29 C
Yerevan

Խաղա­ղության Գինը

Ֆրանսիա­յի խորհրդա­րա­նի բանաձև­ից բացի, անգամ Ֆրանսիա­յի գործա­դի­րի, և ընդհանրա­պես որևէ միջազգա­յին դերա­կա­տա­րի կամ կառույցի մակարդա­կում չկա որևէ նախադրյալ, որ թույլ կտար խոսել այն մասին, թե Բաքվի համար նշմարվում կամ հասունա­նում է այդպի­սի գին: Իսկ դա նշա­նա­կում է, որ Ադրբե­ջանն ունի սադրանքնե­րի «քարտ-բլանշ»։

Կովկա­սի խաղա­ղության գինը

Այն, որ Ադրբե­ջա­նը որևէ սադրանք է ծրագրում Լաչի­նի միջանցքի նկատմամբ, բավա­կա­նին նկա­տե­լի էր Բաքվի պաշտոնյա­նե­րի հայտա­րա­րություննե­րից, որ հնչում էին վերջին շաբաթնե­րի ընթացքում: Գուցե հնչի տարօ­րի­նակ, սակայն թերևս «բարե­բախտություն» է, որ այս անգամ սադրանքը ոչ թե ռազմա­կան էր, այլ «բնա­պահպա­նա­կան», և չհանգեցրեց բախումնե­րի ու զոհե­րի: Սակայն, դա բոլո­րո­վին չի նշա­նա­կում, որ Ադրբե­ջա­նը հրա­ժարվել է ռազմա­կան սադրանքնե­րի և շանտա­ժի քաղա­քա­կա­նությունից և հաջորդ սադրանքը չի կրի այդպի­սի բնույթ: Համե­նայն դեպս, քանի դեռ Բաքվի գործո­ղություննե­րը չեն արժա­նա­նում միջազգա­յին համարժեք գնա­հա­տա­կա­նի, դրանք կշա­րունա­կեն լինել այնպի­սին, ինչպես դրսև­որվել են մինչև հիմա: Իսկ առայժմ չկա միջազգա­յին համարժեք արձա­գանք, որը թույլ կտար խոսել այն հստակ գնի մասին, որ Բաքուն կվճա­րի ռազմա­կան սադրանքի դեպքում: Ընդ որում, երբ չկա ռազմա­կան սադրանքի գինը, Ադրբե­ջա­նը կարող է և «բավա­րարվել» այլ բնույթի սադրանքնե­րով, այդ կերպ «խաղա­լով» հայկա­կան կողմի «նյարդե­րի» հետ և ստի­պե­լով, որպեսզի «առա­ջին քայլն» անի հայկա­կան կողմը: Ըստ այդմ, բոլոր դեպքե­րում շատ կարև­որ է, որպեսզի միջազգայնո­րեն սահմանվի այն գինը, որ Ադրբե­ջա­նը կվճա­րի ռազմա­կան էսկա­լա­ցիա­յի համար:

Բայց, Ֆրանսիա­յի խորհրդա­րա­նի բանաձև­ից բացի, անգամ Ֆրանսիա­յի գործա­դի­րի, և ընդհանրա­պես որևէ միջազգա­յին դերա­կա­տա­րի կամ կառույցի մակարդա­կում չկա որևէ նախադրյալ, որ թույլ կտար խոսել այն մասին, թե Բաքվի համար նշմարվում կամ հասունա­նում է այդպի­սի գին: Իսկ դա նշա­նա­կում է, որ Ադրբե­ջանն ունի սադրանքնե­րի «քարտ-բլանշ», ու թեև դրանք առժա­մա­նակ կարող են զերծ լինել ռազմա­կան բաղադրի­չից, սակայն ըստ էության լինել ոչ պակաս խնդրա­հա­րույց և անգամ կրել բնույթ, որի միջո­ցով Բաքուն կարող է հող նախա­պատրաստել ռազմա­կան սադրանքնե­րի համար:

Դեկտեմբե­րի 5‑ին Մոսկվա­յում հանդի­պել են ՌԴ և Ադրբե­ջա­նի արտգործնա­խա­րարնե­րը: ՌԴ արտգործնա­խա­րար Լավրո­վը վերստին հայտա­րա­րել է, որ Մոսկվան պատրաստա­կամ է նպաստել Հայաստա­նի և Ադրբե­ջա­նի միջև խաղա­ղության: ԱՄՆ հանձնա­ռու է Հարա­վա­յին Կովկա­սի խաղա­ղությա­նը նպաստե­լուն, Բաքու, Թբի­լի­սի և Երև­ան այցից հետո հայտա­րա­րել է ԱՄՆ պետքարտուղա­րության Կովկա­սի հարցե­րի գլխա­վոր բանակցող Ֆիլիպ Ռիքե­րը:

Խաղա­ղությա­նը նպաստե­լու պատրաստա­կա­մություն հայտնում են բոլո­րը, անգամ Թուրքիա­յի նախա­գահ Էրդո­ղա­նը, որի պաշտպա­նության նախա­րա­րը և գլխա­վոր շտա­բի պետը մեկնել են Ադրբե­ջան և հետև­ում են թուրք-ադրբե­ջա­նա­կան զորա­վարժությա­նը: Խաղա­ղությա­նը նպաստե­լու մասին հայտա­րա­րություններն ու դիվա­նա­գի­տա­կան վոյաժնե­րը իրենց վստա­հե­լիությունը կորցրել են դեռ վաղուց, առնվազն այն պահից, երբ այդ մասին խոսողնե­րից որևէ մեկը չկա­րո­ղա­ցավ կամ չուզեց ստի­պել Բաքվին թույլ տալ հայկա­կան կողմին դուրս բերել խոցված ուղղա­թի­ռի անձնա­կազմի աճյուննե­րը, այն բանից հետո, երբ Ադրբե­ջա­նը խոցել էր վարժա­կան թռիչք իրա­կա­նացնող ուղղա­թի­ռը: Խաղա­ղությունը Կովկա­սում պահանջում է դրան սպառնա­լիքնե­րի համար հստակ իրա­վա-քաղա­քա­կան գնի սահմա­նում, ընդ որում բոլո­րո­վին ոչ խորհրդատվա­կան մակարդա­կով: Բայց հարցն իհարկե խաղա­ղությա­նը նպաստա­ռե­լու հանձնա­ռություն ունե­ցողնե­րից յուրա­քանչյուրի համար ունի իհարկե իր գինը:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ