16.4 C
Yerevan

Դեպի Ոչ Մի Տեղ

Հասա­րա­կության համար ամե­նավտանգա­վոր ճանա­պարհը ոչ թե տնտե­սա­կան կամ ռազմա­կան խնդիրներն են, այլ ընդհանրա­պես խնդիրնե­րին նայե­լու միա­կողմա­նիությունը: Ցանկա­ցած միա­կողմա­նի վերա­բերմունք ի վերջո հանգեցնում է դեգրա­դա­ցիա­յի: Եթե որևէ խնդիր ունե­ցող հասա­րա­կություն ընտրում է ոչ թե համա­չափ հավա­սա­րա­զոր զարգացման ուղին, այլ հենց սկզբից կամ որոշ ընթացք համընդհա­նուր պայքա­րից հետո ընտրում է միա­կողմա­նի վերա­բերմունք, նրա մոտ զարգա­նում է ճնշող փոքրա­մասնություն, որն էլ հետա­գա պայքա­րի մեջ է մտնում ողջ հասա­րա­կության հետ:

Արա­յիկ Մկրտումյան

Հայաստա­նը հիմա արագ քայլե­րով գնում է ոչ մի տեղ: Դա ոչ թե պարզա­պես բողոք է, այլ արձա­նագրում: Եվ մեր, ոչ մի տեղ գնա­լու տխուր իրո­ղությունը, տեսա­նե­լի է ու շոշա­փե­լի: Ամեն առումով:

Առա­ջին հերթին պետք է նշել, որ Հայաստա­նում շատ բարձր մակարդա­կի է ամեն ինչին միա­կողմա­նի նայե­լու սովո­րությունը: Մենք ցանկա­ցած բան դիտարկում ենք միայն մի տեսանկյունից և ինքներս մեզ զրկում ենք որևէ բան մինչև վերջ տեսնել-հասկա­նալ-ըմբռնե­լու որևէ հնա­րա­վո­րությունից: Մենք շարունա­կում ենք այդ ինքնա­կործան պահվածքը նույնիսկ 2020թ. պատե­րազմից հետո: Պատե­րազմ, որը պիտի մեր մտա­ծո­ղությունը փոխեր հիմքա­յին մակարդա­կում ու նոր սկզբունք և բովանդա­կություն տրա­մադրեր, դարձավ ևս մեկ միջոց, որով մենք հերթա­կան լավ առի­թը ստա­ցանք միմյանց մեղադրե­լու և ոչինչ ավե­լի:

Ինչևէ: Միա­կողմա­նիության մեր ախտա­նի­շը շատ լավ երև­ում է նաև այսօր, երբ ընթա­նում է ֆուտբո­լի աշխարհի առաջնությունը, ամա­նորյա զարդա­րանքնե­րի ծախսե­րը, մանկա­կան Եվրա­տե­սի­լը: Բոլո­րին քաջ հայտնի է, որ անգամ այս հարցե­րը երկու մասի բաժա­նե­ցին հասա­րա­կությա­նը և կրկին վեճ ու հայհո­յանք, որ այսինչ բանը կարե­լի է անել, իսկ մյուս բանը՝ ոչ:

Եվ կրկին միա­կողմա­նի վերա­բերմունք: Այնպես ինչպես ամեն ինչին ենք նայում միայն մի տեսանկյունից: Այդ արտա­հայտվում է ներքին ու արտա­քին քաղա­քա­կա­նության ու նույնիսկ մեր անձնա­կան-անհա­տա­կան պահվածքում, երբ «միայն մենք ենք ճիշտ»: Մեր երի­տա­սարդությունը նաև ունի այսպի­սի արտա­հայտություն. «Ճիշտը մի հատ է, ու մեր գրպա­նում է»: Այս մեծա­միտ, ինքնա­հա­վան ու փքված տրա­մա­բա­նությունը մեզ մոտ և՛ անձնա­կան կյանքում է արտա­հայտվում, և՛ հասա­րա­կա­կան-պետա­կան մակարդա­կում: Շատ տրա­մա­բա­նա­կան է: Սթափ հասա­րա­կությունը չի կարող նման անկամ ներքին կյանք ու արտա­քին քաղա­քա­կա­նություն ունե­նալ: Եվ ոչ էլ լճա­ցած հասա­րա­կությունը կարող է բաղկա­ցած լինել սթափ ու գիտա­կից անհատնե­րից: Այնպես, որ լիո­վին տրա­մա­բա­նա­կան է մեր այս վիճա­կը, այլ հարց է, որ այն բազմա­թիվ խնդիրներ է առա­ջացնում:

Միա­կողմա­նիությունը, հատկա­պես հասա­րա­կա­կան մասշտա­բով այնքան խորը և ծանր խնդիր է, որ նեոֆրեյդիզմի ու ֆրեյդո­մարքսիզմի հիմնա­դիր, սոցիա­լա­կան հոգե­բան, հոգե­թե­րապևտ, փիլի­սո­փա Էրիխ Ֆրոմն իր «Առողջ հասա­րա­կություն» գրքում առանձնա­հա­տուկ ուշադրություն է դարձնում դրան: Ֆրո­մը հստակ ցույց է տալիս, թե զարգացման ինչ հնա­րա­վո­րություննե­րի առաջ է կանգնում ցանկա­ցած հասա­րա­կություն, երբ իր համար միա­կողմա­նիությունն ընտրում է որպես գործե­լու և ապրե­լու սկզբունք: Նման հասա­րա­կությունը չի կարող հոգե­պես առողջ լինել, իսկ հիվանդ հասա­րա­կություննե­րը չեն կարող որևէ առողջ արտադրանք տալ:

Հիվանդ հասա­րա­կություննե­րը ապրում են կեղծ պաթո­սի ու  ոչ կիրա­ռե­լի ճշմարտություննե­րով: Դրանք էլ իրենց հերթին երաշխա­վորված աղետնե­րի են հասցնում:

Իհարկե հասա­րա­կության հոգե­կան առողջությունը միայն մեկ բանից կախված չէ, բայց նշվա­ծը ևս հանդի­սա­նում է ծայրա­հեղ վտանգա­վոր մի երև­ույթ և քիչ չեն պատմության մեջ դեպքե­րը, երբ միա­կողմա­նությամբ առաջնորդվող և այլևս ոչ մի բանի չնա­յող հասա­րա­կությունը ինքն իրեն ի վերջո կատարված փաստի առաջ է կանգնեցրել: Միա­կողմա­նիությունը կործա­նա­րար է, անկախ նրա­նից, թե ինչ գաղա­փար է առաջ քաշում: Նույնիսկ ամե­նա­լուսա­վոր գաղա­փարնե­րը կարող են կործա­նա­րար լինել, եթե դրանք առաջ են տարվում միա­կողմա­նիո­րեն, առանց քննա­դա­տության, որովհետև այն դառնում է բացարձակ ճշմարտություն և դրան հավա­տա­ցող ու դրա հետև­ից գնա­ցող հասա­րա­կությունը կարող է ոչնչացնել ինքն իրեն:

Ազա­տության, հավա­սա­րության և եղբայրության համար ծագած հեղա­փո­խությունը Ֆրանսիա­յում հանգեցրեց սարսա­փե­լի տեռո­րի յակո­բիննե­րի կողմից, իսկ հետո նաև թերմի­դո­րա­կաննե­րի լճացմանն ու Նապո­լեո­նի դիկտա­տուրա­յին, Ռուսաստա­նում սոցիա­լա­կան արդա­րության համար բռնկված հեղա­փո­խությունը բերեց ստա­լի­նիզմի, ազգա­յին ոգու բռնկումը Գերմա­նիա­յում՝ հիտլերյան նացիզմի, պետա­կա­նա­մե­տությունը Իտա­լիա­յում՝ մուսսո­լի­նիա­կան ֆաշիզմի, բանվո­րագյուղա­ցիա­կան կրկնա­բա­նությունը Չինաստա­նում՝ Մաո­յի դիկտա­տուրա­յի ու սպանդի, պետա­կան միասնա­կա­նությունը՝ Իսպա­նիա­յում ֆրանկո­յա­կան բռնա­պե­տության, ազա­տության և անկա­խության պայքա­րը՝ անարխիա­յի և ռասիզմի՝ երի­տա­սարդ ամե­րիկյան հանրա­պե­տությունում: Այս պետություննե­րից ոմանք կարո­ղա­ցան ժամա­նա­կին կանգ առնել, ինչպես օրի­նակ ԱՄՆ‑ը, Իսպա­նիան, ոմանք ծանր կորուստնե­րի գնով կարո­ղա­ցան փոքր ինչ սթափվել և դադա­րեցնել իրենց աղե­տը՝ օրի­նակ Չինաստա­նը, ոմանք ինքնասպա­նի արա­գությամբ գնա­ցին դրա հետև­ից և իսպառ քարուքանդ եղան, որից հետո միայն կարո­ղա­ցան սթափվել, ինչպես օրի­նակ Գերմա­նիան, Իտա­լիան, իսկ ոմանք էլ այնքան ծանր թաղվե­ցին այդ ամե­նի մեջ, որ մինչ օրս չեն կարո­ղա­նում դուրս պրծել դրա­նից, ինչպես օրի­նակ Ռուսաստա­նը, որը դեռ ապրում է ցարա­կան ժամա­նակնե­րի հավակնո­տությամբ, բոլշև­ի­կա-կոմունիստա­կան քարա­ցա­ծությամբ:

Այս շարքը կարե­լի է շատ երկար շարունա­կել: Բայց երև­ույթը մնում է մեկը՝ լավ գաղա­փա­րը փոխա­նակ զարգացնի, տանում է դեպի անմարդկա­յին կորուստնե­րի: Եվ հարց է առա­ջա­նում, թե ո՞րն է խնդի­րը: Եթե գաղա­փա­րը վատը լինի, այդ դեռ հասկա­նա­լի է, բայց ինչո՞ւ է լավ գաղա­փա­րը տանում վատ իրա­վի­ճա­կի: Ինչո՞ւ է ազգա­յին զարթոնքը հագեցնում ֆաշիզմի ու նացիզմի, ազա­տությունը՝ բռնա­պե­տության, եղբայրությունը՝ կոտո­րա­ծի և այլն: Նույնիսկ ժողովրդա­վա­րությունը մի օր փորձանք է բերե­լու, եթե ամբողջո­վին միա­կողմա­նի լինի:

Այդ բոլո­րի պատճա­ռը միա­կողմա­նի վերա­բերմունքն է, երբ հասա­րա­կությունը կամո­վին կամ ակա­մա վազում է որևէ գաղա­փա­րի հետև­ից և չի նկա­տում, որ գաղա­փա­րը զարգա­նա­լու փոխա­րեն կանգ է առել, սկսվել է այլա­սերվել, հեռա­ցել է իր նպա­տակնե­րից: Որովհետև երբ չկա սխալն ընդունե­լու կամք, քննա­դա­տե­լու քաջություն, ապա գաղա­փա­րը վերածվում է «աստվա­ծա­յին» ճշմարտության և անգամ ամե­նա­կո­պիտ սխալնե­րը դառնում են սուրբ և պաշտե­լի: Գերմա­նա­կան ազգի, աշխարհին հաղթե­լու քայլե­րը ի վերջո մոխրա­կույտի վերա­ծե­ցին Բեռլի­նը: Հիմա իհարկե գերմա­նա­ցի­նե­րը կասեն, որ Հիտլե­րը բռնա­պետ էր և գերման ժողո­վուրդը երբեք չի ցանկա­ցել այն, ինչ անում էին նացիստնե­րը, բայց մի՞թե Հիտլե­րը կարող էր իր չորս օգնա­կաննե­րով դառնալ Երրորդ Ռեյխի ֆյուրեր, եթե մարդիկ նրան չընտրեին, չհնա­զանդվեին:

Փորձենք հասկա­նալ, թե ինչպես է  աշխա­տում միա­կողմա­նիությունը:

Հասա­րա­կության համար ամե­նավտանգա­վոր ճանա­պարհը ոչ թե տնտե­սա­կան կամ ռազմա­կան խնդիրներն են, այլ ընդհանրա­պես խնդիրնե­րին նայե­լու միա­կողմա­նիությունը: Ցանկա­ցած միա­կողմա­նի վերա­բերմունք ի վերջո հանգեցնում է դեգրա­դա­ցիա­յի: Եթե որևէ խնդիր ունե­ցող հասա­րա­կություն ընտրում է ոչ թե համա­չափ հավա­սա­րա­զոր զարգացման ուղին, այլ հենց սկզբից կամ որոշ ընթացք համընդհա­նուր պայքա­րից հետո ընտրում է միա­կողմա­նի վերա­բերմունք, նրա մոտ զարգա­նում է ճնշող փոքրա­մասնություն, որն էլ հետա­գա պայքա­րի մեջ է մտնում ողջ հասա­րա­կության հետ:

Եթե փորձենք ավե­լի պարզ արտա­հայտվել, ապա նշենք, որ այդ հիմնա­կա­նում արտա­հայտվում է առա­վե­լա­պես քաղա­քա­կան առումով, քանի որ որպես այդպի­սին սովո­րա­բար քաղա­քա­կան շրջա­նակնե­րին կողմ կամ դեմ արտա­հայտվե­լով է փորձ արվում ընդհա­նուր խնդիրնե­րի նկատմամբ վերա­բերմունք ցույց տալ: Հատկա­պես եթե հասրա­կության ու պետության առաջ որևէ սուր հարց է դրված, ապա հասա­րա­կությունը սովո­րա­բար ընտրում է առա­վել ռեակցիոն որևէ խմբի կամ անհա­տի, որից սպա­սում է բոլոր խնդիրնե­րի լուծման շուտա­փույթ բանա­լին:

 Ինչպես հաճախ է պահանջում այդ նեղ խմբի կողմից հռչակված գաղա­փա­րա­խո­սությունը սովո­րա­բար շատ կիսատ է լինում և հատկա­պես կրթության գիտության և տնտե­սության հարցե­րը ոչ միայն գաղա­փա­րա­պես խորը հիմնա­վորված չեն նրանց ծրագրե­րում, այլև հաճախ մի կողմ են մղվում քանի որ ընտրված խումբը հիմնա­կա­նում զբաղված է նեղ ոլորտով՝ առա­վե­լա­պես քաղա­քա­կան-ռազմա­կան ուղղությամբ: Այդ դեպքում մեծ դեր է հատկացվում բանա­կին, ոստի­կա­նությա­նը, բյուրոկրա­տիա­յին իսկ մնա­ցած ոլորտնե­րը՝ տնտե­սությունը սպա­սարկվում է մինի­մալ չափով, իսկ կրթության գիտության, առողջա­պա­հության և մնա­ցած հարցե­րով զբաղվում են այնքան, ինչքան կարող են զբաղվել կողմնա­կի խնդրով և այնքան ինչքան պետք է իրենց:

Միա­կողմա­նիությունը երբ սկսում է հաղթել, սկսում է ճնշել, իսկ ճնշումը միշտ դիմադրություն է առա­ջացնում: Այդ պարա­գա­յում երեք տարբե­րակ կա, կամ դիմադրությա­նը կոտրում են ու դառնում ավե­լի տոտա­լի­տար, կամ դիմադրությունը հաղթում է և ձևա­վո­րում նոր ճնշող հատված, կամ էլ դիմադրությունը չի կոտրվում բայց չի էլ հաղթում, և հասա­րա­կությունը էլ ավե­լի է պառակտվում ինքն իր մեջ: Ցանկա­ցած վեհ և ազնիվ գաղա­փա­րա­խո­սություն նախ և առաջ տեսա­կան է և սխալ ու բարդ պրակտի­կա­յում կիրառվե­լիս առա­ջացնում է մի շարք հիմնա­կան խնդիրներ, որոնք տանում են նոր ճգնա­ժա­մի:

Առնչվող Հոդվածներ