16.1 C
Yerevan

Հայոց Ցեղասպա­նության Լրագրումը

(Մաս երկրորդ)

Սուլեյման Նեջա­թին, որն այդ շրջա­նում «Ալբայրաք» թերթի պատասխա­նա­տու խմբա­գիրն ու գրե­թե բոլոր աշխա­տանքնե­րը համա­կարգողն էր, աստի­ճա­նա­բար որդեգրում ու բացա­հայտում և պարտադրում է իր քաղա­քա­կան ուղղվա­ծությունն ու նպա­տա­կա­յին ուղե­գի­ծը որպես կլի­շե (այս դեպքում թերթի յուրա­քանչյուր համա­րում ամրագրված խորագրա­յին ձևա­չափ)՝ որդեգրե­լով «Արև­ելյան նահանգնե­րը Հայաստան չեն լինե­լու» ժխտո­ղա­կան կարգա­խո­սը:

Էլի­նա Միրզո­յան

«ԱԼԲԱՅՐԱՔ» ԹԵՐԹԸ՝ «ԱՐԵՎԵԼՅԱՆ ՆԱՀԱՆԳՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆ ՉԵՆ ԼԻՆԵԼՈՒ» ԺԽՏՈՂԱԿԱՆ ԹԵԶԻ ՍԿԶԲՆԱՎՈՐՈՂ (1919–1920 ԹԹ.)

Ինչպես այդ շրջա­նում տպագրվող յուրա­քանչյուր թերթում, այնպես էլ «Ալբայրա­քում» ևս որոշ գովազդներ են հրա­պա­րակվել վերջին էջում՝ նորություննե­րի և այլա­տե­սակ հոդվածնե­րի շարքում։ Թեև այդ գովազդնե­րը բնութագրվում են որպես հատուկ նպա­տա­կով ամե­նօրյա տեղե­կատվա­կան նյութեր, որոնք, թվում է, թե մեծ ուշադրություն չեն գրա­վում, սակայն դրանք իրա­կա­նում այդ թերթե­րի պարա­գա­յում ժամա­նակ առ ժամա­նակ կարող էին պատմա­կան տեղե­կատվություն տալ արդեն գալիք-նախա­ձեռնած իրա­դարձություննե­րի մասին, որոնք առա­վել ռազմա­քա­ղա­քա­կան բնույթ էին կրում: Նշենք, սակայն, որ պակաս չէին նաև հասա­րա­կա­կան ոլորտին վերա­բե­րող նյութե­րը (Uca, 2010, 259–282), որոնք լայն ուսումնա­սի­րության անհրա­ժեշտություն ունեն, քանի որ այդ գովազդնե­րից գրե­թե յուրա­քանչյուրը կարև­որ հուշումներ ու պատկե­րա­ցումներ է տալիս այդ շրջա­նի հասա­րա­կա­կան կյանքի վերա­բերյալ (Uca, 2010, 259–282)։ Իր հրա­տա­րակչա­կան գործունեությունը վերսկսած «Ալբայրաք» թերթը սկզբնա­կան շրջա­նում սահմա­նա­փակ հնա­րա­վո­րություննե­րով փորձեց հանրությա­նը հայտնել Թուրքիա­յի և տարա­ծաշրջա­նի նորություննե­րը։ Այն իր ընթերցողնե­րին էր սպա­սարկում տեղե­կատվություն՝ տարբեր քաղա­քա­կան թեմա­նե­րի մեկնա­բա­նություննե­րով, որից աստի­ճա­նա­բար անցում է կատա­րում‘ աջակցե­լու թրքա­կան Millî Mücadele (Ազգա­յին պայքար) և Kuvayı Milliye («Քուվա­յի Միլլի­յե») շարժմա­նը (Özçelik, 2021, 21–37): Բացի դրա­նից՝ ներառվել են ծավա­լուն վերլուծա­կան նորություններ, հրա­տա­րակվել են երկա­րա­շունչ նյութե­րով սյունակներ և մեկնա­բա­նություններ՝ ազա­տագրա­կան պայքա­րին աջակցե­լու միտումով (Özçelik, 2021, 21–37)։ Այս ուղղությամբ հիմնա­կա­նում տպագրվում էին նյութեր‘ միտված թրքա­կան ոգին բարձրացնե­լուն, ատե­լություն սերմա­նե­լուն և թրքա­կան ցեղասպան գործո­ղություննե­րը հայե­րին վերագրե­լուն: Ազգա­յին պայքա­րի տարի­նե­րին հասա­րա­կա­կան կարծիք կարող էր ձևա­վորվել հանրա­հա­վաքներ կազմա­կերպե­լու, թռուցիկներ բաժա­նե­լու միջո­ցով հայտա­րա­րություններ անե­լով, մզկիթնե­րում հանրությա­նը դիմե­լով և կենտրո­նացնե­լով, թերթեր ու ամսագրեր հրա­տա­րա­կե­լով։ Այդ ընթացքում քարոզչա­կան ամե­նաարդյունա­վետ տարբե­րա­կը դարձան թերթե­րը, այս պարա­գա­յում քննվող թերթը նույնիսկ դառնում է քաղա­քա­կան շարժում առաջնորդող «թրքա­կան խոսք». «Էրզրումն առա­ջիննե­րից էր, որը ձայն բարձրացրեց։ Դադաշնե­րից (Dadaş Ne Demek, Kime Denir? TDK’ya Göre Dadaş Kelimesinin Anlamı Nedir?, 02.02.2022)1 նշա­նա­վորնե­րը հավաքվե­ցին և գոռա­ցին ի լուր աշխարհին՝ «Արև­ելյան նահանգնե­րը Հայաստան չեն լինե­լու»:

1919 թ. մայի­սի 15-ին Իզմի­րի տիկիննե­րը, որոնք իրենց սրտե­րում զգա­ցին Էրզրումի օկուպացիայի/բռնազավթման ցավը, հավաքվե­ցին ու կազմա­կերպե­ցին մեծ հանրա­հա­վաք՝ բողո­քե­լով օկուպա­ցիա­յի դեմ և միջա­դե­պը հեռագրե­լով ԱՄՆ նախա­գահ Վիլսո­նին (İlk sesi haykıran yüce Erzurum, 02.02.2022) ։ Մի խումբ հերոսներ, որոնք սկսե­ցին լուծում որո­նել երկիրն այդ ծանր վիճա­կից փրկե­լու համար, սկզբում կազմա­կերպվե­ցին՝ Վիլայաթ‑ի Շարքի­յե Մուդաֆաա‑ի Հուկուկ Ջեմիեթիի1 Էրզրումի մասնաճյուղը բացե­լով, և նրանք իրենց վճռա­կա­նությունը ցուցա­բե­րե­ցին Կոնգրե­սի միջո­ցով հունի­սի 17-ին «Էրզրումի նահանգա­յին կոնգրե­սի» անվան ներքո 1919 թ.» (İlk sesi haykıran yüce Erzurum, 02.02.2022): Էրզրումի համա­գումարման օրե­րին ընթա­ցող իրա­դարձություննե­րին ուշադրությամբ հետև­ած «Ալբայրաք» թերթը լայնո­րեն անդրա­դարձել է համա­գումա­րի մասին լուրե­րին։ Համա­գումա­րի ավարտին «Ալբայրաք» թերթը հրա­պա­րա­կել է «Կոնգրե­սի հռչա­կագրի» տեքստը՝ «Արև­ելյան նահանգնե­րը Հայաստան չեն լինե­լու» խորագրի ներքո՝ (Uca, 2010, 259–282; Temiztürk, Salih Seyhan, 2014, 2349–2365) թերթի 34-րդ համա­րից սկսած (Temiztürk, Seyhan, 2014, 2349–2365): «Ալբայրաք» թերթն սկսում է իրա­զե­կել ու համախմբել Էրզրումի ու նրա շրջա­կայքի ժողովրդին նույն նպա­տակնե­րի շուրջ՝ հասա­րա­կության ձայնը թրքա­կան հասա­րա­կա­կան լայն կարծիք դարձնե­լու և դրան հաղորդա­կից դարձնե­լու նաև համաշխարհա­յին հասա­րա­կությա­նը (Özçelik, 2005, 10–14) ։ Եվ Սուլեյման Նեջա­թին, որն այդ շրջա­նում «Ալբայրաք» թերթի պատասխա­նա­տու խմբա­գիրն ու գրե­թե բոլոր աշխա­տանքնե­րը համա­կարգողն էր, աստի­ճա­նա­բար որդեգրում ու բացա­հայտում և պարտադրում է իր քաղա­քա­կան ուղղվա­ծությունն ու նպա­տա­կա­յին ուղե­գի­ծը որպես կլի­շե (այս դեպքում թերթի յուրա­քանչյուր համա­րում ամրագրված խորագրա­յին ձևա­չափ)՝ որդեգրե­լով «Արև­ելյան նահանգնե­րը Հայաստան չեն լինե­լու» ժխտո­ղա­կան կարգա­խո­սը. «Այս շրջա­փուլում թերթի առաջնա­յին քաղա­քա­կա­նությունը Արև­ելյան նահանգնե­րի բնա­կիչնե­րին զգուշացնելն ու լուսա­վո­րելն էր և տարա­ծաշրջա­նում թուրք բնակչության մեծա­մասնություն կազմե­լու մասին հայտնելն էր» (Şirin, 2009, 207–220)։ Ըստ էության, «Ալբայրաք» թերթն սկսել է տպագրվել՝ «իրենք իրենց պաշտպա­նե­լու» և «Մուդրո­սի զինա­դա­դա­րով հաստատված տարա­ծաշրջա­նի այն իրա­վունքնե­րից, որով նաև նախա­տեսվում էր ստեղծել Մեծ Հայաստան՝ թերթի յուրա­քանչյուր համա­րում որպես խորա­գիր ներկա­յացնե­լով «Արև­ելյան նահանգնե­րը Հայաստան չեն լինելու1» թեզը» (Şirin, 2009, 207–220). ցանկա­ցած նյութ տպագրվում էր այս խորագրի ներքո: Թերթը նաև Vilâyât‑ı Şarkiyye Müdâfaa‑i Hukûk‑ı Milliye Cemiyeti‑ի Էրզրումում մասնաճյուղի հրա­տա­րակչա­կան պաշտո­նա­թերթն էր (Akbulut, 1991; Necati, 1999), ինչի մասին արդեն նշվել է։ Այն, ինչպես թրքա­կան կողմն է ներկա­յացնում, հատկա­պես Սուլեյման Նեջա­թին է դարձնում Էրզրումի Ազգա­յին իրա­վունքնե­րի պաշտպա­նության միության ոգին և Արև­ելյան նահանգնե­րի Ազգա­յին իրա­վունքնե­րի պաշտպա­նության միության պաշտո­նա­թերթը։ Թերթը, այս կարգա­խո­սը որդեգրե­լով, թրքա­կան հասա­րա­կա­կան ազգա­յին ոգին բարձրացնե­լու նպա­տակ է հետապնդում, որը վերածվում է քաղա­քա­ցիա­կան-հասա­րա­կա­կան, ինչպես նաև ռազմա­քա­ղա­քա­կան լայնա­ծա­վալ շարժման:

Էլի­նա Միրզո­յան բ․գ․թ․, ՀՑԹԻ Հուշագրություննե­րի, վավե­րագրե­րի և մամուլի ուսումնա­սի­րության բաժնի գիտաշխա­տող

Հոդվա­ծի ծանո­թագրություննե­րը  եւ  գրա­կա­նության ցանկը տե’ս գիտա­կան հոդվա­ծի սկզբնաղբյուրում հետեւյալ հղումով‘ 

https://journals.ysu.am/index.php/hist-cult/article/view/8241?fbclid=IwAR1-aXbXxWxUjAoDXZnScRsUazYaDJ4XTgLcxBiR0NNdXA5Ff8KE_p4XCXg

Առնչվող Հոդվածներ