17.1 C
Yerevan

Հանրա­պե­տություն

Երիտթուրքե­րի գաղտնի կազմա­կերպություննե­րը, մասնա­վո­րա­պես՝ Քարա­քո­լը, թուրք ժսպա­նե­րի ու զինվորնե­րի էր ուղարկում Փոքր Ասիա զինված պայքար կազմա­կերպե­լու համար։

Փարի­զի խաղա­ղության վեհա­ժո­ղո­վում ուրվագծվում են համաշխարհա­յին պատե­րազմի արդյունքնե­րը։ Գերմա­նիա­յի հետ հաշտության պայմա­նա­գի­րը 1919թ. մայի­սին ամբողջությամբ պատրաստ էր, եւ ծայրա­հեղ ծանր պայմաններն արդեն հրա­պա­րակվել էին։ Գերմա­նիան կորցնե­լու էր գրե­թե ամեն ինչ՝ գաղութնե­րը, ռազմա­կան կարո­ղությունը, ինքնիշխա­նության մի մասը։

Խաղա­ղության խորհրդա­ժո­ղո­վի որո­շումնե­րը քննարկվում էին նաեւ հայկա­կան հասա­րա­կա­կան-քաղա­քա­կան շրջա­նա­կում. ոմանք գտնում էին, որ Գերմա­նիա­յի հանդեպ ծայրա­հեղ խիստ որո­շումնե­րը վտանգա­վոր են, քանի որ կարող են ռեւանշիստա­կան տրա­մադրություններ առա­ջացնել եւ նոր պատե­րազմի պատճառ դառնալ։ Առա­ջին հայացքից Հայաստա­նի հետ շատ հեռա­վոր աղերս ունե­ցող այս հարցն իրա­կա­նում լուրջ հիմքեր ուներ, քանի որ, ինչպես կտեսնենք հետա­գա­յում, խաղա­ղության խորհրդա­ժո­ղո­վի ծայրա­հեղ պահանջնե­րը մեծ դիմադրություն առա­ջացրին նաեւ Թուրքիա­յում, որի հետեւանքնե­րի ողջ ծանրությունը կրեց Հայաստա­նը։

Թուրքիա­յի մասնա­տումը թվում էր անխուսա­փե­լի

Փարի­զում որոշվել էր նաեւ հունա­կան հարցը, եւ 1919թ. մայի­սի 15-ին Անտանտի նավա­տորմի օգնությամբ հունա­կան բանա­կի ստո­րա­բա­ժա­նումնե­րը մտել էին Զմյուռնիա (Իզմիր), ինչն առա­ջացրել էր թուրքե­րի զայրույթը։ Կ.Պոլսում ամե­նօրյա հավաքներ էին տեղի ունե­նում։ Թեեւ նույն օրե­րին ընթա­նում էր հայե­րի Ցեղասպա­նության հանցա­գործնե­րի դատա­վա­րությունը, սակայն երիտթուրքա­կան կուսակցությունը դեռեւս պահպա­նում էր իր ազդե­ցությունը ազգայնա­կան տրա­մադրություններ ունե­ցող շրջա­նակնե­րում։ Կ.Պոլսում լույս տեսնող «Ճակա­տա­մարտ» թերթը 1919թ. մայի­սի 21-ին գրում էր, որ Իզմի­րի գրավման առի­թով հանրա­հա­վա­քին մասնակցել էր 10 հազա­րից ավե­լի մարդ, եւ հանրա­հա­վա­քի կազմա­կերպիչնե­րը համոզված էին, որ դժվա­րություննե­րին հաջորդե­լու էին լուսա­վոր օրե­րը.

«Իսլամներ եւ թուրքեր։ Թուրքե­րը այսօր իրենց ամե­նեն սեւ օրը կապրին։ Գիշե՜ր, խավար գիշեր։ Բայց մարդկա­յին կյանքի մեջ չկա գիշեր մը, որ իր առա­վո­տը չունե­նա։ Թերեւս վաղը պայծառ եւ լուսա­տու արշա­լույս մը ծնի։ Ընկերներ եւ ընկե­րուհի­ներ։ …Այսօր մեր երկի­րը բաժանման վտանգին տակ կգտնվի, քայլ առ քայլ կուզեն մեր գլխուն էֆենտի ընել այն ազգե­րը, որ թվով մեզմե քիչ են։ Այսօր՝ Իզմիր, վաղը՝ Գոնիա, մյուս օրը՝ Պոլիս, հետո իսլա­մա­կան աշխարհին գլուխն եղող թուրքը լռության պիտի դատա­պարտվի եւ դարե­րով Եվրո­պա­յի փափա­գա­ծը պիտի կատարվի…»։

Թուրքա­կան ծայրա­հեղ ազգայնա­կան տրա­մադրություննե­րը թեեւ մտա­հո­գիչ էին, սակայն հայկա­կան շրջա­նա­կը վստա­հում էր Փարի­զի վեհա­ժո­ղո­վի արդյունքնե­րին։ «Թուրք մամուլին այսօրվան վայնա­սունը, ամբո­խա­յին ինքնա­բեր կամ սարքված ցույցերն ու միթինկնե­րը, մզկիթնե­րու մեջ խորհրդա­վոր ժողովնե­րը, փաթթո­ցա­վորնե­րու կամ բեյ-էֆենդի­նե­րու ճամարտա­կություննե­րը, — այս բոլո­րը ոչ մեկ իրա­կան ազդե­ցություն կրնան ունե­նալ դեպքե­րու վրա, որ իրենց բնա­կան ու անո­ղոք ընթացքը պիտի բոլո­րեն, թերեւս ավե­լի շուտ, քան կսպասվեր։ Դաշնա­կիցնե­րը, եւ մասնա­վո­րա­պես, Անգլիան, վերջին պատե­հությունն է, որ կընծա­յեն Թուրքիո վարիչնե­րուն, անոնք կսպա­սեն, որ թուրքե­րը սթափվեն, իրենք իրենց ձեռքով սրբագրեն ոճիրնե­րը եւ գտնեն ուղիղ ճամփան»,- գրում էր «Ճակա­տա­մարտը» մայի­սի 22-ին։

Քարա­քո­լը եւ Մուստաֆա Քեմա­լը

Իսկա­պես, Թուրքիա­յի մասնա­տումը թվում էր անխուսա­փե­լի. աշխարհի հզորնե­րը որո­շել էին, որ Օսմանյան կայսրությունը պետք է արժա­նա­նա Գերմա­նիա­յի ճակա­տագրին։ Բայց Թուրքիա­յում բոլո­րը չէ, որ համա­կերպվել էին կործանման մտքի հետ: Երիտթուրքե­րի գաղտնի կազմա­կերպություննե­րը, մասնա­վո­րա­պես՝ Քարա­քո­լը, թուրք սպա­նե­րի ու զինվորնե­րի էր ուղարկում Փոքր Ասիա զինված պայքար կազմա­կերպե­լու համար։

«Քարա­քո­լը կապ հաստա­տեց մայրա­քա­ղա­քում գտնվող Մուստաֆա Քեմա­լի հետ։ …Քարա­քո­լի օգնությամբ նրան հաջողվեց ստա­նալ կայսրության փոքրա­սիա­կան տարա­ծաշրջա­նում տեղա­կայված 9‑րդ բանա­կի տեսուչի պաշտո­նը։ Քեմա­լը պատրաստվում էր ղեկա­վա­րել այնտեղ սկիզբ առնող զինված պայքա­րը հանուն Օսմանյան կայսրության տարածքա­յին ամբողջա­կա­նության պահպանման։ 1919թ. մայի­սի 19-ին Քեմա­լը հասավ Սամսուն։ Այդ օրը թուրքա­կան պաշտո­նա­կան պատմագրությունը համա­րում է քեմա­լա­կան շարժման սկիզբը եւ նշում որպես ազգա­յին տոն» (Թուրքիա­յի Հանրա­պե­տության պատմություն, Երեւան, 2014, Ռուբեն Սաֆրաստյան, Մուստաֆա Քեմալ. Պայքար Հայաստա­նի Հանրա­պե­տության դեմ, 1919–1921թթ., Երեւան, 2019):

Վիլսո­նի խոստումը

Հայկա­կան պահանջնե­րի վերջնա­կան ու արդա­րա­ցի լուծման լավա­տե­սությունը պայմա­նա­վորված էր Խաղա­ղության վեհա­ժո­ղո­վի հայանպաստ ընթացքով, ինչպես նաեւ 1919թ. ապրի­լի կեսին Միացյալ Նահանգնե­րի նախա­գահ Վիլսո­նի եւ Հայաստա­նի պատվի­րա­կության անդամնե­րի հանդիպման արդյունքով։ Նախա­գա­հի հետ հանդի­պումը տեւել էր 20 րոպե, որին մասնակցել էին Ավե­տիս Ահա­րոնյա­նը, Պողոս Նուբար փաշան եւ պրոֆե­սոր Տեր-Հակոբյա­նը, որը նաեւ թարգմա­նիչն էր։

Հայկա­կան պատվի­րա­կության անդամնե­րը հայտնել էին, որ շատ կարեւո­րում են Հայաստա­նի մանդա­տի հարցը։ «Եթե երբեք Ամե­րի­կան որեւէ մանդատ հանձն առնի, այդ կլի­նի Հայաստա­նի­նը… որովհե­տեւ այդ ավե­լի հեշտ կընդունվի շնորհիվ այն խորունկ համակրության, որ Ամե­րի­կան տածում է դեպի հայ ժողո­վուրդը»,- ասել էր Վիլսո­նը։ Ինչ վերա­բե­րում էր Հայաստա­նի սահմաննե­րին, ապա ԱՄՆ նախա­գահն ասել էր, որ աշխա­տում է այդ ուղղությամբ. «Մրցում կա, ուրիշներն էլ պահանջ ունեն, բայց ես աշխա­տում եմ» (Ավե­տիս Ահա­րոնյան, Սարդա­րա­պա­տից մինչեւ Սեւր եւ Լոզան։ Քաղա­քա­կան օրա­գիր, Բոստոն, 1943թ.)։

Ամե­րիկյան մանդա­տի մասին մայի­սին գրում է նաեւ հայտնի լրագրող Էմիլ Դիլո­նը «Դեյլի Քրոնիքլ»-ում։ Ըստ նրա՝ Թուրքիա­յի տարածքը պետք է խիստ կրճատվեր եւ մնար Սամսոն-Անթա­լիա հատվա­ծում։ Մնա­ցած տարածքը՝ Կիլի­կիա­յից մինչեւ Կովկաս, պետք է լիներ հայկա­կան պետությունը։ 1919թ. մայի­սի 22-ին հայկա­կան մամուլը գրում է, որ Խաղա­ղության վեհա­ժո­ղո­վը վերջա­պես որո­շել է նաեւ Թուրքիա­յի սահմաննե­րը, որոնք մոտա­վո­րա­պես նույնն էին, ինչ գրել էր Դիլո­նը։

«Աշխա­տա­վոր», 22 մայի­սի, 1919թ., թիվ 101

«Օսմանյան կայսրության ջլա­տումը միայն նպաստե­լու է տաճիկ ժողովրդի կուլտուրա­կան զարգացմա­նը։ Ազա­տագրված ժողո­վուրդնե­րը եւս, իրենց հերթին, այլեւս ապա­հովված նորա­նոր եղեռննե­րից ու արյունի նախճիրնե­րից՝ ի վիճա­կի կլի­նեն ազատ ու անկաշկանդ իրենց ուրույն ազգա­յին քաղա­քա­կան կյանքով ապրե­լու։ Ազատ ու անկախ Հայաստանն էլ, ի շարս այդ պետություննե­րի, արդեն վառ ապա­գա­յի ու հսկա­յա­կան ստեղծա­գործա­կան աշխա­տանքի նախօ­րեին է կանգնած»։

Տարածքնե­րի փոխա­նա­կության առա­ջարկ

Փարի­զում Ահա­րոնյա­նը հանդի­պում է նաեւ Ֆրանսիա­յի արտա­քին գործե­րի նախա­րա­րության ներկա­յա­ցուցչի հետ եւ քննարկում Կովկա­սից անգլիա­կան բանա­կի հեռա­նա­լու հարցը։ Ֆրանսիա­կան կողմն ասում է, որ դաշնա­կիցնե­րը Կովկասն առանց աջակցության չեն թողնի, եւ հնա­րա­վոր է, որ այնտեղ տեղա­կայվեն իտա­լա­կան զորքե­րը։ Սակայն Ֆրանսիա­յի ռազմա­կան ներկա­յությունը միանշա­նակ հերքում են։ «Նույնիսկ Կիլի­կիա մենք հրա­ժարվում ենք զորք ղրկել, հակա­ռակ անգլիա­ցի­նե­րի հրա­վե­րի։ Քանի որ Կիլի­կիան միա­նա­լու է Հայաստա­նին,- ասաց նա դառնությամբ,- Ամե­րի­կա­յի մանդա­տի տակ, ես չեմ հասկա­նում, թե մենք ինչու պետք է զորք ղրկենք»։ Ահա­րոնյա­նը փորձում է տեղե­կություններ ստա­նալ նաեւ Ղարա­բա­ղի վերա­բերյալ։ Ֆրանսիա­ցի պաշտոնյան հայտնում է, որ անգլիա­ցի­նե­րը ցանկա­նում են մեծ Ադրբե­ջան ստեղծել։

Առա­ջին համաշխարհա­յին պատե­րազմի սկզբին Թուրքիա­յում Մեծ Բրի­տա­նիա­յի դեսպան Լուի Մալե­տի հետ հանդիպման ժամա­նակ Ահա­րոնյա­նը վերստին անդրա­դառնում է Ղարա­բա­ղի հարցին՝ ասե­լով, որ այնտեղ 300 հազար տեղաբնիկ հայ է ապրում, իսկ թաթարնե­րի թիվը 70–80 հազար է։ Մալե­տը հետաքրքրվում է, թե հնա­րա­վոր չէ՞ արդյոք տարածքնե­րի ու բնակչության փոխա­նա­կություն թաթարնե­րի հետ։

«Նախ՝ անհնա­րին է տեղա­հան անել այդքան բազմություն։ Երկրորդ՝ այդ ժողո­վուրդը, ասա­ցի, հազա­րա­վոր տարի­նե­րից ի վեր այդ լեռնե­րում սնած ու իր հողին կպած, երբեք չի համա­ձայնի շարժվել իր տեղից եւ ոչ մի ուժ նրան չի ստի­պի կրել մուսուլմա­նա­կան բռնություն։ Եվ վերջա­պես, մենք երբեք չենք կարող համա­ձայնել, որ այդ հայկա­կան Լեռնաստա­նը, որ մեր աշխարհի մշտա­կան պարիսպն է եղել ընդդեմ Ասիա­յի հորդա­նե­րի, թաթարնե­րի ձեռքն ընկնի»,- պատասխա­նում է Ահա­րոնյա­նը։ Մալե­տը կրկին բարձրա­ձայնում է հայտնի թեզը, թե դուք՝ հայերդ, ստա­նա­լու եք մեծ Հայաստան, Ղարա­բաղն էլ թողեք Ադրբե­ջա­նին։

Փարի­զում հայկա­կան պատվի­րա­կության հանդի­պումնե­րի թվում, թերեւս, ամե­նաուշագրա­վը Պոլսում Ռուսաստա­նի նախկին դեսպան Գիրսի հետ հանդի­պումն էր, որին Ահա­րոնյա­նից բացի, մասնակցում էին Պողոս Նուբար փաշան, Համո Օհանջանյա­նը, Աճեմյանն ու Գարե­գին Փաստրմաճյա­նը։ Գիրսն Ահա­րոնյա­նին հայտնում է, որ հնա­րա­վոր է մոտ ապա­գա­յում համաշխարհա­յին հանրությունը ճանա­չի Կոլչա­կի կառա­վա­րությա­նը, ինչն ուղղա­կի ազդե­ցություն կարող է ունե­նալ Կովկա­սի վրա։ Անդրա­դառնա­լով հայ-ռուսա­կան հարա­բե­րություննե­րին՝ Գիրսը շեշտում է, որ ավե­լի հավա­տա­րիմ դաշնա­կից, քան հայե­րը, Ռուսաստա­նը չունի։

Նա դրա­կան է գնա­հա­տում Միացյալ Նահանգնե­րի կողմից հայկա­կան մանդա­տը ստանձնե­լու փաստը, սակայն Ահա­րոնյա­նին ակնարկում է, որ Ամե­րի­կան «նվա­ճո­ղա­կան քաղա­քա­կա­նություն Արեւելքում չունի եւ վերջ ի վերջո հեռա­նա­լու է։ Եվ մենք, հույս ունեմ, որ կմնանք դաշնա­կիցներ»,- ասում է Գիրսը։ Նա նաեւ վստա­հեցնում է, որ Կոլչա­կի կառա­վա­րության ճանա­չումից հետո «Հայաստա­նի միությունից ու անկա­խությունից դուրս ոչինչ չենք զիջի, այո՛, զանա­զան Ադրբեյջաննե­րին»։

Մինչ Հայաստա­նը փորձում էր հասկա­նալ միջազգա­յին դիվա­նա­գի­տա­կան բարդ հարա­բե­րություննե­րը եւ անկա­խության երաշխիքներ ստա­նալ, տարա­ծաշրջա­նում սրընթաց զարգա­ցումներ էին տեղի ունե­նում։ Քեմա­լը հետեւո­ղա­կա­նո­րեն ամրացնում էր իր դիրքերն ու համախմբում Հայաստա­նին թիվ 1 թշնա­մի համա­րող թուրք ազգայնա­կաննե­րին, Ադրբե­ջանն օրե­ցօր մեծացնում էր ճնշումը Ղարա­բա­ղում եւ Զանգե­զուրում, իսկ Ռուսաստա­նի քաղա­քա­ցիա­կան պատե­րազմը բեկումնա­յին փուլ էր թեւա­կո­խում, որին հաջորդե­լու էր բոլշեւիկյան իշխա­նության աստի­ճա­նա­կան ներթա­փանցումը Անդրկովկաս։

***

Հեղի­նակ՝ Միքա­յել Յալա­նուզյան

Ձեւա­վո­րումը՝ Աննա Աբրա­համյա­նի, Թամար Դանիելյա­նի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Հոդվա­ծը՝ Mediamax.am կայքից։

Առնչվող Հոդվածներ