գետնի վրա, ինչ որ Զոր. Անդրա­նիկն էր պատե­րազմի դաշտին մեջ։ …1919թ. սկիզբնե­րը, Պոլսո գրավման շրջա­նին, քաղա­քի հայ աշա­կերտնե­րու գլխարկնե­րուն վրա ոսկի թելե­րով կփայլեր Պողոս Նուբա­րի անունը։ Ան գերա­գույն հույսն ու ապա­վենն էր թրքա­հա­յոց քաղա­քա­կան ըղձանքնե­րուն եւ երազնե­րուն»,- գրում է Անդրա­նիկ Չելեբյա­նը (Զորա­վար Անդրա­նիկ եւ Հայ հեղա­փո­խա­կան շարժումը. Կենսագրա­կան ակնարկ, Երեւան, 1990):

7 նիստ, 55 ներկա­յա­ցուցիչ

Արեւմտա­հա­յե­րի երկրորդ համա­գումա­րի բացման հանդի­սա­վոր արա­րո­ղությունը տեղի է ունե­նում 1919թ. փետրվա­րի 6‑ին խորհրդա­րա­նի դահլի­ճում։

Կառա­վա­րության կողմից ներկա էր Հովհաննես Քաջազնունին, իսկ խորհրդա­րա­նից՝ Սիմոն Վրացյա­նը։ Ամե­նայն Հայոց Կաթո­ղի­կո­սի կոնդակն ընթերցում է Գեւորգ եպիսկո­պոս Չորեքչյա­նը։

Հովհաննես Քաջազնունին իր ելույթում ասում է.

«Կառա­վա­րության եւ իմ կողմից ողջունում եմ համա­գումա­րը, որ վերջինն է լինե­լու, որովհե­տեւ հասել է այն օրը, երբ արեւմտա­հայ ու արեւե­լա­հայ հարցը պիտի վերա­նա, միացյալ եւ մեծ Հայաստա­նի հիմնումով: Մենք մեր իղձե­րը չենք բաժա­նել տաճկա­հա­յե­րից: Այն սերունդը, որին ես եմ պատկա­նում, միշտ էլ երա­զել է մի հայրե­նի­քի գաղա­փա­րը: Այդ է ցույց տալիս պատմությունը: Դեռ երեկ էր, որ հողին հանձնե­ցինք Ռոստո­մին եւ Արա­մին, որոնք տաճկա­հայ դատի պաշտպանն էին: Նրանց նման շատերն են զոհվել այդ ճանա­պարհին եւ այժմ, երբ իրա­կա­նա­նում է այդ երա­զը, մերի եւ ձերի խնդիր չի կարող լինել: Ի սրտե համա­գումա­րին հաջո­ղություն եմ մաղթում»:

Փետրվա­րի 6–15‑ը համա­գումարն անցկացնում է 7 նիստ, որոնց մասնակցում էին Հայաստա­նի տարբեր շրջաննե­րից ընտրված թվով 55 ներկա­յա­ցուցիչ, ինչպես նաեւ մի քանի համա­հայկա­կան կազմա­կերպության ներկա­յա­ցուցիչներ։ Ըստ նախնա­կան ծրագրի՝ քննարկման հիմնա­կան հարցը պետք է լիներ արեւմտա­հայ գաղթա­կաննե­րի սոցիա­լա­կան վիճակն ու ներգաղթի կազմա­կերպչա­կան հարցե­րը։ Երրորդ նիստում՝ փետրվա­րի 8‑ին, հատուկ ստեղծված Հաշվե­հարդար հանձնա­ժո­ղովն անդրա­դառնում է Արեւմտա­հայ խորհրդի եւ Հայաստա­նի ապա­հո­վության մարմնի գործունեությա­նը, որոնք խիստ քննա­դա­տության են արժա­նա­նում, քանի որ չէին կարո­ղա­նում ապա­հո­վել գաղթա­կաննե­րի անգամ նվա­զա­գույն պահանջնե­րը։ Հնչում են նույնիսկ նրանց պատասխա­նատվության կանչե­լու կոչեր։ Համա­գումա­րը որո­շում է լուծա­րել նախկին խորհուրդնե­րը՝ «պահանջե­լով բարո­յա­կան եւ նյութա­կան հաշվետվություն իրենց ամբողջ գործունեության վերա­բերյալ»։

Անդրա­նի­կի մերժումը

Համա­գումա­րի կազմա­կերպիչնե­րը հրա­վի­րել էին նաեւ զորա­վար Անդրա­նի­կին, որն այդ օրե­րին Զանգե­զուրում էր։ Անդրա­նի­կը հրա­ժարվում է մասնակցել համա­գումա­րին.

«Մտա­ծե­լով, որ չեմ կրնար այդ Համա­գումա­րին մասնակցե­լովս օգտա­կար դառնալ եւ թեթեւացնել Ձեր աշխա­տանքնե­րը, ուստի հրա­ժարվում եմ ներկա լինել այդ համա­գումա­րին։ Ձեզ կատարյալ հաջո­ղություն կցանկա­նամ»։ 

Չնա­յած Անդրա­նի­կի նամա­կին՝ նրա մերժումը Վրացյանն ավե­լի խիստ է մեկնա­բա­նում՝ գրե­լով, որ «Անդրա­նի­կի մոտ ուղարկվել էր հատուկ մարդ՝ խնդրե­լով, որ անպատճառ ներկա գտնվի համա­գումա­րին, բայց նա չէր համա­ձայնվել մասնակցել մի ժողո­վում, որը գումարվե­լու էր «թուրքե­րի ձեռքով ստեղծած Հայաստա­նի մայրա­քա­ղա­քում» (Սիմոն Վրացյան, Հայաստա­նի Հանրա­պե­տություն, Երեւան, 1993):

Ներգաղթի խնդի­րը նույնպես դժվա­րին էր, քանի որ արդեն կային մի շարք ցավա­լի դեպքեր։ Սարդա­րա­պա­տից եւ հատկա­պես Սուրմա­լուից գաղթած հայե­րը շտա­պել էին առանց նախա­պատրաստա­կան աշխա­տանքնե­րի վերա­դառնալ, ինչի հետեւանքով ենթարկվել էին հարձա­կումնե­րի եւ սովից ու հիվանդություննե­րից կորուստներ ունե­ցել։ Թուրքա­կան բանա­կի նահանջից հետո վերա­դարձող հայե­րի համար մեծ վտանգ էին տեղի քրդե­րը, որոնք միա­ժա­մա­նակ փորձում էին հաստատվել հայկա­կան գյուղե­րում եւ թույլ չտալ հայե­րի վերա­դարձը։ Համա­գումա­րը որո­շում է դիմում հղել միջազգա­յին հանրությա­նը՝ հայե­րի վերա­դարձն ապա­հո­վե­լու խնդրանքով. «Համա­գումա­րը կհրա­հանգե ընտրվե­լիք մարմնին այժմեն անհրա­ժեշտ միջոցնե­րը ձեռնարկել պատմա­կան Միացյալ Հայաստա­նի կառա­վա­րության մոտ եւ դաշնա­կիցնե­րու ներգործուն միջամտությամբ եւ աջակցությամբ պետա­կա­նո­րեն ապա­հո­վել ներգաղթող ժողովրդի ֆիզի­կա­կան գոյությունը եւ պարե­նա­վորման անհրա­ժեշտ պայմաննե­րը»։

«Միացյալ Ազատ Հայաստան»

Ամե­նա­վի­ճա­հա­րույցն ու հակա­սա­կա­նը, այսպես կոչված, քաղա­քա­կան մասն էր։ Համա­գումա­րը հատուկ հայտա­րա­րություն է ընդունում, որտեղ ամրագրում է արեւմտա­հա­յե­րի ձգտումնե­րը, այն է՝ ողջունում է ազատ եւ միացյալ Հայաստա­նի անկա­խությունը, իր վճռա­կան որո­շումն ու կամքն է հայտա­րա­րում՝ ունե­նա­լու քաղա­քա­կան եւ պետա­կան մեկ միություն։ Միա­ժա­մա­նակ համա­գումա­րը հանձնա­րա­րում էր գաղտնի քվեարկությամբ ընտրված Գործա­դիր մարմնին «գործնա­կան քայլեր առնել Արա­րատյան Հանրա­պե­տության նախա­րա­րության եւ Խորհրդա­րա­նի հետ Միացյալ Ազատ Հայաստա­նի անկա­խությունը հայտա­րա­րե­լու եւ իր մասնակցությունը բերե­լու գոյություն ունե­ցող պետա­կան եւ օրենսդրա­կան հաստա­տություննե­րի մեջ համազգա­յին միությունը իրա­կա­նացնե­լու համար»։

Առա­ջին հայացքից գուցե եւ տարօ­րի­նակ թվա­ցող այս դրույթը 1919թ. խիստ արդիա­կան էր. ինչպես նշում էին տարբեր աղբյուրներ, արեւմտա­հա­յե­րը պետա­կան կառա­վարման համա­կարգին գրե­թե մասնակցություն չէին ունե­նում։

«Տաճկա­հա­յը անվստահ էր դեպի կառա­վա­րությունը եւ նրա ձեռնարկնե­րը եւ կամ ձեռնպահ էր պետա­կան աշխա­տանքնե­րին եւ մեծ մասամբ կզլա­նար թե՛ զորք եւ թե՛ պաշտոնյա տալու»,- գրում է Ռուբեն Տեր-Մինասյա­նը։ Գրե­թե նույն պատկերն է ներկա­յացնում նաեւ Սիմոն Վրացյա­նը։

Համա­գումա­րը ուղերձ է հղում «Հայկա­կան պատվի­րա­կության նախա­գահ Նորին Վսե­մա­փայլություն Պողոս Նուբար Փաշա­յին»՝ նշե­լով, որ տեսնում է «Ձեր մեջ իր իղձե­րի եւ ցանկություննե­րի լավա­գույն արտա­հայտի­չը, եւ հույս ունի, որ իր քաղա­քա­կան եւ ազգա­յին ձգտումնե­րը կջա­նաք լուծել հայ ժողովրդի արհեստա­կա­նո­րեն անջատված հատվածնե­րի միա­վո­րությամբ եւ մեկ պետա­կան-քաղա­քա­կան իրա­վա­կարգի ստեղծմամբ»։

Թեեւ արտա­քուստ հայության երկու հատվա­ծը միա­վորվում էր եւ նույն դիրքե­րից հանդես գալիս, սակայն հակա­սություննե­րը վերա­ցած չէին։ Արեւմտա­հա­յե­րի երկրորդ համա­գումա­րից մի քանի շաբաթ անց՝ 1919‑ի ապրի­լին, Երեւա­նում լույս տեսնող «Վան-Տոսպ» թերթը գրում էր, որ թուրքա­հա­յի ու ռուսա­հա­յի վիհը հնա­րա­վոր չէ վերացնել.

«Վան-Տոսպ», 7 ապրիլ, 1919թ., թիվ 3

«Նախ չպի­տի մոռա­ցության տալ մի կետ, որ մենք՝ թուրքա­հա­յերս, ունինք հայրե­նիք եւ անհամբեր վերա­դարձի կսպա­սենք, ուրեմն համե­նայն դեպս, մեր այստեղ մնա­լը, կարճ կամ երկար ժամա­նա­կա­մի­ջո­ցով, հյուրի բնույթ կկրե եւ պարզ է, որ ամեն երկրի մեջ ալ հյուրե­րը միշտ կհյուրընկալվին հյուրե­րու սովո­րություննե­րով, այլ խնդիր էր, իհարկե, եթե վերջնա­կա­նա­պես բաժանված ըլլա­յինք մեր հայրե­նի­քեն, այն ատեն մենք պիտի պահանջեինք այս հանրա­պե­տությունեն մեր քաղա­քա­ցիա­կան իրա­վունքը: Զուր է միամտո­րեն կարծել, որ թուրքա­հա­յի եւ ռուսա­հա­յի խնդիր չկա, այդ վիհը, որ ստեղծված է երկու հատվածնե­րու միջեւ, հակա­ռակ մեր բարի ցանկությանց, դարե­րու ընթացքին ավե­լի խորա­ցեր է եւ ապրե­լով տարբեր պայմաննե­րու մեջ, քաղա­քա­կան, ընկե­րա­յին ազդե­ցությանց տարբեր շրջա­նակնե­րու շնորհիվ, երկուստեք ժառանգած ենք բարե­մասնություններ կամ հոռի կողմեր, որոնք կարե­լի է վերացնել ոչ թե այս քանի մը ամիսնե­րու երե­րուն շրջա­նին, այլ վերջեն եւ ավե­լի հիմնա­կան միջոցնե­րով, երբ երկու հատվածնե­րու բախտը ի մի կձուլվի»։

***

Հեղի­նակ՝ Միքա­յել Յալա­նուզյան

Ձեւա­վո­րումը՝ Աննա Աբրա­համյա­նի, Թամար Դանիելյա­նի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Առնչվող Հոդվածներ