17.1 C
Yerevan

Հանրա­պե­տություն

«Արա­րատ» կայա­րա­նում Անդրա­նի­կին դիմա­վո­րում եւ հյուրա­սի­րում են անգլիա­ցի զինվո­րա­կաննե­րը։ Հայ մարտիկներն առա­ջին անգամ տեսնում են հնդիկ զինվորնե­րին, որոնք ծառա­յությունից հետո հանգստա­նում էին։

1919թ. ապրի­լի 28-ին Երեւա­նում լույս տեսնող «Վան-Տոսպ» թերթը գրում էր, որ հազա­րա­վոր մարդիկ դուրս էին եկել Զորա­վար Անդրա­նի­կին ու նրա Հայկա­կան առանձին հարվա­ծող զորա­մա­սի փառա­պանծ մարտիկնե­րին դիմա­վո­րե­լու։

«Ի՞նչ է այս մարդու հմայքը, որ զինքը պաշտե­լի դարձուցեր է համայն հայության, անշուշտ իր անկեղծությունն եւ ճշմա­րիտ ու անձնվեր հայրե­նա­սի­րությունը»,- գրում էր թերթը։ Մեկ տարվա ընթացքում Անդրա­նիկն ու իր մարտիկնե­րը ծանր կռիվներ էին մղել Հայաստա­նի ամե­նա­տարբեր հատվածնե­րում, եւ Նախի­ջեւա­նիցմինչեւ Ղարա­բաղ ու Զանգե­զուր փառքով պսա­կել հայ զինվո­րի անունը, մահից փրկել տասնյակհա­զա­րա­վոր գաղթա­կաննե­րի։

Անդրա­նի­կը լքում է Ղարա­բա­ղը

Անդրա­նի­կի վերջին կռի­վը Ղարա­բա­ղում էր, որը սակայն կիսատ է մնում. անգլիա­կան հրա­մա­նա­տա­րությունը նրան զգուշացնում է, որ ռազմա­կան գործո­ղություննե­րը Ղարա­բա­ղում հարվա­ծի տակ կդնեն Հայկա­կան հարցի լուծումը Փարի­զի վեհա­ժո­ղո­վում։ 1919թ. մարտի վերջին Անդրա­նի­կը սկսում է դուրս բերել իր զորա­մա­սը Ղարա­բա­ղից։ Սիսիա­նի բնա­կիչնե­րը 260 ձի ու ջորի են տրա­մադրում զորա­մա­սի սպա­ռա­զի­նությունն ու անհրա­ժեշտ իրե­րը տեղա­փո­խե­լու համար։

Անդրա­նի­կը Ղարա­բա­ղում իր վրդովմունքն ու դժգո­հությունն էր հայտնել բրի­տա­նա­կան զինվո­րա­կան հրա­մա­նա­տա­րությա­նը՝ նրանց մեղադրե­լով հայե­րի արդա­րա­ցի պահանջներն անտե­սե­լու համար։ «Արդեն երեք ամիս է, ինչ անգլիա­ցի­ներն այս շրջա­նում են եւ ոչինչ դեռ չեն արել հայ ժողովրդի համար, խոչընդո­տում են մեր գործո­ղություննե­րին եւ արգելք դնում մեր արդա­րա­ցի պահանջնե­րի վրա։ Հայերն անընդհատ զիջում են, եւ նրանց ավե­լի ու ավե­լի են ճնշում։ Մեր այս զիջող բնա­վո­րությունը, ինչպես նաեւ սոված, աղքատ ու խեղճ վիճա­կը օգտա­գործում են մեր վրա ճնշում գործադրե­լու համար, իսկ քանի որ թուրքերն ավե­լի հզոր են երեւում, բնա­կան է աջա­կիցներ են գտնում»,- անգլիա­ցի մայոր Գիբբո­նի հետ զրույցում ասել էր Անդրա­նի­կը (Нагорный Карабах в 1918–1923гг., Сборник документов и материалов, Ереван, 1992)։ Գիբբոնն էլ ասել էր, որ եթե գենե­րա­լը համա­ձայնի հանդի­պել գենե­րալ Թոմսո­նի հետ, ապա կհա­մոզվի, որ իր դժգո­հություննե­րը հիմնա­վոր չեն։ Անդրա­նի­կը պատասխա­նել էր, թե ինքը Թոմսո­նի մասին կարծիք կազմել է ոչ թե տեսնե­լով, այլ նրա գործե­րով։

Սիսիա­նից շարժվե­լուց առաջ Անդրա­նի­կը որբա­նո­ցին է հանձնում 2–3 ամսվա ուտե­լիք ու դրամ, ինչպես նաեւ գյուղե­րում տեղա­վորված արեւմտա­հայ գաղթա­կաննե­րին տրա­մադրում է ցորեն եւ ալյուր։ Ճանա­պարհը դժվա­րին էր ու ձյունա­պատ, եւ Անդրա­նի­կի հանձնա­րա­րությամբ առա­ջա­պահ խմբեր էին ուղարկվում, որոնք ստուգում էին անցումնե­րը, հնա­րա­վոր վտանգնե­րը, ճանա­պարհ հարթում, մինչեւ զորա­մա­սի հիմնա­կան կազմի ժամա­նումը։

«Չորս կողմը ձյուն։ Ճանա­պարհը շինված է ձյունը կոխո­տե­լով եւ կարծրացնե­լով, որովհե­տեւ գետնին հասցնել անհնա­րին է, այնքան խոր է ձյունը. տեղ-տեղ, սակայն, կարծրա­ցած ձյունը կակուղցած է գիշերվա անձրեւի պատճա­ռով, եւ ահա ձիուն ոտքը կխրվի, պետք է թիե­րով աշխա­տիլ ճամփան շտկե­լու համար։ Մի ձիու համար ետեւեն եկող ամբողջ կարա­վա­նը ստիպված է կենալ, սպա­սել. ուրիշ ճամփա ալ չկա» (Եղի­շե Քաջունի, Հայկա­կան առանձին հարվա­ծող զօրա­մա­սը. Ժենե­րալ Անդրա­նիկ, Պոսթոն, 1921)։

Ապրի­լի 8‑ին զորա­մա­սը հասնում է Դարա­լագյազ, որտեղ հանգրվա­նել էր նախի­ջեւանցի շուրջ 17 հազար փախստա­կան։ Անդրա­նի­կը նրանց նույնպես օգնում է։ Մայոր Գիբբո­նը, որն ուղեկցում էր Անդրա­նի­կին, առաջ է շարժվում Դավա­լու՝ զորա­մա­սի սննդի, զինամթերքի եւ այլ հարցե­րի կարգա­վորման համար։ Քաջունին նշում է, որ Անդրա­նի­կը մայո­րին ասել էր, թե ինքն այլեւս գենե­րալ Թոմսո­նի օժանդա­կության կարի­քը չունի, եւ «եթե միջոց ունե­նա­յի, կվե­րա­դարձնեի այն դրա­մա­կան փոքր օժանդա­կությունը, որ եղած է Զորա­մա­սին (250.000 ռուբլի)»։

Հայ մարտիկներն ու հնդիկ զինվորնե­րը

Ապրի­լի 11-ին զորա­մա­սը հասնում է Դավա­լու։

«Հրա­շա­լի համայնա­պատկեր մը կպարզվի։ Հեռո՜ւն որոշ, եւ վեհա­փառ կերեւին Մեծ ու Փոքր Մասիսնե­րը, Երեւա­նի դաշտը, Գըրգ Բուլա­ղի, Քանա­քե­ռի բարձրությունը, դաշտի մեջ, մեզ շատ մոտով, Արա­զը օձապտույտ ու փայլփլուն, դեպի ձախ Շախթախտը, Մակուի լեռնե­րը, իսկ ճիշտ մեր քթի տակ փոքր բլրակներ, Բոյուք Վեդիի եւ Արա­րատ կայա­րա­նի ուղղությամբ, որոնք այժմ կկազմեն Արա­րատյան Հանրա­պե­տության վերջին գիծը Նախի­ջեւա­նի ուղղությամբ» (Եղի­շե Քաջունի, Հայկա­կան առանձին հարվա­ծող զօրա­մա­սը. Ժենե­րալ Անդրա­նիկ, Պոսթոն, 1921)։

«Արա­րատ» կայա­րա­նում Անդրա­նի­կին դիմա­վո­րում եւ հյուրա­սի­րում են անգլիա­ցի զինվո­րա­կաննե­րը։ Հայ մարտիկներն առա­ջին անգամ տեսնում են հնդիկ զինվորնե­րին, որոնք ծառա­յությունից հետո հանգստա­նում էին։

«Բարակ, երկար, սեւ, փայտի պես սրունքներ ու բազուկներ են ճարպիկ շարժումնե­րով, ճկուն իրա­նով եւ փաթաթված գլուխնե­րով, գրե­թե բոլո­րո­վին մերկ են, ունին միայն մեջքերնին կապած ճերմակ գոգնոց մը։ Հավա­նա­բար իրենք ալ մեր վրա կզարմա­նան, փոշոտված, զանա­զան տարազնե­րով։ Հարա­բե­րությունն հայ զինվորնե­րու հետ սերտ է»,- այսպես է նկա­րագրում անգլիա­կան բանա­կի հնդիկ զինվորնե­րին Քաջունին։

«Արա­րատ» կայա­րա­նում Հարվա­ծա­յին զորա­մա­սը բաժանվում է երկու մասի՝ հետեւա­կա­յիննե­րը գնացքով, իսկ հեծյալնե­րը խճուղով շարժվում են եւ ապրի­լի 13-ին հասնում Էջմիա­ծին։

Զորա­վա­րը հրա­ժարվում է գնալ Երեւան

Անդրա­նի­կը կոշտ ու անհանդուրժող դիրքո­րո­շում ուներ Հայաստա­նի Հանրա­պե­տության իշխա­նություննե­րի հանդեպ։ Թեեւ կառա­վա­րությունը 1919թ. ապրի­լի 9‑ի նիստին որո­շել էր «պատշաճ պատվով ընդունել Անդրա­նի­կին», սակայն զորա­վա­րը հրա­ժարվել էր գնալ Երեւան. Էջմիածնում նրան դիմա­վո­րել էր Դրոն։

«Անդրա­նի­կը դիմա­վո­րե­լու եկած էին Դրոն՝ Հայաստա­նի պատե­րազմա­կան փոխնա­խա­րա­րը, եւ Սարգիս Մինասյան՝ ներքին գործե­րի նախա­րա­րի օգնա­կա­նը, եւ ուրիշ պետա­կան դեմքեր, որոնք բարի գալուստ մաղթե­ցին անոր եւ առա­ջարկե­ցին զինք եւ իր ուժասպառ զինվորնե­րը փոխադրել Երեւան՝ շոգե­կառքով, ուր պետա­կան մակարդա­կի վրա իրեն պատշաճ ընդունե­լություն պիտի տրվեր եւ ընդունվեր իբր ազգա­յին հերոս։ Թրքա­հայ ղեկա­վա­րը մերժեց Երեւան այցե­լե­լու իրեն տրված հրա­վե­րը»,- գրում է Քաջունին։

Էջմիածնում Անդրա­նի­կը հանդի­պումներ է ունե­նում տարբեր մարդկանց հետ, հարցազրույցներ տալիս հայկա­կան թերթե­րին։ Այս հարցազրույցնե­րից մեկում նա ներկա­յացնում է իր հիմնա­կան տարա­ձայնություննե­րը Հայաստա­նի իշխա­նություննե­րի հետ։

«Վան-Տոսպ», 28 ապրի­լի, 1919թ., թիվ 5

«Այն, իբր թե հայկա­կան կառա­վա­րությունը, որ ոչ մի ջանք խնա­յեց ամեն կերպ արգելք հանդի­սա­նա­լու իմ ամեն մի շարժման, ուզեց Հայաստա­նի սահմա­նեն դուրս վտա­րել զիս, ուզեց պառակտել իմ բանակս զանա­զան կեղծ ու պատիր միջոցնե­րով։

…Այդ Ձեր կառա­վա­րությունը, որ մինչեւ այսօր ալ Ղարա­բաղն ու Զանգե­զուրը իր տերի­տո­րիա­յի մասը կհաշվե, եւ թերեւս կմտա­ծե հակա­ռակ պարա­գա­յին զենքի ուժի դիմել՝ օր մը մտաբերե՞ց այդ բանա­կի մասին, օր մը մտածե՞ց այդ բանա­կի պարե­նա­վորման ու ռազմամթերքի մասին։

…Մի կառա­վա­րություն, որ այդքան անհոգ է իր ժողովրդի մասին եւ ընդհա­կա­ռակն կքա­ջա­լե­րե գողերն ու ավա­զակնե­րը, ապա ես դարձյալ կկրկնեմ, որ այդպի­սի ավա­զակնե­րու կառա­վա­րություն մը գոյություն չունի ինձ համար»։

Փոքրի­կի հանդի­պումը Անդրա­նի­կի հետ

Խորհրդա­յին Հայաստա­նի Արտա­սահմանյան երկրնե­րի հետ մշա­կութա­յին կապե­րի կոմի­տեի նախա­գահ Վարդգես Համա­զասպյա­նը իր հուշե­րում պատմել է, թե ինչպես է հանդի­պել զորա­վար Անդրա­նի­կին։ Էջմիածնում գտնվե­լու օրե­րին Անդրա­նի­կի հին զինվորնե­րից մեկը՝ Քոչոն (գրող Հրաչյա Քոչա­րի հայրը), Զորա­վա­րի հետ ծանո­թացնե­լու է բերում Վարդգե­սին եւ նրա հորը, ում հետ Քոչոն մտե­րիմ էր։

Վարդգես Համա­զասպյա­նը պատմում է, որ իր մանկա­կան հուշե­րում Անդրա­նի­կին պատկե­րացնում էր «հսկա, հրե­ղեն ձին հեծած, երկու ձեռքե­րին սուրեր բռնած՝ անխնա կհարվա­ծեր թշնա­մի­նե­րին»։ Մեծ է լինում փոքրի­կի հիասթա­փությունը, երբ Էջմիածնի «Ռսի բուլվա­րում» տեղա­կայված զինվո­րա­կան վրաննե­րից մեկի մոտ տեսնում է Անդրա­նի­կին. «Քոչո­յեն բավա­կան կարճ, գլխա­բաց, հողա­թա­փե­րով, բեղե­րը վեր սրած հասա­րակ մարդ մը» (Անդրա­նիկ Չելեբյան, Զորա­վար Անդրա­նի­կը եւ հայ հեղա­փո­խա­կան շարժումը, Երեւան, 1990թ.)։

Քոչոն, Վարդգե­սի հայրը եւ Անդրա­նի­կը նստում են բարձե­րին, զրուցում, ապա խնդրում են Վարդգե­սին երգել «Հերոս Անդրա­նի­կին» երգը, որը փոքրի­կը սիրով կատա­րում է.

Հերոս մռնչեց, Սուլթան դողդո­ղաց,
Վիլհելմի աչքից արտա­սուք ցոլաց,
Սուրդ՝ թշնա­մուն կրծքին շողշո­ղաց,
Հայոց ղեկա­վար Հերոս Անդրա­նիկ…

Անդրա­նի­կը Երեւա­նի վրա կը քալէ

Էջմիածնում Անդրա­նիկն իր ունե­ցած վերջին միջոցնե­րը բաժա­նում է զինվորնե­րին՝ յուրա­քանչյուրին 200 ռուբլի խղճուկ մի գումար։ Զորա­մա­սը լուծարվում էր, զինվորնե­րին տալիս էին արձակման թերթիկներ, որոնց մի մասը գնում էր Երեւան։ Ապրի­լի 19-ին Հրազդան գետի կամրջի մոտ ոստի­կաննե­րը խուզարկում են Անդրա­նի­կի զինվորնե­րից մեկին, որի ժամա­նակ վերցնում են նրա դրա­մա­պա­նա­կը։

«Աղմուկին վրա, զինվո­րին զինա­կիցնե­րեն մի քանի հոգի կու գան եւ կբռնեն ոստի­կա­նը։ Վրա կհասնի սպա մը եւ ատրճա­նա­կը կը քաշե զինվորնե­րուն վրա։ Զինվորնե­րը կը հակազդին ու կռի­վը կը սկսի։ Լուրը կտա­րածվի»,- միջա­դեպն այսպես է նկա­րագրել Զորա­վա­րի կենսա­գի­րը՝ Անդրա­նիկ Չելեբյա­նը։ Իմա­նա­լով դեպքի մասին՝ Անդրա­նի­կը մեկ հարյուրյակ թողնում է Էջմիածնում, իսկ մնա­ցած ուժե­րով շտա­պում է Երեւա­նի վրա։

Զանգվի կամրջի մոտ նրան կանգնեցնում է Էջմիածնի դիվա­նա­պետ Տիրայր եպիսկո­պո­սը, ապա՝ անգլիա­կան ռազմա­կան ներկա­յա­ցուցիչ գնդա­պետ Դեւին։ Անդրա­նի­կը մեկ ժամ ժամա­նակ է տալիս, որպեսզի սպանված ու վիրա­վոր զինվորնե­րին հանձնեն իրեն։ Շուտով Զորա­վա­րի պահանջը կատարվում է, եւ հնա­րա­վոր է լինում խուսա­փել եղբայրասպան կռվից։

Ինքը՝ Անդրա­նի­կը, գրում է, որ Զանգվի ձորի մոտ իրեն են մոտե­նում անգլիա­ցի մի սպա եւ Մարտիկ Պալեոզյա­նը։ «Ասոնք ալ ինձ կը խոստա­նան անմի­ջա­պես բերել սպանված, վիրա­վոր ու բանտարկյալ զինվորնե­րուս։ Կըսեն նաեւ, թե քիչ մը ետք կհասնի անգլիա­ցի զորա­վար Դեւի։ Կը հասնիմ կամուրջին գլուխը եւ կսպա­սիմ ժամ մը։ Շատ չանցած կը բերեն ծունկեն վիրա­վորված զինվոր մը, զոր փոխադրել կու տամ Էջմիա­ծին։ Սպանվածնե­րուն դիակնե­րը կորսնցուցին, ըսե­լով, թե սպանված չկա»։ Թեեւ Անդրա­նի­կը գրում է զոհե­րի մասին, սակայն աղբյուրնե­րը նշում են միայն մեկ զինվո­րի վիրա­վորվե­լու փաստը։

Դրոն պատմում է, որ նամակ է ուղարկել Անդրա­նի­կին, որտեղ խնդրել է «իր պաշտած հայդուկա­պե­տին, որ նա սեւ արատ չբե­րի իր հեղա­փո­խա­կան անցյա­լին եւ հրա­ժարվի Երեւա­նի դեմ քայլեր առնե­լուց»։ Միա­ժա­մա­նակ նա Անդրա­նի­կին ասել էր, որ իբրեւ Երեւա­նի զինվո­րա­կան հրա­մա­նա­տար, «պարտք եմ զգում զգուշացնել քեզ, որ եթե չհրա­ժա­րիս քո մտադրությունից, դու ինձ կստի­պես դիմել զենքի եւ կարող եմ վստա­հեցնել քեզ, որ Երեւան չես կարող մտնել»։

1919թ. ապրի­լի 27-ին Անդրա­նի­կը հեռա­նում է Հայաստա­նից։

***

Հեղի­նակ՝ Միքա­յել Յալա­նուզյան

Ձեւա­վո­րումը՝ Աննա Աբրա­համյա­նի, Թամար Դանիելյա­նի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Հոդվա­ծը՝ Mediamax.am կայքից։

Առնչվող Հոդվածներ