16.1 C
Yerevan

Հայոց Ցեղասպա­նության Լրագրումը

(Մաս առա­ջին)

Թերթն ի սկզբա­նե տպագրվել է որպես քաղա­քա­կան ուղղվա­ծությամբ պաշտո­նա­թերթ, որն առաջ էր քաշում նաև կրթա­կան խնդիրնե­րի, հասա­րա­կա­կան անցուդարձի, առևտրա­յին հարա­բե­րություննե­րի, առողջա­պա­հա­կան խնդիրնե­րի, տեղա­կան ինքնա­կա­ռա­վարման խնդիրնե­րի շուրջ որոշ դիտարկումներ

Էլի­նա Միրզո­յան

«ԱԼԲԱՅՐԱՔ» ԹԵՐԹԸ՝ «ԱՐԵՎԵԼՅԱՆ ՆԱՀԱՆԳՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆ ՉԵՆ ԼԻՆԵԼՈՒ» ԺԽՏՈՂԱԿԱՆ ԹԵԶԻ ՍԿԶԲՆԱՎՈՐՈՂ (1919–1920 ԹԹ.)

Հիմնա­բա­ռեր. «Ալբայրաք» թերթ, իթթի­հա­թա­կաննե­րը, Էրզրում, իթթի­հա­թա­կա­նություն, երիտթուրքա­կան մամուլ, «Միություն և առա­ջա­դի­մություն» կոմի­տե, Ռայըֆ Բեյ: 

«Ալբայրաք» թերթը «Միություն և առա­ջա­դի­մություն» կոմի­տեի պաշտո­նա­թերթն էր Էրզրումում, որը կոմի­տեի թյուրքա­կա­նության քարոզչա­կան խողո­վակնե­րից էր հրա­տա­րակման առա­ջին շրջա­փուլում: Այն տպագրվել է 1913 թ., ապա ընդհա­տումից հետո վերահրա­տա­րակվել է 1919 թ., և իր հրա­տա­րակչա­կան գործունեության ամե­նաազդե­ցիկ շրջա­նը 1919–1920 թթ. էր, երբ թերթը դառնում է իթթի­հա­թա­կան քաղա­քա­կա­նության քարոզչա­կան գործիք՝ ուղղված ընդդեմ հայե­րի և Հայկա­կան հարցի: Թերթը վերահրա­տա­րակվում է որպես ի պատասխան Մուդրո­սի զինա­դա­դա­րի՝ սկիզբ դնե­լով «Արև­ելյան նահանգնե­րը Հայաստան չեն դառնա­լու» լայնա­ծա­վալ թեզին, որը հետա­գա­յում փոխվում է որպես Ալեքսանդրա­պո­լի պայմա­նագրի արձա­գանք՝ դառնա­լով «Արև­ելյան նահանգնե­րը թուրքի հայրե­նիքն են»: Թերթն ատե­լություն էր սերմա­նում հայե­րի նկատմամբ, որով իբրև թե աշխարհին ի ցույց էր դնում այն «փաստը», որ Արև­ելքում սպանվում են ոչ թե հայե­րը, այլ թուրքե­րը՝ հայե­րի կողմից: Առանցքա­յին ընդգծված դիրքո­րո­շում էր բոլոր այն պետություննե­րի քննա­դա­տումը, որոնք այս կամ այն կերպ սատար էին կանգնում հայկա­կան կողմին:

Մուտք: «Ալբայրաք» թերթի ընդհա­նուր պատմության համա­ռոտ ակնարկ: «Ալբայրաք» թերթն ունի հրա­տա­րակչա­կան պատմության երկու շրջա­փուլ: Առա­ջին տպագրա­կան շրջա­փուլն սկսվել է 1913 թ. մարտի 14-ին Էրզրումում որպես «Միություն և առա­ջա­դի­մության» մասնաճյուղի պաշտո­նա­թերթ: Այն լույս է տեսել 93 օրի­նա­կով 1913 թ. մարտի 14-ից մինչև 1915 թ. ապրի­լի 11‑ը: Քանի որ այդ օրի­նակնե­րից միայն երկուսն են թրքա­կան արխիվնե­րում պահպանվել, հետև­ա­պես այդ շրջա­փուլի մասին ծավա­լուն ուսումնա­սի­րություններ գրե­թե չկան թրքա­կան գիտա­տե­ղե­կատվա­կան աղբյուրնե­րում, ինչը փաստում են նաև թուրք հետա­զո­տողնե­րը (Uca, 2010, 259–282; Temiztürk, Seyhan, 2014, 2349): Եվ, ընդհանրա­պես, նշենք, որ առհա­սա­րակ այս թերթի և դրա առաջ քաշած թեզի շուրջ ուսումնա­սի­րություններ բացա­կա­յում են նաև հայկա­կան մասնա­գի­տա­կան աղբյուրնե­րում: 

Թերթի հիմնա­դի­րը Սելիմ Փոլաթ1 անունով մի երի­տա­սարդ էր: Թերթն իթթի­հա­թա­կան կարև­ո­րա­գույն պարբե­րա­թերթե­րից էր: Հրա­տա­րակման սկզբնա­կան տարի­նե­րին «Ալբայրա­քի» հիմնա­կան ուղե­գի­ծը թյուրքա­կա­նությունն (Çoşar, 1964, 199) էր, ինչը, սակայն, հետա­գա­յում՝ գլխա­վո­րա­պես երկրորդ շրջա­փուլում, փոխվել է, ինչի մասին ստորև կխո­սենք: 

Առա­ջին համաշխարհա­յին պատե­րազմի տարի­նե­րին որոշ ժամա­նա­կով փակված թերթը վերատպվում է 1919 թ. մարտի 5‑ից 1921 թ. փետրվա­րի 14‑ը. «Ռուսնե­րի կողմից Էրզրումի բռնա­զավթումից հետո թերթը որոշ ժամա­նակ դադա­րեցնում է իր հրա­տա­րակչա­կան կյանքը։ Ապա վերահրա­տա­րակվում է Առա­ջին համաշխարհա­յին պատե­րազմի ավարտին տարա­ծաշրջա­նից ռուսնե­րի դուրս գալուց հետո» (Albayrak Gazetesi, 03.03.2022; Temiztürk, Seyhan, 2014, 2349–2365)։ Թերթի խմբագրա­կազմում ընդգրկված էին Սուլեյման Նեջա­թին (Գյուների)2 և իր եղբայր Միթհա­թը (Թուրանլը), Ջևաթ (Դուրսունօղլու)3 և Մուշտակ Սըթքը (Դուրսունօղլու)4 եղբայրնե­րը (Uca, 2010, 259), գրա­շա­րող Իզմիրցի Արիֆը և Համզա Դեմի­րե­լը (Uca, 2010, 259): Սուլեյման Նեջա­թի Բեյն այն առա­ջին անգամ տպագրել է Էրզրումի «Թաշմա­ղա­զա­լա­րի» դիմաց գտնվող «Թրքա­կան տպա­րան» կոչվող վայրում, իսկ հետո՝ «Ալբայրաք տպա­րա­նում», և թերթը թրքա­կան լրագրության պատմության կարև­ո­րա­գույն ձեռքբե­րումնե­րից մեկն է (Akbulut, Aslan, Aslan, Başak…, 2009, 9–10; Uca, 2010, 259–282)։ 

«Ալբայրա­քը» լույս էր տեսնում շաբա­թը երկու անգամ՝ երբեմն երկուշաբթի և ուրբաթ (Temiztürk, Seyhan, 2014, 2349; Akbulut, Aslan, Aslan, Başak…, 2009, 259–282), երբեմն էլ՝ կիրա­կի ու հինգշաբթի օրե­րին (Özçelik, 2005, 14) ։ Երկրորդ շրջա­նի ընդհա­նուր օրի­նակնե­րը 131‑ն են, որից մենք օգտվել ենք շուրջ 110 համա­րից (Akbulut, 2012, 10) ։ 

Թերթն ի սկզբա­նե տպագրվել է որպես քաղա­քա­կան ուղղվա­ծությամբ պաշտո­նա­թերթ, որն առաջ էր քաշում նաև կրթա­կան խնդիրնե­րի, հասա­րա­կա­կան անցուդարձի, առևտրա­յին հարա­բե­րություննե­րի, առողջա­պա­հա­կան խնդիրնե­րի, տեղա­կան ինքնա­կա­ռա­վարման խնդիրնե­րի շուրջ որոշ դիտարկումներ (Albayrak, 21 Eylül 335/1919, S.29, s.2.; նույնի‘ 17 Mayıs 336/ 1920, S.92, s.1.; 25 Eylül 335/ 1919, S.30, s.2.; 15 Şubat 336/ 1920, S.68, s.2.; 22 Teşrîn‑i sânî 336/ 22 Kasım 1920, S.119, s.2.; 28 Kânûn‑ı evvel 335/ 28 Aralık 1919, S.56, s.2.; 30 Ağustos 336/ 1920, S.107, s.2.; 14 Haziran 336/ 1920, S.96, s.2.; 23 Ağustos 336/ 1920, S.106, s.2.; 22 Teşrîn‑i sânî 336/ 22 Kasım 1920, S.119, s.2.; 29 Teşrîn‑i sânî 336/ 29 Kasım 1920, S.120, s.2.; 16 Teşrîn‑i evvel 335/ 16 Ekim 1919, S.36, s.2.): Ինչպես այդ շրջա­նում տպագրվող յուրա­քանչյուր թերթում, այնպես էլ «Ալբայրա­քում» ևս որոշ գովազդներ են հրա­պա­րակվել վերջին էջում՝ նորություննե­րի և այլա­տե­սակ հոդվածնե­րի շարքում։ Թեև այդ գովազդնե­րը բնութագրվում են որպես հատուկ նպա­տա­կով ամե­նօրյա տեղե­կատվա­կան նյութեր, որոնք, թվում է, թե մեծ ուշադրություն չեն գրա­վում, սակայն դրանք իրա­կա­նում այդ թերթե­րի պարա­գա­յում ժամա­նակ առ ժամա­նակ կարող էին պատմա­կան տեղե­կատվություն տալ արդեն գալիք-նախա­ձեռնած իրա­դարձություննե­րի մասին, որոնք առա­վել ռազմա­քա­ղա­քա­կան բնույթ էին կրում: Նշենք, սակայն, որ պակաս չէին նաև հասա­րա­կա­կան ոլորտին վերա­բե­րող նյութե­րը (Uca, 2010, 259–282), որոնք լայն ուսումնա­սի­րության անհրա­ժեշտություն ունեն, քանի որ այդ գովազդնե­րից գրե­թե յուրա­քանչյուրը կարև­որ հուշումներ ու պատկե­րա­ցումներ է տալիս այդ շրջա­նի հասա­րա­կա­կան կյանքի վերա­բերյալ (Uca, 2010, 259–282)։

Էլի­նա Միրզո­յան բ․գ․թ․, ՀՑԹԻ Հուշագրություննե­րի, վավե­րագրե­րի և մամուլի ուսումնա­սի­րության բաժնի գիտաշխա­տող

Հոդվա­ծի ծանո­թագրություննե­րը  եւ  գրա­կա­նության ցանկը տե’ս գիտա­կան հոդվա­ծի սկզբնաղբյուրում հետեւյալ հղումով‘

https://journals.ysu.am/index.php/hist-cult/article/view/8241?fbclid=IwAR1-aXbXxWxUjAoDXZnScRsUazYaDJ4XTgLcxBiR0NNdXA5Ff8KE_p4XCXg

Առնչվող Հոդվածներ