20.4 C
Yerevan

Դաշնակցությունը պետք է հայե­րին, բայց Հայաստա­նի Հանրա­պե­տությունը նրա ծաղրանկա­րի կարի­քը չունի (Մաս V)

Պաշտո­նա­պես հաստատվե­լով Հայաստա­նում 1990 թվա­կա­նի օգոստո­սի 8‑ին՝ ՀՅԴ‑ն, ավե­լի ճիշտ, Կուսակցությունն այս տարի նշում է իր 32-ամյա­կը: Բայց մենք տոնում ենք ոչ թե հասուն և պատասխա­նա­տու մարդու տարե­դարձը, այլ անողնա­շար մարդու գոյության երեք տասնամյա­կը, որը տառա­պում է նյարդախտով, փտախտով և բազմա­թիվ այլ հիվանդություննե­րով: Մտա­պա­հենք հետևյալ պատկե­րա­վոր ասույթը. Հայաստանցի կուսակցա­կա­նը ՀՅԴ«հիվանդ մարդ է», որն ի վերջո վարա­կե­լու է դաշնակցա­կան ողջ հասա­րա­կա­կան մարմի­նը։ 

Կայծ Մինասյան

ՀՅԴ‑ն Հայաստանու՞մ․ օճա­ռի պղպջակ (1998–2019) (V)

Ակնհայտ է, այդ թվում նաև Դաշնակցության առաջնորդնե­րի համար, ովքեր ընդունում են, բայց միայն լռելյայն, որ ՀՅԴ վերա­դարձը Հայաստան լիա­կա­տար ձախո­ղում է։ Դա առա­ջին հերթին ընտրա­կան ձախո­ղում է. ՀՅԴ‑ն ոչ մի հենա­րան չունի Հայաստա­նում, և իրա­կա­նում նրան երբեք հաշվի չեն առել և 1998–2018 թվա­կաննե­րին պատգա­մա­վո­րա­կան մանդատնե­րի ու նախա­րա­րա­կան պորտֆելնե­րի համար վերջինս պարտա­կան ​​է միայն գործող իշխա­նության հետ (Ռոբերտ Քոչարյան և Սերժ Սարգսյան) դաշինքնե­րին կամ դաշնակցա­յին վարչա­կարգի կողմից կեղծված ընտրություննե­րին։ Դա քաղա­քա­կան ձախո­ղում է. մինչ ՀՅԴ‑ն ներկա­յա­նում է որպես «սոցիա­լիստա­կան՝ ընկերվա­րա­կան ​​կուսակցություն», ինչպե՞ս բացատրել այն փաստը, որ իր իշխա­նության 20 տարի­նե­րի ընթացքում սոցիա­լա­կան բնույթի որևէ միջո­ցա­ռում չի ձեռնարկվել, թեև Հայաստա­նում ՀՅԴ‑ն ներկա­յացված է սոցիա­լա­կան ուղղվա­ծությամբ երեք նախա­րա­րություննե­րով (կրթություն, սոցիա­լա­կան հարցեր, գյուղատնտե­սություն)։ Ո՛չ մի միջո­ցա­ռում, ո՛չ մի բարե­փո­խում։ Ոչի՛նչ։ Դա ռազմա­վա­րա­կան ձախո­ղում է. ՀՅԴ‑ն 20 տարի շարունակ ամբողջությամբ ենթարկվել է Ռուսաստա­նին և երկու երկրնե­րի վարչա­կարգե­րին՝ կորցնե­լով չափի զգա­ցո­ղությունը և խաղա­լիք դառնա­լով իշխա­նություննե­րի ձեռքին Երև­ա­նում և Մոսկվա­յում։ Դա նաև բարո­յա­կան ձախո­ղում է. Երև­ա­նի փողոցնե­րում ատրճա­նակնե­րով շրջող իշխա­նա­վորնե­րի օրի­նա­խախտումնե­րի կամ նրանց անսկզբունքա­յին խուսա­նա­վումնե­րի մասին պատմություննե­րը չափա­զանց շատ են, էլ չենք խոսում Հրանտի ու Վահա­նի ծայրա­հե­ղա­կան հայտա­րա­րություննե­րի ու նրանց կրկնակնե­րի՝ Գեղամ Մանուկյա­նի, Իշխան Սաղա­թելյա­նի, Արծվիկ Մինասյա­նի, Արմեն Ռուստամյա­նի և Բագրատ Եսա­յա­նի ահա­վոր հաշվե­հարդարնե­րի մասին, որոնք ոչ մի առնչություն չունեն դաշնակցա­կան արժեքնե­րի հետ, թեպետ նրանք պնդում են, որ դրանց մարմնա­ցումն են։ Դա նաև ֆինանսա­կան ձախո­ղում է. քանի՞ միլիոն դոլար է վատնվել այս քայքայված շրջա­նի վերա­կանգնման համար, որտեղ կուսակցա­կան շենքերն անշունչ են, թերթերն առանց բաժա­նորդնե­րի, հեռուստաընկե­րություննե­րը՝ առանց հեռուստա­դի­տո­ղի, գիտա­ժո­ղովնե­րը՝ առանց ունկնդրի և հանրա­հա­վաքնե­րը՝ առանց լսա­րա­նի։ Սա սոցիա­լա­կան ձախո­ղում է. ՀՅԴ‑ն կտրված է քաղա­քա­ցիա­կան հասա­րա­կությունից և կապ չունի բնակչության, այդ թվում՝ երի­տա­սարդության և մտա­վո­րա­կաննե­րի հետ։ Դա նաև պատմա­կան ձախո­ղում է. ՀՅԴ‑ն ներկա չեղավ 1991 թվա­կա­նին «անկախ Հայաստա­նի», ինչպես նաև 2018-ին «ազատ Հայաստա­նի» վերածննդին, թեպետ այդ գաղա­փարնե­րը դաշնակցա­կան կառույցի հիմնա­քարն են։ Դա կազմա­կերպչա­կան ձախո­ղում է. ՀՅԴ‑ն երե­սուն տարի շարունակ տեղում պտտվե­լով՝ երաժշտա­կան ​​աթոռնե­րի խաղն է խաղում տարբեր պաշտոննե­րում նշա­նակված նույն կերպարնե­րի շուրջ։ Այլ կերպ ասած՝ դրանք փոխա­դարձա­բար փոխա­րի­նե­լի ղեկա­վարներ են, անկախ իրենց հմտություննե­րից, կարև­ո­րը տվյալ աթո­ռը զբա­ղեցնելն է։ Դա մտա­վոր ձախո­ղում է. ՀՅԴ‑ն կորցրեց գրի­չը, ոգեշնչումը և իր պատմության մեջ առա­ջին անգամ հրա­ժարվեց գրել: Նա մերժեց գաղա­փա­րա­կան բանա­վե­ճը, երես թեքեց գրողնե­րից և իր վարչա­րար-պաշտոնյա­նե­րին վերա­ծեց կեղծ մտա­վո­րա­կաննե­րի։ Վերջա­պես դա նաև հոգե­բա­նա­կան ձախո­ղում է. ՀՅԴ ղեկա­վարնե­րը 30 տարի շարունակ նույն զեկույցն են կարդում, առանց նվա­զա­գույն նորա­րա­րության, առանց վարա­նե­լու, կարծես ոչինչ չի կարող դիպչել նրանց քարա­ցած մտքին։ Աշխարհը կարող է փլուզվել նրանց աչքի առաջ, սակայն դաշնակցա­կան առաջնորդնե­րը մնում են նույն ծայրա­հե­ղա­կաննե­րը՝ նահա­տա­կությամբ և անձնա­զո­հությամբ լի պատմություննե­րով՝ հասա­րա­կա­կան իրա­կա­նությունից կտրված, ոտքերն ամպոտ… Սա է Դաշնակցության տխուր, բայց բացա­հայտող գնա­հա­տա­կա­նը․ պատրանքնե­րի դրոշմը կրող դանդաղ ձայնապնակ, որը դարձել է իր իսկ աղա­վաղված ստվե­րը Հայաստա­նում։ Իսկա­պես, ՀՅԴ‑ն վերջա­պես Հայաստա­նում ստեղծեց մի խելա­գար հրեշ, ով աստի­ճա­նա­բար խժռում է ամբողջ դաշնակցա­կան կառույցը՝ անզգա­յացնե­լով բոլոր ընկերնե­րին, որոնք հիա­ցած են այնքան ժամա­նակ, քանի դեռ լսում են «Արյունոդ դրոշ» կամ «Վերքե­րով լի» երգե­րի հնչյուննե­րը կուսակցա­կան կառույցի տարբեր հատվածնե­րում, և քանի դեռ մնում են տարա­ծության և ժամա­նա­կի մեջ քարա­ցած պատմության ազդե­ցության տակ։

Իրա­կա­նում, 1990–1991 թվա­կաննե­րից ի վեր ՀՅԴ հաստա­տումը Հայաստա­նում հիմնված է եռա­կի ստի վրա. առա­ջինն այն է, որ այնպես, ինչպես ստի­պել են մարդկանց հավա­տալ, որ Քրիստա­փորն առանց արյունա­հե­ղության հաղթել էր Լենի­նին, ԽՍՀՄ փլուզմամբ  էլ «կարմիրնե­րը» միանգա­մից ազատվե­ցին խորհրդա­յին ցնցո­տի­նե­րից, այնպես, որ կարե­լի էր կարծել, որ «հոմո սովե­տի­կուսը» (homo sovieticus), մատը ճտտացնե­լով, վերածվե­լու էր «հոմո դաշնա­կուսի» (homo dachnakus)։ Մի խոսքով, դաշնակցա­կան արժեքներն ավե­լի ուժեղ էին թվում, որովհետև գերա­զանցում էին պատմությամբ պարտված բոլշև­իկյան արժեքնե­րը։ Արդ, ՀՅԴ‑ն տեղա­փոխվեց Երև­ան՝ հետամբողջա­տի­րա­կան հասա­րա­կություն, որն անդա­մության թեկնա­ծունե­րը համա­րում էին խորհրդա­յին համա­կարգին բնո­րոշ քաղա­քա­կան մեխա­նիզմնե­րի ընդլայնման հնա­րա­վո­րություն: Այսպի­սով, իշխող վերնա­խա­վի համար քաղա­քա­կան կյանքում ոչ մի խզում չեղավ ամբողջա­տի­րա­կան ժամա­նա­կաշրջա­նի և Արև­ելքի անկա­խության միջև: Այդ է վկա­յում 1991–1994 թվա­կաննե­րին Երև­ա­նի Բյուրո­յի օրգան «Ազա­տա­մարտի» խմբագրությունում տիրող լենինյան ծանր մթնո­լորտը: Պետք էր տեսնել, թե ինչպես էր այդ նոր բոլշև­իկյան մթնո­լորտը տարածվում խմբագրության սենյա­կից մյուսը, անհե­տա­ցող գաղա­փա­րա­խո­սության հաստա­տա­կա­մությամբ արտա­սանված «ընկեր» բառի միջո­ցով՝ ԽՍՀՄ կոմկուսի նախկին բարձրաստի­ճան պաշտոնյա և «Խորհրդա­յին ​​Հայաստան» թերթի նախկին գլխա­վոր խմբագրի տեղա­կալ Մուշեղ Միքա­յելյա­նի գլխա­վո­րությամբ։ Այս պառակտիչ և խորա­մանկ անձնա­վո­րությունը նոր կյանքին հարմար որա­կա­վո­րում տվեց «Ազա­տա­մարտի» խմբագրության իր նախկին կոմունիստ ընկերնե­րին, այդ թվում՝ իր եղբո­րը, ով ղեկա­վա­րում էր Երև­ա­նի բարձունքում գտնվող Վարանդյան տպա­րա­նը։ Նա և մյուս մարքսիզմ-լենի­նիզմը վերապրածնե­րը, ըստ էության, առնչություն չունեին Դաշնակցության հետ։ Բացարձա­կա­պես ոչ մի առնչություն։ Սակայն նրա մահից հետո՝ 2004 թվա­կա­նի նոյեմբե­րին, ՀՅԴ‑ն սրբա­դա­սեց այս «վաստա­կա­վոր ընկե­րո­ջը», «Սուրբ Մուշե­ղին» նվիրված ձևա­կերպմամբ, նրա առաջ բացե­լով Դաշնակցության պանթեո­նի դռնե­րը։ Նա սրբա­դասվել է ՀՅԴ անդա­մակցության 14 տարի­նե­րի ընթացքում: Ոմանք ունեն 50–60 տարվա դաշնակցա­կան կյանքի փորձա­ռություն և դեռ սպա­սում են դրախտի տոմսարկղի առջև, բարո­յա­կա­նության անբիծ տոմսը ձեռքին, դաշնակցա­կան պանթեոն իրենց մուտքին… Անհասկա­նա­լի է, թերևս, բայց ամե­նից առաջ՝ անտրա­մա­բա­նա­կան, անարդար ու անտա­նե­լի։ Բայց ի պաշտպա­նություն «Ընկեր Մուշե­ղի»՝ ասենք, որ ի սկզբա­նե նա պատասխա­նա­տու չէր այս անհե­թե­թություննե­րի համար։ Նա պարզա­պես օգտվեց իրա­վի­ճա­կից։ Ո՞ր իրա­վի­ճա­կից։ Այն, որ անա­վարտ էին թողել դաշնակցա­կան գործիչնե­րը։ Որովհետև Արև­ելքում խորհրդա­յին ամբողջա­տի­րության և անկա­խության միջև, ըստ էության, ավե­լի քիչ քաղա­քա­կան պառակտում չէր կարող լինել, քան այն, որ 1989–1990-ական թվա­կաննե­րին Հայաստա­նում ներկա դաշնակցա­կան գլխա­վոր պաշտոնյա­նե­րը ծագումով երկու ամբողջա­տի­րա­կան հասա­րա­կություննե­րից էին։ Դա Խորհրդա­յին Ռուսաստանն էր Էդիկ և Վահան Հովհաննիսյաննե­րի համար և արմա­տա­կան ​​Իրա­նը՝ Խաժակ Տեր-Գրի­գորյա­նի և Հրանտ Մարգարյա­նի համար։ Ինչպե՞ս կարե­լի է հավակնել Հայաստա­նում ժողովրդա­վա­րության զարգացմա­նը, երբ մենք ինքներս էլ ժողովրդա­վա­րության բավա­կա­նա­չափ փորձ չունենք: Ինչպե՞ս ձգտել հիմնա­րար ազա­տություննե­րին, երբ ինքներս էլ մարդու իրա­վունքնե­րի մասին նույնիսկ աղոտ պատկե­րա­ցում չունենք և շռայլ չենք այլոց բարքե­րի և այլ տարրա­կան իրա­վունքնե­րի հանդեպ հանդուրժո­ղա­կա­նությամբ: 

Այս կառուցվածքա­յին ստին ավե­լա­ցավ ևս մեկ սուտ՝ երկրորդը, այս անգամ ներքին՝ առա­վե­լա­պաշտնե­րի սուտը, ովքեր ժամա­նա­կին հակա­ռակ ընթա­նա­լով, ամեն ինչ արե­ցին ճշմարտությունը զինա­կիցնե­րից թաքցնե­լու համար, քանի որ առաջնա­հերթությունը Դաշնակցության հրաշքնե­րի իրա­գործումն էր, մինչդեռ իրա­կա­նում խոսքը միայն դաշնակցա­կա­նության պատրանքի մասին էր։ Որովհետև այս նևրախտա­կան պարույրում ինքնաի­րա­գործվող մարգա­րեության անգամ ամե­նաչնչին դրա­կան նշանն ուռճացվում էր, մինչդեռ անհա­ջող «փոխպատվաստման» միմյանց հաջորդող աղետներն անտեսվե­ցին, սահե­ցին Քրիստա­փոր-Ռոստոմ-Զավարյա­նի դիմանկա­րի հետևը կամ «Հերթա­պա­հի» գրա­սենյա­կի գորգի տակ՝ կուսակցության նստա­վայրում՝ Երև­ան, Մհեր Մկրտչյան 12 հասցեում։ «Գաղտնի է»,- սա էր ցանկա­ցած անհարմար հարցի պաշտո­նա­կան պատասխա­նը։ 

Վերջա­պես, Հայաստա­նում ՀՅԴ‑ի ձախողված «փոխպատվաստման» երրորդ և վերջին սուտը, որը կապում է երկու հիմնա­կան խռո­վություն հրահրողնե­րին՝ Հրանտ Մարգարյա­նին և Վահան Հովհաննիսյա­նին, Դաշնակցության պատմության հետ՝ 1994 թվա­կա­նից մինչև մեր օրե­րը: Ընկերներ Հրանտը և Վահա­նը, երկուսն էլ բանտարկված լինե­լով 1994–1995-1998 թվա­կաննե­րին, համա­ձայնե­ցին միա­նալ Ռոբերտ Քոչարյա­նի վարչա­կարգին, թեև գիտեին, որ իրենց կասկա­ծե­լի անցյա­լի պատճա­ռով ռիսկի են դիմում՝ վտանգե­լով կուսակցության ապա­գան: Ի դեպ, չմո­ռա­նանք, որ նրանք պարզա­պես ազատ են արձակվել, նրանց երբեք ներում չի շնորհվել, իսկ Վահան Հովհաննիսյանն անգամ չի էլ դատվել։ Հպարտության մահա­ցու  մեղքով ներծծված՝ նրանք գերա­դա­սե­ցին ՀՀ իշխա­նությունը Դաշնակցության շահե­րից։ Իսկ այն առաջնորդնե­րի համար, ովքեր իրենց հռչա­կում են «ՀՅԴ անկեղծ զինվորներ», առնվազն ինքնա­հա­վա­նություն է սեփա­կան անձը դաշնակցա­կան ժառանգությունից վեր դասե­լը: Դաշնակցա­կան տրա­մա­բա­նությամբ՝ ՀՅԴ‑ի համար ցանկա­լի կլի­ներ, եթե ոչ՝ դուրս գալ իշխա­նությունից՝ լուրջ այլընտրանք լինե­լու համար, գոնե նրա երկու առաջնորդնե­րը հրա­ժարվեին քոչարյա­նա­կան թիմից, ինչպես նախկին վարչա­պետ Վազգեն Մանուկյանն էր նրանց  խորհուրդ տվել բանտից ազատվե­լիս՝ այդ պատասխա­նատվությունը թողնե­լով Կուսակցության մյուս ղեկա­վարնե­րին: Ավա՜ղ, Հրանտն ու Վահա­նը երբեք չեն մտա­ծել Դաշնակցության, այլ միայն իրենց անձնա­կան շահի մասին։ Այսինքն, ինչպես ցանկա­ցած իրեն հարգող առա­վե­լա­պաշտ, նրանք չեն ծառա­յում ՀՅԴ-ին, այլ օգտա­գործում են ՀՅԴ‑ն։ Արդյունքը եղավ այն, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյա­նը՝ որպես Տեր-Պետրոսյա­նի վարչա­կարգի երկու առանցքա­յին դերա­կա­տարներ, մինչև 1998 թվա­կա­նի իրենց պառակտումը, ձեռքում էին պահում Հրանտ-Վահան զույգի, անուղղա­կիո­րեն նաև՝ ՀՅԴ ապա­գան, քանի որ վերջի­նիս ազա­տագրման յուրա­քանչյուր փորձ ընդդեմ վարչա­կարգի առա­ջացնում էր իշխա­նություննե­րի արձա­գանքը կա՛մ նրանց մեղադրա­կան որոշ փաստաթղթե­րի, կա՛մ հայկա­կան մամուլում «Դրո» խմբի բանտարկյա­լի նամա­կի հրա­պա­րակմամբ, կա՛մ էլ՝ ավե­լի վարկա­բե­կող այս կամ այն փաստաթղթի հրա­պա­րակման սպառնա­լի­քով։ Շանտա­ժի ենթարկե­լով Հրանտ-Վահան զույգին‘ Քոչարյան-Սարգսյա­նա­կան վարչա­կարգե­րը պատանդ վերցրե­ցին ՀՅԴ-ին և ընդհանրա­պես Դաշնակցության մեծ ընտա­նի­քին: Այսպի­սով, ՀՅԴ‑ի կողմից իշխա­նություննե­րի դեմ դժգո­հության նվա­զա­գույն արտա­հայտման դեպքում՝ վարչա­կարգը հաշվե­հարդա­րի սպառնա­լիք էր հնչեցնում, հետև­ա­բար երկու հանցա­կիցներ Հրանտն ու Վահա­նը, ձեռքերն ու ոտքե­րը կապած, հետ են դառնում և խեղդվում ամե­նա­տարբեր ստե­րի ու շրջա­սույթնե­րի մեջ՝ հանդարտություն քարո­զող խրթին շրջա­բե­րա­կաննե­րի միջո­ցով ճշմարտությունն իրենց ընկերնե­րից թաքցնե­լու համար: Խղճա­լի տեսա­րան է։

Եվ այս սկզբնա­կան եռա­կի սուտը ժամա­նա­կի ընթացքում օրենքի ուժ է ստա­ցել ՀՅԴ-ում, և վա՜յ այն կուսակցա­կա­նին, ով տանը կամ դրսում չի հավա­տում եռա­կի սուտ լուրին, նրան անմի­ջա­պես մեղադրում են «կասկա­ծի» համար, այնուհետև մեկուսացնում և վերջա­պես հեռացնում շարքե­րից «անպա­տասխա­նատվության» կամ նույնիսկ «կուսակցա­կան ուղուց շեղվե­լու» համար։ Որքա՜ն ազնիվ կուսակցա­կան է մեկուսացվել Հրանտ-Վահան զույգի և նրանց կամա­կա­տարնե­րի կողմից աշխարհում, երբ նրանք միայն ուզում էին դատա­պարտել այդ սուտը կամ պայքա­րել ճշմարտության համար: Որքա՜ն։ Այն ժամա­նակ Քրիստա­փո­րը, հետև­ե­լով Կանտի դրույթնե­րին, գրում էր. «Ես ապստամբում եմ, ուրեմն գոյություն ունեմ» (« Je m’insurge, donc je suis »)։ Այսօր նրանք, ովքեր ՀՅԴ գլխա­վո­րությամբ պնդում են, որ պատկա­նում են նրա քաղա­քա­կան ընտա­նի­քին, ասում են. «Ես ստում եմ, ուրեմն գոյություն ունեմ»: Սա է ճշմարտության մեջ բարձրացված եռա­կի ստի վնա­սը, որովհետև իրա­կա­նում Երև­ա­նում ՀՅԴ‑ն պայքա­րում է Բանա­կա­նության և այն ամե­նի դեմ, ինչը ներկա­յացնում է Դաշնակցության հզո­րությունը նրա ստեղծման օրվա­նից. Լուսա­վո­րության, առա­ջընթա­ցի գաղա­փա­րի ընդունումը, հավա­տը արժեքնե­րի և դրանց փոխանցման անհրա­ժեշտության նկատմամբ: Բայց հետխորհրդա­յին Հայաստա­նում վաղ առա­վե­լա­պաշտնե­րը մաքրել են ամեն ինչ իրենց ճանա­պարհին, որպեսզի դաշնակցա­կան գործի­քը հասցնեն այնտեղ, որտեղ է այն այսօր՝ Բանա­կա­նության նկուղնե­րում։

Կուսակցա­կան այս գործի­քի ներդրման առա­ջին տարի­նե­րը ոչ այլ ինչ են, եթե ոչ ներքին կռիվնե­րի հերթա­գա­յություն մի քանի մշա­կույթնե­րի «գործիչնե­րի» միջև։ Եթե չհաշվենք Ղարա­բա­ղում առա­քե­լություն իրա­կա­նացնող ծագումով լիբա­նանցի զինվո­րա­կան հրա­հանգիչնե­րին, ապա առա­ջին քաղա­քա­կան գործիչնե­րը սերվում են Իրա­նից և ԽՍՀՄ-ից, ինչպես մեկնոցնե­րի քառյակն (Էդիկ-Խաժակ-Հրանտ-Վահան) էր, մյուսնե­րը վերջերս են եկել Ֆրանսիա­յից և ԱՄՆ-ից (Արա Սիսերյան և Աբո Պողիկյան), վերջա­պես կան նաև հիա­նա­լի կարիե­րա­մոլներ (Կիրո Մանո­յա­նը Կանա­դա­յից) կամ լավ դաս տվողներ (Վարանդ Փափազյա­նը Լիբա­նա­նից)։ Ո՞րն է այս եղբայրասպան պայքա­րի նպա­տա­կը։ Պարզա­պես իմա­նալ, թե ի՞նչ հիմքի վրա է կառուցվե­լու Դաշնակցությունը Հայաստա­նում։ Իրա­նա-ռուսա­կան ներշնչման հիմքի, թե՞ լիբա­նա­նա-արևմտյան ներշնչման հիմքի։ Այս «մշա­կույթնե­րի պատե­րազմը» վերջա­պես շրջվեց հօգուտ քառյա­կի, որը պարտադրում է իր պատրաստի մտա­ծո­ղությունն ու հմտություննե­րը՝ ըստ կուսակցության իրա­նա-ռուսա­կան այն մոդե­լի, որին մենք կվե­րա­դառնանք ավե­լի ուշ։ Արա Սիսերյա­նը մեկուսա­նում է ՀՅԴ-ից, որն ի վերջո հեռացնում է նրան իր շարքե­րից: Ինչ վերա­բե­րում է Աբո Պողիկյա­նին, առա­վե­լա­պաշտնե­րը միշտ զգուշա­վոր են եղել նրա նկատմամբ։ 1992 թվա­կա­նին ընտրվե­լով Բյուրո­յի անդամ՝ նա ղեկա­վա­րում էր մինչև 2000 թվա­կա­նը: Բայց երբ առա­վե­լա­պաշտնե­րը վերա­դարձան ՀՅԴ ղեկա­վարմա­նը 1998–2000 թվա­կաննե­րին, նա մեկուսացվեց Դաշնակցության ղեկա­վար գործունեությունից և վերսկսեց իր սկզբնա­կան գործունեությունը՝ որպես Կալիֆորնիա­յի կուսակցա­կան օրգան «Ասպա­րե­զի» գլխա­վոր խմբա­գիր։ Եվ երբ ցանկա­ցավ առա­վե­լա­պաշտնե­րի հետ հին հաշիվնե­րը պարզել, վերջնա­կա­նա­պես հեռացվեց ՀՅԴ-ից 2018 թվա­կա­նին։

Հայաստա­նում ՀՅԴ առա­ջին պաշտո­նա­կան քայլե­րից ի վեր, առա­վե­լա­պաշտնե­րի շարքե­րը մի պահ սասանվե­ցին «1994–1998 թվա­կաննե­րի Դաշնակցության դատա­վա­րություննե­րի» ժամա­նակ, երբ իրենց առաջնորդնե­րը՝ Հրանտ Մարգարյա­նը, Վահան Հովհաննիսյա­նը, Արմեն Ռուստամյա­նը, Միքա­յել Մանուկյա­նը և նույնիսկ Արսեն Արծրունու ղեկա­վա­րությամբ գործող «Դրո» խմբի անդամ՝ «թութակ» Գեղամ Մանուկյա­նը բանտ ընկան։ Այս գործի վերա­բերյալ տեսա­կետնե­րի առճա­կա­տում էր․ Արսեն Արծրունին փորձում էր Հրանտ Մարգարյա­նի վրա գցել հանցա­վոր խմբի համա­պա­տասխա­նատվությունը՝ սեփա­կան պատասխա­նատվությունը մեղմացնե­լու համար, մինչդեռ Հրանտ Մարգարյա­նը Արսեն Արծրունու վրա էր բարդում ողջ պատասխա­նատվությունը՝ որպես ահա­բեկչա­կան գործո­ղություննե­րի միակ պատասխա­նա­տու։ Գեղամ Մանուկյա­նը վերջա­պես պետք է ընտրեր իր ճամբա­րը, ըստ իր շահե­րի, ծանր ու թեթև անե­լով դրա­կան ու բացա­սա­կան կողմե­րը՝ որո­շե­լով սատա­րել Արսեն Արծրունու՞ն, թե՞ Հրանտ Մարգարյա­նին: Նա ի վերջո լքում է իր ընկեր Արսե­նին և անցնում Հրանտի կողմը, ով, որպես պարգև, բանտից ազատվե­լուց հետո նրան տալիս է «Երկիր» հեռուստաընկե­րության տնօ­րե­նի և քաղա­քա­կան գլխա­վոր հոդվա­ծագրի պաշտո­նը։ Դասա­կան տարբե­րակ է…

Պաշտո­նա­պես հաստատվե­լով Հայաստա­նում 1990 թվա­կա­նի օգոստո­սի 8‑ին՝ ՀՅԴ‑ն, ավե­լի ճիշտ, Կուսակցությունն այս տարի նշում է իր 32-ամյա­կը: Բայց մենք տոնում ենք ոչ թե հասուն և պատասխա­նա­տու մարդու տարե­դարձը, այլ անողնա­շար մարդու գոյության երեք տասնամյա­կը, որը տառա­պում է նյարդախտով, փտախտով և բազմա­թիվ այլ հիվանդություննե­րով: Մտա­պա­հենք հետևյալ պատկե­րա­վոր ասույթը. Հայաստանցի կուսակցա­կա­նը ՀՅԴ «հիվանդ մարդ է», որն ի վերջո վարա­կե­լու է դաշնակցա­կան ողջ հասա­րա­կա­կան մարմի­նը։ 

Որովհետև ՀՅԴ հայաստանյան շրջա­նի ծանր ախտո­րո­շումը պայմա­նա­վորված է մի քանի ախտանշաննե­րով. առա­ջինն արտադրա­կան խոտան է՝ առանց նվա­զա­գույն զգուշության նպաստել Հայաստա­նի կուսակցա­կան կառույցի ներմուծմա­նը Դաշնակցության մեծ ընտա­նի­քում։ Թեկնա­ծունե­րի բարո­յա­գի­տությունը և բնութա­գիրն աստի­ճա­նա­բար գնա­հա­տե­լու, դաշնակցա­կան արժեքնե­րի և անա­րա­տության մասին նրանց իմա­ցությունն ու ընդգրկվա­ծությունը չափե­լու փոխա­րեն, այլ կերպ ասած՝ փոխա­նակ թույլ տալու, որ Հայաստա­նի դաշնակցա­կան կառույցն ու իր անդամներն աստի­ճա­նա­բար իրենք իրենց դրսև­ո­րեն որպես «ընկերվա­րա­կան կուսակցություն» կամ «ազգա­յին կուսակցություն»՝ առանց «Հայ Յեղա­փո­խա­կան Դաշնակցություն» անունը օգտա­գործե­լու, ոչ միայն այդ շրջանն ուղղա­կիո­րեն միա­ցավ Դաշնակցության մեծ ընտա­նի­քին, այլև նրա ղեկա­վարնե­րը շատ արագ առաջ քաշվե­ցին ՀՅԴ ղեկա­վար պաշտոննե­րում՝ հիմնո­վին խախտե­լով Դաշնակցության կանո­նադրությունը։ Հետև­անքն այն եղավ, որ Վահան Հովհաննիսյա­նը, Ռուբեն Հովսեփյա­նը, Մասիս Բաղդա­սարյա­նը, Վարդան Հակոբյա­նը, Մուշեղ Միքա­յելյա­նը և այլոք, դարձան Հայաստա­նում ՀՅԴ Բյուրո­յի կամ ՀՅԴ Հայաստանյան Կենտրո­նա­կան կոմի­տեի անդամներ՝ ընդհա­նուր առմամբ մեկ կամ երկու տարվա դաշնակցա­կան փորձա­ռությամբ։ Միայն այդքա­նը։ Ի՞նչ պետք է արվեր դրա փոխա­րեն այս դիմա­կա­հանդե­սից խուսա­փե­լու համար։ Պարզա­պես ոգեշնչվել Սոցինտերնի (Ընկերվա­րա­կան միջազգա­յին կազմա­կերպություն) գործունեությունից, որը երբևէ չի շտա­պում որևէ թեկնա­ծու կուսակցության անդա­մակցության վերա­բերյալ որո­շում կայացնել: Այսպի­սով, նախ անհրա­ժեշտ կլի­ներ 1990 թվա­կա­նի օգոստո­սի 8‑ին Երև­ա­նում բացել դաշնակցա­կան կենտրոն‘ հայ հետխորհրդա­յին քաղա­քա­կան կյանքի զարգա­ցումը դիտարկե­լու համար, առանց դրան մասնակցե­լու: Ցանկա­ցած կազմա­վո­րում, որը պահանջված կլի­ներ «ՀՅԴ»-ի կողմից, Դաշնակցության աջակցությունը չէր ստա­նա: Այս դաշնակցա­կան կենտրո­նը կքննարկեր «ընկերվա­րա­կան ​​կուսակցություն» կամ «ազգա­յին կուսակցություն» և այլ պիտակ կրող ցանկա­ցած թեկնա­ծություն, որը պատրաստ կլի­ներ միա­նա­լու նրան, և աստի­ճա­նա­բար այս կենտրո­նը թեկնա­ծու կուսակցություննե­րի ծրագրի մանրակրկիտ ուսումնա­սի­րության և նրանց առաջնորդնե­րի համոզմունքնե­րի հիման վրա կուղարկեր Դաշնակցության հաջորդ Ընդհա­նուր Ժողո­վին մասնակցե­լու հրա­վեր։ Այնուհետև, այս կամ այն իրա­դարձության վերա­բերյալ իրենց դիրքո­րո­շումից կախված, դաշնակցա­կան կենտրո­նը կա՛մ կհրա­ժարվեր նրանց հրա­վի­րե­լուց, և գործընթա­ցը կավարտվեր այդտեղ, կա՛մ նշյալ թեկնա­ծու կուսակցություննե­րին կառա­ջարկեր շարունա­կել իրենց ներգրավման գործընթա­ցը ՀՅԴ-ին: Այսպի­սով, այս թեկնա­ծու կուսակցություննե­րը Դաշնակցության հաջորդ Ընդհա­նուր Ժողո­վում հրա­վիրյալ անդա­մի կարգա­վի­ճա­կից կանցնեին դիտորդի կարգա­վի­ճա­կի, ապա մի քանի տարի անց՝ ընտրված անդա­մի և վերջա­պես, վերջնա­կան քննությունից հետո՝ Դաշնակցության լիի­րավ անդա­մի կարգա­վի­ճա­կի։ «Հայ Յեղա­փո­խա­կան Դաշնակցություն» վերանվանվե­լով՝ նոր թեկնա­ծու կուսակցությունը պիտի կազմեր ՀՅԴ ողնա­շա­րը Հայաստա­նում, կամ պիտի միա­նար այլ կազմա­վորմա­նը, որը նույնպես արժա­նա­ցած կլի­ներ Դաշնակցության «Սեզամ բացվիր» հրա­վե­րին։ Այսպի­սով, Հայաստա­նում Դաշնակցության հաստատման գործընթա­ցը (հրա­վիրյալ անդա­մի, դիտորդի, ընտրված անդա­մի, լիի­րավ անդա­մի կարգա­վի­ճա­կով), անշուշտ, երկար տարի­ներ կտև­եր, բայց Դաշնակցությունն այսպի­սով ո՛չ կվա­ճա­ռեր իր հեղի­նա­կությունը և ո՛չ էլ ռիսկի կդի­մեր իրեն վտանգի ենթարկե­լով՝ իրեն թույլ տալով ենթարկվել նախանձախնդիր ու անկանխա­տե­սե­լի անհատնե­րի քմա­հա­ճույքնե­րին, որոնք ներկա­յումս գտնվում են Հայաստա­նում ՀՅԴ ղեկին։

Երկրորդ ախտանշա­նը վերա­բե­րում է 1990 թվա­կա­նին Խորհրդա­յին Հայաստան տեղա­փոխված կուսակցության բնույթին։ Հին բոլշև­իկյան ռուբե­նիստա­կան ​​մոդե­լից ՀՅԴ‑ն կազմա­կերպվել է 1960–1970-ական թվա­կաննե­րին՝ որպես Արա­բա­կան Բաաս (Baas) կուսակցության հայ-լիբա­նանյան տարբե­րակ: Հենց այս բաա­սա­կան մոդելն է տեղա­փոխվել հետխորհրդա­յին Հայաստան՝ որպես համայնքա­յին կուսակցություն՝ ընկերվա­րության, ազգայնա­կա­նության և հեղա­փո­խա­կա­նության միջև ընկած ճանա­պարհի կեսին, ասես ՀՅԴ‑ն ընկա­լում էր անկախ հայ հասա­րա­կությունը որպես նոր համայնք, որտեղ պետք էր կարգ ու կանոն մտցնել, մինչդեռ այն պարզա­պես պետություն էր, որ պետք էր կառուցել։ Բոլոր «գործիչներն» այս անցումա­յին հասա­րա­կությունում գործում էին այնպես, ասես ՀՅԴ‑ն ներդրված է ավանդա­կան և փակ տարածքում, այնպես որ կուսակցա­կան կառույցի տարբեր մարմիննե­րը իրա­կա­նում չեն ձգտում կապ հաստա­տել մարդկանց, ժողովրդի և հասա­րա­կության հետ: Ընդհա­նուր առմամբ, դաշնակցա­կան ղեկա­վարնե­րը Հայաստա­նում մի կառույց են ստեղծել այնպես, ինչպես իրենց նախնի­նե­րը գործել են Արգենտի­նա­յում, Կանա­դա­յում կամ Սփյուռքում: Դաշնակցա­կան առաջնորդնե­րը Երև­ա­նում իրենց բազմա­կի այցե­լություննե­րի ընթացքում հաճա­խում են նույն հյուրա­նոցնե­րը, նույն ռեստո­րաննե­րը և նույն զվարճասրահնե­րը, ինչպես փակ շղթա­յում՝ հեռու սոցիալ-տնտե­սա­կան իրո­ղություննե­րից, նախքան իրենց երկիր վերա­դառնա­լը, որպեսզի դյուրա­հա­վատ ընկերնե­րին ներկա­յացնեն իրենց ողջ գիտե­լիքնե­րը Հայաստա­նի իրա­կան սոցիա­լա­կան վիճա­կի մասին… Միայն դա: Այնուա­մե­նայնիվ, Հայաստա­նը համայնք չէ, այլ քաղա­քա­ցիա­կան հասա­րա­կություն, իհարկե ոչ այնքան ինքնա­վար մինչև 2018 թվա­կա­նի թավշյա հեղա­փո­խությունը, այլ հասա­րա­կություն, որը ստեղծվել է խիտ, բազմա­զան և անա­նուն սոցիա­լա­կան հյուսվածքի վրա, ի հակադրություն անպտուղ, կենսա­զուրկ համայնքա­յին կյանքի, որտեղ մասնա­վոր ոլորտն ու հանրա­յին ոլորտը միա­խառնված են: Մի խոսքով, Երև­ա­նը ո՛չ Բուրջ Համուդ է, ո՛չ Ալֆորվիլ, ո՛չ էլ Գլենդել։

Մեկ այլ ախտանշանն էլ ընդգծում է գրե­թե արյունա­պիղծ կապը, որն աստի­ճա­նա­բար ձևա­վորվել է ՀՅԴ Բյուրո­յի և Հայաստա­նի ՀՅԴ Գերա­գույն մարմնի միջև, մի մարմին, որը ստեղծվել է 1995 թվա­կա­նին Լիբա­նա­նում XXVI-րդ Ընդհա­նուր Ժողո­վից հետո՝ վերջ դնե­լով Երև­ա­նում Հայաստա­նի ՀՅԴ Կենտրո­նա­կան կոմի­տեի դարաշրջա­նին։ Այս կապը, որը մեղմ ասած անա­ռողջ է, մի քանի խնդիր է առա­ջացնում։ Նախ՝ օրենքի մակարդա­կով. բացի Սառը պատե­րազմի ժամա­նակ գործող կոմունիստա­կան ​​կուսակցություննե­րից, աշխարհում չկա պետություն, բացա­ռությամբ Հայաստա­նի, որտեղ ազգա­յին կուսակցության բյուջեն հոգում է համաշխարհա­յին ղեկա­վա­րությունը: Այսինքն՝ Հայաստա­նում Կուսակցության փողե­րը հիմնա­կա­նում դրսից են գալիս։ Ըստ լուրջ աղբյուրնե­րի, հաշվարկված է, որ Հայաստա­նի Դաշնակցության մասնաճյուղի բյուջեի 80%-ը հոգում է ՀՅԴ Բյուրոն, հետև­ա­բար աշխարհի բոլոր դաշնակցա­կան կուսակցություննե­րը։ Սա է Հայաստա­նում Դաշնակցության բնույթի ամբողջ խնդի­րը, որը գործում է որպես օրենքից ու պետությունից վեր կազմա­կերպություն։ Սա նաև պետա­կա­նությա­նը նախորդող դաշնակցա­կան գաղա­փա­րա­խո­սության և քաղա­քա­կա­նության մեջ ներգրավման հայե­ցա­կարգի ամբողջ խնդիրն է՝ արդյո՞ք ՀՅԴ‑ն պետք է ներգրա­վի պետությունը և նրա օրենքնե­րը, թե՞ պետությունը պետք է հարմարվի ՀՅԴ գործունեությա­նը: Իհարկե, առա­ջին տարբե­րա­կը պետք է իշխի, ինչպես ցանկա­ցած նորմալ կազմա­վորված պետությունում: Բայց պարզ է, որ Երև­ա­նում ամեն ինչ այլ է։ Այս արյունա­պիղծ օրգա­նա­կան կապը շարունակվում է քաղա­քա­կան հարթության վրա։ Հայաստա­նում որտե՞ղ է ավարտվում ՀՅԴ Բյուրո­յի գործունեության շրջա­գի­ծը և որտե՞ղ է սկսվում ՀՅԴ Գերա­գույն մարմնի գործունեության շրջա­գի­ծը։ Ոչ ոք չգի­տի, եթե հաշվի առնենք, որ երաժշտա­կան ​​աթո­ռի խաղի համա­ձայն, գործա­դի­րի գործա­ռույթնե­րը (Բյուրո, Գերա­գույն խորհուրդ, նախա­րարներ, փոխնա­խա­րարներ և պատգա­մա­վորներ) 32 տարի շարունակ իրա­կա­նացրել են մոտ երե­սուն հոգի։ Մեկը նախա­րար է, այնուհետև Գերա­գույն խորհրդի անդամ, մինչև Բյուրո­յի անդամ, ապա պատգա­մա­վոր և վերջա­պես կրկին նախա­րար դառնա­լը, մյուսը պատգա­մա­վոր է, այնուհետև դառնում է նախա­րար, մինչև Գերա­գույն խորհրդում պաշտոն ստանձնե­լը, այնուհետև փոխնա­խա­րար է, հետո՝ Բյուրո­յի անդամ: Մարդ խճճվում է։ Եվ միմյանց փոխա­րի­նե­լի առաջնորդնե­րի այս խաղում նրանցից ոչ ոք համարձա­կություն կամ կամք չունի՝ պատասխա­նատվության ենթարկե­լու հեռա­ցող իշխա­նություննե­րին, քանի որ կա՛մ իշխա­նության անդամ են եղել, կա՛մ դառնա­լու են, կա՛մ կրկին պիտի դառնան: Այսպի­սով, եկեք չսկսենք ուրիշնե­րից հաշիվ պահանջել, որը չենք ցանկա­նա, որ մեզնից պահանջեն, երբ ժամա­նա­կը գա: Մի խոսքով, «ո՛չ քեզ, ո՛չ ինձ»։ Չմո­ռա­նանք մեկ հարց ևս. ո՞ր իշխա­նությունն է օրի­նա­կա­նո­րեն փոխանցե­լու ՀՅԴ պատգա­մը: Բյուրո­յի Հերթապա՞հը, երբ նա հանդի­պում է հանրա­պե­տության նախա­գա­հին: Գերա­գույն մարմնի նախագա՞հը, երբ քննարկում է վարչա­պե­տի, նախա­րարնե­րի ու պատգա­մա­վորնե­րի հետ, թե երբ է ստո­րագրվե­լու կոա­լի­ցիոն կառա­վա­րության համա­ձայնա­գի­րը։ Վերջա­պես, կազմա­կերպչա­կան մակարդա­կում այս հիվանդության վերջին ախտա­նիշն այն է, որ ՀՅԴ Բյուրոն ՀՅԴ Գերա­գույն մարմնից անջա­տե­լու անհնա­րի­նությունը երկու մարմիննե­րին էլ ձեռնտու է, քանի որ երկուսն էլ կապված են նյութա­կան ռեսուրսնե­րի և կուսակցության մանդատնե­րի վերահսկման հետ՝ Ընդհա­նուր Ժողովնե­րում ձայնե­րի բացարձակ մեծա­մասնությունը ստա­նա­լու նպա­տա­կով։ 1995 թվա­կա­նից հետո՝ Գերա­գույն մարմնի ստեղծումից ի վեր, կարդա­լով ՀՅԴ Ընդհա­նուր Ժողովնե­րի բանաձև­ե­րը, կարե­լի է ծանո­թա­նալ այս երկու «արյունա­կից» մարմիննե­րի կողմից կուսակցության վերահսկո­ղությա­նը։ 2000 թվա­կա­նին XXVIII-րդ Ընդհա­նուր Ժողո­վում, ընտրության իրա­վունք ունե­ցող 33 պատգա­մա­վորնե­րից առնվազն 19‑ը Հայաստա­նից են և ամբողջ աշխարհի կուսակցա­կան ապա­րա­տից՝ Բյուրո­յից, Գերա­գույն մարմնից և ազգա­յին դաշնություննե­րի կենտրո­նա­կան կոմի­տե­նե­րից, որոնք ներկա­յացնում են ձայնե­րի վերահսկման 57%-ը: 2004 թվա­կա­նին XXIX-րդ Ընդհա­նուր Ժողո­վում ձայնի իրա­վունք ունե­ցող 41 պատվի­րակնե­րից 24‑ը Հայաստա­նից են և կուսակցա­կան ապա­րա­տից, այսինքն՝ ձայնե­րի վերահսկման 58%-ը։ 2008 թվա­կա­նին XXX-րդ Ընդհա­նուր Ժողո­վում քվեարկե­լու իրա­վունք ունե­ցող 43 պատվի­րակնե­րից 19‑ն էին Հայաստա­նից և կուսակցա­կան ապա­րա­տից, այսինքն՝ ձայնե­րի վերահսկման 55%-ը։ 2011 թվա­կա­նին XXXI-րդ Ընդհա­նուր Ժողո­վում ձայնի իրա­վունք ունե­ցող 43 պատվի­րակնե­րից 25‑ն էին Հայաստա­նից և կուսակցա­կան ապա­րա­տից, այսինքն՝ ձայնե­րի վերահսկման 58%-ը։ 2015 թվա­կա­նին XXXII-րդ Ընդհա­նուր Ժողո­վում քվեարկե­լու իրա­վունք ունե­ցող 41 պատվի­րակնե­րից 22‑ն էին Հայաստա­նից և կուսակցա­կան ապա­րա­տից, այսինքն՝ ձայնե­րի վերահսկման 53%-ը։ 2019 թվա­կա­նին XXXIII-րդ Ընդհա­նուր Ժողո­վի ձայնի իրա­վունք ունե­ցող 43 պատվի­րակնե­րից 24‑ն էին Հայաստա­նից և կուսակցա­կան ապա­րա­տից, այսինքն՝ ձայնե­րի վերահսկո­ղության 55%-ը։ Ի վերջո, 2022 թվա­կա­նին XXXIV-րդ Ընդհա­նուր Ժողո­վում ձայնի իրա­վունք ունե­ցող 40 պատվի­րակնե­րից 23‑ն էին Հայաստա­նից և կուսակցա­կան ապա­րա­տից, այսինքն՝ ձայնե­րի վերահսկման 57%-ը։ Այսպի­սով, անցնե­լով մանդատնե­րի 50 տոկո­սի ճակա­տագրա­կան նշա­ձո­ղը՝ ամեն ինչ վերահսկո­ղության տակ է։ Եվ վերջ, գործն արված է։ Եվ հետո ընթերցո­ղին խնա­յե­լով՝ չենք նշի կուսակցա­կան շրջաննե­րի մյուս պատգա­մա­վորնե­րի կարգա­վի­ճա­կը և Բյուրո­յի մյուս անդամնե­րի և  հյուրե­րի մասնա­գի­տա­կան նկա­րա­գի­րը, ովքեր թաքուն կամ բացա­հայտո­րեն հետև­ում են բանա­վե­ճե­րին՝ հոգ տանե­լով, որ առա­վե­լա­պաշտնե­րը վերահսկո­ղություն ունե­նան Ընդհա­նուր Ժողո­վի և հետև­ա­բար՝ ՀՅԴ‑ի նկատմամբ: Ինչ վերա­բե­րում է Կուսակցության հայաստանյան շրջա­նի կազմին, ապա այն փոփոխվում է ճշգրտության գերակշռող երև­ա­կա­յությամբ հետևյալ կերպ. 3731 անդամ 1995թ. 3832 (2000); 4916 (2004); 6385 (2008); 5321 (2011); 4778 (2015); 5527 (2019); 4391 (2022)։ Կարև­որ չէ, թե որքա­նով է հավաստի վիճա­կագրությունը, քանի դեռ ընդունված բանաձև­ե­րը միայն թիվ են ներկա­յացնում։ Ճնշող տեսա­րան է։ Բայց կուսակցության նորա­լեզվում պետք է մտա­պա­հել անդամնե­րի լրա­կազմի մասին լենինյան սեղմ մեկնա­բա­նությունը․ «Դաշնակցությունը հեղա­փո­խության արհեստա­վարժնե­րից կազմված առա­ջա­պահ կուսակցություն է»։ Փաստո­րեն, սա աշխա­տա­կազմ է, որը բաղկա­ցած է հիմնա­կա­նում աշխա­տանք փնտրողնե­րից կամ հասա­րակ ժողովրդի տարբեր շերտե­րից՝ անա­նուն մարդկանցից, առանց իրա­կան արդյունք ստեղծող պարտա­վո­րություննե­րի: Նույնիսկ ընկերնե­րի անդա­մավճարնե­րը չեն գանձվում այնպես, ինչպես հարկն է, քանի որ ինչպես երկրի աղքա­տությունն է պարտադրում, կուսակցության անդամնե­րի առաջնա­հերթությունը, բնա­կա­նա­բար, ընտա­նի­քի կարիքներն ապա­հո­վելն է։ Ուստի կուսակցությունն է, որ ստանձնում է նրանց պատասխա­նատվությունը, բայց այս համե­րաշխությունն անհրա­ժեշտա­բար քողարկում է ուղի­նե­րի և ձայնե­րի որսը…

Վերջա­պես, ՀՅԴ վերջին ախտա­նի­շը Հայաստա­նում հիմնվում է 1991 թվա­կա­նից ի վեր տեղի ունե­ցած ընտրություննե­րի արդյունքնե­րի վրա: Եվ այս առումով «հոմո դաշնա­կուսի առողջության» ճնշա­չա­փի ցուցի­չը խիստ տատանվում է. 1991‑ի նախա­գա­հա­կան ընտրություննե­րում՝ 4,33%, 1999 թվա­կա­նի օրենսդիր ընտրություննե­րում՝ 7,79%, 2003 թվա­կա­նի օրենսդիր ընտրություննե­րում՝ 11,31%, 2007 թվա­կա­նի օրենսդիր ընտրություննե­րում՝ 13,16%, 2008 թվա­կա­նի նախա­գա­հա­կան ընտրություննե­րում՝ 6,20%, 2012 թվա­կա­նի օրենսդիր ընտրություննե­րում՝ 5,78%, 2017 թվա­կա­նի օրենսդիր ընտրություննե­րում՝ 6,58%, 2018 թվա­կա­նի օրենսդիր ընտրություննե­րում 3,88%, 1,62% էլ՝ 2018 թվա­կա­նի Երև­ա­նի ավա­գա­նու ընտրություննե­րում։ Էլի թվարկե­լու կարիք կա՞։  ՀՅԴ‑ն որպես այդպի­սին չի մասնակցել 1998, 2003, 2013, 2018 թվա­կաննե­րի նախա­գա­հա­կան ընտրություննե­րին: 2021 թվա­կա­նին «Հայաստան» դաշինքի միջո­ցով, որտեղ «ՀՅԴ» պիտա­կը չկար, «մասնակցել է» արտա­հերթ օրենսդրա­կան ընտրություննե­րին (դաշինքի 21,11% ձայնե­րի պարա­գա­յում ՀՅԴ‑ն ստա­ցել է 10 մանդատ դաշինքի 29 մանդա­տի դիմաց): Սա է ՀՅԴ հաշվե­տու և իրա­կան վիճա­կը Հայաստա­նում, մի կազմա­կերպություն, որը լավա­գույն դեպքում հատում է 10%-ի սահմա­նա­գի­ծը բոլոր միջազգա­յին դիտորդնե­րի կողմից հաստատված ահռե­լի ընտրա­կեղծիքնե­րով արձա­նագրված ընտրություննե­րից հետո, իսկ վատա­գույն դեպքում՝ չի մասնակցում համընդհա­նուր ընտրություննե­րին կամ մասնակցում է դաշնակցա­կան գաղտնի կողմնա­կիցնե­րի տեսքով: Երկուսի դեպքում էլ ՀՅԴ‑ն հավա­քել է համա­պա­տասխա­նա­բար ձայնե­րի 1,62 և 7,79%-ը… Այսինքն՝ ի՞նչ։ Օճա­ռի պղպջակ։ Եվ քանի որ օճա­ռի պղպջակ է, կարիք չկա ենթադրե­լու, որ այն կարող է կասկա­ծի տակ դնել ինքն իրեն։ Իր համար մեղքը միշտ Կուսակցությունից դուրս է։ Որքան շատ են կուտակվում վատ արդյունքնե­րը, այնքան ավե­լի քիչ է ղեկա­վա­րությունը հետև­ություններ անում։ Ի վերջո, դառնությունն ու մռայլությունը հաղթում են հիասթա­փությանն ու հուսա­խա­բությա­նը:

Արտադրա­կան խոտան, համայնքա­յին բնույթ, արյունա­պիղծ հարա­բե­րություններ ու ցածր ընտրա­կան արդյունքներ․ «մոլո­րակնե­րի այս շքերթը», այլ կերպ ասած՝ աղետնե­րի հերթա­գա­յությունը, ազդա­րա­րում է ՀՅԴ ձախո­ղումը Հայաստա­նում: Բայց միևնույն է՝ առա­վե­լա­պաշտներն իրենց վարդա­պե­տությունից կուրա­ցած և հեղա­փո­խա­կան երգե­րով խանդա­վառված, որոնք նրանց պահում են պաշտա­մունքի վերածված իրենց պատմության մեջ, վազում են ապա­գա­յի և անցյա­լի հետև­ից, մինչ Հրանտ-Վահան զույգը 1998–2000 թվա­կաննե­րին զավթում է իշխա­նությունը և տապա­լում Լևո­նին հանդուրժող Բյուրոն՝ որպես կուսակցության բացարձակ ղեկա­վար հանդես գալով XXVIII-րդ Ընդհա­նուր Ժողո­վին, որն առա­ջիննն էր, որ տեղի էր ունե­նում առանց ընդմիջման անկախ Հայաստա­նում 1919 թվա­կա­նից ի վեր։ Հրանտ-Վահան զույգը, չկարև­ո­րե­լով թվարկված աղետնե­րի շքերթը, շարունա­կում է ընթացքը նույն ռիթմով դեպի ոչնչություն և ընկնում է ժխտո­ղա­կա­նության գիրկը՝ մեկը որպես կուսակցության Հերթա­պահ (Հրանտ), մյուսը՝ որպես քաղա­քա­կան ներկա­յա­ցուցիչ (Վահան), մեկը՝ հայացքն ուղղե­լով դեպի ներս (կուսակցություն), մյուսը՝ դեպի արտա­քին հարթակ (վարչա­կարգ), բայց երկուսով էլ որո­շում են կարգի բերել կուսակցության տունը՝ վերա­կա­ռուցե­լու համար… Միայն թե աղետնե­րի նշյալ շքերթը միայն քչե­րին է ուրա­խացնում և իրա­րանցում է առա­ջացնում հենց առա­վե­լա­պաշտնե­րի շարքե­րում, օրի­նակ, «Դրօ­շա­կի» խմբա­գիր Նազա­րեթ Բերբերյա­նի նման, որը կուսակցության «կնքա­հայրե­րի» պատճա­ռած վնասնե­րի ակա­նա­տե­սը լինե­լով, իր դժգո­հությունն է հայտնում՝ ի վերջո վերջիննե­րի հետ կապե­րը խզե­լով։ Գոհ չլի­նե­լով Հայաստա­նում կուսակցության կատա­րած շրջա­դարձից՝ նա անցնում է լուռ մեծա­մասնության կողմը, դատա­պարտում է, երբ կարո­ղա­նում է, առա­վե­լա­պաշտնե­րի խավա­րամտության դրսև­ո­րումը և կասկա­ծի տակ դնում ՀՅԴ կարո­ղությունը՝ ուղղե­լու իր համա­կարգա­յին, ռազմա­վա­րա­կան, քաղա­քա­կան և բարո­յա­կան սխալնե­րը:

Առա­վե­լա­պաշտնե­րը ոչինչ չեն ուզում լսել և անհողդողդ կորո­վով վերա­դառնում են բեմ։ ՀՅԴ‑ն դեռ ապա­քինվում էր, երբ Ռոբերտ Քոչարյա­նը վերա­կանգնեց այն Հայաստա­նում 1998 թվա­կա­նին: Նա, ով մեղսա­կից էր Լևոն Տեր-Պետրոսյա­նի դաժան և անարդյունա­վետ մեթոդնե­րին ընդդեմ ՀՅԴ‑ի, հասկա­ցավ, որ այս կազմա­կերպության հետ հաշտությունը գնե­լու համար պետք է նրան մի քանի պատգա­մա­վո­րա­կան տեղեր տրա­մադրել խորհրդա­րա­նում և նախա­րա­րա­կան պաշտոններ կառա­վա­րությունում, բայց առա­ջին հերթին պետք է ձեռքը վրան պահել: Այսպի­սով, նոր ուժա­յին տանդեմ Հրանտ-Վահա­նը՝ «Ռուբեն-Վահան Նավա­սարդյան» զույգի հետխորհրդա­յին փոո­խա­կերպված տեսակն է, ՀՅԴ‑ն Լևո­նի հետ համա­գործակցող գործի­քից վերա­փոխվում է Ռոբերտի հետ, իսկ ավե­լի ուշ՝ Սերժի հետ համա­գործակցող գործի­քի: Արդյո՞ք պետք է ժամա­նակ կորցնել Քրիստա­փո­րի կամ Մարուխյան-Զեյթլյան զույգի գործե­լաո­ճի հետ անհա­մա­տե­ղե­լի՝ առկա իշխա­նությա­նը նվիրվա­ծության այս հակազդման վրա: Իրա­կա­նում ոչ, քանի որ առաջնա­հերթությունն այլ տեղ է. մենք նախ պետք է վերա­կա­ռուցենք տունը և սկսենք հիմքի պատե­րից, մասնա­վո­րա­պես կուսակցության միասնությունից և նրա գլխա­վոր գործի­քից՝ Բյուրո­յից: Իսկ 2000-ին XXVIII-րդ Ընդհա­նուր Ժողո­վի ավարտին ընտրություննե­րի քվեա­տուփե­րից դուրս եկա­ծը ներկա­յացնում էր «նախկին բանտարկյալնե­րին», բայց ամե­նից առաջ՝ ռազմա­կան թևի ղեկա­վարնե­րին։ Որովհետև դաշնակցա­կան կարգուկա­նո­նի վերա­դարձը ամե­նից առաջ վեր է զինվո­րա­կան կարգուկա­նո­նից։ Այս «զինա­կից եղբայրնե­րի» հոգե­վի­ճա­կի շնորհիվ է, որ ՀՅԴ‑ն կվե­րա­կազմա­վորվի Հայաստա­նում։ Բայց սա նշա­նա­կում է մի քիչ արագ մոռա­նալ Քրիստա­փո­րի արդա­րա­դա­տությունը, ըստ որի ռազմա­կան թևը չի կարող ղեկա­վա­րել ՀՅԴ‑ն, քաղա­քա­կա­նությունը չափա­զանց լուրջ խնդիր է այն զինվո­րա­կաննե­րի ձեռքը թողնե­լու համար: Կարև­որ չէ, որ նոր ղեկա­վա­րությունը հաստա­տա­կամ է աստի­ճա­նա­կան առաջխա­ղացման հարցում, և դա սկսվում է հաշիվնե­րը մաքրե­լուց:

Ֆիդա­յա­կա­նացման կամ Բյուրո­յի ռազմա­կա­նացման ուղիով Ռուբե­նի վերոնշյալ գերբռնա­պե­տա­կան գործե­լաո­ճին վերա­դառնա­լու համար՝ Հրանտը հաստա­տա­կամ է։ Նա ուզում է լինել նրա ժառանգորդը, բայց այդքան թափ չունի։ Ընդհա­կա­ռա­կը, նրա մեթոդնե­րը զինվո­րա­կան-վարչա­րա­րա­կան են։ Նա չի դատում, գլխա­տում է։ Նա չի լսում, գործիչներ է պարտադրում և նշա­նա­կում, որտեղ կարող է, ոչնչացնում է իրեն դիմադրող կենտրո­նա­կան կոմի­տե­նե­րը և իր մերձա­վորնե­րին նշա­նա­կում  է առանցքա­յին պաշտոննե­րում։ Այս առա­վե­լա­պաշտա­կան ​​վերածնունդը նպա­տակ ունի վերա­դարձնել ՀՅԴ‑ն ձիու թամբին, բայց դրա հիմնա­կան նպա­տա­կը դաշնակցա­կան ընտա­նի­քում վախ տարա­ծելն է, հիմա երբ նրա կուսակցությունը իշխա­նության ղեկին է, և երբ նրա երկու հիմնա­կան առաջնորդնե­րը՝ ինքը և իր Բերիան՝ «Վահան Հովհաննիսյա­նը», մտե­րիմ են նախա­գահ Ռոբերտ Քոչարյա­նին։ Վախը կուսակցության շարքե­րում տարա­ծե­լը սկսվում է հաշիվներ մաքրե­լուց և, պարզա­պես բոլոր ընկերնե­րին հստակ ուղերձ հղե­լով՝ ինչու՞ նախ և առաջ չհարձակվել նախկին գլխա­վոր քարտուղար Հրաչ Տասնա­պետյա­նի վրա, որն ըստ առա­վե­լա­պաշտնե­րի վկա­յություննե­րի, վիրա­վո­րել էր իրեն։ Իրոք, կուսակցա­կան մամուլում տպագրված հարցազրույցի ժամա­նակ մասնա­գի­տությամբ քիմի­կոս Տասնա­պետյա­նը, ի պատասխան կալանքի տակ գտնվող Հրանտ Մարգարյա­նի անմե­ղության կանխա­վարկա­ծի մասին պարզ հարցին պատասխա­նել էր՝ թողնե­լով ընկե­րո­ջը բախտի քմա­հա­ճույքին. «Ի՞նչ եք ուզում, որ գիտե­նամ այն մասին, ինչ Հրանտ Մարգարյա­նը 1994 թվա­կա­նին կատա­րել է, թե ոչ», այսպի­սով կասկած սերմա­նե­լով իր  «ընկե­րոջ» հավա­նա­կան մեղա­վո­րության մասին։ Հրանտ Մարգարյանն իր հերթին նույն լրատվա­մի­ջո­ցում հարցեր էր հղել նրան՝ դաշնակցա­կան ընկե­րա­սի­րության դաս տալով։

Կառա­վա­րա­կան կոա­լի­ցիա­յի անդամ, Հերթա­պա­հի պաշտո­նում հարմա­րա­վետ տեղա­վորված Հրանտ Մարգարյանն արա­գացնում է ախտա­նիշնե­րի խորա­ցումը: Անկախ Դաշնակցության առողջա­կան վիճա­կից, ժամա­նակն է իշխա­նություն իրա­կա­նացնե­լու։ Եվ ցանկա­ցած թերություն պետք է քողարկվի, նվա­զա­գույնի հասցվի կամ ջախջախվի ահա­բեկման ու անտարբե­րության կամ անարդա­րության ու աննրբա­գե­ղության միջո­ցով: Այսպի­սով, բացի արտադրա­կան խոտա­նից, համայնքայնությունից, արյունա­պիղծ բյուրոկրա­տիա­յից և ընտրա­կեղծիքնե­րից, ծանր ախտո­րոշման երկար ցանկին ավե­լա­նում է ևս մեկ ախտա­նիշ. ՀՅԴ ներգրա­վումը Հայաստա­նի հասա­րա­կա­կան կառուցվածքի վերին (իշխա­նություն) և ոչ՝ ստո­րին (քաղա­քա­ցիա­կան հասա­րա­կություն) մակարդակնե­րում, այնքան, որ Հանրա­պե­տության հրա­պա­րա­կի շքեղ սալոններն ու Երև­ա­նի և նրա շրջա­կայքի մեծ ռեստո­րաննե­րը հաճա­խե­լով՝ Դաշնակցության ղեկա­վա­րությունը ռիսկի է դիմում տեղա­կան կաշա­ռա­կե­րության, ամեն տեսա­կի փոխզի­ջումնե­րի և մեկը մյուսից սատա­նա­յա­կան գործե­րի հետ առե­րեսվել: Բյուրոն և Գերա­գույն մարմի­նը հայտնվում են իշխա­նության և պատվախնդրության արբեցման միևնույն պարույրի մեջ, բայց ընդունե­լով անընդունե­լին, Հրանտ-Վահան զույգը խոստո­վա­նում է, որ անհնար է ազատվել Ռոբերտի և Սերժի վարչա­կարգե­րի նկատմամբ կախյալ վիճա­կից։ Կարև­որ չէ նաև, որ իշխե­լու տրա­մա­բա­նությունը համա­տե­ղե­լի չէ Դաշնակցության բուն էության հետ, որի դեմ պայքա­րե­լուց երբեք չեն դադա­րել հիմնա­դիր հայրե­րը։ «Պետա­կան ​​դաշնակցա­կա­նության» և ՀՅԴ‑ն իշխա­նա­կան կուսակցության վերա­ծե­լու ժամա­նակն է, քանի որ մի օր, ինչպես առա­վե­լա­պաշտա­կան ​​գուշա­կություններն են վկա­յում, իշխա­նությունն ամբողջությամբ կվե­րա­դառնա «ազգի կուսակցությա­նը»: Առայժմ հարկա­վոր է ձեռքը վարժեցնել և հնա­րա­վո­րինս արագ միա­նալ հետխորհրդա­յին հայ հասա­րա­կությա­նը՝ հայ-կովկասյան աշխարհից չափա­զանց երկար կտրված, աքսո­րից վերա­դարձող կառույցին բնո­րոշ թերարժե­քության բարդույթով։ Այն աշխարհից, որին նայում են նաև գերա­զանցության բարդույթով: Մեծամտության և գերա­զանցող ուժի զգա­ցումով, բայց և ճակա­տագրա­պաշտության և հնա­զանդության բարդույթով։ ՀՅԴ‑ն ոչինչ չի տեղա­շարժում, այն հարմարվում է։ ՀՅԴ‑ն ինքն իրեն ոչ մի հարց չի տալիս, այն վարժվում է։ ՀՅԴ‑ն չի ներգրավվում, հոսուն է դառնում… Եվ այս խաղում Հրանտ Մարգարյա­նը դառնում է հաճա­խորդի համակրանքը շահե­լու արվեստի գիտակ, նա, ով չի հապա­ղում կուսակցության հաշվին փակել այս կամ այն ընկե­րոջ ​​ընդունե­լության հաշի­վը (հարսա­նիք, թաղում, մկրտություն), այն աստի­ճան, որ ինչպես դաշնակցա­կան առաջնորդնե­րից մեկն էր ասում․ «Հրանտը Հայաստա­նում թերևս ամե­նա­շատ սանիկ ունե­ցող մարդն է»:

Կուսակցա­կան մեքե­նան գերտա­քա­նում է, և ջերմությունը բարձրա­նում է, Հրանտի թուրը հասնում է Բյուրո­յի անդամնե­րին, նրանց, ովքեր հավա­տա­րիմ չեն եղել կամ իրենց հեռու են պահում. Հակոբ Ենի­գոմշյա­նը (Ֆրանսիա) 2004-ին և Ալբերտ Աճեմյա­նը (Իրան-Հայաստան) 2008-ին պաշտո­նանկ են արվում համա­պա­տասխա­նա­բար մեկ և երկու ժամկետ հետո: Հերթը հասնում է «Դրօ­շա­կի» խմբա­գիր Նազա­րեթ Բերբերյա­նին՝ նախկին առա­վե­լա­պաշտին, ում պետք է ստի­պել վճա­րել իշխա­նությա­նը ՀՅԴ մասնակցությունից արբած առա­վե­լա­պաշտնե­րի կործա­նա­րար ռազմա­վա­րության մասին իր կասկածներն ու վերա­պա­հումնե­րը հայտնե­լու համար։ Հրանտի հարձա­կումնե­րը գնա­լով ավե­լի ճնշող են դառնում նրա դեմ, որին ինքը «Դրօ­շա­կի» գլխին կարգված «զբո­սաշրջիկ» է անվա­նում։ Այնուհետև մեկուսացման միջոցնե­րը և ահա­բե­կումը կամ նվաստա­ցումը անում են մնա­ցա­ծը, որպեսզի վերջա­պես 2018-ին վտա­րեն նրան ՀՅԴ-ից՝ առանց որևէ ակնհայտ պատճա­ռի, եթե ոչ՝ հին վրեժխնդրությունը բավա­րա­րե­լու ցանկությունից դրդված: Այժմ եկել է «Ասպա­րե­զի» գլխա­վոր խմբա­գիր Աբո Պողիկյա­նի ժամա­նա­կը, ում հովա­նա­վո­րությամբ Հայաստա­նում ՀՅԴ քաղա­քա­կա­նությունը կասկա­ծի տակ առնող հրա­պա­րա­կումներ են արվել։ Դատավճի­ռը արձակվում է նույն 2018-ին՝ վտա­րում։ Ոչինչ չի կանգնեցնում առա­վե­լա­պաշտնե­րի երև­ա­կա­յությունը․ նոր մեղադրա­կան գործ, հետև­ա­բար նոր վտա­րում է սպասվում այս անգամ 1983 թվա­կա­նին Հարավսլա­վիա­յում Թուրքիա­յի դեսպա­նի սպա­նության համա­հե­ղի­նակնե­րից մեկի՝ Անդրա­նիկ Պողոսյա­նի, այլ կերպ ասած՝ կուսակցա­կաննե­րի մի ամբողջ սերնդի կուռքի համար։ Ավա՜ղ, առանց աննշան ակնա­ծանք ունե­նա­լու մի մարդու հանդեպ, ով շատ հայե­րի աչքում հերոս է, Բյուրոն չի ընդդի­մա­նում 2018 թվա­կա­նին ՀՅԴ Հայաստա­նի Գերա­գույն մարմնի՝ նրան հեռացնե­լու մասին որոշմա­նը՝ հրա­պա­րա­կա­յին քննա­դա­տություններ հնչեցնե­լու մեջ մեղադրե­լով նրան։ Ահա թե որտեղ է տանում արյունա­պիղծ հարա­բե­րությունը. թեպետ Բյուրոն դեմ է այս որոշմա­նը և իրա­վա­սու է ու լիա­զո­րություն ունի հետաձգե­լու այդ վարչա­կան ստո­րին մարմնի որո­շումը, նա գերա­դա­սում է լռել և թողնում է, որ Գերա­գույն մարմինն իր վրա վերցնի այդ հանձնա­ռությունը: Անհա­վա­նա­կան, անարժան, անա­սե­լի, բայց եզա­կի որո­շում։ Ընդ որում 2018-ին Կուսակցության ղեկա­վա­րությունն այնքան լավ է մաքրել մտա­վո­րա­կան (Նազա­րեթ Բերբերյան), լրատվա­կան (Աբո Պողիկյան) և ռազմա­կան (Անդո Պողոսյան) դաշտը, որ մարդ մտա­ծում է, թե էլ ի՞նչ մնաց վերացնե­լու…

Բայց ի հայտ են գալիս առա­ջին ճեղքվածքնե­րը, չէ՞ որ ժամա­նա­կի ընթացքում մաշվա­ծությունից շենքը ճեղքվածքներ է ունե­նում։ Առա­ջին ճեղքվածքը կասկա­ծի վերա­դարձն է։ ՀՅԴ‑ն կապ չունի 1999 թվա­կա­նի հոկտեմբե­րի 27-ին խորհրդա­րա­նում տեղի ունե­ցած սպանդի հետ, բայց այն փաստը, որ ահա­բեկչա­կան խմբի բոլոր անդամնե­րը նախկին դաշնակցա­կաններ են, և որ նրանց ենթադրյալ առաջնորդ Նաի­րի Հունանյա­նը անձամբ է զանգա­հա­րել Հրանտ Մարգարյա­նին գործո­ղության նույն օրը՝ ասե­լով․ «Հերթը Ձերն է», նոր անվստա­հություն առա­ջացրեց ՀՅԴ‑ի նկատմամբ, որը միշտ էլ մեղադրվել է պատե­րազմ հրահրե­լու և բռնությա­նը կողմ լինե­լու մեջ:

Երկրորդ ճեղքվածքը հիվանդա­գին՝ տագնա­պա­լից վիճակն է։ Բյուրո­յի՝ Ղարա­բա­ղի շուրջ բանակցություննե­րի մասին 2001թ. ապրի­լի 16‑ի թիվ 55 շրջա­բե­րա­կա­նը, որը, փոխանցվել է բոլոր ատյաննե­րին, բացի շարքա­յին կուսակցա­կաննե­րից, արտա­ցո­լում է ՀՅԴ‑ի ողջ կախվա­ծությունը Քոչարյա­նի իշխա­նությունից: Տեղե­կատվա­կան այս շրջա­բե­րա­կա­նում կուսակցության ղեկա­վա­րությունը սահմա­նում է բանակցություննե­րի ընթացքը և խորհրդակցում իր աշխա­տա­կազմի հետ, որպեսզի որո­շում կայացնի Քի Վեսթի սկզբունքնե­րի վերա­բերյալ (Լաչի­նի միջանցքի ստեղծում Հայաստա­նի վերահսկո­ղության տակ, հայե­րի վերահսկո­ղության տակ գտնվող 6.5 շրջաննե­րի վերա­դարձ Ադրբե­ջա­նին, Բաքվի և Նախիջև­ա­նի միջև Հայաստա­նի տարածքով ճանա­պարհնե­րի բացում): Մինչ Հայաստանն «այո» է ասում այս առա­ջարկին, ՀՅԴ ղեկա­վա­րությունը, կշռա­դա­տե­լով փոխզիջման դրա­կան և բացա­սա­կան կողմե­րը, դիմում է իշխա­նություննե­րին՝ նրանց ներկա­յացնե­լով երկու տարբե­րա­կի դեպքում նրանց կողմնո­րոշման հետև­անքնե­րը: Իսկ ամե­նաապշե­ցուցի­չը Բյուրո­յի փաստարկներն են այն դեպքում, երբ իշխա­նություննե­րը մերժեն Մինսկի խմբի առա­ջարկը. «Մերժման դեպքում պետք է գիտակցել, որ ճնշումը, մեր պատկե­րացմամբ, անխուսա­փե­լի կլի­նի և հաստատ ավե­լի սարսա­փե­լի, քան Լևոն Տեր-Պետրոսյա­նի օրոք էր»։ Ապշե­ցուցիչ է. ՀՅԴ‑ն դաշնակցում է Քոչարյա­նի վարչա­կարգի հետ, որը սպառնում է խիստ բռնաճնշումներ իրա­կա­նացնել անհա­մա­ձայնություննե­րի դեպքում՝ ենթադրե­լով, որ առա­ջին հերթին հարձա­կումը կլի­նի Հրանտ-Վահան զույգի վրա: Սակայն, եթե ՀՅԴ ղեկա­վա­րությունն արտա­հայտվի հօգուտ միջնորդնե­րի առա­ջարկի, ապա, ինչպես շրջա­բե­րա­կա­նում է հստակ նշվում, դա կլի­նի պանթուրքիզմի հաղթա­նա­կը և ամբողջա­կան հայդա­տա­կա­նության վերջը։ Մի խոսքով, ՀՅԴ‑ն ընտրություն պիտի աներ հայդա­տա­կա­նությա­նը վերջ տալու և բռնաճնշումնե­րի միջև: Եվ ի վերջո, նա որո­շում է անո­րոշ դիրք բռնել և մեկնա­բա­նել միայն բանակցություննե­րի ընթացքը, ընդ որում դիտո­ղը երբեք չի իմա­նա արդյո՞ք ՀՅԴ‑ն դեմ է տարածքնե­րի վերա­դարձին կամ կողմ է փոխզիջմա­նը, թեպետ այդ դեպքում էլ ի՞նչ փոխզի­ջում: Ոչ ոք չգի­տի, քանի որ ՀՅԴ‑ն կանգնած է դժվա­րին երկընտրանքի առաջ, որը համա­մասնա­կան է Դաշնակցության և պետության կամ ՀՅԴ և իշխա­նության միջև հարա­բե­րություննե­րին:

Երրորդ ճեղքվածքը համա­կարգա­յին սպառնա­լիքն է. 2004 թվա­կա­նին տեղի ունե­ցած XXIX-րդ Ընդհա­նուր Ժողո­վից ի վեր Բյուրոն պետք է հրա­վի­րեր բացա­ռա­պես կուսակցության կանո­նադրության և գործունեության հարցե­րը քննող արտա­հերթ Ընդհա­նուր Ժողով՝ նպա­տակ ունե­նա­լով հարմարվել ինքնիշխա­նության պահանջնե­րին։ Սակայն 2004 թվա­կա­նից Հրանտ-Վահան զույգը վճռա­կա­նո­րեն արգե­լա­փա­կել է այս հարցի շուրջ ցանկա­ցած քննարկում, որի բարձր խաղադրույքնե­րը կարող էին ոչնչացնել առա­վե­լա­պաշտությունը, եթե Ընդհա­նուր Ժողո­վը նախընտրեր դաշնակցա­կա­նությունը ներգրա­վել պետության մեջ, մինչդեռ իրե­րի այսպի­սի դասա­վո­րության դեպքում ՀՅԴ‑ն պետք է հանրա­պե­տությունից վեր կանգնած լինի և շահա­գործի պետությունը։ Այսպի­սով, այդ ընթացքում Հրանտ-Վահան զույգը խուլ է ձևա­նում և ձեռնարկում է ՀՅԴ անցումը բաա­սա­կան մոդե­լից Հեզբոլլա­հի (Hezbollah) մոդե­լին, այլ կերպ ասած՝ դառնում է «պետություն պետության մեջ»՝ որպես հավելյալ օղակ մասնակցե­լով իշխա­նությա­նը՝ միա­ժա­մա­նակ ինքն իրեն ասե­լով, մասնա­վո­րա­պես սփյուռքում, որ դա անխուսա­փե­լի էր, ու հենվե­լով Հայաստա­նում կիսա­ռազմա­կան ցանցի (կամա­վորնե­րի խմբե­րի) վրա՝ լիբա­նանյան պահպա­նո­ղա­կան ​​կուսակցության միլի­ցիա­յի մոդե­լով։ Բայց պետության և իշխա­նության այս գործի­քա­կազմը հավա­սա­րա­զոր է պետությա­նը սպառնա­լուն և տեղայնա­ցած թարա­խա­կույտի մարմնա­վորմա­նը ժողովրդա­վա­րության անցումա­յին փուլում գտնվող երկրի հաստա­տություննե­րի սրտում:

Չորրորդ ճեղքվածքը ռազմա­վա­րա­կան երկընտրանքն է․ ՀՅԴ‑ն դեմ է արտա­հայտվել Հայաստա­նի և Թուրքիա­յի միջև հարա­բե­րություննե­րի կարգա­վորման և հաշտեցման վերա­բերյալ Ցյուրիխյան արձա­նագրություննե­րին (2008–2009 թթ.): Բայց Սերժ Սարգսյա­նի կառա­վա­րությունից դուրս գալու համար որոշ ժամա­նակ պահանջվեց, ավե­լի ստույգ՝ մեկ տարուց ավե­լի՝ տասնհինգ ամիս հրա­պա­րա­կայնո­րեն հայտա­րա­րե­լով Բյուրո­յի լիա­գումար նիստե­րի անցկացման մասին՝ որպես Սերժ Սարգսյա­նի իշխա­նությանն ուղղված զգուշա­ցում. «Ուշադրությու՛ն, իշխա­նությունից դուրս կգանք»։ Բյուրո­յում ԱՄՆ-ից Վիգեն Հովսեփյանն է պատասխա­նա­տու Ցյուրիխյան փոխզիջման դեմ հայության համախմբումը համա­կարգե­լու համար: Եվ ամե­նա­քի­չը, որ կարե­լի է արձա­նագրել, այն է, որ նա ամե­նայն լրջությամբ կատա­րում է իր առա­ջադրանքը, քանի որ դրա­նում վերջա­պես տեսնում է իշխա­նությունից դուրս գալու և ՀՅԴ ինքնա­վար ռազմա­վա­րությա­նը վերա­դառնա­լու հնա­րա­վո­րություն, որպես երրորդ ճանա­պարհ, ինչպես Քրիստա­փորն էր տեսնում 1890 թվա­կա­նին, Արամ Մանուկյա­նը՝ 1908-ին, Սիմոն Վրացյա­նը՝ 1924–1925-ին, Զեյթլյան-Մարուխյան տանդե­մը՝ լիբա­նանյան պատե­րազմում և Հրայր Մարուխյա­նը՝ 1988–1992 թվա­կաննե­րին՝ հայտա­րա­րե­լով․ «Ոչ՝ ՀԿԿ-ին, ոչ՝ ՀՀՇ-ին»: Սակայն Հրանտ-Վահան զույգն այնքան է կապված իրենց իշխա­նա­կան ռազմա­վա­րությա­նը, որ երբ նախա­գահ Սարգսյա­նը ընկեր Հրանտին բողո­քում է այն ագրե­սի­վությունից, որով հայե­րը նրան ընդունել են Ֆրանսիա­յում և ԱՄՆ-ում, նա հաշիվ է պահանջում։ Եվ անմի­ջա­պես Հրանտ Մարգարյա­նը դիմում է Վիգեն Հովսեփյա­նին, ով մեղադրվում է չափից դուրս ջանա­սի­րություն ցուցա­բե­րե­լու համար, մինչդեռ նա միայն համախմբել էր հայե­րին այդ դիվա­նա­գի­տա­կան ​​փաստաթղթի դեմ։ Բայց Հրանտ Մարգարյա­նի և Վիգեն Հովսեփյա­նի միջև լարվա­ծության հարցը դրա­նում չէ։ Դա նախ և առաջ վերա­բե­րում է ՀՅԴ ռազմա­վա­րությա­նը։ Այն պետք է համա­պա­տասխա­նի Սերժ Սարգսյա­նի քաղաքականությա՞նը, թե՞ պետք է անկախ լինի՝ վերագտնե­լով Դաշնակցության ավանդա­կան գիծը: Ճիշտ է, ՀՅԴ‑ն հեռա­նում է իշխա­նությունից, բայց սերտ կապեր է պահպա­նում վարչա­կարգի հետ, քանի որ գիտի, որ Սերժ Սարգսյանն օգտա­գործել է իր արձա­նագրություննե­րը՝ խուսա­փե­լու պատժա­մի­ջոցնե­րի հեռանկա­րից, որոնց առարկան ինքն է լինե­լու՝ ի պատասխան 2008 թվա­կա­նի մարտի 1‑ի դեպքե­րի, որոնց զոհ է դարձել 10 մարդ Երև­ա­նում։ Այնպես, որ Հրանտ Մարգարյա­նը պարզա­պես սպա­սում է, որ Սերժ Սարգսյա­նը չեղարկի արձա­նագրություննե­րը՝ իշխա­նության վերա­դառնա­լու համար։ Միևնույն ժամա­նակ, Հրանտի և Վիգե­նի միջև պառակտումն ավարտված է, և ռազմա­վա­րա­կան երկընտրանքը պայմաններ է ստեղծում Հայաստա­նի Դաշնակցության և սփյուռքի դաշնակցա­կաննե­րի միջև լարվա­ծության համար։

Հինգե­րորդ ճեղքվածքը զարմանքն է. 2013 թվա­կա­նի դեկտեմբե­րի 28-ին Վահան Հովհաննիսյա­նի նշա­նա­կումը Գերմա­նիա­յում Հայաստա­նի դեսպա­նի պաշտո­նում շատե­րին գժվեցրեց։ Ինչու՞։ Որովհետև այդ նույն Վահան Հովհաննիսյա­նը պահանջում էր Ցյուրիխյան արձա­նագրություննե­րի գլխա­վոր ճարտա­րա­պետ՝ Հայաստա­նի արտա­քին գործե­րի նախա­րար Էդվարդ Նալբանդյա­նի հրա­ժա­րա­կա­նը։ Ավա՜ղ, ոչ միայն ՀՅԴ պահանջը չբա­վա­րարվեց, այլև իշխա­նությունից դուրս լինե­լով, այն ընդունեց, որ դաշնակցա­կան երկու գլխա­վոր ղեկա­վարնե­րից մեկը՝ ընկեր Վահա­նը, նշա­նակվի դեսպան՝ նույն նախա­րա­րի առա­ջարկով, որի հրա­ժա­րա­կա­նը պահանջում էր։ Դա անհասկա­նա­լի և դժվա­րա­մարս որո­շում էր կուսակցության անդամնե­րի համար, բայց քանի որ ղեկա­վա­րությունն առողջա­կան խնդիրնե­րով էր բացատրում այս համա­ձայնությունը, ոչ ոք իսկա­պես չհա­մարձակվեց վրդովվել։ Վահան Հովհաննիսյա­նը մահա­ցավ 2014 թվա­կա­նի դեկտեմբե­րի 28-ին երկա­րատև հիվանդությունից հետո։ Բայց այս դրվա­գը շատ բան է ասում ՀՅԴ ղեկա­վարնե­րի երկե­րե­սության մասին:

Վեցե­րորդ ճեղքվածք՝ բաց թողնված հնա­րա­վո­րություն. սա մի ժամա­նա­կա­հատված է, որն ընկած է 2015 թվա­կա­նի սահմա­նադրա­կան հանրաքվեից մինչև 2017 թվա­կա­նի օրենսդրա­կան ընտրություննե­րը, և որի ընթացքում ՀՅԴ-ին հաջողվեց առաջ քաշել սփյուռքի իրա­վունքը՝ նպաստե­լով երկքա­ղա­քա­ցիության ընդունմա­նը հանրաքվեի ժամա­նակ, սրա­նով կարև­որ առա­ջընթաց արձա­նագրե­լով Հայաստան-Սփյուռք հարա­բե­րություննե­րում։ Այնուա­մե­նայնիվ, զարմա­նա­լի չէր, որ ՀՅԴ‑ն միա­ցավ կոա­լի­ցիոն կառա­վա­րությա­նը 2016 թվա­կա­նին և, որպես «տորթը զարդա­րող բալ», իր տեղը զբա­ղեցրեց նախա­գա­հա­կան ճամբա­րում 2017-ին, երբ օրենսդրա­կան ընտրություննե­րի ժամա­նակ միայն Սերժ Սարգսյա­նի կուսակցությունը բացարձակ մեծա­մասնություն ստա­ցավ Ազգա­յին ժողո­վում։ Ի՞նչ օգուտ այդ ամե­նից, երբ վաճա­ռե­լու ոչինչ չունես, և ազա­տությունդ վերագտնե­լու հնա­րա­վո­րությունը կորցրել ես բռնա­կալ Հրանտի և 2008 թվա­կա­նից Բյուրո­յի անդամ Հակոբ Տեր-Խաչա­տուրյա­նի՝ «նրա նոր Բերիա­յի» պատճա­ռով: ՀՅԴ‑ն վաճառե՞լ է իր հոգին մի քանի պաշտոննե­րի՝ 3 նախա­րա­րա­կան, 2 մարզպե­տա­կան և մի քանի այլ պետա­կան պաշտո­նա­կան աթոռնե­րի դիմաց։

Յոթե­րորդ ճեղքվածք՝ անկում. գործընթացն արա­գա­ցավ 2018 թվա­կա­նի գարնա­նը Թավշյա հեղա­փո­խությամբ: Քանի որ մի քանի ամիս առաջ ՀՅԴ‑ն միա­ցել էր նախա­գա­հա­կան մեծա­մասնությա­նը, ապա թանկ էր վճա­րե­լու այդ արտա­սո­վոր դաշինքի համար, քանի որ Սերժ Սարգսյա­նի վարչա­կարգի տապալման ժամա­նակ, Հեղա­փո­խությունը հանգեցրեց պլուտոկրա­տա­կան ​​ռեժի­մի տապալմա­նը (արտա­հայտությունն Արմեն Ռուստամյա­նինն է) ու դրա  հետ մեկտեղ ՀՅԴ տապալմա­նը, որը կառչած լինե­լով Սփյուռքին, հազիվ է փրկում սեփա­կան կաշին կոա­լի­ցիոն կառա­վա­րության մեջ, որը ղեկա­վա­րում է նոր վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նը։ Բայց համա­ձայնությունը փխրուն է, և թեպետ կուսակցա­կաննե­րը միմյանց են բզկտում տեսախցի­կի առջև, մենք բոլորս հիշում ենք Արմեն Ռուստամյա­նի և Աղվան Վարդանյա­նի անակնկալ երկխո­սությունն Ազգա­յին ժողո­վում, որը նստաշրջա­նի ընթացքում հեռարձակվում էր Հանրա­պե­տության հրա­պա­րա­կում մեծ էկրա­նով, որտեղ վերջինս հավա­տա­րիմ մնաց Սերժ Սարգսյա­նին, չնա­յած իր կուսակցության հրա­հանգնե­րին, որ իրեն հիշեցնում էր Ռուստամյա­նը։ Բյուրոն և ՀՅԴ Գերա­գույն մարմի­նը ծրագրում են փորձել խուսա­փել խորհրդա­րա­նում հեղա­փո­խությունից: Արդյունքում Նիկոլ Փաշինյանն աշխա­տանքից ազա­տում է դաշնակցա­կան նախա­րարնե­րին, ՀՅԴ‑ն դուրս է գալիս կառա­վա­րությունից և միա­նում է Հին վարչա­կարգի ուժե­րին, որոնք գլխա­հակ մնա­ցել են Երև­ա­նի պատե­րի տակ։ Սա խորա­ցող անջրպե­տի նոր նշանն է, մի կողմից՝ ՀՅԴ ղեկա­վա­րության, և մյուս կողմից՝ կուսակցության շարքա­յին անդամնե­րի միջև, որոնք համակված են «Ազատ Հայաստա­նի» գաղա­փա­րով, որպես Հին վարչա­կարգի հաղթող, իրա­կան «Երև­անյան կարտել» (ձեռնարկություննե­րի միա­վո­րում) և պետության հաղթող՝ ի հակադրություն ավա­զա­կա­պե­տա­կան ​​վարչա­կարգի։ Բյուրո­յի որոշ անդամներ ապարդյուն փորձե­ցին միջնորդություն անել ՀՅԴ‑ի և Փաշինյա­նի վարչա­կազմի միջև, բայց ոչինչ չստացվեց, ՀՅԴ‑ն միանշա­նակ զուգորդվում էր Հին վարչա­կարգի հետ՝ մեծացնե­լով այն անջրպե­տը, որը նրան բաժա­նում էր ժողովրդից:

Վերջա­պես, ութե­րորդ ճեղքվածքն ուժա­յին հեղաշրջումն է։ Իր հեղա­փո­խությունից կառչած Պասդա­րա­նի (իրա­նա­կան ռազմա­քա­ղա­քա­կան կազմա­վո­րում) պես, Հրանտ Մարգարյա­նը հեղաշրջման փորձ է անում ՀՅԴ XXXIII-րդ Ընդհա­նուր Ժողո­վի ժամա­նակ Ստե­փա­նա­կերտում (Ղարա­բա­ղում) 2019 թվա­կա­նի հունվա­րին, Հայաստա­նում օրենսդիր ընտրություննե­րում ունե­ցած պարտությունից մի քանի շաբաթ անց, երբ ՀՅԴ‑ն անհե­տա­ցավ տեսա­դաշտից… Ինչպես նախորդ համա­գումարնե­րում, այս անգամ էլ ավե­լի իշխա­նա­վա­րությամբ, Հրանտ Մարգարյա­նը Ընդհա­նուր Ժողո­վում հենց իր բացման խոսքով՝ հունվա­րի 16-ին, փորձում է կանխել բանա­վե­ճե­րը՝ հայտա­րա­րե­լով. «Առա­ջի­կա չորս տարում Նիկոլ Փաշինյա­նին տուն կուղարկենք», կարծես պատա­հա­բար ասված մի բան, որը երբեք չէր տեսնվել դաշնակցա­կան Ընդհա­նուր Ժողովնե­րում, Ռուբե­նի ժամա­նա­կից ի վեր։ Սա իշխա­նության չարա­շա­հում է, որը վատ է թաքցնում այն տագնա­պը, որը տիրում է բռնա­կալ Հրանտի հարվա­ծից քանդված ՀՅԴ-ում։ Արտա­քի­նից բավա­կան գեր, շուրթե­րից կախ ընկած ժպի­տով, Հրանտն ամե­նուր հայտնի է սարսա­փե­լի անհանդուրժո­ղա­կա­նությամբ, կատա­ղության նոպա­նե­րով՝ մշտա­պես պատրաստ լինե­լով ամեն պահի խախտե­լու Դաշնակցության մնա­յուն արժեքներն ու սկզբունքնե­րը։

Բացա­ռիկ իրա­վի­ճա­կում՝ բացա­ռիկ միջո­ցա­ռում։ Ընդհա­նուր Ժողո­վի պատվի­րակնե­րը վերջա­պես ցույց են տալիս նրան դուռը, Հրանտը գահընկեց է լինում Բյուրո­յի Հերթա­պա­հի աթո­ռից, մի պաշտոն, որը զբա­ղեցնում էր 19 տարի, բայց թաքնված ստվե­րում, կուսակցա­կան ատյաննե­րից ոչ հեռու, նա վերահսկում է ամեն ինչ և իր վերջին խոսքը դեռ չի ասել։ Քանի որ առա­վե­լա­պաշտնե­րի միջոցնե­րը միայն մարտա­վա­րա­կան են, կարծես թե Հրանտի անկումը նշա­նա­կում էր, որ պատգա­մա­վորնե­րին հաջողվել է ցորե­նը հարդից բաժա­նել։ Բայց առա­վե­լա­պաշտնե­րը մնում են իշխա­նության մեջ՝ հարմա­րա­վետ նստե­լով ծվատված ՀՅԴ‑ի ղեկին: Դաշնակցությունն անհե­տա­ցել է խորհրդա­րա­նից և հանրա­յին քննարկումնե­րից: Ժողովրդա­կա­նություն չվա­յե­լե­լով հայ հասա­րա­կության մեջ և լայնո­րեն վարկա­բեկված լինե­լով սփյուռքում, նա գիտի, որ նոր դարաշրջան է սկսվում, բայց չգի­տի, թե ինչպես վարվել հետհրանտա­կան իրո­ղության հետ, հատկա­պես, երբ նոր Հերթա­պա­հը՝ Հակոբ Տեր-Խաչա­տուրյա­նը երթև­ե­կում է Կանա­դա­յի իր տան և Բյուրո­յի պաշտո­նա­կան նստա­վայրի միջև: Արդյո՞ք սա անընդունե­լի չէ անկա­խության խորհրդա­նիշ ՀՅԴ‑ի համար, այն դեպքում, երբ Հայաստանն ինքնիշխան է: Բայց մինչ «ընկեր Հակո­բը» հազիվ տեղա­վորվում է Կուսակցության ղեկա­վար աթո­ռին, աններդաշնակ ձայներ են լսվում (վերջապե՞ս) Ամե­րի­կա­յի ամե­նա­խորքե­րից. «Ձայն մը հնչեց Կալիֆորնիա­յից »…

ԱՄՆ-ում ՀՅԴ‑ի ճգնա­ժա­մը դաշնակցա­կան ճգնա­ժա­մի ախտա­նիշն է, ոչ թե պատճա­ռը (VI)
ՀՅԴ‑ի 34-րդ Ընդհա­նուր Ժողո­վը կամ «Ընկեր Հրանտն ընդդեմ Ընկեր Մարգարյա­նի» (VII)
Ինչու՞ ավե­լի շատ հարձակվել ՀՅԴ‑ի վրա կամ «Ով շատ է սիրում, խիստ է պատժում» (VIII)
Դաշնակցությունը վերա­դարձնել կուսակցա­կան շարքե­րին (IX)
______________________
Ինչո՞ւ ենք մենք հասել այս վիճա­կին (Մաս I)
Ռուբեն․ չափա­զանցման նորմը, 1919–1959 (Մաս II)
Ռուբե­նից ազատվելն անհնար էր (1959–1981) (Մաս III)
Մարուխյա­նա­կան և հետմա­րուխյա­նա­կան տասնամյակնե­րը (1981–1998) (Մաս IV)

Առնչվող Հոդվածներ