20.9 C
Yerevan

Հանրա­պե­տություն


Վրաստա­նի հայե­րը զրկվում են իրենց շահե­րը պաշտպա­նող որեւէ կառույցից։ Շուտով Վրաստա­նի ոստի­կա­նությունը ներխուժում է նաեւ Ռուսաց ազգա­յին խորհրդի շենքը, որտեղ բազմա­թիվ հայեր փորձում էին ռուսահպա­տա­կության վկա­յագրեր ստա­նալ։ Նրանց մի մասին աքսո­րում են Քութա­յիս։

1919թ. մարտին հայ-վրա­ցա­կան հարա­բե­րություննե­րը վերջնա­կա­նա­պես կարգա­վորված չէին եւ երկու երկրնե­րի ներկա­յա­ցուցիչնե­րը, անգլիա­ցի­նե­րի միջնորդությամբ, ջանքեր էին գործադրում պատե­րազմի հետեւանքնե­րը վերացնե­լու համար։

1918թ. դեկտեմբե­րի հայ-վրա­ցա­կան պատե­րազմիհետեւանքով հանրա­պե­տություններն ունեին վիճե­լի տարածքներ, որտեղ տեղա­կայված էին բրի­տա­նա­կան զինվո­րա­կան ստո­րա­բա­ժա­նումնե­րը։ Բացի այդ, կային ավե­լի վաղ շրջա­նի անլուծե­լի հիմնախնդիրներ՝ փոստ-հեռագրա­կան կապը, երկա­թուղին, Ռուսա­կան կայսրության կործա­նումից հետո Անդրկովկա­սում մնա­ցած գույքի բաժանման եւ բազմա­թիվ այլ հարցեր։

Անարդար պայմաններ

Հայ-վրա­ցա­կան հարա­բե­րություննե­րը կարգա­վո­րե­լու նպա­տա­կով դեռեւս 1918թ. դեկտեմբե­րին ստեղծվում է հատուկ հանձնա­ժո­ղով, որի աշխա­տանքնե­րը պատե­րազմի եւ այլ պատճառնե­րով ձգձգվում են, եւ նրանց գործունեության վերջնա­կան արդյունքնե­րը ամփոփվում են գրե­թե երեք ամիս անց։

Պատվի­րա­կությունն իր հիմնա­կան գործունեությունն ավարտում է 1919թ. մարտին եւ ապրի­լի 7‑ին ծավա­լուն զեկույց ներկա­յացնում վարչա­պետ Ալեքսանդր Խատիսյա­նին, որն էլ հետա­գա­յում մակագրում է Հայաստա­նի Հանրա­պե­տության արտա­քին գործե­րի նախա­րա­րությա­նը։

Դեկտեմբե­րի վերջին ռազմա­կան գործո­ղություննե­րի ավարտից հետո անգլիա­ցի­նե­րից ու ֆրանսիա­ցի­նե­րից կազմված խառը հանձնա­ժո­ղո­վը ներկա­յացնում է զինա­դա­դա­րի պայմաննե­րը։ Հայկա­կան պատվի­րա­կությունը նշում էր, որ պայմաններն այնքան անարդար էին ու միա­կողմա­նի, որ իրենք հատուկ հանդի­պում են խնդրում եվրո­պա­կան ներկա­յա­ցուցիչնե­րի հետ։

«Այդ տեսակցությունը, որ տեղի ունե­ցավ դեկտեմբե­րի 29-ին, առա­վոտյան ժամը 11-ին Ղարա­քի­լի­սա­յի երկա­թուղա­յին կայա­րա­նում‘ պատվի­րա­կության վագո­նի մեջ, տեւեց չորս ժամ: Ներկա էին կապի­տան Դուգլա­սը, կապի­տան Գասֆիլդը, անգլիա­ցի թարգման սպան, մեր պատվի­րա­կության բոլոր անդամնե­րը, գենե­րալ Կորգա­նո­վը, գենե­րալ Սիլի­կո­վը եւ Պուա­դե­բա­րը: Չորս ժամվա խոսակցության մեջ մենք պարզե­ցինք մեր տեսա­կե­տը, բացատրե­ցինք որո­շումնե­րի անարդա­րությունը։ Խնդրե­ցինք պայմաննե­րը փոխել այնպես, որ հավա­սար դրություն ստեղծվի վրա­ցի­նե­րի եւ մեզ համար ինչպես Լոռիում, այնպես էլ Ախալքա­լա­քի գավա­ռում. կա՛մ մեր զորքե­րը չհե­ռացնել Բորչա­լուից, կա՛մ հեռացնել նաեւ վրա­ցի­նե­րին Ախալքա­լա­քից: Բայց մեր բոլոր պատճա­ռա­բա­նություններն ու ջանքերն ապարդյուն անցան. Դուգլա­սը, որ իսկա­պես մենակ էր վճռում խնդիրնե­րը, չհա­մա­ձայնեց որեւէ փոփո­խություն մտցնել պայմաննե­րի մեջ» (Համո Սուքիասյան, Հայ-վրա­ցա­կան խաղա­ղա­րար կոնֆե­րանսի հայկա­կան պատվի­րա­կության հաշվետվությունը (1918 թ. դեկտեմբեր – 1919 թ. մարտ). Պատմա­բա­նա­սի­րա­կան հանդես, № 1, 2009թ.)։

Հայաստա­նի կառա­վա­րությունը Երեւա­նից հեռագրում է պատվի­րա­կությա­նը՝ կոչ անե­լով ստո­րագրել զինա­դա­դա­րի համա­ձայնա­գի­րը, քանի որ բանակն ուներ մատա­կա­րարման, զենքի ու պարե­նի դժվա­րություն. պատե­րազմի հետա­գա շարունա­կումը կարող էր ծանր հետեւանքներ ունե­նալ Հայաստա­նի համար։ Անգլիա­ցի­նե­րի միակ զիջումն այն էր, որ համա­ձայնում են հետա­գա­յում քննարկել համա­ձայնագրի որոշ կետեր։

Հայե­րի հալա­ծանքնե­րը Վրաստա­նում

Ռազմա­կան գործո­ղություննե­րի ընթացքում եւ ավարտից անմի­ջա­պես հետո Վրաստա­նում կտրուկ վատա­նում է հայե­րի դրությունը։ Վրաստա­նի իշխա­նություննե­րը լայնա­ծա­վալ հակա­հայկա­կան քարոզչություն են սկսում, ինչի արդյունքում հայե­րին ընդունում էին գրե­թե որպես պետա­կան դավա­ճաննե­րի։ Թիֆլի­սում սկսվում են համա­տա­րած ձերբա­կա­լություններ, որոնք շուտով տարածվում են նաեւ այլ քաղաքնե­րում ու գյուղա­կան բնա­կա­վայրե­րում. փակվում են Դաշնակցության թերթե­րը՝ «Աշխա­տա­վո­րը» եւ «Նոր հորի­զո­նը»։

Վրաստա­նի իշխա­նություննե­րը մի քանի որո­շումով ու օրենքով օրի­նա­կա­նացրել էին հայե­րի հանդեպ բռնություններն ու ունեցվածքի զավթումը։ Դրանցից էր «Վրաստա­նի թշնա­մի­նե­րի» գույքը բռնագրա­վե­լու օրենքը, որտեղ գրված էր.

«Բոլոր հայե­րի դեմ ուղղված ճնշումնե­րի ազդանշա­նը տրվեց ներքին գործե­րի մինիստր Ռամիշվի­լիի գաղտնի շրջա­բե­րա­կա­նով։ …Հայաստա­նի հպա­տակնե­րին ցուցա­կագրե­լու պատրվա­կով, միլի­ցիո­ներնե­րը եւ «Հատուկ Զորա­բաժնի» պաշտոնյա­նե­րը կատա­րում էին գիշե­րա­յին արշավներ հայե­րի տնե­րի վրա, խուզարկություններ էին անում առանց որեւէ հրա­մա­նագրի, իբր թե զենք գտնե­լու համար, բայց փաստո­րեն ամե­նաա­նա­մոթ կերպով կողոպտում էին բոլոր թանկարժեք իրե­րը սարսա­փա­հար տանտի­րոջ աչքի առաջ» (Արշակ Ջամալյան, Հայ-վրա­ցա­կան կնճի­ռը, Հայրե­նիք, 1929թ., թիվ 5, Բոստոն)։

Այս օրե­րին խուզարկություններ են կատարվում նաեւ մեծա­հա­րուստ Արամյանցի տանը, որտեղ տեղա­կայված էր Վիրա­հա­յոց ազգա­յին խորհուրդը։ Խորհրդի անդամնե­րից շատե­րը ձերբա­կալվում են, եւ փաստո­րեն, Վրաստա­նի հայե­րը զրկվում են իրենց շահե­րը պաշտպա­նող որեւէ կառույցից։ Շուտով Վրաստա­նի ոստի­կա­նությունը ներխուժում է նաեւ Ռուսաց ազգա­յին խորհրդի շենքը, որտեղ բազմա­թիվ հայեր փորձում էին ռուսահպա­տա­կության վկա­յագրեր ստա­նալ։ Նրանց մի մասին աքսո­րում են Քութա­յիս։ Դեկտեմբերյան պատե­րազմի օրե­րին հայե­րի նկատմամբ վերա­բերմունքը Վրաստա­նի պաշտոնյա­նե­րը բացատրում էին ռազմա­կան դրությամբ, սակայն զինա­դա­դա­րից հետո բռնություններն ու հալա­ծանքը շարունակվում էին նույն ուժգնությամբ։

«Հայե­րին հարյուրնե­րով հավա­քում էին. խմբե­րի բաժա­նում եւ տեղն ու տեղը, հենց փողո­ցում հարցուփորձ անում, թե ձերբա­կալվածնե­րից ով՝ ինչքան կարող է վճա­րել։ Ունեւորնե­րից խլում էին վրա­յի ամբողջ դրա­մը եւ արձա­կում, իսկ մնա­ցածնե­րին ծաղրանքով ու փողո­ցա­յին հայհո­յանքնե­րով ուղարկում Մետե­խի բանտը։ Այդ օրը ձերբա­կալվե­ցին մոտ 6000 հայ…» (Արշակ Ջամալյան, Հայ-վրա­ցա­կան կնճի­ռը, Հայրե­նիք, 1929թ., թիվ 6, Բոստոն)։

Այս ծանրա­գույն պայմաննե­րում Թիֆլի­սում սկսում է աշխա­տել հայկա­կան պատվի­րա­կությունը, որը գրություններ ու դիմումներ է հղում տարբեր պաշտոնյա­նե­րի եւ կարո­ղա­նում է գոնե մասամբ թեթեւացնել տեղի հայե­րի վիճա­կը։ Խորհրդա­ժո­ղո­վի առա­ջին նիստում հայկա­կան կողմն առա­ջարկում է իր օրա­կարգը՝ երկա­թուղա­յին ու հեռագրա­կան ազատ հաղորդակցություն, ապրանքնե­րի ազատ ներմուծում ու արտա­հա­նում, մաքսե­րի, անցաթղթե­րի վերա­ցում, Հայկա­կան կորպուսին պատկա­նող գույքի տեղա­փո­խում Հայաստան, ռազմա­գե­րի­նե­րի փոխա­նա­կություն, աքսորվածնե­րի ու ձերբա­կալվածնե­րի անհա­պաղ ազա­տում եւ այլ հարցեր։ Բրի­տա­նա­կան ներկա­յա­ցուցիչներն ասում են, որ խորհրդա­ժո­ղո­վը չի քննարկե­լու տնտե­սա­կան խնդիրնե­րը, այլ անդրա­դառնա­լու է միայն տարածքա­յին հարցե­րին։ Պատվի­րա­կության զեկուցագրում նաեւ նշվում էր, որ անգլիա­ցի­նե­րի շրջա­նում ձեւա­վորվել էր տպա­վո­րություն, թե հայերն են նախա­հարձակ եղել, հետեւա­բար մեղա­վոր են։ Ըստ այդմ՝ նրանք խորհուրդ էին տալիս ընդունել բոլոր պայմաննե­րը եւ չհա­կա­ռակվել դաշնա­կիցնե­րին, եւ զգուշացնում էին, որ Փարի­զի խորհրդա­ժո­ղո­վում հայե­րի կոշտ դիրքո­րո­շումը լավ չի ընդունվի։

Վրա­ցի­նե­րը մասամբ մեղմացնում են դիրքո­րո­շումը

Վրա­ցի­նե­րը նախա­պես թշնա­մա­կան վերա­բերմունք ունեին, սակայն հունվա­րի վերջին այն սկսում է փոխվել։ Հունվա­րին Կարսի շրջա­նում ստեղծվում է, այսպես կոչված, «Հարա­վա­րեւմտյան Կովկասյան Հանրա­պե­տությունը»՝ Կարսի Շուրան, որը սպառնա­լիք էր նաեւ Վրաստա­նի համար։

Նույն օրե­րին ապստամբա­կան շարժումներ են սկսվում Ախալցխա­յում, եւ վրա­ցա­կան զորքե­րի մուտքն այդ շրջան առա­ջացնում է Ադրբե­ջա­նի պաշտո­նա­կան կոշտ արձա­գանքին։ Անհանգիստ էր նաեւ Սոչիում, որտեղ վրա­ցի­նե­րը փորձում էին իրենց տիրա­պե­տությունը հաստա­տել, Զաքա­թա­լա­յում, Բորչա­լուի թաթա­րաբնակ շրջաննե­րում։ Միա­ժա­մա­նակ, Փարի­զում Միացյալ եւ անկախ Հայաստա­նի հռչա­կումը նույնպես զգաստացնող դերա­կա­տա­րություն է ունե­նում։ Ստեղծված պայմաննե­րում վրա­ցի­նե­րը մասամբ մեղմացնում են իրենց դիրքո­րո­շումը։

Խորհրդա­ժո­ղո­վը նախ անդրա­դառնում է ռազմա­գե­րի­նե­րի խնդրին՝ որո­շե­լով «Ղարա­քի­լի­սա» կայա­րա­նում անցկացնել փոխա­նա­կում, որը տեղի է ունե­նում հունվա­րի 23-ին, իսկ մի քանի օր անց ազատ են արձակվում երկու երկրնե­րի ձերբա­կալված պետա­կան պաշտոնյա­նե­րը։

Անգլիա­ցի­նե­րի միջնորդությամբ որոշվում է, որ Ախալքա­լա­քի գավա­ռում պետք է տեղա­կայվեր վրա­ցա­կան շուրջ 200-հոգա­նոց զորա­ջո­կա­տը։ Ի պատասխան հայկա­կան կողմի առարկության՝ գնդա­պետ Ստյուարտն ասում է, որ վրա­ցի­նե­րից բացի, այնտեղ կլի­նի անգլիա­կան մեկ վաշտ, սակայն շուտով պարզվում է, որ այդ որո­շումը հնա­րա­վոր չէ իրա­կա­նացնել։ «Հայկա­կան կողմի բոլոր առարկություննե­րին, հատկա­պես այն հարցում, որ անհասկա­նա­լի է, թե ինչպես կարե­լի է Հայաստա­նին զրկել գերա­զանցա­պես հայե­րով բնա­կեցված այդ գավա­ռի վարչա­քա­ղա­քա­կան կյանքին մասնակցե­լու իրա­վունքից, գնդա­պետ Ստյուարտը պատասխա­նեց, որ այդ ֆունկցիան կկա­տա­րեն դաշնա­կիցնե­րի զորքերն ու նրանց դիտորդնե­րը» (Աշոտ Մելքոնյան, Ջավախքը 19-րդ դարում եւ 20-րդ դարի առա­ջին քառորդում, Երեւան, 2003թ.)։

Արտա­շես Բաբալյա­նը գրում էր, որ նախա­պես բրի­տա­նա­ցի­նե­րը անվստա­հություն ունեին վրա­ցի­նե­րի հանդեպ, ուստի փորձում էին ամեն գնով սիրա­շա­հել եւ իրենց կողմը թեքել նրանց։ «Անգլիա­կան իշխա­նության գործը եղավ գրա­վե­լու վրաց ժողովրդի եւ կառա­վա­րության վստա­հությունը, եւ նա դա արավ Լոռիի եւ Ախալքա­լա­քի խնդիրնե­րում։ Իրոք՝ անգլիա­կան շահե­րի տեսա­կե­տից «դաշնա­կից» Հայաստա­նը մի արժեք չէր ներկա­յացնում»,- գրում էր Բաբալյա­նը։ Նա նաեւ նշում էր, որ Հայաստա­նին Փարի­զի վեհա­ժո­ղո­վում տրված խոստումնե­րը նույնպես օգտա­գործվում էին Հայաստա­նի դեմ. «Ձեզ՝ հաշտության կոնֆե­րանսը այնքան հողեր պիտի տա, այնքան պիտի մեծա­նա Հայաստա­նը, որ ինչե­րիդ է պետք Ղարա­բա­ղը կամ Լոռին եւ Ախալքա­լա­քը»,- անգլիա­ցի­նե­րի մոտե­ցումն այսպես էր ներկա­յացնում Բաբալյա­նը։

«Խաղաղված տրա­մադրությամբ»

Հայ-վրա­ցա­կան խորհրդա­ժո­ղովն իր աշխա­տանքնե­րը շարունա­կում է հետա­գա ամիսնե­րին. 1919թ. փետրվա­րի 28‑ի եւ մարտի 3‑ի նիստե­րում արդեն քննարկվում էր երկու երկրնե­րում դիվա­նա­գի­տա­կան ներկա­յա­ցուցչություննե­րը վերա­բա­ցե­լու հարցը։ Մինչ այդ, քիչ թե շատ հարթվել էին երկա­թուղու խնդիրնե­րը, եւ մարտի 4‑ին վերա­կանգնվել էր գնացքնե­րի կանո­նա­վոր երթեւե­կությունը։ Վրաստա­նի արտա­քին գործե­րի նախա­րար Գեգեչկո­րին հայկա­կան կողմին ակնարկել էր, որ հարա­բե­րություննե­րը վերսկսե­լուց առաջ ցանկա­լի կլի­ներ փոխել դիվա­նա­գի­տա­կան ներկա­յա­ցուցիչնե­րի ողջ կազմը. վրա­ցա­կան կողմը չէր ուզում, որ թեկնա­ծունե­րը լինեն իշխող կուսակցությունից։ Հայկա­կան կողմն ընդա­ռա­ջում է եւ Վրաստա­նում Հայաստա­նի դիվա­նա­գի­տա­կան ներկա­յա­ցուցիչ է նշա­նա­կում Վրաստա­նի Հայոց ազգա­յին խորհրդի նախկին անդամ, անկուսակցա­կան Լեւոն Եվանգուլյա­նին։

Մի քանի օր անց՝ 1919թ. մարտի 8‑ին, Վրաստա­նի կառա­վա­րությունը հեռագրում է Հայաստա­նի կառա­վա­րությա­նը, որ Վրաստա­նը ճանա­չում է Հայաստա­նի անկա­խությունը։ 15 օր անց Հայաստա­նի Հանրա­պե­տության արտա­քին գործե­րի նախա­րար Սիրա­կան Տիգրանյա­նը պատասխան հեռագրով հայտնում է, որ «Հայաստա­նը ճանա­չել եւ ճանա­չում է Վրաստա­նի Հանրա­պե­տության անկա­խությունը»։

«Այսպի­սով՝ բոլո­րո­վին թշնա­մա­կան մթնո­լորտում սկսված հայ-վրա­ցա­կան կոնֆե­րանսը վերջա­ցավ խաղաղված տրա­մադրությամբ, որը հիմք է տալիս կարծե­լու, որ այսուհե­տեւ Հայաստա­նի եւ Վրաստա­նի միջեւ ծագած վեճերն այլեւս կլուծվեն ոչ թե զենքի ուժով, այլ բանակցություննե­րով»,- եզրա­փա­կում էին իրենց զեկուցա­գի­րը հայկա­կան պատվի­րա­կության անդամնե­րը։

***

Հեղի­նակ՝ Միքա­յել Յալա­նուզյան

Ձեւա­վո­րումը՝ Աննա Աբրա­համյա­նի, Թամար Դանիելյա­նի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Առնչվող Հոդվածներ