20.9 C
Yerevan

Հանրա­պե­տություն

Համա­գումա­րը անընդունե­լի է համա­րում Ադրբե­ջա­նի հետ որեւի­ցե առնչություն ունե­ցող որեւէ վարչա­կան ծրա­գիր եւ այդ ծրագրի բռնի իրա­կա­նա­ցումը կյանքի մեջ համա­րում է անխուսա­փե­լի պատճառ։

1919թ. ապրի­լին իրադրությունը Լեռնա­յին Ղարա­բա­ղում շարունա­կում էր լարված ու անո­րոշ մնալ։ Թվում էր, թե փետրվա­րին Հայաստա­նին միա­նա­լու Արցա­խի հայության որո­շումը վերջնա­կան է, սակայն շուտով պարզվում է, որ պայքա­րը դեռ երկար է շարունակվե­լու։

Գենե­րալ Թոմսո­նին փոխա­րի­նած գնդա­պետ Շատելվորդին չէին գոհացնում Արցա­խա­հա­յության 4‑րդ համա­գումա­րի որո­շումնե­րը, եւ նա պահանջում էր Ազգա­յին խորհրդից կրկին քննարկել Ադրբե­ջա­նի գերիշխա­նությունն ընդունե­լու հարցը։

1919‑ի մարտ-ապրի­լին Հայաստա­նի Հանրա­պե­տությունը մի շարք քայլեր է ձեռնարկում Ղարա­բա­ղի հայությա­նը պաշտպա­նե­լու համար։ Այդ քայլե­րը հիմնա­կա­նում դիվա­նա­գի­տա­կան էին, քանի որ ռազմա­կան աջակցության հնա­րա­վո­րություն Հայաստա­նի իշխա­նությունն այդ պահին չուներ։ Ապրի­լի 11-ին փոխգնդա­պետ Միքա­յել Արզումանյա­նը նշա­նակվում է Շուշիում բրի­տա­նա­կան հրա­մա­նա­տա­րության կազմում Հայաստա­նի ներկա­յա­ցուցիչ։ Ծննդով Շուշե­ցի Արզումանյա­նի նշա­նա­կումն առա­ջացնում է ադրբե­ջանցի­նե­րի դժգո­հությունը, սակայն թեկնա­ծուի փոփո­խություն տեղի չի ունե­նում։

Հայաստա­նի արտա­քին գործե­րի նախա­րար Խատիսյա­նը ապրի­լի 8‑ին նամակ է գրում Թիֆլի­սում ԱՄՆ հյուպա­տո­սին, որտեղ ներկա­յացնում է Հայաստա­նի իշխա­նություննե­րի դիրքո­րո­շումը Լեռնա­յին Ղարա­բա­ղի հարցում.

Ապրի­լի 3‑ին, չնա­յած հայ բնակչության եւ Հայաստա­նի կառա­վա­րության առարկություննե­րին, Բաքվի բրի­տա­նա­կան ուժե­րի հրա­մա­նա­տա­րը դիմում է Շուշիի, Ջեբրա­յի­լի, Զանգե­զուրի, Ջիվանշի­րի շրջաննե­րի բնակչությա­նը՝ պահանջե­լով ենթարկվել Սուլթա­նո­վի բոլոր հրա­մաննե­րին ու որո­շումնե­րին։ Այս կապակցությամբ Հայաստա­նի արտա­քին գործե­րի նախա­րար Տիգրանյա­նը ապրի­լի 15-ին նամակ է ուղարկում Կովկա­սում բրի­տա­նա­կան հրա­մա­նա­տա­րությա­նը՝ մեկ անգամ եւս նշե­լով, որ դեռեւս հունվա­րին հայկա­կան կառա­վա­րությունն իր վճռա­կան բողոքն է հայտնել գենե­րալ-նահանգա­պե­տության կազմում Ղարա­բաղն ու Զանգե­զուրն ընդգրկե­լու առի­թով։

«Բրի­տա­նա­կան հրա­մա­նա­տա­րությա­նը հասցեագրված իմ մի քանի նամակնե­րում Հայաստա­նի կառա­վա­րության անունից ես հայտա­րա­րել եմ, որ ո՛չ տեղի բնակչությունը, ո՛չ Հայաստա­նի կառա­վա­րությունը չեն կարող համա­կերպվել այն մտքի հետ, որ Զանգե­զուրն ու հայկա­կան Ղարա­բա­ղը հանձնվել են Ադրբե­ջա­նի իշխա­նությա­նը։ Հայաստա­նի կառա­վա­րության հատուկ հանձնա­րա­րությամբ մեկ անգամ եւս իմ պարտքն եմ համա­րում տեղե­կացնել ձերդ գերա­զանցությա­նը, որ այս հարցում մեր կառա­վա­րության կարծիքն ու որո­շումը մնում է անփո­փոխ։ Հայաստա­նի Հանրա­պե­տության արտա­քին գործե­րի նախա­րար Տիգրանյան» (Нагорный Карабах в 1918–1923гг., Сборник документов и материалов, Ереван 1992):

«Անկողմնա­կալ եւ արդար վերա­բերմունք»

Թե՛ ադրբե­ջանցի­նե­րը եւ թե՛ բրի­տա­նա­ցի­նե­րը մշտա­պես շեշտում էին Ղարա­բա­ղի բնակչության սոցիալ-տնտե­սա­կան դրության բարե­լավման անհրա­ժեշտությունը եւ Ադրբե­ջա­նի գերիշխա­նությունն ընդունե­լու դեպքում խոստա­նում էին սնունդ, վառե­լիք եւ առա­ջին անհրա­ժեշտության այլ ապրանքներ մատա­կա­րա­րել Ղարա­բա­ղին։ Ապրի­լի սկզբին Սուլթա­նո­վը Բաքվում լույս տեսնող «Ազերբայջան» թերթում անդրա­դառնում էր այս խնդրին.

«Ազգաբնա­կության համար ցանկա­լի է այն իշխա­նությունը, որ նրան կշտացնում է, հագուստ տալիս եւ նրա կյանքն ու ինչքը պաշտպա­նում։ Վերջին երկու ամիսնե­րի ընթացքում հայե­րը բոլո­րո­վին անվտանգ կերպով գնում-գալիս են Ղարա­բա­ղի մահմե­դա­կան մասե­րը։ Եվլախ-Շուշի ճամփին օրա­կան տասնյակ ֆայտոններ են անցնում։ Մահմե­դա­կաննե­րի հետ հայե­րը ոչ մի՝ թեկուզ ամե­նա­դույզն թյուրի­մա­ցություն չեն ունե­նում։ Աղդամ քաղաքն ամեն կիրա­կի լցվում է հազա­րա­վոր հայե­րով, որոնք մթերքներ են գնում»։

Սուլթա­նո­վի այս հայտա­րա­րությունը իրա­կա­նությա­նը չէր համա­պա­տասխա­նում. Ղարա­բա­ղի հայության 4‑րդ համա­գումա­րից հետո՝ մարտի կեսին, ադրբե­ջանցի­նե­րը հարձակվել էին Խծա­բերդի վրա։ Բացի այդ, նրա նկա­րագրած Եվլախ-Շուշի ճանա­պարհը քիչ թե շատ անվտանգ էր միայն բրի­տա­նա­կան զինվորնե­րի պարե­կության կամ ուղեկցման դեպքում։

Ուշագրավ էր նաեւ Սուլթա­նո­վի այն միտքը, թե ինքը կարո­ղա­ցել է երկու ամսում փոխել անգլիա­ցի­նե­րի վերա­բերմունքը. «Անգլիա­ցի­նե­րը վարժվե­ցին իրենց կարծիքնե­րը հիմնել փաստա­ցի իրա­կա­նության վրա, եւ ես գրա­վե­ցի անգլիա­ցի­նե­րի լիա­կա­տար վստա­հությունը երկամսյա աշխա­տանքով՝ անկողմնա­կալ եւ արդար վերա­բերմունքով դեպի բոլոր ազգություննե­րը»։

Ինչ վերա­բե­րում էր Աղդա­մում առեւտուր անե­լուն, ապա, իսկա­պես, հայե­րը գնում էին այնտեղ, սակայն պատճա­ռը ոչ թե անվտանգ ու ապա­հով կյանքն էր, այլ անե­լա­նե­լի դրությունը։ Գրող, հրա­պա­րա­կա­խոս, Բաքվի Ազգա­յին խորհրդի անդամ Արա­մա­յի­սը՝ Միսակ Տեր-Դանիելյա­նը, գրում է, որ սովն էր ստի­պում հայե­րին գնալ Աղդամ.

«Լույսը նոր բացված՝ Աղդամ իջնող հայ գյուղա­ցի­նե­րի տուտը բացվեց։ …Կային եւ մեծ թվով կանայք՝ ոտա­բո­բիկ, ցնցո­տի­նե­րով։ Ով էր տեսել, որ հայ կինը Աղդամ գար գնումներ անե­լու, բայց այժմ սովն ստի­պում էր, եւ նրանք եկել էին որը քսա­կով, որը խուրջի­նով, կամ մի քանի հոգի՝ մի էշ վարձած։ Շուտով պարզվեց, որ թուրքե­րը տնտե­սա­կան բոյկոտ են հայտա­րա­րել եւ հայե­րին ոչինչ չեն տալիս. ով կարող էր, ծածուկ մի քիչ բան էր առնում ու շտա­պում Աղդա­մը թողնել, որովհե­տեւ մթնո­լորտը լարված էր»։

Ճնշումն աճում է

Մինչ Հայաստա­նի կառա­վա­րությունը դիվա­նա­գի­տա­կան նոտա­ներ ու հեռագրեր էր ուղարկում, բրի­տա­նա­կան հրա­մա­նա­տա­րությունը մեծացնում է ճնշումը Ղարա­բա­ղում։

Ղարա­բա­ղի Ազգա­յին խորհուրդը կատա­րում է գնդա­պետ Շատելվորդի ցանկությունը եւ հայտնում, որ համա­ձայնություն է ձեռք բերվել նոր «համա­գումա­րը հրա­վի­րել ապրի­լի 23-ին»։ Հայե­րը դիմում են գյուղա­կան բոլոր համայնքնե­րին երե­քա­կան պատգա­մա­վոր ընտրե­լու եւ Շուշի ուղարկե­լու համար։

Ապրի­լի 11-ին Շատելվորդը պահանջում է Շուշիից հեռացնել Ազգա­յին խորհրդի ազդե­ցիկ ներկա­յա­ցուցիչնե­րին։ Որո­շումը հիմնա­վորվում էր «մթնո­լորտը խաղա­ղեցնե­լու» ցանկությամբ։

«Շատելվորդի առա­ջարկությունը պահանջի բնույթ ուներ, որովհե­տեւ նախազգուշա­կան խոսք էր ասվում, որ հեռա­նանք մեր կամքով, այլա­պես անգլիա­կան հրա­մա­նա­տա­րությունը հարկադրված կլի­նի անհրա­ժեշտ միջո­ցի դիմել։ Շատելվորդի այս առա­ջարկ-հրա­մա­նը տարածվե­լով քաղա­քի հայե­րի մեջ, բուռն ցասում էր առա­ջացրել» (Եղի­շե Իշխանյան, Լեռնա­յին Ղարա­բաղ, 1917–1920։ Երեւան 1999թ.)։

Հրդեհ Շուշիում

Եղի­շե Իշխանյա­նը գրում է, որ ինքը մնում է Շուշիում, սակայն ցերեկնե­րը տնից դուրս չէր գալիս, եւ լուր էին տարա­ծել, թե քաղա­քում չէ։ Ապրի­լի 20-ին Շուշիում հրդեհ է բռնկվում, որն արա­գո­րեն սկսում է տարածվել։ Լուրը հասնում է նաեւ Եղի­շեին. «Հանգիստ նստել տանը չէր կարե­լի, նույնիսկ դատա­պարտե­լի էր։ Հերն անի­ծած Շատելվորդի, անմի­ջա­պես արագ հագնվե­լով դուրս եկա տնից։ Երբ հասա մեծ շուկան, տեսա ահա­գին բազմություն, խռնված ակումբի առջեւ, կանգնած իրա­րու հետ խոսում էին բարձրա­ձայն եւ թամա­շա անում»։ Երբ կազմա­կերպվում է հրդե­հը մարե­լու գործը, Եղի­շեին նկա­տում է մայոր Մոնք-Մեսը­նը, մոտե­նում է եւ օգնություն առա­ջարկում։ Շուտով բրի­տա­նա­կան մոտ 100 զինվոր շտա­պում է օգնության։

Արցա­խա­հա­յե­րի հինգե­րորդ համա­գումա­րը

1919թ. ապրի­լի 23-ին բացվում է Լեռնա­յին Ղարա­բա­ղի հայե­րի 5‑րդ համա­գումա­րը, որին մասնակցում էր 69 պատգա­մա­վոր։ Համա­գումա­րի առա­ջին օրը գալիս է գնդա­պետ Շատելվորդը եւ ներկա­յացնում նոր՝ «Ղարա­բա­ղի ժամա­նա­կա­վոր իշխա­նության վարչա­կան ծրա­գի­րը»։ Նախորդի համե­մա­տությամբ միակ տարբե­րությունն այն էր, որ Ադրբե­ջա­նի գերիշխա­նության ընդունումը ներկա­յացվում էր որպես ժամա­նա­կա­վոր լուծում, մինչեւ միջազգա­յին ատյաննե­րը կորո­շեին Լեռնա­յին Ղարա­բա­ղի ճակա­տա­գի­րը։

«Ջրա­բերդի շրջա­նից եկած պատգա­մա­վորնե­րից մեկը, բարձրա­հա­սակ, թիկնեղ, վաթսունի սահմաննե­րում, տպա­վո­րիչ արտա­քի­նով գյուղա­ցի, մոլթա­նի մեծ փափա­խը դնե­լով հատա­կին, բարձրա­նում է տեղից, խոսքն ուղղում եպիսկո­պո­սին, տեղա­կան բարբա­ռով ասում.

- Սրբա­զան հայր, գենե­րա­լը որ ասում է, թե այսօր մենք ժամա­նա­կա­վոր ընդունենք Ադրբե­ջա­նի իշխա­նությունը, վաղը կդառնա մշտա­կան, դրա համար էլ մենք ժամա­նա­կա­վոր էլ չենք կարող ընդունել Ադրբե­ջա­նի իշխա­նությունը»,- գրում է Եղի­շե Իշխանյա­նը։

Հաջորդ օրը Շատելվորդը հրա­վի­րում է տարբեր գյուղե­րից եկած պատգա­մա­վորնե­րի, առանձին զրուցում նրանց հետ, եւ բոլորն էլ ասում են, թե Ադրբե­ջա­նի իշխա­նությունը չեն ընդունե­լու։ Ղարա­բա­ղի հայության ներկա­յա­ցուցիչնե­րի որո­շումն ամփոփվում է համա­գումա­րի ապրի­լի 25‑ի ընդունած դրույթնե­րով.

1. Միանգա­մայն կողմնա­կից եւ ծարա­վի լինե­լով կարգի եւ խաղա­ղության վերա­հաստատմա­նը Ղարա­բա­ղում:

2. Բոլոր ցանկությամբ եւ անկեղծությամբ ընդա­ռաջ գնա­լով անգլիա­կան հրա­մա­նա­տա­րության առա­ջարկին՝ խաղաղ բարե­կա­մա­կան հարա­բե­րություն պահպա­նել հարեւան թուրք ժողովրդի հետ, որը միշտ էլ իրա­գործել է Ղարա­բա­ղի հայությունը:

3. Ի նկա­տի առնե­լով, որ Ղարա­բա­ղի վերա­բերյալ տերի­տո­րիալ եւ սահմա­նա­յին հարցե­րը պետք է վերջնա­կան լուծում ստա­նան խաղա­ղա­րար կոնֆե­րանսում, ինչպես եւ ինքը գենե­րալ Շատելվորդը հայտա­րա­րեց այդ մասին, Ղարա­բա­ղի հայության 5‑րդ համա­գումա­րը գտնում է, որ այդ ծրա­գի­րը համա­պա­տասխա­նում է համա­գումա­րին պատգա­մա­վորներ ուղարկող Ղարա­բա­ղի հայ ժողովրդի ցանկության եւ կենսա­կան շահե­րին, ինչպի­սի համա­խո­սա­կաններ եւ գլխա­վոր իմպե­րա­տիվ մանդատներ տվել է նա իր ընտրած պատգա­մա­վորնե­րին։

Համա­գումա­րը անընդունե­լի է համա­րում Ադրբե­ջա­նի հետ որեւի­ցե առնչություն ունե­ցող որեւէ վարչա­կան ծրա­գիր եւ այդ ծրագրի բռնի իրա­կա­նա­ցումը կյանքի մեջ համա­րում է անխուսա­փե­լի պատճառ, ստեղծե­լու ազգա­միջյան լուրջ խռո­վություններ ու արյունա­հե­ղություններ, որի պատասխա­նատվությունը իր վրա վերցնել ոչ մի դեպքում չի կարող Ղարա­բա­ղի հայության 5‑րդ համա­գումա­րը։
Ղարա­բա­ղի հայության 5‑րդ համա­գումար։
1919թ., 25 ապրի­լի, Շուշի։

Ադրբե­ջանցի­նե­րի պատասխա­նը

Համա­գումա­րի որո­շումը զայրացրել էր Շատելվորդին եւ Սուլթա­նո­վին:

«Շատելվորդն ասել էր. «Ի նկա­տի ունե­ցեք, որ ձեր ճանա­պարհնե­րը կարող են փակել, այն ժամա­նակ դուք որտեղի՞ց մթերք կստա­նաք, ինչպե՞ս կպահպա­նեք հաղորդակցություն արտա­քին աշխարհի հետ։ Կարող են ձեզ տնտե­սա­կան բոյկոտ հայտա­րա­րել, կարո՞ղ եք առանց հացի ապրել։ Եվ եթե հուզված, զինված ամբո­խը հարձակվի ձեզ վրա, կարո՞ղ եք պաշտպանվել…» (Արա­մա­յիս, Ղարա­բա­ղի տագնա­պը. Օրագրություն (26 ապրի­լի — 26 հուլի­սի 1919թ.), Երեւան, 1993թ.)։

Համա­գումա­րից մի քանի օր անց՝ ապրի­լի 30-ին, Դիզա­կից տեղե­կություն է ստացվում, որ ադրբե­ջանցի­նե­րը հարձակվել են Դոլանլար հայկա­կան գյուղի վրա։ Թեեւ եռօրյա համառ մարտե­րից հետո ադրբե­ջա­նա­կան գրո­հը հետ է մղվում, սակայն Միսակ Տեր-Դանիելյա­նը գրում էր, որ «այդ հարձա­կումը պատասխան էր համա­գումա­րի որոշման, թե Ադրբե­ջա­նը ճանա­չել չեն ուզում, եւ նախանշան, որ հարձա­կումներն այսուհե­տեւ սիստե­մա­տիկ են դառնա­լու՝ անպաշտպան, ամեն կողմից կտրված Ղարա­բա­ղի համա­ռությունը կոտրե­լու համար»։

***

Հեղի­նակ՝ Միքա­յել Յալա­նուզյան

Ձեւա­վո­րումը՝ Աննա Աբրա­համյա­նի, Թամար Դանիելյա­նի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Այս գլխում օգտա­գործվել են Գոռ Թամազյա­նի եւ Վահան Ղարիբյա­նի լուսանկարնե­րը:

Առնչվող Հոդվածներ