20.9 C
Yerevan

Հանրա­պե­տություն

Դենի­կի­նը կռվում էր ոչ միայն բոլշեւիկնե­րի դեմ, այլեւ ցանկա­նում էր վերա­կանգնել ողջ Ռուսա­կան կայսրությունը, ինչը նշա­նա­կում էր, որ թե՛ Կովկա­սի լեռնա­կաննե­րը, թե՛ Անդրկովկա­սի հանրա­պե­տություննե­րը դիտարկվում էին որպես հակա­ռա­կորդներ։

1918թ. մայի­սին անկա­խություն հռչա­կե­լուց հետո երեք հանրա­պե­տությունն էլ կանգնած էր սահմա­նա­յին վեճե­րի առջեւ, ինչը դառնում էր արյունա­լի բախումնե­րի ու պատե­րազմնե­րի պատճառ։ Երեքն էլ ունեին փոխա­դարձ տարածքա­յին պահանջներ։

Բացի այդ, կային մի շարք ընդհա­նուր հիմնախնդիրներ, որոնց լուծման համար անհրա­ժեշտ էին երեք հանրա­պե­տության միասնա­կան ջանքե­րը, սակայն բոլորն էլ ձախողվում էին, քանի որ ցանկա­ցած բանակցություն սկսվում եւ ավարտվում էր սահմա­նա­յին չհստա­կեցված հավակնություննե­րով։

«Այդ հանրա­պե­տությանց դեռ ո՛չ սահմաններն էին հայտնի եւ ոչ էլ իրենց ներքին ու արտա­քին քաղա­քա­կա­նության սահմաննե­րը իրար վերա­բերմամբ։ Անդրկովկա­սի երեք հանրա­պե­տությանց գլխա­վոր երեք ժողո­վուրդնե­րը՝ հայ, վրա­ցի եւ թաթար, ունեին չլուծված թե՛ ազգա­յին-մշա­կութա­յին, թե՛ մանա­վանդ սահմա­նա­յին եւ տնտե­սա­կան վեճեր, որոնք անդրա­դառնում էին ոչ միայն իրենց փոխհա­րա­բե­րություննե­րի վրա, այլ նաեւ իրենց արտա­քին օրիենտա­ցիա­յի եւ հանրա­պե­տությանց ներքին կյանքի վրա։ Այդ դրությունը ստեղծե­լու էր հակա­մարտություն եւ արյունա­հեղ կռիվներ, որոնց առաջքն առնե­լու համար բարյա­ցա­կա­մություննե­րը պիտի մնա­յին դատարկ ու սին խոսքեր»,- գրում էր Ռուբեն Տեր-Մինասյա­նը (Ռուբեն, Հայ հեղա­փո­խա­կա­նի մը հիշա­տակնե­րը, Երեւան, 1990)։

Նորանկախ հանրա­պե­տություննե­րը մի քանի անգամ փորձել էին խորհրդակցություններ հրա­վի­րել ու ընդհա­նուր եզրեր գտնել, որոնք, սակայն, միշտ անհա­ջո­ղության էին մատնվել։ 1918թ. վերջին այդպի­սի խորհրդակցության ձախո­ղումից հետո հնա­րա­վոր չեղավ կանխել հայ-վրա­ցա­կան պատե­րազմը։

1919թ. հունվար-մարտ ամիսնե­րին հայ-վրա­ցա­կան պատե­րազմի հետեւանքնե­րի ու սահմա­նա­յին խնդիրնե­րի քննարկումից հետո ապրի­լին կրկին փորձ է արվում համա­տեղ ուժե­րով կարգա­վո­րել Անդրկովկա­սի հանրա­պե­տություննե­րի ներքին հակա­սություննե­րը։

Համա­ժո­ղո­վի սպա­սումով

Ապրի­լի սկզբին մամուլում հրա­պա­րակվում են տեղե­կություններ կայա­նա­լիք Անդրկովկասյան համա­ժո­ղո­վի մասին, որի շուրջ մեծ սպա­սումներ էին ձեւա­վորվել։

Հայաստա­նի դրությունը բարենպաստ չէր. Ղարա­բա­ղի, Զանգե­զուրի, Նախի­ջեւա­նի եւ այլ շրջաննե­րի համար Ադրբե­ջա­նի հետ մշտա­կան պատե­րազմը եւ հաղորդակցության սահմա­նա­փակ միջոցնե­րը խիստ թուլացնում էին երկի­րը։

Հակա­սություններ կային նաեւ Վրաստա­նի եւ Ադրբե­ջա­նի միջեւ. վերջինս հավակնություններ ուներ ոչ միայն Զաքա­թա­լա­յի շրջա­նի, այլեւ Բորչա­լուի գավա­ռի որոշ մասե­րի նկատմամբ։ Ռուբեն Տեր-Մինասյա­նը գրում է, որ ադրբե­ջանցի­նե­րը հասկա­նում էին, որ Վրաստա­նի հանդեպ իրենց տարածքա­յին հավակնություննե­րը կարող են միա­վո­րել հայե­րին ու վրա­ցի­նե­րին։ Նա նաեւ նշում է, որ Ղազա­խի շրջա­նի համար պայքա­րում էին ե՛ւ ադրբե­ջանցի­նե­րը, ե՛ւ վրա­ցի­նե­րը, սակայն երկուսին էլ ձեռնտու էր, որ այդ շրջա­նը միա­նա Հայաստա­նին։

«Թաթարնե­րը կգի­տակցեին, որ ուզե­նան-չուզե­նան, հայն ու վրա­ցին պիտի միա­նա­յին իրենց ծրագրի դեմ, ուստի… անոնք բավա­կա­նա­ցան Զաքա­թա­լա­յով ու լռե­ցին Բորչա­լուի մասին։ …1919-ին եւ 1920-ին լեռնա­յին Ղազա­խի խնդի­րը չհուզվեց եւ ոչ մի կողմից, քանի որ Վրաստա­նի համար ավե­լի ապա­հով էր, որ հոն նստեին հայե­րը՝ քան թաթարնե­րը, իսկ Ադրբե­ջա­նի համար ավե­լի ձեռնտու էր, որ Ղազա­խը հայուն լիներ, քան վրա­ցուն»,- գրում է Ռուբեն Տեր-Մինասյա­նը։

Դենի­կի­նը մոտե­ցել է Կովկա­սին

1919թ. ապրի­լի 26-ին Թիֆլի­սում բացվում է Անդրկովկասյան համա­ժո­ղո­վը, որին մասնակցում էին Հայաստա­նի, Վրաստա­նի ու Ադրբե­ջա­նի հանրա­պե­տություննե­րի եւ Կովկա­սի լեռնա­կաննե­րի ու Դաղստա­նի հանրա­պե­տության պաշտո­նա­կան պատվի­րա­կություննե­րը։ Մայի­սի 3‑ին խորհրդա­ժո­ղո­վը քննարկում եւ ընդունում է օրա­կարգը, որտեղ ներառված էին երկա­թուղա­յին, փոստ-հեռագրա­յին, մաքսա­յին, ապրանքա­փո­խա­նա­կության, տարածքա­յին ու սահմա­նա­յին, Անդրկովկա­սի հանրա­պե­տություննե­րի փոխա­դարձ ճանաչման, Կովկա­սի հանրա­պե­տություննե­րի անկա­խությունը միասնա­բար պաշտպա­նե­լու եւ այլ խնդիրներ։

Ամե­նախնդրա­հա­րույցը սահմա­նա­յին ու տարածքա­յին խնդիրներն էին, թեեւ պակաս ուշագրավ չէր հանրա­պե­տություննե­րի անկա­խությունը միասնա­բար պաշտպա­նե­լու հարցը։

1919թ. գարնա­նը Անդրկովկա­սի սահմա­նին էր մոտե­ցել Ռուսաստա­նի քաղա­քա­ցիա­կան պատե­րազմը. գենե­րալ Դենի­կի­նի զորա­մա­սե­րը, որոնք միա­վորվել էին տարբեր ուժե­րի հետ եւ ստեղծել Ռուսաստա­նի Հարա­վի զինված ուժե­րը, ռազմա­կան գործո­ղություններ էին ծավա­լում Հյուսի­սա­յին Կովկա­սի լեռնա­կաննե­րի դեմ։ Ծանր մարտեր էին ընթա­ցել նաեւ վրա­ցի­նե­րի հետ՝ Սոչիի շրջա­նում։ Դենի­կի­նը կռվում էր ոչ միայն բոլշեւիկնե­րի դեմ, այլեւ ցանկա­նում էր վերա­կանգնել ողջ Ռուսա­կան կայսրությունը, ինչը նշա­նա­կում էր, որ թե՛ Կովկա­սի լեռնա­կաննե­րը, թե՛ Անդրկովկա­սի հանրա­պե­տություննե­րը դիտարկվում էին որպես հակա­ռա­կորդներ։ Սա էր այն հիմնախնդի­րը, որին դիմա­կա­յե­լու համար վրա­ցի­նե­րը, ադրբե­ջանցի­ներն ու Կովկա­սի լեռնա­կաննե­րը փորձում էին միա­վո­րել հանրա­պե­տություննե­րը։ Բոլո­րը դեմ էին Լեռնա­կաննե­րի համա­դաշնության դեմ Դենի­կի­նի ռազմա­կան գործո­ղություննե­րին։

Հայաստա­նի Հանրա­պե­տության արտա­քին գործե­րի նախա­րա­րությունը հանդես էր եկել հայտա­րա­րությամբ։

Համա­ժո­ղո­վը չի կարգա­վո­րում տարա­ձայնություննե­րը

Չնա­յած բարի ցանկություննե­րի մասին բազմա­թիվ հայտա­րա­րություննե­րին՝ ակնհայտ էր, որ Անդրկովկա­սի համա­ժո­ղո­վը չի կարո­ղա­նա­լու կարգա­վո­րել երեք հանրա­պե­տության մեջ առկա խոր տարա­ձայնություննե­րը, ինչն ակնհայտ դարձավ համա­ժո­ղո­վի առա­ջին մի քանի նիստից հետո։

Հայաստա­նի արտա­քին գործե­րի նախա­րար Տիգրանյա­նը Ավե­տիս Ահա­րոնյա­նին գրած նամա­կում նշում էր, որ հայկա­կան կողմն ընդա­ռա­ջում էր բոլոր տնտե­սա­կան ու ենթա­կա­ռուցվածքա­յին հարցե­րին, քանի որ «ներկա­յումս Հայաստա­նը խիստ մեծ կարիք ունի կանո­նա­վոր հաղորդակցության եւ փոխա­նա­կության իր արեւմտյան եւ արեւելյան դրկիցնե­րի հետ»։ Ադրբե­ջա­նը տնտե­սա­կան խնդիրնե­րին առանձնա­պես ուշադրություն չէր դարձնում եւ պահանջում էր, որպեսզի հանրա­պե­տություննե­րը փոխա­դարձա­բար ճանա­չեն միմյանց անկա­խությունը, «միջոցներ ձեռնարկեն դիմադրե­լու եւ կասեցնե­լու ամեն մի ոտնձգություն այդ անկա­խության դեմ, ինչ կողմից էլ լինի այդ ոտնձգությունը»։ Հայկա­կան կողմը գտնում էր, որ երեք հանրա­պե­տության սահմա­նա­յին ու տարածքա­յին հարցե­րը պետք է լուծվեն երկկողմ համա­ձայնությամբ, այլ ոչ թե համա­ժո­ղո­վում։ Ադրբե­ջանցի­նե­րը երկար ժամա­նակ պնդում են իրենց պահանջը, սակայն հայկա­կան պատվի­րա­կությունը չի զիջում։ Արդյունքում սահմա­նա­յին ու տարածքա­յին հարցե­րը մնում են չլուծված։

Նույն նամա­կում Տիգրանյա­նը գրում էր. «Մենք հույս ունինք (չգի­տեմ որչա՞փ հիմնա­վոր է մեր այդ հույսը), թե Փարի­զի կոնֆե­րանսում սահմաննե­րի որոշման խնդի­րը մեզ համար ավե­լի նպաստա­վոր կերպով կկարգադրվի, քան ինչ որ պիտի կարո­ղա­նանք գլուխ բերել այստեղ» («Հայրե­նիք», թիվ 2, 1968, Բոստոն)։

«Անհամբույր ու տխուր վիճակ»

Մայի­սին կոնֆե­րանսի կողմից ստեղծված տարա­տե­սակ հանձնա­ժո­ղովնե­րը նիստեր են գումա­րում, սակայն էական խնդիրներ լուծել չեն կարո­ղա­նում։ 1919թ. մայի­սի 23-ին «Աշխա­տա­վո­րը» գրում էր, որ համա­ժո­ղո­վը ոչ մի արմա­տա­կան հարց չի լուծել։ «Այն բազմա­թիվ կոմի­սիա­նե­րը, որոնց բաժա­նել է կոնֆե­րանսը, մի խոսե­լա­ցա­վով վարակված ժողո­վա­տե­ղեր են, ուր կրկնվում են հազար ու մի անգամ ասված, լսված ու կրկնված ընդհա­նուր ֆրազներ ու տեսա­կետներ։ Մինչ հանրա­պե­տություննե­րի ներկա­յա­ցուցիչնե­րը տնա­բույս դիպլո­մատնե­րին հատուկ ռեւե­րանսնե­րով ու «պետա­կա­նությամբ» լի ճառեր են արտա­սա­նում, անդրկովկասյան իրա­կա­նությունը մնում է նույն անհամբույր ու տխուր վիճա­կի մեջ»,- գրում էր թերթը։

Վտանգ հյուսի­սից, վտանգ հարա­վից

Մայի­սի վերջին Գեգեչկո­րին առա­ջարկում է Անդրկովկա­սի հանրա­պե­տություննե­րի միասնա­կան զինվո­րա­կան ուժեր ստեղծել Դենի­կի­նի զորա­բա­նա­կից ստացվող վտանգին դիմա­կա­յե­լու համար։ Համա­ժո­ղո­վը որո­շում է միա­վո­րել Անդրկովկա­սի ռազմա­դի­վա­նա­գի­տա­կան եւ քաղա­քա­կան ուժերն ընդդեմ սպառնա­ցող վտանգի եւ ի պաշտպա­նություն անկա­խության ու ազա­տության, որը պաշտպա­նում են բոլո­րը, բացի հայկա­կան պատվի­րա­կությունից (Վանիկ Վիրաբյան, Հայ-վրա­ցա­կան ռազմա­քա­ղա­քա­կան հարա­բե­րություննե­րը 1918–1921թթ, Երեւան, 2016):

Հունի­սի 9‑ին՝ Դենի­կի­նի կողմից Դաղստա­նի ու Թերե­քի գրա­վումից հետո, Գեգեչկո­րիի ու Խան-Խոյսկու առա­ջարկով կրկին քննարկվում է միասնա­կան զինված ուժեր ունե­նա­լու առա­ջարկը։

Արտգործնա­խա­րար Տիգրանյա­նը, պատասխա­նե­լով Գեգեչկո­րիին, ասում է, որ իր կարծի­քով հյուսի­սից իրենց վտանգ չի սպառնում։ Փոխա­րե­նը նա համա­ժո­ղո­վի ուշադրությունը հրա­վի­րում է այն փաստի վրա, որ վտանգ կա նաեւ հարա­վից, քանի որ թուրքե­րը ուժեր են կենտրո­նացնում Էրզրումում։ «Ես հարցնում եմ, թե պե՞տք է արդյոք միջոցներ ձեռնարկել ընդհանրա­պես բոլոր վտանգնե­րի համար, թե՞ որո­շա­կի միայն Դենի­կինյան Կամա­վո­րա­կան բանա­կի դեմ»,- ասել էր Տիգրանյա­նը՝ հավե­լե­լով, որ ռազմա­կան ընդհա­նուր ուժեր ստեղծե­լու համար հանրա­պե­տություննե­րի միջեւ պետք է ռազմա­կան դաշինք կնքվեր։

Անդրկովկա­սի համա­ժո­ղո­վը շուրջ 1,5 ամիս աշխա­տե­լուց հետո ընդունում է միայն մեկ հայտա­րա­րություն, որտեղ ասված էր, որ Անդրկովկա­սի ներքին սահմաննե­րը պետք է գծվեին ժողո­վուրդնե­րի ինքնո­րոշման իրա­վունքի հիման վրա, իսկ սահմա­նա­յին հողե­րը պետք է բաժանվեին հանրա­պե­տություննե­րի փոխհա­մա­ձայնությամբ։

1919թ. հունի­սի 4‑ին Հայաստա­նի Հանրա­պե­տության արտա­քին գործե­րի նախա­րա­րը Հայոց խորհրդա­րա­նին ներկա­յացնում է համա­ժո­ղո­վի ընթացքը, որտեղ ասում է, որ այն որեւէ արդյունք չի տալիս։ «Ադրբե­ջա­նը եւ Վրաստա­նը հարուստ են ֆինանսա­պես, տրանզի­տի հարմա­րություն ունեն։ Հայաստա­նը հարուստ է հողով։ Նրանք համա­ձայն են մեզ տնտե­սա­կան տրանզի­տա­յին զիջումներ անել, մեզա­նից սպա­սում են հողա­յին զիջումներ։ Կառա­վա­րությունն առանց այդ զիջումնե­րի դժվա­րա­նում է պարե­նա­վորման եւ տնտե­սա­կան կետից, որո­շել է ամեն բան անել, բացի հողա­յին զիջումնե­րից եւ հայրե­նի­քը չվա­ճա­ռել»։

Հունի­սի 12-ին Տիգրանյա­նը կառա­վա­րությա­նը զեկուցում է համա­ժո­ղո­վի արդյունքնե­րը, որտեղ ներկա­յացնում է, թե ինչ պահանջներ ունեին հարեւան հանրա­պե­տություննե­րը։

«Պարզ է, թե ինչ աստի­ճա­նի թույլ էր մեր դրությունը՝ Վրաստա­նի եւ Ազրբեյջա­նի հետ համե­մա­տած, եւ նույնիսկ կախված դրանցից։ Եվ այսպի­սի պայմաննե­րում մենք դեռ հանդես էինք գալիս, որպես պահանջներ դնող կողմ»։

Այսպի­սով, երեք հանրա­պե­տության՝ ընդհա­նուր օրա­կարգով հանդես գալու եւ ներքին սահմա­նա­յին խնդիրնե­րը կարգա­վո­րե­լու հերթա­կան փորձն ավարտվում է անհա­ջո­ղությամբ։

***

Հեղի­նակ՝ Միքա­յել Յալա­նուզյան

Ձեւա­վո­րումը՝ Աննա Աբրա­համյա­նի, Թամար Դանիելյա­նի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Հոդվա­ծը՝ Mediamax.am կայքից։

Առնչվող Հոդվածներ