Հայաստան

ՀԱՊԿ-յան «Հմայք»

Արդյունքում՝ վերստին հաստատվեց այն, որ Հայաստանի հանդեպ ադրբեջանական ռազմական ագրեսիայի դեպքում ՀԱՊԿ-ը ոչինչ չի ձեռնարկելու: Ո՛չ կանխարգելիչ, և ո՛չ էլ պատժիչ գործողությունների ականատեսը չենք դառնալու:

Դավիթ Կարապետյան

ՀԱՊԿ-ն իր ողջ «հմայքով»…Լիդերներն էլ իրենց «շարմով»…Այն, որ Հայաստանն այսօր չհամաձայնելու դեպքում կարող է մի շարք երկրների լիդերների ճակատներին ուղիղ ասել НЕТ՝ բոլորս ենք նկատել:Այն, որ այդուհանդերձ «դաշնակիցներն» էլ անդրդվելի են իրենց որոշումներում՝ դա ևս փաստ է: Այն, որ «դաշնակիցների» նման պահվածքը յուրովի կանաչ լույս է Ադրբեջանին, և որի «հովանու ներքո» հաջորդում է ալիևյան հոխորտանքը՝ դա ևս փաստ է:Այն, որ այս բարձիթողի վիճակի ու իրենց վրայից պատասխանատվությունը գցելու արդյունքում ադրբեջանական սպառնալիքը վերստին կախված է մեր գլխին՝ դա էլ է փաստ:Այսպիսով՝ Երևանում ականատես դարձանք ՀԱՊԿ-ի վերակենդանացման, վերարժևորման, վերաիմաստավորման «առաքելությանը»…Որոշ «մելամաղձոտ ու սենտիմենտալ» դրվագներով հանդերձ՝ հանձնում-ընդունումը տեղի ունեցավ:Ինչպես միշտ, Բատյան իր ամպլուայի մեջ էր, իսկ Պուտինը՝ նեյտրալ: Բատյան խոսում էր Պուտինի շուրթերով, Պուտինի սրտից՝ կնճռոտ հարցերի լղոզված պատասխանները վերցնելով իր վրա:Դե իսկ Լավրովն էլ որդեգրած ուղեգծի «դամն էր պահում»…Արդյունքում՝ վերստին հաստատվեց այն, որ Հայաստանի հանդեպ ադրբեջանական ռազմական ագրեսիայի դեպքում ՀԱՊԿ-ը ոչինչ չի ձեռնարկելու: Ո՛չ կանխարգելիչ, և ո՛չ էլ պատժիչ գործողությունների ականատեսը չենք դառնալու: Վերստին համոզվում ենք, որ ՀԱՊԿ-ին մեր անդամակցությունը կրում է ֆիկտիվ ու սիմվոլիկ բնույթ: Որ մեր անվտանգային ու պաշտպանական հարցերը բացառապես մեր ուսերին է: Որ միակ հույսն ու ապավենը մեր զինված ուժերն են:Որ օր առաջ պետք է զինվել, որպեսզի կարողանանք դիմագրավել արտաքին սպառնալիքներին ու մարտահրավերներին:Որ կաշկանդված չենք ռազմաքաղաքական հարաբերություններ հաստատել ինչպես հարևան, այնպես էլ մեր հանդեպ բարյացակամ տրամադրված ու օգնության տրամադրման պատրաստ երկրների հետ:Եվ այս ամենը՝ օր առաջ, մանավանդ, երբ Հայաստանի հասցեին Ալիևի սպառնալիքները, ռազմատենչ հայտարարությունները, Լաչինի միջանցքի ռեժիմի փոփոխության, Արցախի զինաթափման պահանջը, «Զանգեզուրի միջանցքի» մասով այսուհետ ՌԴ-ի հետ բանակցելու նոր որոշումը, վերջինիս անհագ ցանկությունները, ծավալապաշտական նկրտումները ոչ միայն շարունակվում են, այլ նաև նոր թափ են ստանում:Վերջինիս կողմից չեղարկվեց նաև դեկտեմբերի 7-ին Բրյուսելում պլանավորած Փաշինյանի հետ հանդիպումը: Փաստ է, որ Ալիևն իր և Պուտինի առջև այս պահին դրել է մի խնդիր.Միջանցք՝ առանց վերահսկողության, առանց մաքսային-հարկային անցակետերի:Իսկ այստեղ նրա ցանկությունը ՌԴ-ի հետ համընկնում է:Ուստի Ադրբեջանը պարզապես սպասում է Ռուսաստանի «դաբրոյին», որպեսզի մի քանի ժամում ռազմական ուժով վերցնի այդ «միջանցքը»։ Կամ այն կտրվի առանց պատերազմի՝ ռուսական ճնշման / համոզման պարագայում:Հետևաբար՝ Մակրոնի հայամետ դիրքորոշման և նրա ներկայությամբ պայմանավորված բրյուսելյան հանդիպման մերժումը Ալիևի համար զուտ պատրվակ է:Իսկ ԱՄՆ Պետդեպարտամենտի Կովկասում բանակցությունների գծով գլխավոր խորհրդական, դեսպան Ֆիլիպ Ռիքերին դիմավորելը՝ զուտ քաղաքավարություն… Այս պահին նրան ձեռնտու է աշխատել ՌԴ-ի հետ, որն իր համար ավելի բարենպաստ դիրքորոշմամբ է հանդես գալիս: Նույնը վերաբերում է ՀԱՊԿ-ի անդամ երկրներին, որոնք ևս իրենց վարքագծով քաջալերում են Ալիևին: Այս իրավիճակում մնում է պատրաստ լինել ցանկացած սցենարի, բայց և ջանք ու եռանդ չխնայել հնարավոր արհավիրքը կանխելու, այն չեզոքացնելու համար:Շահերի բախման կիզակետն այսօր Սյունիքն է:Իրանի, Հնդկաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի հետ զուգահեռ աշխատանքներ պետք է տարվեն:Հուսամ՝ արտաքին քաղաքական ողջ գործիքակազմը կգործադրվի: Իրավիճակը բարդ է, բայց ելքեր միանշանակ կան:

Գրառումը՝ Դավիթ Կարապետյանի ֆեյսբուքյան էջից:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *