26.9 C
Yerevan

Ռուս-Թուրքա­կան Վանդակ

Մաս 15-րդ


1916թ. դեկտեմբե­րի 8‑ին(26) Ռուսաստա­նի արտա­քին գործե­րի նախա­րա­րը գրում է Լոնդո­նում Ռուսաստա­նի դեսպա­նին և նշում, որ մեծ հաշվով իրենց պլաններն այս պատե­րազմում Թուրքիա­յի հետ ավարտված են և նեղուցնե­րի գրա­վումից հետո իրենց պետք է տնտե­սա­պես Ռուսաստա­նից կախված, բայց ուժեղ ազգա­յին Թուրքիա, իսկ 1920թ. բոլշև­իկնե­րը միայն արե­ցին այն, ինչ ցանկա­նում էին անել ցարա­կաննե­րը:

Հրանտ Տէր- Աբրա­համյան

Շարունա­կում ենք ներկա­յացնել պատմա­բան Հրանտ Տէր-Աբրա­համյա­նի և «Կողբ» հիմնադրա­մի կողմից նախա­ձեռնված «Ռուս-թուրքա­կան վանդակ» պատմա­վերլուծա­կան հաղորդա­շա­րիարդեն 15-րդ մասը:

Հրանտ Տէր Աբրա­համյա­նը նշեց, որ նախորդ հաղորդման ընթացքում մենք ժամա­նա­կագրո­րեն մոտե­ցանք 1920թ. և այստեղ բավա­կան երկար կանգ կառնենք մի շարք կարև­որ մանրա­մասներ հասկա­նա­լու և ըմբռնե­լու համար: Հիշում ենք, որ 1919թ. տարա­ծաշրջա­նից բացա­կա­յում էին ռուսներն ու թուրքե­րը, բայց այդ վիճա­կը երկար չտև­եց ու արդեն 1920թ. երկուսն էլ վերա­դարձան: 1920թ. մանրա­մասն ու ոչ միայն փաստա­կան, այլև ընկալման, բացատրման անհրժեշտության գիտակցումը պայմա­նա­վորված է ոչ թե միայն այդ իրա­դարձություննե­րը լիո­վին հասկա­նա­լու, այլև մեր ներկա­յիս տարի­նե­րի հետ համե­մա­տե­լու համար: Համե­մա­տե­լու բաներ շատ կան, մենք կարող ենք տեսնել, թե ինչպես են շատ իրա­դարձություններ ապշե­ցուցիչ մակարդա­կում կրկնվում և ոչ միայն իրա­դարձություննե­րի, այլև շատ գրե­թե օրե­րի համընկնումով: Ու հիմա մեզ պետք է դա շատ լավ տեսնել, հասկա­նալ:

Հրանտ Տէր-Աբրա­համյա­նը կարճ ներկա­յացրեց 1920թ. իրա­դարձություննե­րը, որոնք այս տեսքն ունեն՝

1920թ. գարուն՝ ներքին իրա­դարձության սրում Հայաստա­նում:

1920թ. ամառ՝ հայ-ադրբե­ջա­նա­կան սահմա­նա­յին, արտա­քին բախումներ, ինչպես նաև ՀՀ տարածքում ադրբե­ջա­նաբնակ տարածքնե­րում բախումներ ադրբե­ջա­նա­կան հատվա­ծի հետ, ընդ որում հայանպաստ ելքով:

1920թ. աշնա­նը ռուս-թուրքա­կան պատե­րազմ, այնուհետև նոյեմբե­րի 8‑ին առա­ջին զինա­դա­դար, կեսե­րին՝ երկրորդ զինա­դա­դա­րը:

1920թ. դեկտեմբե­րին ներքին հեղաշրջում:

Ահա այս տեսքն ուներ 1920թ. առա­ջին հայացքից Հայաստա­նի համար: Իսկ որ ավե­լի կարև­որ է, 1920թ, ռուս-թուրքա­կան դաշինքի տարին էր: Ոչ քեմա­լա-բոլշև­իկյան, ոչ քեմա­լա-լենինյան, այլ հենց ռուս-թուրքա­կան: Տարբեր անուննե­րով ու ածա­կաննե­րով իրա­դարձության իրա­կան իմաստը մեղմացնե­լը խորհրդա­յին պատմագրությա­նը բնո­րոշ երև­ույթ էր, ինչպես օրի­նակ նացիստա­կան Գերմա­նիա, այլ ոչ թե ուղղա­կի Գերմա­նիա և այլն:

Մենք սովոր չենք ռուս-թուրքա­կան դաշինք բառե­րին, մեր լեզվամտա­ծո­ղության կոդում ասես գրված լինի, որ այդ անհնար է, ու եթե նույնիսկ աշխարհի բոլոր փաստե­րը վկա­յեն, որ ռուսներն ու թուրքե­րը դաշինքի մեջ են, ապա մենք միևնույն է ամեն ինչ կանենք դրան չհա­վա­տա­լու համար: Չկա բոլշև­իկյան կամ ցարա­կան, կա Ռուսաստան: Միջպե­տա­կան պայմա­նագրե­րը, օգնությունն ու պատե­րազմը պետություններն են իրար հայտա­րա­րում ոչ թե կուսակցություննե­րը և մենք այդ պետք է ընդունենք, ինչքան էլ մեզ համար բարդ ու տհաճ լինի այդ: Այլա­պես մենք շարունա­կում ենք մնալ այն մտայնության մեջ, թե  ռուսն ինչ մեղք ունի, «չար» բոլշև­իկներն են դաշնակցել թուրքե­րի հետ: Մենք ոչ թե փորձում ենք դեպքե­րին նայել չոր ռացիո­նա­լությամբ, այլ նեղա­նալ ու սիրել ռուսնե­րին, ինչն իհարկե շատ հեռու է քաղա­քա­կա­նություն կոչվե­լուց: 

Մենք գիտենք, որ ռուս-թուրքա­կան դաշինքներ շատ են եղել ու դրանք ոչ թե ինչ որ անհասկա­նա­լի ու էկզո­տիկ բաներ էին, այլ հստակ գիտակցված ծանրակշիռ  ընկալված դաշինքներ ու մենք չպետք է դա այդքան ծանր տանենք: Թուրքե­րի հետ ուրիշներն էլ են դաշինք կազմել, օրի­նակ բրի­տա­նա­ցի­նե­րը, ֆրանսիա­ցի­նե­րը, բայց մենք չենք վատա­նում թուրք-ֆրանսիա­կան դաշինք ասե­լով, մինչդեռ ռուս թուրքա­կան դաշինք բառե­րը մենք ասես անձնա­կան վիրա­վո­րանք ընկա­լենք: 

Կարե­լի է նկա­տել, որ ռուսներն ու թուրքե­րը հակված են դաշնակցել իրար հետ այն ժամա­նակ, երբ խնդիրներ են ունե­նում արևմուտքի հետ: Ընդ որում և՛ արևմուտքը, և՛ ռուսնե­րը միշտ ցանկա­ցել են ինչ որ կտորներ պոկել Թուրքիա­յից և պաշտպա­նել են նրան մեկը մյուսից:

Ռուս-թուրքա­կան դաշինքի մասին խոսե­լիս պետք չէ կանգ առնել այն մտայնության վրա, որ դա ոչ թե ռուս-թուրքա­կան էր, այլ բոլշև­ի­կա-քեմա­լա­կան:

Հրանտ Տէր-Աբրա­համյա­նը ուշադրություն  է հատկացնում այն հանգա­մանքին, որ օրի­նակ 1916թ. ցարա­կան և ոչ թե բոլշև­իկյան Ռուսաստա­նը պլաններ ուներ ուժեղ Թուրքիա­յի հարցով: Օրի­նակ 1916թ. դեկտեմբե­րի 8‑ին(26) Ռուսաստա­նի արտա­քին գործե­րի նախա­րա­րը գրում է Լոնդո­նում Ռուսաստա­նի դեսպա­նին և նշում, որ մեծ հաշվով իրենց պլաններն այս պատե­րազմում Թուրքիա­յի հետ ավարտված են և նեղուցնե­րի գրա­վումից հետո իրենց պետք է տնտե­սա­պես Ռուսաստա­նից կախված, բայց ուժեղ ազգա­յին Թուրքիա, իսկ 1920թ. բոլշև­իկնե­րը միայն արե­ցին այն, ինչ ցանկա­նում էին անել ցարա­կաննե­րը:

Հրանտ Տէր-Աբրա­համյա­նը ուշադրություն դարձրեց այն հանգա­մանքի վրա, որ առհա­սա­րակ ռուս-թուրքա­կան դաշինքը ինչ որ զարմա­նա­լի բան չէ, եղել է, կա, ու անհրա­ժեշտության դեպքում էլի կլի­նի: Մենք զարմա­նում ենք, չենք ուզում ընդունել, որ ռուսնե­րը կարող են իրենց շահե­րին համա­պա­տասխան դաշինք կնքել, մեր կարծի­քով ռուսնե­րը չեն գիտակցում իրենց շահե­րը և մենք սիրում ենք նրանց բացատրել իրենց շահե­րը, ինչը ծիծա­ղե­լի է: Օրի­նակ վերցնենք Հայաստա­նի ու Ռուսաստա­նի քարտեզնե­րը մի դառը ճշմարտություն կտեսնենք: Մենք չկա­րո­ղա­ցանք երե­սուն տարում յուրացնել Քարվա­ճա­ռը, իսկ ռուսնե­րը կարո­ղա­ցել են յուրացնել ու տիրա­պե­տել հսկա­յա­կան տարածքներ և արդեն երկար դարեր իր վեր: Մենք չենք կարող հաշվի չառնել դա: Այո՛, գուցե ռուսնե­րը աշխարհում ամե­նա­լավ քաղա­քա­կա­նությունը չունեն, բայց մեզնից հաստատ շատ ավե­լի լավ գիտեն, թե ինչ են անում: Գուցե ռուսա­կան տնտե­սությունը, մոտե­ցումնե­րը մեզ դուր չեն գալիս, բայց ռուսնե­րին քաղա­քա­կա­նություն սովո­րեցնելն ուղղա­կի ծիծա­ղե­լի է: Եվ աբսուրդ է նաև այն, որ մենք նույնիսկ փորձում ենք ռուսնե­րին ցույց տալ, թե իրա­կա­նում որն է նրանց շահը, մինչդեռ ռուսնե­րը շատ լավ գիտեն, թե որն է իրենց շահը: Նրանք դարե­րով են կայացրել իրենց քաղա­քա­կան գործունեւոյթւոնն ու սկզբուքնե­րը և այդ վիթխա­րի փորձը հաշվի չառնելն ուղղա­կի անմտություն է:

Ամբողջա­կան տեսանյութը՝

Առնչվող Հոդվածներ