29 C
Yerevan

Մանի­պուլյա­ցիա Ռուսա­կան Ձևով

Ռուսնե­րի բան ու գործը կոնկրետ է, տեսա­նե­լի ու լսե­լի՝ Կրեմլից մինչեւ Վոլկո­վի հարցազրույց։ Հին Թաղեր, Խծա­բերդ, Փառուխ, Բերձոր, Աղավնո, Գետա­վան․․․ Լաչի­նի միջանցքով անցնող հաղորդակցություննե­րի վերահսկո­ղության հանձնում Բաքվին՝ գազա­տա­րի վրա փական տեղադրե­լով։ Շուշիի մոտ ճանա­պարհը փակե­լով ու Բաքվի «բնա­պահպաննե­րին» Ստե­փա­նա­կերտի իրենց բազա ուղեկցե­լով ու «բանակցե­լով»։

Մոսկվա­յի արձա­գանքը Լաչի­նում անցա­կե­տի վերա­բերյալ տեղե­կությա­նը

Համա­ցանցում Արցա­խում ռուսա­կան կոնտինգենտի հրա­մա­նա­տար Անդրեյ Վոլկո­վի հարցազրույցի հայտնվե­լուց հետո, որտեղ նա ասում է, որ Բաքվի հետ պայմա­նա­վորվել են անցա­կետ տեղադրել Լաչի­նի միջանցքի մուտքի մոտ, հայտա­րա­րություն տարա­ծեց Արցա­խի ԱԱԾ‑ն, որտեղ նշվում է, որ «քննարկում է կազմա­կերպվել Ա.Վոլկովի հետ, որի ընթացքում վերջինս հայտա­րա­րել է, որ միջանցքում հենա­կետ չի լինե­լու, այն ադրբե­ջանցի­նե­րի կողմից չի վերահսկվե­լու և միջանցքում՝ խաղա­ղա­պահնե­րի տեղա­կայման վայրե­րում ադրբե­ջանցի­ներ չեն լինե­լու: Ա.Վոլկովի պնդմամբ ընդա­մե­նը նախա­տեսվում է տեղադրել տեխնի­կա­կան վերահսկման սարքեր՝ խաղա­ղա­պահնե­րի աշխա­տանքը հեշտացնե­լու համար»:

Այս կապակցությամբ հայտա­րա­րություն է տարա­ծել նաեւ Արցա­խի Անվտանգության խորհուրդը, որում նշվում է, որ տեղե­կությունն առ այն, թե իբր Արցա­խի Հանրա­պե­տությունում տեղա­կայված Ռուսաստա­նի Դաշնության խաղա­ղա­պահ զորա­կազմի հրա­մա­նա­տա­րությունը համա­ձայն է ադրբե­ջա­նա­կան մաքսա­յին կետ տեղադրել Լաչի­նի միջանցքում՝ իրա­կա­նությա­նը չի համա­պա­տասխա­նում։ Խաղա­ղա­պահ զորա­կազմի պատասխա­նատվության գոտի արգելված առարկա­ներ մուտքը չթույլատրե­լու նպա­տա­կով ՌԴ խաղա­ղա­պահնե­րի կողմից դիտարկվել է Լաչի­նի միջանցքի թիվ 1 հենա­կե­տում ռենտգեն-սկա­նե­րի տեղադրման հնա­րա­վո­րությունը՝ մտնող տրանսպորտա­յին միջոցնե­րի զննման նպա­տա­կով։ Բեռնե­րի վերահսկո­ղությունը պլա­նա­վորվում է իրա­կա­նացնել Խաղա­ղա­պահ զորա­կազմի մասնա­գետնե­րի կողմից»։

Այս արձա­գանքներն ուղեկցվե­ցին ավանդա­կան՝ «դա հարված է ռուսա­կան խաղա­ղա­պահ առա­քե­լության հեղի­նա­կությա­նը» դայլայլով։ Իսկ ռուսնե­րին հետաքրքրո՞ւմ է իրենց խաղա­ղա­պահնե­րի հեղի­նա­կությունը, բան ու գործ չունե՞ն։ Թե՞ դա թողել են հայե­րի վրա։

Պետք է ուշադրություն դարձնել այն հանգա­մանքին, որ արցախյան պատկան մարմիննե­րը չեն հերքել Վոլկո­վի հայտա­րա­րությունը, եւ այդ դեպքում հարց է առա­ջա­նում, թե ինչը կամ ում են հերքում։

Իսկ ռուսնե­րի բան ու գործը կոնկրետ է, տեսա­նե­լի ու լսե­լի՝ Կրեմլից մինչեւ Վոլկո­վի հարցազրույց։ Հին Թաղեր, Խծա­բերդ, Փառուխ, Բերձոր, Աղավնո, Գետա­վան․․․ Լաչի­նի միջանցքով անցնող հաղորդակցություննե­րի վերահսկո­ղության հանձնում Բաքվին՝ գազա­տա­րի վրա փական տեղադրե­լով։ Շուշիի մոտ ճանա­պարհը փակե­լով ու Բաքվի «բնա­պահպաննե­րին» Ստե­փա­նա­կերտի իրենց բազա ուղեկցե­լով ու «բանակցե­լով», որից հետո պարզ դարձավ, որ համա­ձայնեցվել է ճանա­պարհա­յին քարտեզ, որի համա­ձայն Բաքվի «մասնա­գետնե­րը», իմա՝ հատուկ ծառա­յություննե­րի աշխա­տա­կիցներն ու զինվո­րա­կաններն ազատ ելումուտ են ունե­նա­լու Արցա­խի կարեւո­րա­գույն օբյեկտներ, այդ թվում, պետք չէ կասկա­ծել՝ զինվո­րա­կան։

Լաչի­նում ինչ որ ռենտգեն սարք տեղադրե­լու, հայկա­կան բեռնե­րը ստուգե­լու, խաղա­ղա­պահնե­րի մասնա­գետնե­րի վերա­բերյալ խոսակցություննե­րը հայե­րի գլխի տակ փափուկ բարձ դնե­լու շարքից են, ինչպես մնացյալ դեպքե­րում։ Պետք է ուշադրություն դարձնել այն հանգա­մանքին, որ անցա­կե­տի, հայկա­կան կողմի պնդմամբ՝ ռենտգեն սարքի, տեղադրման վերա­բերյալ Վոլկո­վի հարցազրույցը հետեւեց Բաքվի «բնա­պահպաննե­րի» ակցիա­յին, ճանա­պարհի փակմա­նը եւ Բաքվի դժգո­հություննե­րին, թե այդ ճանա­պարհով հայե­րը զենք ու այլ արգելված առարկա­ներ են տեղա­փո­խում Արցախ։ Այսինքն, Բաքուն ուղիղ մուտք է ունե­նա­լու ռուսնե­րի տեղադրած սարքե­րին։ Հակա­ռակ դեպքում, ինչ կարիք կար սարքեր տեղադրել, եթե «խաղա­ղա­պահներն» այսպես թե այնպես կարող են ստուգել ցանկա­ցած մեքե­նա։

Սարքե­րը միայն պատրվակ են, ինչպես նաեւ «բնա­պահպաննե­րը»։ Լավրո­վը երեկ հայտա­րա­րեց, որ հարցե­րը լուծվե­լու են Ալմա­թիի հռչա­կագրի հիման վրա, իսկ Բաքուն երաշխա­վո­րե­լու է հայ բնակչության իրա­վունքնե­րը։ «Խաղաղ համա­կե­ցությունը» ենթադրում է Բաքվի մուտքը Արցախ եւ Հայաստա­նի հետ կապող մայրուղի, Արցա­խի զինա­թա­փում եւ հայկա­կան պաշտպա­նա­կան դիրքե­րը կազմա­լուծում, ինչն էլ իրա­կա­նացնում է ռուսա­կան կոնտինգենտը ՀՀ իշխա­նության ագենտուրա­յին համա­գործակցության եւ Բաքվի շահե­րի հիմքով։

Թվում է՝ այսքա­նից հետո պետք է ընկալվեր հայկա­կան հողի եւ իրա­վունքնե­րի գողացման եւ թուրքե­րին հանձնե­լու ռուսա­կան հարյուրամյա մեխա­նիզմը, խաղա­ղա­պահնե­րի հեղի­նա­կության մասին ապուշություննե­րի եւ նրանց գործո­ղություննե­րի փաստա­բա­նության փոխա­րեն։ Մոսկվա­յի արձա­գանքնե­րը եւ գործո­ղություննե­րը հիմնված են հայկա­կան կողմի հենց այդ փաստա­բա­նության եւ ապուշություննե­րի վրա։

Երբ ընկալվում է մեխա­նիզմը, պարզ է դառնում նաեւ այն քանդե­լու ձեւը։ Այդ ձեւն արդեն պարզ է եւ իրա­գործե­լի։

Հոդվա­ծը՝ lragir.am կայքից։

Առնչվող Հոդվածներ