16.4 C
Yerevan

Մեր Ուղին‑ի Հարցազրույցը Անդրա­նիկ Պողոսյա­նի Հետ

Եթե 19-րդ դարի ավարտին  Քրիստա­փոր Միքա­յելյա­նը   դաշնակցե­լու գաղա­փարն էր առաջ քաշում, այդ այն էր ինչ Չարենցի  ավե­լի ուշ հայտնի հորդո­րը , փրնցկվե­լու ‚համախմբվե­լով ուժե­ղա­նա­լու մասին։ 

Անդրա­նիկ Պողոսյան

1. Ինչպես կբնութագրեք այսօրվա հայաստանյան վիճա­կը և ինչո՞ւ, և ինչպե՞ս ենք մենք հասել այս վիճա­կին:

-Մենք հիմա փորձում ենք դիմա­կա­յել, դիմադրել, բայց պետք է ընդունենք բավա­կան խեղճա­ցած ենք, ինչ որ չափով՝ հուսա­հատված։ Հարկա­վոր է հասկա­նալ, որ այս վիճա­կը, որ այսօր կա, շատ բնո­րոշ է մեր կացութեան, այլ ոչ թե հանկարծա­կի։ Սպա­սե­լի պետք է լիներ մեզ բոլո­րիս համար։ Մենք պետք է պատրաստ լինեինք, որպեսզի  այս վիճա­կը չհա­սունա­նար, և՛ եղա­ծը ասնպա­սե­լի չլի­ներ մեզ համար։ Մենք գաղա­փա­րա­պես մերկ ենք այսօր, և թերևս մեր դերա­ցումնե­րի, միակ մեղմա­ցուցիչ հանգա­մանքը, այն է, որ մենք հայտնվել ենք ուժե­րի խիստ անհա­վա­սար պայմաննե­րում։ Մենք ունենք հարև­աններ, ովքեր իրենց ազգա­յին հայե­ցա­կարգն ունեն, պետա­կան ցանկությություննե­րը, ծավալվե­լու ձգտումնե­րը և այս պարա­գա­յում, հաշվի առնե­լով տարա­ծաշրջա­նա­յին պայքա­րը և այդ տարածքի աշխարհագրա­կան բարդ վիճա­կը, նյութա­կան մեր սուղ հնա­րա­վո­րություննե­րը, մենք առա­վել ուշա­դիր ու զգոն պիտի լինեինք մեր ուժե­րը համախմբե­լու առումով, որ կարո­ղա­նաինք  դիմագրա­վե­լու , և մեր պաշտպա­նա­կան բերդը կառուցե­լու համար, ինչը, եթե անկեղծ լինենք , չենք արել։ Հիմա փակագծե­րը բացե­լու ժամա­նակն է ու նույնիսկ  անցած դարաշրջաննե­րի առումով, թե մենք ինչպի­սի վիճա­կում ենք եղել ու ինչ փորձություններ ենք կրել, պետք է ցուցիչ լիներ, որ կազմա­կերպված կերպով սրբագրեինք մեր սխալնե­րը ու ավե­լի փորձա­ռու և գիտա­կից մեր հնա­րա­վո­րություննե­րով ներկա­յա­նաինք , բայց որը չենք արել ու եթե անցեա­լի մասին խոսենք, մեր պատմությունից ծանոթ ենք, որ մեր աշխարհագրա­կան դիրքը, բնակլի­մա­յա­կան պայմաննե­րը և  մեր դեմ նվա­ճո­ղա­կան հարձա­կումնե­րը, որոնց փորձել ենք դիմագրա­վել, առա­ջացրել են անջատված, և հաղորդակցուեան բացա­կա­յության պայմաննե­րու բերումով , նպաստել են այն բանին, որ ամեն մեկն իր շրջա­նում իր հարցե­րով է սկսել ապրել ու այդպես էլ ծնունդ են առել այն հոռի բարքե­րը, որ իրա­րից անջատված կենսա­կերպ սկսել ենք որդեգրել մեր տնից ու ընտա­նի­քից սկսած։

Սա մեր մեջ առա­ջացրել է եսա­կենտրոն , ամեն ինչ անձնա­կա­նին տանե­լու էգոն, առա­ջին դեմքով ներկա­յա­նա­լու ձգտում, որը բերել է մեր թագա­վո­րության փլուզման, իշխա­նե­րի  բախման, ամեն մեկն իր կողմնո­րոշմամբ առաջ գնա­լու ցանկության և այտպես որպես ազգ տկա­րա­ցել ենք։ Եթե մենք գանք 19-րդ դարի վերջ – 20-րդ դար,  առա­ջին անգամ թերևս տեսնում ենք փորձ, որ, հասունա­նում են գաղա­փարներ, հատկա­պես Քրիստա­փոր Միքա­յելյա­նի մտքի արգա­սի­քը, որ հայ հեղա­փո­խա­կաննե­րի դաշնակցություն է պետք, այսինքն, տեսնե­լով այդ օրե­րի նորաստեղծ խմբա­վո­րումնե­րը, կուսակցություննե­րը, կարև­ո­րություն զգաց այս անջատ գործոննե­րը համախմբե­լու մեկ բռնուցք դարձնե­լու և դաշնակցե­լու, որը ավե­լի արդյունա­վետ պիտի լիներ, որ ինչպես անցյա­լին, այնպես  էլ հիմա չենք կարո­ղա­նում միմյանց հետ լեզու գտնել, ամեն մեկն իր ճամփով գնաց ու գաղա­փա­րը բերողն իր հերթին  դարձավ ևս մի ուղղություն։ Պիտի լիներ դաշնակցող գաղա­փա­րա­խո­սություն, որը դարձավ կուսակցություն։ Հաջորդող  տասնամյակնե­րում ցեղասպա­նություն, արմատնե­րից կտրվե­լու ընթացք, աշխարհացրիվ, տարա­գիր վերապրողնե­րի զանգված, մյուս կողմից արև­ե­լա­հա­յաստա­նի անկա­խա­ցումը, որ զարգա­ցումնե­րի բերումով հասունա­ցած էր։ Այստեղ ևս պիտի տեսնենք մեր անհա­մա­ձայնության, չմիա­բանվե­լու երև­ույթը և որ մեր հիմնա­կան խնդի­րը հայե­ցա­կարգ չունե­նալն է, որը բոլո­րի­նը պիտի լիներ, բոլո­րի համար գերխնդիր, որից  որևէ մեկը չկա­րո­ղա­նար շեղվել կամ հրա­ժարվել, բայց մենք չունե­ցանք այդ վերահսկո­ղությունը մեր նկատմամբ։ Եթե մեզ համե­մա­տենք հրեա­նե­րի հետ, որ եկան 2000 տարի անց ստեղծե­ցին իրենց պետությունը, պիտի նաև ասենք այն, որ իրենք դարե­րով ու տասնամյակնե­րով պահպա­նել են իրենց ինքնուրույն հայե­ցա­կարգը՝ «Հաջորդ տարին Երուսա­ղե­մում, հաջորդ նոր տարին Իսրա­յե­լում» ասե­լով ու իրա­կա­նություն  դարձրին երա­զանքը՝ հետև­ո­ղա­կա­նո­րեն պաշտպա­նե­լով իրենց գաղա­փա­րա­խո­սությունը, անա­պա­տը դարձրին աշխա­րի հզորնե­րի հետ մրցունակ երկիր , դրան ասենք սիո­նիզմ կամ այլ բան, ինչը մենք չենք ունե­ցել։ Ունե­ցել ենք միայն եկե­ղե­ցի,  որը ինքնուրույն չի եղել այլ եղել է կցորդ տարբեր հոսանքնե­րի, եղել է ուրիշնե­րի  ենթա­կա­յության տակ ու այսպես հասանք առա­ջին հանրա­պե­տության ստեղծմա­նը, ափսոս չկա­րո­ղա­ցանք պահել  ու  նաև դրա տապալման նախադրյա­լը կար, որը նաեւ մեր ներքին հակա­մարտությամբ եղավ, և այնտեղ ևս պիտի տեսնենք, ուզում եմ հատուկ ուշադրություն դարձնել անկա­խության վերջին օրե­րին, Կարսի հանձնումից մի քանի  օր հետո, երբ ՀՀ վերջին կառա­վա­րությունը թեև ուշա­ցած վերջա­պես հանդես է գալիս հայտա­րությամբ  , համայն հայությա­նը համախմբե­լու կոչով , բայց արվում էր , նույնը ավե­լի ուշ էլ երբեք չտե­սանք և կիսատ պռատ ու մինչ օրս չգի­տակցե­լով , որ մեզ մի հնա­րա­վո­րություն էլ տրվեց վերա­կանգնե­լու անկա­խությունը։ Մենք անկա­խության սաղմի մեջ նորից սկսե­ցինք բախվել հին ժամա­նակնե­րի պառակտման խնդրին։ Սա մեր ձևա­վորված հատվա­ծա­կան խառնվածքից է գալիս, շահախնդրությունից, առաջնորդե­լու ցանկության անհագ բնազդից։ 88-ին, երբ շարժումը սկսվեց,  նույնիսկ գաղա­փա­րա­կան համո­զում ունե­ցող կուսակցություննե­րը պատրաստ չէին անկա­խության գաղա­փա­րը ընկա­լե­լու և ըստայնմ գործե­լու, մի կողմից էլ անհա­վա­նա­կան էր թվում,  որ հնա­րա­վոր է նման բան լինի։ Պահպա­նո­ղա­կան բնազդով զգուշա­վո­րությունը մեր ուղե­ղում այնքան ուժեղ էր, որ զսպում էր, որ չգնանք նման առկա­ծախնդրության , ինչը ավե­լի ուշ հասկա­ցանք, որ իրա­կա­նա­նա­լի  հնա­րա­վո­րություն էր, ոչ թե խաբկանք։ Միայն մենք չէինք իհարկե որ այդ մտայնությունն ունեինք, այդ ժամա­նակ ոչ ոք չէր հավա­տում, որ ԽՍՀՄ‑ը կընկնի։ Մեր մեղքը  ավե­լի լուրջ դարձավ հաջորդ տարի­նե­րին, երբ սկսե­ցինք գործել դարձյալ հանուն անձնա­կան իշխա­նության, իրա­րից փախցնել, խլել, որին զուգա­հեռ ընթա­նում էր արցախյան պատե­րազմը։ Այստեղ պիտի նշա­նա­վո­րեմ, որ պատե­րազմի օրե­րին մի կողմից լավ էր, կար առա­ջընթաց, ոգեո­րություն , մույս  կողմից շրջաններ էինք կորցնում ու չկար մի ուժ, համախմբող  ու եթե 19-րդ դարի ավարտին  Քրիստա­փոր Միքա­յելյա­նը   դաշնակցե­լու գաղա­փարն էր առաջ քաշում, այդ այն էր ինչ Չարենցի ավե­լի ուշ հայտնի հորդո­րը , համախմբվե­լով ուժե­ղա­նա­լու և բռնունցք դառնա­լու ։  Մենք այդպի­սի փորձ ունե­ցել ենք   Լիբա­նա­նի քաղա­քա­ցիա­կան պատե­րազմի օրե­րին, երբ մինջ այտ , իրար դեմ պայքա­րող  նեղ հատվա­ծա­կան մտայնությամբ գործող, մրցակցության դաշտ էին մտել միմյանց խեղճացնե­լու համար, այլ ոչ թե ուժե­ղացնե­լու ու ավանդա­կան կուսակցություննե­րը միմյանց մրցա­կից էին վատ իմաստով ու հանկարծ քաղա­քա­ցիա­կան պատե­րազմը բերեց համախմբման, դրա­կան չեզո­քություն  որդեգրե­լու  ու լիբա­նանյան քաղա­քա­ցիա­կան բախումնե­րից  զերծ մնա­լու խոհե­մության, և դա գնա­հատվեց բոլո­րի, նաև հենց լիբա­նանցի բոլոր խմբա­վո­րումնե­րի կողմից։ Այդ նույնը չկա­րո­ղա­ցանք անել մինչ օրս այստեղ Հայրե­նի­քում։ 

Փորձը ցուից է տվել, մենք ընդհանրա­պես համախմբվում ենք ճակա­տագրա­կան վերջին պահե­րին։ Սպառնա­լիքնե­րը, ամե­նօրյա են բայց մենք չենք կարո­ղա­նում կանխո­րո­շել ու ուժե­րը համախմբե­լով հզո­րա­նալ ու ամեն ինչ գերա­գույն մեկ նպա­տա­կի հանուն հզոր պետության ծառա­յեցնել ,  օրի­նակ 1992-ին, երբ ծայրա­հեղ օրեր էին, եթե բացենք այդ օրե­րի թերթե­րը, լինի այստեղ թե դրսում, ոչ թե ընդհա­նուր զորա­շարժի մոբի­լի­զացման կոչեր ենք տեսնում , այլ մասնա­կի գործո­ղություննե­րի, մասնա­կի ներդրումնե­րով մասնակցությամբ բավա­րա­ված, ինչն անբնա­կան էր, մինչդեռ պետք էր այլ կերպ առաջնորդվեինք, հատկա­պես երբ մի վիճա­կում ես որ ապրել-մեռնո­լու խնդիր է դրված, քո վաղե­մի երա­զանքը իրա­կա­նացնե­լու հողա­հա­վա­քի պահ է եկած, իրա­վունք չունես ոնց կար այդպես էլ շարունա­կես ապրել։ Այդ պահը պարտա­վո­րեցնող է, որը պետք է կասեցներ ամեն տեսակ այլ բան, որ առաջ գուցե թույլատրե­լի էր, այդպի­սի պահե­րին, երբ սրբա­զան պատե­րազմ է, ամեն ինչ պիտի ուղորդես մի գաղա­փա­րի։ Մենք չարե­ցինք այդ ամե­նը, մենք բաց թողե­ցինք ընձեռված պահը, փոխա­րե­նը մեր առօրյան մնաց նույնը, թե ինչպի­սի , խնդիր էր դրված մեր առաջ , մենք շարունա­կե­լով ապրել  տեղա­կան մտա­հո­գությունե­րով իրա­րից անջատ, ու նոր ու ավե­լի շքեղ հանգստա­վետ կառույցներ , ակումբ մարզա­դաշտ եւ այլ, չզգա­լով պահի կարև­ո­րութիւնը , որը դատա­պարտե­լի է։ Եվ այսօր նույնպես տեսնում ենք, որ ամե­նա ճակա­տագրա­կան պահը է  մեր ուժե­րը համախմբե­լով բռունցք դառնա­լու  և համազգա­յին ուժե­րով , կասեցնե­լու արհա­վիրքը, հակա­հարված տալու, շարունա­կում ենք անցյա­լի մեր բացթո­ղումնե­րը քողարկե­լով ու չընդունե­լով բոլոր մեղա­վորներ են փնտրում միմյանց մեջ, մինչդեռ այս երև­ույթնե­րը գալիս են ասե­լու որ բոլորս ենք մեղա­վոր ու այս տրա­մա­բա­նությամբ շարունա­կե­լով այսպես էլ լինե­լու էր, ուղղա­կի սթափվել է պետք ։

Մյուս կողմից հավա­քա­կան ուժե­րի գումա­րումով գործե­լու բացա­կա­յութեան հակա­ռակ ,  մենք ունենք անհա­տա­կան նախա­ձեռնությամբ իրա­կա­նա­ցուղ յուրօ­րի­նակ ու համաշխարհա­յին մակարդա­կի փայլուն ու անչափ կարև­որ սերունդներ պատրաստող ծրագրեր, ինչպի­սին են, ԹՈՒՄՕՆ , ՔՈԱՖԸ,  Հ.Ա. Համալսա­րա­նը և ուրիշներ  որոնք իրենց գործով եկան ապա­ցուցե­լու, որ լուռ աշխա­տանքով  իրենք ավե­լին են առել, քան հրա­պա­րակնե­րում աղմկող , և երկի­րը ներսից թուլացնող, բոլոր մեզ հայտնի կրթա­կան , մշա­կութա­յին, հասա­րա­կան միություներն ու կուսակցություննե­րը միա­սին:

2.  Այսօր համազգա­յին խնդրի շարունա­կությունն է, մենք ասօր հասկանո՞ւմ ենք, որ համազգա­յին մակարդա­կի խնդիր է  որ վերա­բերվում է և՛ Սփյուռքին, և՛ Հայաստա­նին, ոչ թե մենակ ասենք լաչինցի­նե­րին, որովհետև այսօր խնդիրն ավե­լի շատ լոկալ ընկա­լում ունի

Հենց էդպես է։ Մենք էդպես ենք վերա­բերվել մեր անցյալ ու ներկա խնդրին ու մեր այս կամ այն միա­վո­րի ճգնա­ժա­մը որպես միայն այդ միա­վո­րի խնդիր ենք համա­րել և միայն հոգա­տար ենք եղել այս կամ այն շրջա­նի բնակչության հանդեպ, մինչդեռ դա պիտի լիներ համա­հայկա­կան խնդիր։ Նույնը ցեղասպա­նության խնդիրն էր: Արև­ե­լա­հա­յը մտա­ծել է, որ դա արևմտա­հա­յե­րի առա­ջա­նա­հերթ խնդիրն է ու միայն ցավով հոգա­տա­րություն է ցուցա­բե­րել, բայց ոչ սեփա­կան ցավի գիտակցությամբ, որ սա բոլո­րին է վերա­բերվում, որ շատ վատ հետև­անք  է թողնե­լու և օղա­կը սեղմվե­լու է: Արևմտյան Հայաստա­նի կորուստը նաև այսօրվա Հայաստա­նի սահմա­նա­փակ և տկար իր հնա­րա­վո­րո­րություննե­րի խեղճա­ցումն է։ Ցեղասպա­նության զոհե­րի բնաջնջումը նաեւ մեր համազգա­յին ուժե­րի խեղճա­ցումն է։ Նույն  է, երբ ասենք արցա­խա­հա­յը ինքն է մեղա­վոր այս կամ այն երև­ույթնե­րի մեջ և այդ հողը առա­ջինն ինքն  է պահե­լու :

3. Եթե ձեր ասած խնդիրնե­րը պետա­կա­նություն չունե­ցած ժամա­նակ կարե­լի էր չարդա­րացված բայց հասկա­նա­լի համա­րել, ապա 1991թ. լավ թե վատ, անկա­խություն ունե­ցել ենք, ու Արցախն էլ 1994-ից հետո փաստա­ցի մերն է եղել, անկախ էր: Ի՞նչն է պակա­սել մեզ, որ այս 30 տարվա ընթացքում լոկալ համախմբվա­ծություն էլ չենք ունե­ցել, որ այսօր ասում են, թե մենք կռվե­ցինք, դուք չգնա­հա­տե­ցիք կամ Հայաստա­նը պարտք է կամ պարտք չէ, կամ Արցախն է պարտք:

Մեզ մոտ նախ պետության գաղա­փա­րը տակա­վին գտնված չէ։ 600 և ավել տարի պետա­կա­նությունը կորցած ազգ՝ համա­կերպվել ենք օտա­րի ուժի տակ ապրե­լու և մեր խնդիերնե­րը օտա­րի միջո­ցավ լուծե­լու ‚դա է պատճառնե­րից մեկը, որ չենք աշխա­տել այդ ուղղությամբ սեփա­կան ինքնիշխա­նութեան գաղա­փա­րին տեր կանգնե­լու :

4. Այսինքն գաղա­փա­րա­պես մերը չենք համա­րել Արցա­խի խնդի­րը:

Այո՛, ոչ այն տարո­ղությամբ, որ պահանջվում էր մեզնից, ավե­լի շատ պատմա­կան տառա­պանքը հիշե­լով, ուժի աղբյուրը նվա­զել է, ցանկությունը կորել է քչա­ցել է ու մեզ տարել է մեր գոյա­պայքա­րը երաշխա­վո­րե­լու այս կամ այն ուժի ենթա­կա­յության տակ :

5. 1991-ից հետո մինչև այսօր իրենց ծրագրե­րով գործունեություն են ծավա­լել 100-ից ավել կուսակցություններ ՝մեծ մասը անվա­նա­կան, բայց մոտ 8–10-ն են ակտիվ են եղել: Ի՞նչն է պակա­սել նրանց, որ չեն կարո­ղա­ցել այդ խնդի­րե­րը լուծել։ Չեն հասկացե՞լ, թե ինչու չի կայա­ցել այն միջա­վայրը, որտեղ գոնե սկզբունքա­յին առումով այդ խնդիրնե­րը հասկա­նա­լի կլի­նեին և կարե­լի էր փնտրել լուծե­լու հիմքե­րը:

Եթե մենք բառի բուն իմաստով վերլուծենք կուսակցությա­նը բնո­րոշ և գաղա­փա­րա­պես, խորքա­յին առումով կուսակցության գաղա­փա­րա­խո­սությունը կա, բայց ոչ իրա­կան ու նույնիսկ ավանդա­կան կուսակցություննե­րը, որ իրենց հարուստ անցյա­լով կառույց են ստեղծել, աշխա­տել են, այստեղ ևս կուսակցա­կան գաղա­փա­րա­կան հենքը դատարկվել է ու դարձել միություն, մարմին՝ ոչ իրա­կան գաղա­փա­րի համար աշխա­տող, այլ տեղա­կան հատվա­ծա­կան այս կամ այն օրվա դեպքե­րի զարգացման ու խնդիրներ  լուծող շարժում, բայց ոչ ընդհա­նուր և հիմնա­րար հայե­ցա­կարգ ունե­ցող երև­ույթ և դա է պատճա­ռը, որ Հայաստա­նում այսօր գործում են, կան 100 բայց իրա­կա­նում 8–10 «կուսակցություն» և իրենք ևս լոկալ են, նեղ անձնա­կան ու խմբա­յին մարմին, որի շուրջ եկել են այս կամ այն հոսանքնե­րից ու սպա­սե­լիքնե­րով ապրող մարդիկ և եթե ավանդա­կան կուսակցություննե­րը, որ դրսում իրենց գործունեություն քիչ թե շատ  ծավա­լել են, որը նաև գնա­հա­տե­լի է, մյուս կողմից հայե­ցա­կարգի բացա­կա­յությամբ մուտք գործե­ցին հայրե­նիք և որպես օրի­նակ չկա­րո­ղա­ցան իրենց փորձով այդ մոդե­լը փոխանցել, իրա­կա­նացնել, չկա­րո­ղա­ցան գաղա­փար տալ սերունդե­րին, հակա­ռա­կը եղավ՝ նորե­լուկնե­րը թելադրե­ցին իրենց կամքը և ավանդա­կաննե­րը դարձան նորե­րի վարքագծի որդեգրողներ : Հնե­րը  ու նորե­րը  հավա­սարվել են, ամե­նա­փորձա­ռուն այսօր Հայաստա­նում դարձել է  սովո­րա­կան կուսակցությունն ու նույնիսկ դրա կցորդը:

6. Իսկ մենք՝ համ քաղա­քա­կան համ հասա­րա­կա­կան առումով  քայքայված ենք, որ նաև  դրա հետև­անքով չենք հասկա­նում մեր հետ տեղի ունե­ցա­ծը, քաջություն ունենալո՞ւ ենք հասկա­նալ, թե ինչ է կատարվում որովհետև օրե­ցօր է վիճա­կը  վատա­նում, մինչդեռ մոտե­ցումը  չի փոխվում: Մենք կարողանալո՞ւ ենք հասկա­նալ, որ այսքան ժամա­նակ ճիշտ չենք ապրել:

Մեզ խանգա­րում է նույն ինքը՝ կուսակցություննե­րի ներկա համա­կարգը, որոնք առերև­ույթ իբրև համախմբող են, բայց իրա­կա­նում ապա­ցուցել են, որ անարդյունա­վետ, նեղ ու հատվա­ծա­կան մղումնե­րով շարժումներ են և այս տիպի, այս մոդե­լով ներկա­յա­ցուցչա­կան կազմե­րը, որ իրենց գործունեությամբ ապա­ցուցել են սեփա­կան  դատարկությունը, ներկա­յա­նում են որպես անփո­խա­րի­նե­լի ու միակ ուժի աղբյուր և թույլ չեն տալիս որ նորե­րը ժամա­նա­կա­կից լուծումներ բերեն,  և այս  նեղմիտ, թշնա­մա­բար տրա­մադրված բջիջնե­րը այքան ժամա­նակ որ վերահսկե­լի չեն իրենց ներքին կանոննե­րով, որ մենք չկա­րո­ղա­ցանք ինստի­տուտներ ստեղծել, չկա­րո­ղա­ցանք կազմա­կերպել, որը կարո­ղա­նար զսպել մարդու ամբի­ցիա­նե­րը, որ դեմա­գոգնե­րին իրար գլխի չհա­վաքվեին, ար պետք էր  զսպել իրենց, որ սերնդա­փո­խությունը նորմալ կայա­նար:

7. Վերջին ժամա­նակներս անընդհատ շրջա­նառվում է միութե­նա­կա­նի հարցը:

Նախ սկսենք այն կետից թե ովքեր են շրջա­նա­ռության մեջ բերում այդ խոսույթը, և ինչ նպա­տակ են հետապնդում, որ անընդհատ մեր փրկությունը օտա­րի հովա­նու տակ են  փնտրում, ու չենք հասկա­նում, որ դա մեր  օգտին  չի : Դա նեո­բոլշև­իզմ է: 1918–20 թվե­րին եղա­ծի շարունա­կությունն է ու մեր մեջ միշտ գտնվում են այդ նեո­բոլշև­իկնե­րը:

8.Մենք ինչ որ առումով կորցրել ենք իրա­կա­նության զգա­ցումը: Մարդկանց մեջ գաղա­փա­րա­կան հակա­սություն կա՝ Արևմուտք կամ Ռուսաստան, գոնե այդ առա­ջարկներ իրատեսակա՞ն են, պրագմա­տիկ առա­ջարկու ու լուծում են, են թե վախի հիստե­րիա են իրենցից ներկա­յանցում:

Եվ վախի բնազդն է և անձնա­կան հատվա­ծա­կան ես-ով առաջնորդվե­լը, հուսա­հա­տություն, այս բոլոր զարգա­ցումնե­րի ու խմո­րումնե­րի արդյունքը: Երբ միայն կորուստներ  ես տեսնում,ու  իրար դեմ ելած ներքին հակա­սություն ու թույն,  դա ևս մղում է այն մտա­ծո­ղության, որ միգուցե ժամա­նա­կա­վոր դարձյալ օտա­րին տրվենք, պահենք մեզ, իսկ ապա­գան նոր հնա­րա­վո­րություններ կտա: Իսկ եթե շոշա­փե­լի դրա­կան քայլեր լինեն, այդ ևս կներշնչի սեփա­կան ուժե­րին վերա­կանգնման: Ճակա­տագրա­կան պահե­րին այդպես է եղել՝ Սարդա­րա­պատ, Արցախ, երբ լինել-չլի­նե­լու շեմին ես կանգնած, և ուժե­րը գումարվում են, այդ պահե­րին սահմա­նա­փակ ուժե­րով, բայց մեծ խնդիրներ ենք ավե­լի պատվով լուծել, երբ ապա­հով ենք զգա­ցել, թուլա­ցել ենք, ներքին պայքար ենք սկսել, ներսից քանդել մեր տունը , պատմությունը կրկնվում է: Մի տեղ մեծ զոհա­բե­րությամբ  գտնել վերանվա­ճել ապե­լու իրա­վունքը ու հենց այդ պահն անցնում է սկսում են վատնել ու մսխել մինչև նոր  ճգնա­ժամ սկսվի: Այսինքն այդ արանքում գործողներն են իրենց գործունեությամբ բերում կանգնեցնում նոր արհա­վիրքի առաջ։ Մինչդեռ եթե մեկ ընդհա­նուր հայե­ցա­կարգ ունե­նա­լով աշխա­տես և ուժե­ղա­նաս, այդ արհա­վիրքը չի էլ մոտե­նա:

9. Մարդկանցից շատե­րը չեն հավա­տում Արցա­խի հարցի հայանպաստ լուծմա­նը ու Ցեղասպա­նության ճանա­չումից են նույնիսկ հույս կտրել: Ի վիճա­կի լինելո՞ւ ենք հասկա­նալ, որ  2020թ. պարտությունից հետո չպի­տի հրա­ժարվենք այդ ամե­նից։ Չէ որ, երբ մարդիկ տեսնում են որ նույնիսկ փոքր խնդիրնե­րը չեն լուծվում, մեծից վախե­նում են:

Ոչ թէ հրա­ժարվել մեր իրա­վունքնե­րից: Այլ պիտի հասկա­նանք, թե  մեզնից ինչ է պահանջվում համախմբվե­լու համար: Դա ինքնին խնդիրնե­րը լուծե­լու, նոր խնդիր չբե­րե­լու հարցն է: Հայ դատից հրա­ժարվե­լով չես ուժե­ղա­նա­լու  այլ ուժե­ղա­նում ես երբ այդ խնդիրներն ունե­նա­լով, թույլ չես տալիս այնպի­սի վարքա­գիծ, որը ոչ թե ուժի երաշխիք է այլ մասնա­տող ու բնաջնջման  երաշխիք: Մինչև չգի­տակցենք, չենք հասկա­նա, հնա­րա­վո­րություննե­րը պետք է միա­վո­րել՝ բոլոր հարցե­րում՝ քաղա­քա­կան, ներքին արտա­քին, տնտե­սա­կան  և սահման պահե­լով այն ներուժով  որ ունենք մեր մեջ : Այս բոլո­րը չենք արել ու չենք անում, էս պայմաննե­րում դժվար է համա­հունչ ելք գտնել: Օրա­կարգ չունենք, էնքան ենք կորցրել որ դրսից ինչ որ լուծում ենք ակնկա­լում;

10. Հայաստան-Սփյուռք կապե­րի մասին միշտ խոսել ենք բայց ոչ մի բան չենք տեսել, բացի հոկտեմբե­րի Խորհրդա­ժո­ղո­վից: Մենք լավ չենք պատկե­րացնում ինչպես հարա­բերվենք: Սփյուռքը ի՞նչ է հասկա­նում ՀՀ ասե­լով: Սփյուռք օրա­կարգ ունի թե ոչ:

Մենք երկար ժամա­նակ իրար չենք հասկա­ցել, ամեն մեկն իր հարցե­րով է զբաղված եղել ու իր խնդիրնե­րը բոլո­րի­նը չի համա­րել, երբեք միացյալ գլխա­վոր խնդիր լուծե­լու գիտակցություն չենք ցուցա­բե­րել, հենց փորձել ենք, առաջնա­յին պլան է եկել  թե ով ինչ  է ստա­նա­լու: Ում ինչ է հասնե­լու: Այսինքն նույնը1990-ականնե­րին, եթե հասկա­նա­յինք, որ սա հնա­րա­վո­րություն է ԵՐԿԻՐ կառուցե­լու, ավե­լի ուժեղ կլի­նեինք,  Հայսա­տանն էլ որպես պետություն ավե­լի հզոր կլի­ներ: Ամեն մի ուժ պիտի ուղղել հանուն ընդհա­նուրի բարօ­րության,  բայց ամեն մի կուսակցություն մտա­ծում է, որ օգնե­լով պետությա­նը,  կուժե­ղացնի գործող իշխա­նությա­նը այդ իսկ պատճա­ռով  չի անում, մտա­ծե­լով՝ առայժմ պահենք այդ միջոցնե­րը ապա­գա­յում իշխա­նության հասնե­լու համար և այդ միջոցնե­րը բերենք մեզ համար, այսպի­սով ոչինչ ես անում, այլ օգնում ես թշնա­մուն, նա էլ չի ուզում քո երկրի հզո­րա­ցումը, այսքան տարի, երբ փոխա­նակ համախմբվենք, դոփե­ցինք մեր տեղում, իսկ հակա­ռա­կորդը օգտվեց իր հնա­րա­վո­րությունից և եղավ 2020‑ը:

11. Ի՞նչ կասեք Հայաստան-Թուրքիա միջպե­տա­կան հարա­բե­րություննե­րի կարգա­վորման հարցի մասին։ Մենք պատրա՞ստ ենք դրան որպես ազգ և որպես պետություն:

Մենք և ոչ միայն մենք, շատերն են այդ հարցերն ունե­ցել և ինչքան էլ չի խոսվում այտ մասին , հարա­բե­րություններ ունե­ցել ենք այսքան տարի: Ցեղասպա­նությունից առաջ էլ գիտակցե­լով թուրքա­կան նկրտումնե­րը, հարկ ենք համա­րել շփվե­լու, բանակցե­լու,  զիջե­լու, մի տեղ պահանջե­լու, ըմբռնե­լու որ էլ ճար չունենք, հարև­աններ ենք ու պետա­կան շահ կա։ Ինչ վերա­բերվում է թե ներքուստ պատրաստ ենք թե ոչ, սա մի օրում չի լինում, կարող է երբեք էլ չլի­նի ու չի նշա­նա­կում, որ կամ էս կողմ կամ էն կողմ, պետք է սթափ նայել, լինի պետա­կան կամ ժողո­վուրդնե­րի մակարդա­կով, բայց իհարկե պահպա­նե­լով քո ինքնությունը,  զգա­ցա­կան հողի վրա այդ ամե­նը շատ բարդ է:

12. Ո՞րն եք համա­րում այս պահին ամե­նա­կարև­որ հարցը:

Մեր ուժերն այնքան են որ մի կողմից եթե ճիշտ գործենք, բոլոր ոլորտներնին համա­պա­տասխան ահռե­լի ներուժ ունենք կազմա­կերպվել է պետք, անհե­տաձգե­լի ու իրա­կա­նա­նա­լի  են, կրթություն էլ, տնտե­սությունն էլ, մնա­ցածն էլ՝ գիտություն ու բանակ կառուցել է պետք : Եթե իրար հետ չհա­մա­գործակցենք, մեկը մյուսին չի օգնի ամեն ոլորտ իր խոսքն ունի ասե­լու, տնտե­սությունն՝ իր, կրթությունն՝ իր, եթե ճիշտ կազմա­կերպվի և ուղղորդվի: Սփյուռքն ու Հայաստա­նը պիտի իրար նորմալ հասկա­նան ու համա­գործակցեն , ամեն մեկս՝ մեր պարտա­վո­րությունը հայրե­նի­քի նկատմամբ :

Առնչվող Հոդվածներ