20.4 C
Yerevan

Ռուս-Թուրքա­կան Վանդակ

Մաս 17-րդ

Չի կարե­լի ասել թուրք-ադրբե­ջա­նա­կան տանդեմ, քանի որ տարա­ծաշրջա­նում թուրքե­րը որևէ բան անել չեն կարող առանց ռուսնե­րի համա­ձայնության։

Հրանտ Տէր Աբրա­հա­մեան

Շարունա­կում ենք ներկա­յացնել պատմա­բան Հրանտ Տէր-Աբրա­համյա­նի և «Կողբ» հիմնադրա­մի կողմից նախա­ձեռնված «Ռուս-թուրքա­կան վանդակ» պատմա­վերլուծա­կան հաղորդա­շա­րի արդեն 16-րդ մասը:

Իրա­դարձություննե­րը վերա­բե­րում են 1919թ․ վերջին և 1920թ․ սկզբին՝ ավե­լի կոնկրետ 1920թ․ Ադրբե­ջա­նի խորհրդայնացմա­նը։ Հրանտ Տէր-Աբրա­համյա­նը բացատրեց, որ Ադրբե­ջա­նի խորհրդայնացման հարցով բավա­կան նեղ մտայնություններ կան և մենք խոշոր հաշվով լավ չենք հասկա­նում, թե իրա­կա­նում ինչ է տեղի ունե­ցել և այդ ինչ նշա­նա­կություն է ունե­ցել։ Մինչդեռ դրա հասկա­նա­լը կարև­որ է այն առումով, որ գրե­թե զուգա­հեռ ու նմա­նօ­րի­նակ իրա­դարձություններ տեղի ունե­նում են այսօր ու մենք կրկին չենք կարո­ղա­նում հասկա­նալ, թե ինչ կատարվեց, որովհետև կեղծ հետքի վրա ենք։

Եվ այսպես, 1920թ․ ապրի­լի 28-ին, Կարմիր բանա­կը տապա­լեց իշխող մուսա­վա­թա­կան ռեժի­մը Ադրբե­ջա­նում և հիմնադրվեց Խորհրդա­յին Ադրբե­ջան պետությունը։ Այն ձևա­կա­նո­րեն անկախ էր, բայց իրա­կա­նում ռուսնե­րը այդկերպ հետ բերին իրենց ազդե­ցությունը, որը չեզո­քա­ցել էր նախորդ տարի­նե­րի իրա­դարձություննե­րի պատճա­ռով։

Քանի դեռ Ռուսաստա­նում շարունակվում էր քաղա­քա­ցիա­կան պատե­րազմը, Ադրբե­ջա­նում իշխող կուսակցությունն էր Մուսա­վա­թը, իսկ ընդդի­մա­դիր գործունեություն իրա­կա­նացնում էր Իթթի­հատ կուսակցությունը։ Կուսակցություննե­րը երկուսն էլ թուրքա­կան կողմնո­րո­շում ունեին, բայց եթե Մուսա­վա­թը անկախ Ադրբե­ջա­նի կողմնա­կիցն էր, ապա Իթթի­հատն ամբողջո­վին ղեկա­վարվում էր թուրքա­կան գործա­կալնե­րի կողմից՝ սպա­սարկե­լով միայն թուրքա­կան շահե­րը։

Այն բանից հետո, երբ բոլշև­իկնե­րը կարո­ղա­ցան հաղթել իրենց գլխա­վոր թշնա­մի­նե­րից մեկին՝ Դենի­կի­նի բանա­կին, որը գործում էր հարավ-արևմտյան Ռուսաստա­նում, նրանք կրկին ձեռնա­մուխ եղան իրենց կորցրած ազդե­ցությունը վերա­դարձնե­լու հարցին։ Նրանք գրա­վե­ցին հյուսի­սա­յին Կովկա­սը և մոտե­ցան Անդրկովկա­սին, ապա և 1920թ․ ապրի­լի 28-ին մտան Բաքու՝ Ադրբե­ջա­նը դարձնե­լով կումունիստա­կան երկիր։

Եվ այստեղ բավա­կան հետաքրքիր իրա­դարձություններ կան, որոնց մենք չենք անդրա­դառնում։ Մենք, երբ խոսում ենք Ադրբե­ջա­նի խորհրդայնացման մասին, սովո­րա­բար ասում ենք, որ ադրբե­ջա­նա­կան էլի­տան կարո­ղա­ցավ բավա­կան հեռա­տես և իմաստուն գտնվել ու առանց դիմադրության հանձնվել բոլշև­իկնե­րին, որոնք էլ խիստ բարե­հաճ եղան ադրբե­ջանցի­նե­րի հանդեպ՝ ի տարբե­րություն մեզ, որ դիմադրե­ցինք, ունե­ցանք կորուստներ և նաև կորցրինք ռուսա­կան բարե­հա­ճությունը։

Իրա­կա­նում, ինչպես արդեն նշվեց, թուրքե­րը շատ մեծ ազդե­ցություն ունեին Ադրբե­ջա­նի վրա, իսկ Իթթի­հատ կուսակցությունն ամբողջա­պես թուրքա­կան գործիք էր։ Հենց Իթթի­հատ կուսակցությունը սկսեց ամե­նաակտիվ քարոզներն առ այն, որ ռուսնե­րին պետք չէ դիմադրել, որ պետք է հանձնվել և այդպես էլ եղավ։ Ռուսնե­րին հանձնվե­լը ոչ թե ադրբե­ջա­նա­կան իմաստությունն էր, այլ թուրքա­կան քաղա­քա­կան շահը։ Թուրքե­րը Ադրբե­ջա­նի անկա­խությունը վաճա­ռե­ցին ռուսնե­րին ու դրա դիմաց մեծ բոնուսներ ստա­ցան Արևմուտքի դեմ պայքա­րե­լու համար։ Այդ է, որ մենք չենք հասկա­նում, որովհետև մեր ուղե­ղում արդեն իսկ ներդրված է քառա­կուսի մտա­ծե­լա­կերպ շատ բանե­րի նկատմա­մաբ և կարծես թե քարոզ է տարվում նաև այն, որ միշտ պետք է հանձնվել ռուսնե­րին՝ նույնիսկ անցյա­լի  մասին խոսե­լով։

Հրանտ Տէր Աբրա­համյա­նը բավա­կան հետաքրքիր զուգա­հեռներ անցկացրեց նաև մերօրյա իրա­դարձություննե­րի հետ կապված, թե ինչպես թուրքե­րը օգնե­ցին ռուսնե­րին մուտք գործել Արցախ, իսկ դրա դիմաց բոնուսներ ստա­ցան ուրիշ ճակատնե­րում։ Քննարկվեց, թե ինչպես է ծագել պանթուրքիզմը և որ չի կարե­լի ասել թուրք-ադրբե­ջա­նա­կան տանդեմ, քանի որ տարա­ծաշրջա­նում թուրքե­րը որևէ բան անել չեն կարող առանց ռուսնե­րի համա­ձայնության։

Ամբողջա­կան տեսանյութը՝

Առնչվող Հոդվածներ