29 C
Yerevan

Ռուս-Թուրքա­կան Վանդակ

Մաս 16

Ավե­լի ուշ, 16-րդ դարում ֆրանսիա­ցի իրա­վա­բան Ժան Բոդե­նը նորից շրջա­նա­ռության մեջ մտցրեց սուվե­րեն բառը համա­րե­լով, որ սուվե­րենն այն որո­շումն է, որի կայա­ցումը կախված չէ օրենքից։

Հրանտ Տէր Աբրա­համյան

Շարունա­կում ենք ներկա­յացնել պատմա­բան Հրանտ Տէր-Աբրա­համյա­նի և «Կողբ» հիմնադրա­մի կողմից նախա­ձեռնված «Ռուս-թուրքա­կան վանդակ» պատմա­վերլուծա­կան հաղորդա­շա­րի արդեն 16-րդ մասը:

Ժամա­նա­կա­յին առումով հասնե­լով 1920թ.  և խոսե­լով ռուս-թուրքա­կան դաշինքի մասին, Հրանտ Տէր-Աբրա­համյա­նը հարկ համա­րեց այս հաղորդման ժամա­նակ խոսել, ոչ թե իրա­դարձություննե­րի ու փաստե­րի մասին, այլ երև­ույթնե­րի: Մենք խնդիր ունենք պատմա­կան երև­ույթնե­րի լուրջ մեկնա­բա­նության, քանի որ դրանց ոչ ճիշտ ընկա­լումը սկզբունքա­յին խնդիր է առա­ջացնում որևէ դեպք հասկա­նա­լու և մեկնա­բա­նե­լու, ըսդ այդմ գնա­հա­տե­լու տեսանկյունից:

Հրանտ Տէր-Աբրա­համյա­նը նշեց, որ երբ որևէ երև­ույթ հաջող ընթացք է ունե­նում, պատմա­գի­տությունը կարող է հիմնա­վոր ապա­ցուցել, թե ինչու ստացվեց և հակա­ռա­կը՝ ձախողման պարա­գա­յում կարող է նույն երև­ույթի տապալման պատճառնե­րը հիմնա­վո­րել: Սա իհարկե չի նշա­նա­կում, որ պատմա­գի­տությունը կեղծում է կամ արդա­րացնում տապա­լումն ու հաջո­ղությունը, այլ նշա­նա­կում է, որ ցանկա­ցած երև­ույթ ունի իր հիմնա­կան ու խորքա­յին նշա­նա­կությունը և միայն հասկա­նա­լով ու ընդունե­լով կարե­լի է այն մեկնա­բա­նել ու գնա­հա­տել:

1919թ. Թուրքիան աննա­խանձե­լի վիճա­կում գտնվող պետություն էր՝ պարտություն պատե­րազմում, հսկա­յա­կան տարածքա­յին կորուստներ, հարյուր հազա­րա­վոր զոհեր, տնտե­սության լիա­կա­տար քայքա­յում, թշնա­մի­նե­րը գտնվում էին մայրա­քա­ղաք Կ.Պոլսում և թելադրում էին իրենց պայմաննե­րը և այս պարա­գում է, որ ասպա­րեզ է գալիս Մուստաֆա Քեմա­լը: Քեմա­լը անհայտ անձ չէր: Նա բավա­կան հայտնի գենե­րալ էր, կռվել էր Դարդա­նե­լում, այնուհետև Սիրիա-Պաղեստին հատվա­ծում, իսկ պարտությունից հետո նահանջել Թուրքիա­յի արև­ելյան հատվածներ, որն ընդգրկում էր նաև Արևմտյան Հայաստա­նը: Քեմա­լը իր շուրջն է համախմբում զինվո­րա­կաննե­րի որոշ հատվա­ծի և հռչա­կում են Թուրքիա­յի «Ազգա­յին Ուխտը», որում Քեմա­լը անհա­մա­ձայնություն էր հայտնում Անտանտի երկրնե­րի կողմից պարտադրված պահանջնե­րի մի մասին: Նա համա­ձայն էր, որ Թուրքիան հրա­ժարվի Իրա­քից, Պաղեստի­նից, բայց ինչ վերա­բե­րում էր Արևմտյան Հայաստա­նին, հայե­րին և հույնե­րին ինչ որ բան զիջե­լու, Քեմա­լը կտրա­կա­նա­պես դեմ էր: Նա հայտա­րա­րում էր, որ իր համար միևնույն է, թե ինչ են հայտա­րա­րում Անտանտի պետություննե­րը և ինքը միևնույն է ամեն ինչ անե­լու է Թուրքիան տարածքա­յին մասնա­տումից փրկե­լու համար: Հրանտ Տէր-Աբրա­համյա­նը հատուկ շեշտում է, որ 1919թ. Քեմա­լը դեռևս դաշնա­կից չէր ռուսնե­րի հետ, այնպես, որ դեռևս 1919թ. «Ազգա­յին Ուխտ» հռչա­կած Քեմա­լը չուներ և ոչ մի դաշնա­կից և իր հույսը միայն ինքն է, իր շուրջը համախմբված մարդիկ: Քեմալն այդ պահին համարվում էր հանցա­գործ ապստամբ և նույնիսկ հեռա­կա կարգով դատա­պարտված էր մահա­պատժի, բայց նա չի ընկրկում: Մեծ համարձա­կություն է պետք ունե­նալ նման կերպ վարվե­լու համար: 

Հրանտ Տէր-Աբրա­համյա­նը նաև խոսեց սուվե­րե­նություն, անկա­խություն եզրույթնե­րի մասին: Սուվե­րե­նը, ըստ հռո­մեա­ցի­նե­րի, այն անձը կամ այն խումբն է, որի որո­շումնե­րը ոչ թե ըստ օրենքի են, այլ օրենքից վեր, նա հենց ինքը օրենքն է: Ավե­լի ուշ, 16-րդ դարում ֆրանսիա­ցի իրա­վա­բան Ժան Բոդե­նը նորից շրջա­նա­ռության մեջ մտցրեց սուվե­րեն բառը համա­րե­լով, որ սուվե­րենն այն որո­շումն է, որի կայա­ցումը կախված չէ օրենքից: Այսինքն սուվե­րե­նը կախված չէ որևէ ու ոչ մի բանից ու ինքն է թելադրում, ինքն է որո­շում: Այսօր հայկա­կան բառա­պա­շա­րում կիրառվող սուվե­րեն բառը ամբողջա­կան իմաստով չի արտա­հայտում իր ամբողջա­կան իմաստը: Հրանտ Տէր-Աբրա­համյա­նը խոսեց նաև «իշխա­նություն» բառի մասին, ասե­լով, որ այդ բառը, որ հիմա ըստ էության ռուսե­րեն «власть»՝ իշխա­նություն բառի թարգմա­նությունն է, և չի կրում իր հիմնա­կան իմաստը: Ագանթանգե­ղո­սը, ունի մի նախա­դա­սություն, որտեղ ասվում է. «ինչպե՞ս ես իշխում այդպես խոսել թագա­վո­րի հետ», այսինքն, ինչպե՞ս ես դու քեզ նման բան թույլ տալիս: Իշխելն ուներ այդ իմաստը:

Հրանտ Տէր-Աբրա­համյա­նը նաև համե­մա­տություն անցկացրեց այդ երկու եզրույթնե­րի մեջ, ինչպես նաև լրա­ցուցիչ մեկնա­բա­նեց Քեմա­լի քաղա­քա­կա­նությունն ու այն, թե ինչպես ռիսկա­յին իրա­վի­ճա­կում կատարված որո­շումը ձևա­վո­րեց ժամա­նա­կա­կից Թուրքիան:

Ամբողջա­կան տեսանյութը՝

Առնչվող Հոդվածներ